User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: Ես՝ մարմի՞ն, թե՞ հոգի…

  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես՝ մարմի՞ն, թե՞ հոգի…

    Իհարկե թեման վերաբերվում է նաև կրոնին, բայց ես կուզենաի, որ այն դիտարկենք հոգեբանության ու փիլիսոփայության տեսանկյունից:

    Ի՞նչ ենք մենք հասկանում «ես» ասելով: Այսինքն ինքներս մեր մասին խոսալով ավելի շատ ի նկատի ենք ունենում մեր մարմի՞նը, թե մեր հոգին: Այն մարդկանց համար, ովքեր չեն ընդունում հոգու գոյության փաստը՝ ամեն ինչ հստակա: Բայց այ նրանք, ովքեր ընդունում են հոգու գոյությունը…
    Շատ եմ լսում սենց արտահայտություններ՝ «մեր մեջ հոգին է ապրում», կամ «մեր հոգին», կամ «մարդը հոգի ու՞նի, թե՞ չունի», կարծես թե էդ հոգի կոչվածը ինչոր մի նենց բանա, որը գոյություն ունի մարդուց անկախ ու մարդու հետ կապ ունի միայն որոշակի իրավիճակներում ու դեպքերում:

    Իմ մոտեցումը այսպիսին է՝ ես հոգի եմ, որը ապրումա իմ մարմնի մեջ, իմ մարմինը իմ համար լոկ «կացարանա», միջոց՝ այս աշխարհում ինքնադրսևորվելու համար: Ես սրանով ոչ մի դեպքում չեմ ցածրացնում մարմնի դերը: Քանի որ, եթե մենք չհետևենք մեր մարմնին, անտեսենք, ապա այն մեզ շատ քիչ կծառայի ու մեր այս կյանքում ինքնադրսևորման ժամանակահատվածը կարճ կլինի: Այսինքն մեր ոչ բոլոր նպատակները կհասցնենք իրականացնել ու ժամանակից շուտ կլքենք մեր մարմինը: Հետևաբար՝ հոգու համար մեկ խնդիրներից մեկը, մարմնի վիճակը լավ պահելն է:

    Խնդիրը ինչումն է, թե մենք ինքներս մեզ ինչ մոտեցմամբ ենք վերաբերվում՝ մեզ ավելի շատ համարում ենք նյութական մարմի՞ն, թե՞ հոգի, քնաի որ դրանից կախված է նաև մեր արժեհամակարգի ձևավորումը…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.05.2010), E-la Via (05.05.2010), Rammstein (05.05.2010), Անտիգոնե (22.04.2011), Արծիվ (06.05.2010), Դատարկություն (05.05.2010), յոգի (06.05.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես՝ մարմի՞ն, թե՞ հոգի

    Նախ, Տի՛գ, շնորհակալություն այս հետաքրքիր թեման բացելու համար:
    Այս թեման ինձ շատ հետաքրքրեց նաև նրանով, որ վերջերս նորից այս հարցի շուրջ եմ մտածում, բայց մի փոքր այլ տեսանկյունից, քան որոշ ժամանակ առաջ…
    Մի քանի տարիներ առաջ, երբ սկսեցի հոգու որոնումները, մի կողմ դրեցի մարմինը, կարելի է ասել նույնիսկ անտեսեցի այն ու, ի վերջո, երկար փնտրտուքներից հետո եկա այն եզրակացության, որ մենք հոգի ենք, մարմնում ենք ժամանակավորապես: Ինչպես դու ես ասում՝ մարմինը մեր ժամանակավոր "կացարանն է": Այնքան էի տարվել հոգևորով, որ մի օր նկատեցի, անտեսել եմ մարմինս, էլ այն չեմ զգում… Այնքան էլ հեռացել մարմնիցս, որ որոշակի սովոական զգացողություններ անգամ խորթ էին թվում: Այդ պահին հասկացա, որ պետք է ներդաշնակություն գտնեմ մարմնիս ու հոգուս միջև: Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ: Այս վերջերս նորից ինձ եմ տալիս այս հարցը, բայց այս անգամ ուզումեմ հասկանալ, թե ինչ է մարմինը: Կարծում եմ մարնի դերը մի փոքր թերագնահատվել է: Մարմինը այս կյանքում մեր ունեցած միակ ռեալ բանն է: Ինձ թվում է մարմինն ավելի է, քան մենք կարծում ենք: Այ ես վերջերս նկատել եմ, որ մարդիկ շատ թույլ են զգում: Բայց չէ ՞որ մեզ տրված է զգայարանների մի փունջ, որը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործենք, իսկ մենք դրանք թմրեցնում ենք: Մենք անընդհատ փնտրում ենք աստվածայինը, բայց չգիտենք կամ մոռանում ենք, որ մեր մարմինն էլ է աստվածային ու հենց այդ մարնի միջոցով էլ է հնարավոր հասնել Աստծուն:
    Հիմա նորից եմ տալիս ինձ այդ հարցը…
    Ես մարմի՞ն եմ, թե՞ հոգի…
    Երկուսն եմ, բայց հիմա ուզում եմ իմ մարմինը ճանաչել:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (05.05.2010), kyahi (06.05.2010), Rhayader (05.05.2010), SSS (06.05.2010), Tig (05.05.2010), Արծիվ (06.05.2010), Դատարկություն (05.05.2010), յոգի (06.05.2010)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեմ իմ սեփական պատկերացումը: Ինչպես սիրում են ասել բուդդիստները, «ես»-ը իլյուզիա է: Այն մեր մարմնականի, հոգևորի ու մտավորի ընկալումն է մեր կողմից: Իլյուզիա ասելով, ի նկատի չունեմ, թե այն գոյություն չունի: Պարզապես մեր մարմինը, հոգևորն ու միտքը ստատիկ, անփոփոխ բաներ չեն, ու մենք ոչ միշտ ենք ի վիճակի գիտակցել նրանց մեջ տեղի ունեցող փոփոխությունները: Գիտակցումն էլ ին հերթին բավականին բարդ է, շատ բաներ մենք գիտակցում ենք, բայց ժխտում, ուռճացնում և այլն: Ուրեմն՝ «ես»-ը մեր միրաժային արտացոլումն է, որը կարելի է ընդարձակել վերոհիշյալ երեք ասպեկտները ճանաչելով: Բայց կապվել «ես»-ին՝ նշանակում է կախվածություն ունենալ իլյուզիայից:
    Հետո ավելի շատ կգրեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.05.2010), Magic-Mushroom (09.05.2010), Tig (05.05.2010), Դատարկություն (05.05.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես՝ մարմի՞ն, թե՞ հոգի

    Նախ, Տի՛գ, շնորհակալություն այս հետաքրքիր թեման բացելու համար:
    Այս թեման ինձ շատ հետաքրքրեց նաև նրանով, որ վերջերս նորից այս հարցի շուրջ եմ մտածում, բայց մի փոքր այլ տեսանկյունից, քան որոշ ժամանակ առաջ…
    Մի քանի տարիներ առաջ, երբ սկսեցի հոգու որոնումները, մի կողմ դրեցի մարմինը, կարելի է ասել նույնիսկ անտեսեցի այն ու, ի վերջո, երկար փնտրտուքներից հետո եկա այն եզրակացության, որ մենք հոգի ենք, մարմնում ենք ժամանակավորապես: Ինչպես դու ես ասում՝ մարմինը մեր ժամանակավոր "կացարանն է": Այնքան էի տարվել հոգևորով, որ մի օր նկատեցի, անտեսել եմ մարմինս, էլ այն չեմ զգում… Այնքան էլ հեռացել մարմնիցս, որ որոշակի սովոական զգացողություններ անգամ խորթ էին թվում: Այդ պահին հասկացա, որ պետք է ներդաշնակություն գտնեմ մարմնիս ու հոգուս միջև: Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ: Այս վերջերս նորից ինձ եմ տալիս այս հարցը, բայց այս անգամ ուզումեմ հասկանալ, թե ինչ է մարմինը: Կարծում եմ մարնի դերը մի փոքր թերագնահատվել է: Մարմինը այս կյանքում մեր ունեցած միակ ռեալ բանն է: Ինձ թվում է մարմինն ավելի է, քան մենք կարծում ենք: Այ ես վերջերս նկատել եմ, որ մարդիկ շատ թույլ են զգում: Բայց չէ ՞որ մեզ տրված է զգայարանների մի փունջ, որը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործենք, իսկ մենք դրանք թմրեցնում ենք: Մենք անընդհատ փնտրում ենք աստվածայինը, բայց չգիտենք կամ մոռանում ենք, որ մեր մարմինն էլ է աստվածային ու հենց այդ մարնի միջոցով էլ է հնարավոր հասնել Աստծուն:
    Հիմա նորից եմ տալիս ինձ այդ հարցը…
    Ես մարմի՞ն եմ, թե՞ հոգի…
    Երկուսն եմ, բայց հիմա ուզում եմ իմ մարմինը ճանաչել:
    Աննա ջան, ստորագրում եմ բոլոր մտքերիդ տակ: Իմ համար էլ, միանշանակ մարմնի և հոգու ներդաշնակության հասնելնա ամենաճիշտ վիճակը… Ուղակի մենք հաճախ ընկնում ենք ծայրահեղությունների մեջ ու կամ հոգին ենք անտեսում, կամ էլ մարմինը: Ու ստացվումա նենց, որ մենք ինքներս մեզ կիսով չափ անտեսում ենք: Ու չնայած ես մարմինը համարում եմ ժամանակավոր երևույթ, բայց մեկա էս նյութական աշխարհում այն մեր ամենամեծ ու ամենակարևոր բաներից մեկնա, որ ունենք: Ու էս աշխարհի ամեն լավն ու վատը միայն (նաև) նրա միջոցով կարող ենք ապրել ու զգալ:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.05.2010), Արծիվ (06.05.2010), յոգի (06.05.2010)

  9. #5
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ իմ սեփական պատկերացումը: Ինչպես սիրում են ասել բուդդիստները, «ես»-ը իլյուզիա է: Այն մեր մարմնականի, հոգևորի ու մտավորի ընկալումն է մեր կողմից: Իլյուզիա ասելով, ի նկատի չունեմ, թե այն գոյություն չունի: Պարզապես մեր մարմինը, հոգևորն ու միտքը ստատիկ, անփոփոխ բաներ չեն, ու մենք ոչ միշտ ենք ի վիճակի գիտակցել նրանց մեջ տեղի ունեցող փոփոխությունները: Գիտակցումն էլ ին հերթին բավականին բարդ է, շատ բաներ մենք գիտակցում ենք, բայց ժխտում, ուռճացնում և այլն: Ուրեմն՝ «ես»-ը մեր միրաժային արտացոլումն է, որը կարելի է ընդարձակել վերոհիշյալ երեք ասպեկտները ճանաչելով: Բայց կապվել «ես»-ին՝ նշանակում է կախվածություն ունենալ իլյուզիայից:
    Հետո ավելի շատ կգրեմ:
    Բուդդիստները նշում են, որ մարմինը անցողիկ է, հոգին է մնայուն: Հոգին ունի մի քանի կյանքեր ու ինչքան որ կարող է նախորդ կյանքերից հավաքած կարման «տեղավորի» նոր մարմնում, նույնքան էլ կարող է ներկայիս կյանքում հավաքած կարման տանի մյուս կյանք ու ըստ այդմ էլ մարմինը «պատասխան» է տալիս հոգու նախորդ կյանքերի կարմայի համար:

    Անձամբ ինձ համար երկուսի համատեղ ներդաշնակությունն է կարեւոր, բայց պետք է նշեմ, որ ժամանակ առ ժամանակ սրանցից մեկն ու մեկը անտեսվում է իմ կողմից: Կարծում եմ նաեւ շատերն են իմ նման անում:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.05.2010), Tig (06.05.2010), յոգի (06.05.2010)

  11. #6
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    63
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե թեման վերաբերվում է նաև կրոնին, բայց ես կուզենաի, որ այն դիտարկենք հոգեբանության ու փիլիսոփայության տեսանկյունից:

    Ի՞նչ ենք մենք հասկանում «ես» ասելով: Այսինքն ինքներս մեր մասին խոսալով ավելի շատ ի նկատի ենք ունենում մեր մարմի՞նը, թե մեր հոգին: Այն մարդկանց համար, ովքեր չեն ընդունում հոգու գոյության փաստը՝ ամեն ինչ հստակա: Բայց այ նրանք, ովքեր ընդունում են հոգու գոյությունը…
    Շատ եմ լսում սենց արտահայտություններ՝ «մեր մեջ հոգին է ապրում», կամ «մեր հոգին», կամ «մարդը հոգի ու՞նի, թե՞ չունի», կարծես թե էդ հոգի կոչվածը ինչոր մի նենց բանա, որը գոյություն ունի մարդուց անկախ ու մարդու հետ կապ ունի միայն որոշակի իրավիճակներում ու դեպքերում:

    Իմ մոտեցումը այսպիսին է՝ ես հոգի եմ, որը ապրումա իմ մարմնի մեջ, իմ մարմինը իմ համար լոկ «կացարանա», միջոց՝ այս աշխարհում ինքնադրսևորվելու համար: Ես սրանով ոչ մի դեպքում չեմ ցածրացնում մարմնի դերը: Քանի որ, եթե մենք չհետևենք մեր մարմնին, անտեսենք, ապա այն մեզ շատ քիչ կծառայի ու մեր այս կյանքում ինքնադրսևորման ժամանակահատվածը կարճ կլինի: Այսինքն մեր ոչ բոլոր նպատակները կհասցնենք իրականացնել ու ժամանակից շուտ կլքենք մեր մարմինը: Հետևաբար՝ հոգու համար մեկ խնդիրներից մեկը, մարմնի վիճակը լավ պահելն է:

    Խնդիրը ինչումն է, թե մենք ինքներս մեզ ինչ մոտեցմամբ ենք վերաբերվում՝ մեզ ավելի շատ համարում ենք նյութական մարմի՞ն, թե՞ հոգի, քնաի որ դրանից կախված է նաև մեր արժեհամակարգի ձևավորումը…
    Մարդը բաղկացած է 3 հիմնական բաղադրամասերից : Դուք դա նշել եք ձեր գրառման մեջ բայց չգիտեմ ինչու իմի չեք բերել : առաջին բաղադրամասը մարմինն է , որը ըստ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ-ի վկայության « շինված է հողից » իսկ եթե , ինչ որ մեկը չի հավատում այդ վարկածին , ապա բոլորն էլ համաձայն են , որ այն աճում և մեծանում է « հողի հաշվին » այսինքն հողից դուրս եկող բարիքների հաշվին և մեր կյանքի վերջում այն նորից հող է դառնում « այս մեկը անվիճելի փաստ է » : Երկրորդ բաղադրամասը դա ձեր նշած « ԵՍ » -ն է , որը հավասար է « էություն , էգո , ԵՍ » , մարդու այս բաղադրամասը ձևավորվում է իր բանական կյանքի ընթացքում և մահանալուց հետո այն ոչ թէ վերանում է այլ անցնում է « մեկ այլ միջավայր » որը , ըստ իս , գտնվում է հենց այստեղ մեր կողքին , սակայ մենք ընդունակ չենք հաղորդակցվելու նրանց հետ , որովհետև այդքան զարգացած չենք կամ ուղղակի չունենք այդ զգայարանները : Երորդ բաղադրամասը դա հոգին է , որը տրվում է մեզ ի վերուստ և որը կյանք է տալիս մեր « մարմնին և ԵՍ- ին » : Ըստ իս այն այն մեզ չի պտականում ինչպես մեր « մարմինը » և « ԵՍ » -ը ու դրա համար մենք ընդունակ չենք այն աղտոտելու կամ փչացնելու այլ այն անաղարտ մնում է մինչև մեր կյանքի վերջը ու վերջում գնում է այնտեղ վորտեղից որ եկել է այսինքն « այն ստեղծողի մոտ » Այս առումով

    Վահան Տերյանը գրել է .

    Ազատն ԱՍՏՎԱԾ այն օրից
    Երբ հաճեցավ շունչ փչել
    Իմ հողանյութ շինվացքին
    Կենդանություն պարգևել
    Այս տողերը ինձ հուշում են միևնույն միտքը :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (06.05.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բուդդիստները նշում են, որ մարմինը անցողիկ է, հոգին է մնայուն: Հոգին ունի մի քանի կյանքեր ու ինչքան որ կարող է նախորդ կյանքերից հավաքած կարման «տեղավորի» նոր մարմնում, նույնքան էլ կարող է ներկայիս կյանքում հավաքած կարման տանի մյուս կյանք ու ըստ այդմ էլ մարմինը «պատասխան» է տալիս հոգու նախորդ կյանքերի կարմայի համար:
    Այդ նույն բանը վկայում է նաև Աստվածաշունչը որ «Հոգին մնայուն է», բացառությամբ միայն՝ «Հոգին ունի մի քանի կյանքեր» արտահայտությանը, որը ըստ Աստվածաշնչի անհեթեթություն է և դա մի միայն բուդիզմի ֆանտազիան է
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 06.05.2010, 00:42:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hayazn (06.05.2010)

  15. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բուդդիստները նշում են, որ մարմինը անցողիկ է, հոգին է մնայուն: Հոգին ունի մի քանի կյանքեր ու ինչքան որ կարող է նախորդ կյանքերից հավաքած կարման «տեղավորի» նոր մարմնում, նույնքան էլ կարող է ներկայիս կյանքում հավաքած կարման տանի մյուս կյանք ու ըստ այդմ էլ մարմինը «պատասխան» է տալիս հոգու նախորդ կյանքերի կարմայի համար:
    այնքան էլ այդպես չի, բայց կարիք չկա խորանալ: Համ էլ՝
    Ասեմ իմ սեփական պատկերացումը:
    Չեմ հասկանում մարդկանց, ովքեր հոգին առանձնացնում են մարմնից: Ընդ որում՝ հոգի ասելով, ի նկատի ունեն սենսորալ կոգնիտիվը: Այ հենց դրանում էլ կայանում է իլյուզիայից կախվածությունը: Մարդիկ հույս են փայփայում, որ իրենց գիտակցությունը մահվանից հետո նոր մարմնավորում է ստանալու: Բայց այդ դեպքում դուք ի՞նչ է, հիշու՞մ եք ձեր գիտակցության գոյությունը նախորդ մարմնում: Իսկ եթե ձեր բոլոր հիշողությունները, հույսերն ու վախերը ետևում են մնացել (այն տարբերակի դեպքում, որ ռեինկարնացիա կա), արդյո՞ք այդ ամենը ժամանակավոր չէր: Ժամանակավոր էր: Դա վերածնվող հոգի համարելը նշանակում է, որ կապված եք ձեր «ես»-ի մտավոր-զգայական ասպեկտին ու վախենում եք այն կորցնել: Եհովայի վկաները նույն կերպ ժխտում են հոգու գոյությունն ու պնդում, որ վերակենդանացվելու է իրենց մարմինը (անընդհատ ինչ-որ անհասկանալի բան ասելով եբրայերեն «շեոլ» ու հունարեն «հադես» բառերի մասին):
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.05.2010), Tig (06.05.2010)

  17. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդը բաղկացած է 3 հիմնական բաղադրամասերից : Դուք դա նշել եք ձեր գրառման մեջ բայց չգիտեմ ինչու իմի չեք բերել : առաջին բաղադրամասը մարմինն է , որը ըստ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ-ի վկայության « շինված է հողից » իսկ եթե , ինչ որ մեկը չի հավատում այդ վարկածին , ապա բոլորն էլ համաձայն են , որ այն աճում և մեծանում է « հողի հաշվին » այսինքն հողից դուրս եկող բարիքների հաշվին և մեր կյանքի վերջում այն նորից հող է դառնում « այս մեկը անվիճելի փաստ է » : Երկրորդ բաղադրամասը դա ձեր նշած « ԵՍ » -ն է , որը հավասար է « էություն , էգո , ԵՍ » , մարդու այս բաղադրամասը ձևավորվում է իր բանական կյանքի ընթացքում և մահանալուց հետո այն ոչ թէ վերանում է այլ անցնում է « մեկ այլ միջավայր » որը , ըստ իս , գտնվում է հենց այստեղ մեր կողքին , սակայ մենք ընդունակ չենք հաղորդակցվելու նրանց հետ , որովհետև այդքան զարգացած չենք կամ ուղղակի չունենք այդ զգայարանները : Երորդ բաղադրամասը դա հոգին է , որը տրվում է մեզ ի վերուստ և որը կյանք է տալիս մեր « մարմնին և ԵՍ- ին » : Ըստ իս այն այն մեզ չի պտականում ինչպես մեր « մարմինը » և « ԵՍ » -ը ու դրա համար մենք ընդունակ չենք այն աղտոտելու կամ փչացնելու այլ այն անաղարտ մնում է մինչև մեր կյանքի վերջը ու վերջում գնում է այնտեղ վորտեղից որ եկել է այսինքն « այն ստեղծողի մոտ » Այս առումով

    Վահան Տերյանը գրել է .

    Ազատն ԱՍՏՎԱԾ այն օրից
    Երբ հաճեցավ շունչ փչել
    Իմ հողանյութ շինվացքին
    Կենդանություն պարգևել
    Այս տողերը ինձ հուշում են միևնույն միտքը :
    Համոզվա՞ծ ես:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (06.05.2010), Tig (06.05.2010)

  19. #10

    Հայազն ջան, ճիշտն ասած ես նշել եմ, որ մարդը բաղկացած է 2 բաղադրիչներից մարմին և հոգի, իսկ «ես» ասելով՝ ինկատի եմ ունեցել այդ երկու բաղադրիչների միավորումը, ոչ թե 3-րդ բաղադրիչը: Ինչոր չեմ կարողանում հասկանամ քո ասած «էգո» բաղադրիչը որնա…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.05.2010), յոգի (07.05.2010)

  21. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայազն ջան, ճիշտն ասած ես նշել եմ, որ մարդը բաղկացած է 2 բաղադրիչներից մարմին և հոգի, իսկ «ես» ասելով՝ ինկատի եմ ունեցել այդ երկու բաղադրիչների միավորումը, ոչ թե 3-րդ բաղադրիչը: Ինչոր չեմ կարողանում հասկանամ քո ասած «էգո» բաղադրիչը որնա…
    Իսկ ես չեմ հասկանում, թե ինչպես են մարդիկ նման բաների մասին նման համոզվածույթամբ խոսում))) ու թե ինչու է Վահան Տերյանը հեղինակություն այս հարցում:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 06.05.2010, 08:49:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. #12
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը

    Վահան Տերյանը գրել է .

    Ազատն ԱՍՏՎԱԾ այն օրից
    Երբ հաճեցավ շունչ փչել
    Իմ հողանյութ շինվացքին
    Կենդանություն պարգևել
    Այս տողերը ինձ հուշում են միևնույն միտքը :
    Հայազն ջան թարսի պես էս մեկը Տերյանը չէր գրել......
    ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ "Ազատություն"
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 06.05.2010, 08:54:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (06.05.2010), Արտիստ (06.05.2010), յոգի (07.05.2010)

  24. #13
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    այնքան էլ այդպես չի, բայց կարիք չկա խորանալ: Համ էլ՝

    Չեմ հասկանում մարդկանց, ովքեր հոգին առանձնացնում են մարմնից: Ընդ որում՝ հոգի ասելով, ի նկատի ունեն սենսորալ կոգնիտիվը: Այ հենց դրանում էլ կայանում է իլյուզիայից կախվածությունը: Մարդիկ հույս են փայփայում, որ իրենց գիտակցությունը մահվանից հետո նոր մարմնավորում է ստանալու: Բայց այդ դեպքում դուք ի՞նչ է, հիշու՞մ եք ձեր գիտակցության գոյությունը նախորդ մարմնում: Իսկ եթե ձեր բոլոր հիշողությունները, հույսերն ու վախերը ետևում են մնացել (այն տարբերակի դեպքում, որ ռեինկարնացիա կա), արդյո՞ք այդ ամենը ժամանակավոր չէր: Ժամանակավոր էր: Դա վերածնվող հոգի համարելը նշանակում է, որ կապված եք ձեր «ես»-ի մտավոր-զգայական ասպեկտին ու վախենում եք այն կորցնել: Եհովայի վկաները նույն կերպ ժխտում են հոգու գոյությունն ու պնդում, որ վերակենդանացվելու է իրենց մարմինը (անընդհատ ինչ-որ անհասկանալի բան ասելով եբրայերեն «շեոլ» ու հունարեն «հադես» բառերի մասին):
    Ռայդեռ ջան, կարա՞ս մի քիչ պարզաբանես «սենսորալ կոգնիտիվ» տերմինը… Ճիշտն ասած բան չհասկացա… Չէ, ընդհանուր առմամբ հասկացա ինչ ես ուզում ասես, բայց մութ տեղեր մնացին…
    Ընդհանուր առմամբ համամիտ եմ քեզ հետ, որ մարդը չի գիտակցում իր նախորդ ով լինելը, բայց կարծում եմ դա միայն այս նյութական աշխարհում, դրանից դուրս մարդ գիտակցում է ամեն ինչ… չնայած մի քիչ բարդա դա պատկերացնելը, քանի որ մեզ համար խորդա էդ վիճակը…

    հ.գ. ինչոր մեկը մի ռուսերեն գրառում էր արել, հետաքրքիր մտքեր կաին… ջնջել են… կարողա՞ դա տեղադրողը կարողանա թարկմանի ու նորից տեղադրի, կամ ուղարկի ինձ ես կթարկմանեմ…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.05.2010), յոգի (07.05.2010)

  26. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայազն ջան թարսի պես էս մեկը Տերյանը չէր գրել......
    Ռափայել Պատկանյան "Ազատություն"
    Կակռազ հետաքրքիր էր, ինչ-որ մեկը կնկատի՞, որ ոչ թե Տերյան է, այլ Միքայել Նալբանդյան
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nare-M (09.05.2010)

  28. #15
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Կակռազ հետաքրքիր էր, ինչ-որ մեկը կնկատի՞, որ ոչ թե Տերյան է, այլ Միքայել Նալբանդյան
    Ռայ ջան գրեցի ու հիշեցի որ սխալ եմ գրել, քո գրառումից մեկ րոպե առաջ էլ խմբագրել եմ
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1382
    Վերջինը: 22.04.2024, 20:14
  2. Հոգի կանչելու մասին
    Հեղինակ՝ Har8, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 215
    Վերջինը: 11.03.2019, 13:40
  3. Ստեղծագործողի գողտրիկ անկյուն և հոգի
    Հեղինակ՝ Narinfinity, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 10.11.2008, 15:15
  4. Մարմին և հոգի փոխհարաբերություն
    Հեղինակ՝ Hrayr, բաժին` Կրոն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.04.2008, 11:10
  5. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •