Չեն ջնջում ։ Տեխնիկապես դա հնարավոր չի, այսինքն՝ չես կարող էնպես անել, որ գրառումդ լրիվ անհետանա, բայց գրառումը նոր տեղադրած ժամանակ (չեմ հիշում՝ առաջիկա 10-20 րոպեների ընթացքում մոտավորապես) կարող ես խմբագրել ու գրառման մեջից տեքստը ջնջել ուղղակի՝ փոխարենը կետեր դնելով։ Կետերն անհրաժեշտ են, քանի որ զրոյական տեքստով գրառում գոյություն ունենալ չի կարող (համակարգը տեխնիկապես թույլ չի տալիս)։ Ու էդ կետերը մոդերատորներին կհուշեն, որ գրառումդ ջնջման ենթակա է, ու կջնջեն էնպես, որ չի երևա ընդհանրապես։ Բայց նորից եմ ասում, դա հնարավոր է անել միայն գրառումն անելուց անմիջապես հետո, իսկ ավելի ուշ «խմբագրել» կոճակն անհետանում է։
Էջանիշներ