Հաշվի առնելով «Օրագրեր» բաժնում մեկնաբանությունների արատավոր պրակտիկան, որոնց շնորհիվ ունեցանք զրուցարանի վերածված թեմաներ, իսկ որոշ հեղինակների մոտ օրագրի տրամաբանությանը հակասող, հեղինակին տհաճություն պատճառող մեկնաբանություններ, ղեկավար կազմի քննարկումների արդյունքում որոշվեց առանձին կանոններ ներկայացնել բաժնի համար, մասնավորապես արգելելով ցանկացած տեսակի մեկնաբանությունները: Գուցե տրամաբանական կլիներ, որ յուրաքանչյուր «Օրագրի» հեղինակ ինքը որոշեր, թե իր օրագրում ինչ տիպի մեկնաբանություններ են թույլատրվում, սակայն դա մի կողմից կարող էր պատճառ հանդիսանալ ֆլուդային թեմաների ստեղծման, իսկ մյուս կողմից կլիներ տեխնիկապես անիրականանալի, քանզի թեմայի ֆորմատով օրագրերում անհնար է օրագրի հեղինակին տալ թեմայի գրառումները ղեկավարելու տեխնիկական հնարավորություն: Այսպիսով «Օրագրեր» բաժինը դառնում է սեփական օրագրային մտքերով այլոց հետ կիսվելու, ընդհանուրի դատին հանձնելու հարթակ, այլ ոչ թե հաղորդակցման վայր: Միաժամանակ չեն վերանում այդ օրագրային գրառումները գնահատելու այնպիսի հնարավորությունները, ինչպիսիք են շնորհակալությունների ու վարկանիշների համակարգը: Եթե օրագրի հեղինակը ցանկանում է օրագրային գրառման վերաբերյալ քննարկում կազմակերպել, ապա մշտապես ազատ է դրանք հրապարակել որպես բլոգային գրառում՝ սեղմելով գրառման տակ գտնվող «Ուղարկել բլոգ» կոճակը, այնտեղ կազմակերպելով դրա քննարկումը:
Օրագրեր բաժնում շարունակում է գործել ակումբի կանոնադրությունը, բոլոր գրառումները պետք է համապատասխանեն սահմանված կանոններին, չհամապատասխանող գրառումները կարող են ջնջվել կամ խմբագրվել բաժնի մոդերատորի կողմից: «Օրագրեր» բաժինը «Ստեղծագործողի ակյուն» բաժնի ենթաբաժին է ու այստեղ ողջունվում են գեղարվեստական օրագրային գրառումները, գեղարվեստական մտքերը: Չափազանց կենցաղային նյութերի համար (օրինակ՝ «Էսօր գնում եմ Վարդուշի հետ կոֆե խմեմ») խորհուրդ չենք տալիս այստեղ բացել օրագրեր, միաժամանակ չենք արգելում: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու ֆլուդային նյութերին ու էժանագին նյութերին, որոնք ակումբի ղեկավար կազմը որոշելու է ակումբում ընդունված չափանիշների համաձայն և իրեն իրավունք վերապահի նման օրագրերը (կամ օրագրային գրառումները) փակել կամ ջնջել:
Ստորև ներկայացնում եմ բաժնի կանոնները, իսկ թեմայում կարող եք քննարկել դրանք: Մենք պատրաստ ենք լսել բոլոր կարծիքները ու թեև չենք խոստանում, որ շարժվելու ենք ըստ ձեր տեսակետի, բայց կդարձնենք քննարկման առարկա:
«Օրագրեր» բաժնի կանոնները
1. Օրագրեր բաժինը նախատեսված է սեփական օրագրային մտքերը, մտորումները, խոհերը ակումբի էջերին հանձնելու համար:
2. Բաժնում կարելի է բացել թե՛ անհատական օրագրեր, թե՛ թեմատիկ օրագրեր:
2.1. Անհատական օրագիրը անձի սեփական օրագիրն է, այնտեղ օրագրային գրառումներ կարող է անել միայն թեմայի հեղինակը, բաժնի մոդերատորները ջնջելու և տուգանելու են նման թեմաներում այլոց կողմից կատարված բոլոր մյուս գրառումները:
2.2. Թեմատիկ օրագրերում առաջարկվում է օրագրի թեմա (օրինակ՝ «Արշավային նոթեր»), որտեղ բոլոր ակումբցիները կարող են կատարել Արշավների վերաբերյալ օրագրային գրառումներ: Նման թեմաների առաջին գրառման մեջ պետք է սահմանվի թեմատիկ օրագրի թեման, պահանջը:
3. Բաժնի բոլոր թեմաներում արգելվում են մեկնաբանությունները՝ ցանկացած տեսքով: Թեմաներում կարող են տեղ գտնել միայն օրագրային գրառումներ, որոնք չեն հակասում 2.1 և 2.2 կետերին:
Բարի մտորումներ
Էջանիշներ