User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: «Օրագրեր» բաժնի կանոնները

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    «Օրագրեր» բաժնի կանոնները

    Հաշվի առնելով «Օրագրեր» բաժնում մեկնաբանությունների արատավոր պրակտիկան, որոնց շնորհիվ ունեցանք զրուցարանի վերածված թեմաներ, իսկ որոշ հեղինակների մոտ օրագրի տրամաբանությանը հակասող, հեղինակին տհաճություն պատճառող մեկնաբանություններ, ղեկավար կազմի քննարկումների արդյունքում որոշվեց առանձին կանոններ ներկայացնել բաժնի համար, մասնավորապես արգելելով ցանկացած տեսակի մեկնաբանությունները: Գուցե տրամաբանական կլիներ, որ յուրաքանչյուր «Օրագրի» հեղինակ ինքը որոշեր, թե իր օրագրում ինչ տիպի մեկնաբանություններ են թույլատրվում, սակայն դա մի կողմից կարող էր պատճառ հանդիսանալ ֆլուդային թեմաների ստեղծման, իսկ մյուս կողմից կլիներ տեխնիկապես անիրականանալի, քանզի թեմայի ֆորմատով օրագրերում անհնար է օրագրի հեղինակին տալ թեմայի գրառումները ղեկավարելու տեխնիկական հնարավորություն: Այսպիսով «Օրագրեր» բաժինը դառնում է սեփական օրագրային մտքերով այլոց հետ կիսվելու, ընդհանուրի դատին հանձնելու հարթակ, այլ ոչ թե հաղորդակցման վայր: Միաժամանակ չեն վերանում այդ օրագրային գրառումները գնահատելու այնպիսի հնարավորությունները, ինչպիսիք են շնորհակալությունների ու վարկանիշների համակարգը: Եթե օրագրի հեղինակը ցանկանում է օրագրային գրառման վերաբերյալ քննարկում կազմակերպել, ապա մշտապես ազատ է դրանք հրապարակել որպես բլոգային գրառում՝ սեղմելով գրառման տակ գտնվող «Ուղարկել բլոգ» կոճակը, այնտեղ կազմակերպելով դրա քննարկումը:

    Օրագրեր բաժնում շարունակում է գործել ակումբի կանոնադրությունը, բոլոր գրառումները պետք է համապատասխանեն սահմանված կանոններին, չհամապատասխանող գրառումները կարող են ջնջվել կամ խմբագրվել բաժնի մոդերատորի կողմից: «Օրագրեր» բաժինը «Ստեղծագործողի ակյուն» բաժնի ենթաբաժին է ու այստեղ ողջունվում են գեղարվեստական օրագրային գրառումները, գեղարվեստական մտքերը: Չափազանց կենցաղային նյութերի համար (օրինակ՝ «Էսօր գնում եմ Վարդուշի հետ կոֆե խմեմ») խորհուրդ չենք տալիս այստեղ բացել օրագրեր, միաժամանակ չենք արգելում: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու ֆլուդային նյութերին ու էժանագին նյութերին, որոնք ակումբի ղեկավար կազմը որոշելու է ակումբում ընդունված չափանիշների համաձայն և իրեն իրավունք վերապահի նման օրագրերը (կամ օրագրային գրառումները) փակել կամ ջնջել:

    Ստորև ներկայացնում եմ բաժնի կանոնները, իսկ թեմայում կարող եք քննարկել դրանք: Մենք պատրաստ ենք լսել բոլոր կարծիքները ու թեև չենք խոստանում, որ շարժվելու ենք ըստ ձեր տեսակետի, բայց կդարձնենք քննարկման առարկա:

    «Օրագրեր» բաժնի կանոնները

    1. Օրագրեր բաժինը նախատեսված է սեփական օրագրային մտքերը, մտորումները, խոհերը ակումբի էջերին հանձնելու համար:
    2. Բաժնում կարելի է բացել թե՛ անհատական օրագրեր, թե՛ թեմատիկ օրագրեր:
    2.1. Անհատական օրագիրը անձի սեփական օրագիրն է, այնտեղ օրագրային գրառումներ կարող է անել միայն թեմայի հեղինակը, բաժնի մոդերատորները ջնջելու և տուգանելու են նման թեմաներում այլոց կողմից կատարված բոլոր մյուս գրառումները:
    2.2. Թեմատիկ օրագրերում առաջարկվում է օրագրի թեմա (օրինակ՝ «Արշավային նոթեր»), որտեղ բոլոր ակումբցիները կարող են կատարել Արշավների վերաբերյալ օրագրային գրառումներ: Նման թեմաների առաջին գրառման մեջ պետք է սահմանվի թեմատիկ օրագրի թեման, պահանջը:
    3. Բաժնի բոլոր թեմաներում արգելվում են մեկնաբանությունները՝ ցանկացած տեսքով: Թեմաներում կարող են տեղ գտնել միայն օրագրային գրառումներ, որոնք չեն հակասում 2.1 և 2.2 կետերին:



    Բարի մտորումներ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 39 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.05.2010), A.r.p.i. (05.05.2010), Ameli (05.06.2011), Apsara (27.05.2011), Ariadna (05.05.2010), ars83 (05.05.2010), CactuSoul (05.05.2010), Chilly (05.05.2010), E-la Via (19.04.2012), Enigmatic (05.05.2010), Farfalla (05.05.2010), gevorg ghazaryann (02.12.2010), GriFFin (13.06.2014), Inna (14.10.2010), kitty (26.05.2011), Meme (05.05.2010), Norton (05.05.2010), One_Way_Ticket (14.08.2012), Rhayader (05.05.2010), Smokie (27.04.2011), Ungrateful (06.05.2010), VisTolog (05.05.2010), Yellow Raven (05.05.2010), Yevuk (05.05.2010), Աբելյան (09.05.2010), Արևհատիկ (05.05.2010), Գյուլխ (04.01.2014), Դատարկություն (05.05.2010), Ժունդիայի (05.05.2010), Լուսաբեր (05.05.2010), Կարեն Կանտարով (09.10.2011), Հայկօ (05.05.2010), Մանուլ (05.05.2010), Մուշու (21.03.2016), Նաիրուհի (28.03.2011), Նարե (05.05.2010), Շինարար (05.05.2010), Ռեդ (16.05.2010), Ռուֆուս (05.05.2010)

  3. #2
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն, Chuk
    Մի փոքրիկ առաջարկ ունեմ, որ այս կանոններին ու դրանց քննարկմանը չի վերաբերում: Չգիտեմ՝ կընդունվի, թե չէ, բայց ինձ էդպես ավելի ճիշտ է թվում. եկեք «Անկապ օրագրերն» էլ տեղափոխենք այս բաժին:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.05.2010), GriFFin (02.10.2014), murmushka (05.05.2010), Արևհատիկ (05.05.2010), Կարեն Կանտարով (09.10.2011), Շինարար (05.05.2010)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, Chuk
    Մի փոքրիկ առաջարկ ունեմ, որ այս կանոններին ու դրանց քննարկմանը չի վերաբերում: Չգիտեմ՝ կընդունվի, թե չէ, բայց ինձ էդպես ավելի ճիշտ է թվում. եկեք «Անկապ օրագրերն» էլ տեղափոխենք այս բաժին:
    Տեղափոխվելու է, այդպես էլ նախատեսված է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.05.2010), Արևհատիկ (05.05.2010), Շինարար (05.05.2010)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վերջապես հստակ կանոնակարգ կա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #5
    Լիարժեք անդամ MaryMay-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2010
    Գրառումներ
    145
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ գաղափար է: Որովհետև ոմանք չեն դիմանում ուրիշի մտքերը, զգացմունքներն ու ցանկությունները խմբագրելու գայթակղությանը
    Some people cause happiness wherever they go, others - whenever they go!

  9. #6
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    65
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը



    3. Բաժնի բոլոր թեմաներում արգելվում են մեկնաբանությունները՝ ցանկացած տեսքով: Թեմաներում կարող են տեղ գտնել միայն օրագրային գրառումներ, որոնք չեն հակասում 2.1 և 2.2 կետերին:[/B]


    Բարի մտորումներ
    Իսկ հնարավոր չի զուտ տեխնիկապես բացառել այդ հնարավորությունը,որ նույնիսկ ցանկության դեպքում անհնար լինի,թե ինչ-որ բան սխալ հասկացա՞.........

  10. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հնարավոր չի զուտ տեխնիկապես բացառել այդ հնարավորությունը,որ նույնիսկ ցանկության դեպքում անհնար լինի,թե ինչ-որ բան սխալ հասկացա՞.........
    Չէ, ցավոք տեխնիկապես հնարավոր չի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #8
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    65
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատասխանել
    Մեջբերել

    էս 2 կոճակների վերացումը, տվյալ բաժնում,հարցը չի լուծի՞

  12. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխանել
    Մեջբերել

    էս 2 կոճակների վերացումը, տվյալ բաժնում,հարցը չի լուծի՞
    Երբ ասում եմ, որ տեխնիկապես հնարավոր չի, նկատի ունեմ, որ համակարգը նման հնարավորություն չի ընձեռում: Իսկ այս խնդիրը լուծելու համար համակարգի ծրագրային կոդում փոփոխություններ մտցնելը նպատակահարմար չէ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hda (05.05.2010), Rhayader (05.05.2010)

  14. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես շատ ողջունում եմ ղեկավարության այս որոշումը, քանի որ անկեղծ ասած իմ վրա էնքան բացասական էր ազդել օրագրային թեմաների բազառները ու ցածրորակ, իմաստազուրկ մեկնաբանությունները, որ սկսել էի արդեն ամաչել ինքս ինձանից, որ այդ թեմաներն եմ մտնում։ Այնինչ, օրագրերը սկզբում եղել են իմ սիրելի թեմաների տասնյակում։

    Անկապ օրագրի վիճակի համար էլ սիրտս անչափ ցավում էր Երբեմն ընենց տպավորություն էր, որ մեջ եմ ընկել էրկու մարդկանց զրույցին ու երբեմն էլ ոչ թե զրույցին, այլ՝ կծոցներին ու պատերազմներին

    Սա վիրավորանք կամ ակնարկ չի, ուղղակի ասում եմ այն ինչ զգացել եմ այդ գրառումների պատճառով։

    Հավատում եմ, որ նման հսկողության դեպքում բարեփոխումներ կլինեն

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ungrateful (06.05.2010), Yellow Raven (06.05.2010)

  16. #11
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ էլ շատ դուր է գալիս, որ վերջապես արգելվեց ուրիշի օրագրում գրառում անելը՝ դրանով այն հուշատետրի կամ տպավորությունների գրքի վերածելով: Չնայած ինքս գրեթե չեմ կարդում օրագրերը, ներքին արգելափակոց պիտի անցնեմ, որ ուրիշի օրագիր կարդամ: «Անկապ օրագրի» «լավ ժամանակները» չեմ տեսել, բայց կարծում եմ, այնտեղ էլ հստակ կանոններ մտցնելով, անպայման պիտի վերաբացել: Ֆորումի ազատ ամբիոնն էր:

  17. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Անկապ օրագիրը չի փակվել փակ մնալու նպատակով: Շուտով կվերաբացվի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (05.05.2010), Արևածագ (05.05.2010)

  19. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինչքանո՞վ է «Թեմատիկ օրագիր» պիտակը համապատասխանում «Անկապ օրագրին»։ Չէ՞ որ էնտեղ թեմա՝ որպես այդպիսին, ընդհանրապես չկա, խառը մտորումներ են՝ ամենատարբեր թեմաներով։ Միգուցե ավելի ճիշտ կլինի պիտակը դարձնել, ասենք, «Համաակումբային օրագիր» կամ նման մի բան։

    Մեկ էլ մի հարց կա, որ լավ կլիներ հնարավորինս հստակեցնել, քանի որ վերոնշյալ կանոններում դրա մասին խոսք չկար կարծես։ Որ ուրիշի օրագրում որևէ գրառում անել չի կարելի, դա պարզ է, բայց կարելի՞ է արդյոք ուրիշի օրագրից ինչ–որ հատված մեջբերել, ասենք, «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմայում և քննարկել։ Կանոններում նշված է, որ եթե հեղինակը ցանկանում է քննարկման դնել իր օրագրային գրառումը, կարող է այն ուղարկել բլոգ, որտեղ էլ ցանկացողները կկարողանան մեկնաբանություններ անել։ Իսկ եթե չի ուղարկել բլոգ, կարելի է ենթադրել, որ նաև չի ցանկանա, որ այլ թեմաներում (տվյալ դեպքում՝ «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներում») քննարկվեն իր մտորումները, չէ՞։ Էս հարցն էլ մեկընդմիշտ պարզենք, էլի, որ հետագայում թյուրիմացություններ չլինեն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց արդյո՞ք ինչ-որ մեկը կարող է արգելել իր որևէ գրառում մեջբերել «Թեմայից դուրսում», ինձ թվում է, որ ոչ

  21. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց արդյո՞ք ինչ-որ մեկը կարող է արգելել իր որևէ գրառում մեջբերել «Թեմայից դուրսում», ինձ թվում է, որ ոչ
    Իսկ ի՞նչն է խանգարում արգելել։
    Չգիտեմ, ուղղակի առանձնապես տարբերություն չեմ տեսնում, թե որ թեմայում կքննարկվի։ Եթե մարդը չի ցանկանում, որ իր մտորումները քննարկվեն, կարծում եմ՝ ուրիշ թեմայում էլ չի ցանկանա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կինո բաժնի կանոնները
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.09.2010, 18:19
  2. Գրառումներ: 21
    Վերջինը: 24.07.2010, 19:21
  3. Ցիտադել Խաղի Կանոնները
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.03.2009, 01:15
  4. Բաժնի կանոնները, կարդալը պարտադիր է
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.10.2007, 20:17
  5. Լուսանկարչություն ենթաբաժնի կանոնները
    Հեղինակ՝ otar, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.02.2007, 13:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •