User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: Ես՝ մարմի՞ն, թե՞ հոգի…

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #29
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ թեմայի վերնագրի մեջ նշված "եթե"-ն կարծում եմ սխալ է:

    մարդը, դա հոգու և մարմինի ամբողջությունն է: մամնից դուրս հոգին, կամ հոգուց դուրս մարմինը… դա մեզ անհասանելի բաներ են, և ըստ այդմ էլ հետաքրքիր չեն:
    Աստված՞՞: Ընդունում եմ որպես պոստուլատ: Սակայն դա մեզ ոչ մի առիթ չի տալիս, բաժանել, տրոհել մեր ամբողջությունը մասերի: դա հետաքրիր է հավանաբար գիտնական-մնարդաբանին, բայց ոչ մարդուն: մի բաժանեք, որ չբաժանվեք, չերկփեկվեք, բազմափեղվեք:

    բաժանում են, որ տիրեն… սա հին օրենք է, այնքան հին, ինչքան գոյություն ունի Տիեզերքը: կամ ավելի հին:

    նույն կրոնները: բաժանում են հոգին մարմինից, շեշտելով հոգու առավելությունը, որ հեշտ տիրեն մարդուն:
    նույն կոռպոռացիաները. բաժանում են մարմինը հոգուց, շեշտելով մարմնի առավելությունը /կամֆորտ, տուն, մեքենա, կարերա, լավ սնունդ և այլն… /, որ հեշտ տիրեն մարդուն:

    պահպանենք մեր ամբորջությունը,
    պահպանենք մեր ազատությունը
    պահպանենք Մարդ-ամբողջությանը:

    ինչպես Աստված ամեն ինչ է՝ ինչ որ տիեզենքն է,
    այդպես էլ Մարդը՝ ամեն ինչն է, ինչ որ մարդն է
    dvgray ջան, լրիվ համամիտ եմ քո հետ: Այ հենց էս միտքն էի ման գալիս՝ Մարդ ամբողջություն: Շնորհակալ եմ:
    Այո Մարդը որպես ամբողջություն՝ մարմնի ու հոգու միավորումն է: Դրանցից յուրաքանչյուրն առանձին առանձին արդեն այլ բան են, և ոչ Մարդ…

    Հիմա մի բան էլ եմ ուզում ասեմ հոգի և մարմին ամբողջության մասին: Ի՞նչն է ապահովում այդ ամբողջության ի հայտ գալը ընդհանրապես: Եթե ընդունենք որ հոգին դա գիտակցությունն է, իսկ մարմինը՝ նյութը, ապա ինչը կարող է կապող օղակ հանդիսանալ այդ երկուսի միջև: Սա Հայազնի ասած 3-րդ կոմպոնենտնա… Կարծում եմ այդ կապող օղակը միտքն է: Այսինքն հոգին՝ գիտակցությունը, գեներացնում է միտք, որը համապատասխանում է իր ներքին ցանկություններին ու մղումներին, իսկ միտքն էլ իր հերթին այդ ցանկություններն ու մղումները իրականացնում է նյութի միջոցով: Այսինքն միտքը նյութեղենանում է: Շղթան կարելի է ներկայացնել այս կերպ, գիտակցությունը գեներացրեց միտք, միտքն էլ դրսևորվեց նյութի մեջ… Այսինքն ինչպես Սելավինա ասում հոգին ցանկացավ մարդ լինել և ծվնեց Երկրի վրա…

    Կարծում եմ այս օրենքը գործում է նաև որջ տիեզերքի համար: Գերագույն գիտակցությունը գեներացրեց միտք, որը կոչվեց «տիեզերք» և այդ միտքը սկսեց դրսևորվել նյութի միջոցով ու ծնվեց տիեզերքը…

    հ.գ. հետաքրքիրա, բացի նյութից կա՞ն էլի ինչոր այլ միջոցներ մտքի դրսևորման համար…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (10.05.2010), Magic-Mushroom (10.05.2010), My World My Space (10.05.2010), յոգի (11.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1433
    Վերջինը: 23.05.2025, 19:29
  2. Հոգի կանչելու մասին
    Հեղինակ՝ Har8, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 215
    Վերջինը: 11.03.2019, 13:40
  3. Ստեղծագործողի գողտրիկ անկյուն և հոգի
    Հեղինակ՝ Narinfinity, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 10.11.2008, 15:15
  4. Մարմին և հոգի փոխհարաբերություն
    Հեղինակ՝ Hrayr, բաժին` Կրոն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.04.2008, 11:10
  5. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •