Կոնկրետ ինձ համար Ես-ը դա հոգին է գիտակցությունը, իսկ մարմինը հնարավորության մեխանիզմ, որի միջոցով հոգու ընդհամենը մի փոքր կտորը, կարողանում է տեղավորվել այս մարմնի մեջ և հետազոտել այս տարածությունը, կոնկրետ Երկիր մոլորակը:
Հոգին՝ կապված իր ցանկություններից կարող է հագնել բազուն մարմիններ, նայած թե որ գալակտիկայի որ մոլորակում է ուզում փորձ ձեռք բերել:
Այսօր գտնվում է այստեղ՝ և նա օգտվում է մարդ կոչվող «հագուստի» ծառայությունից, վաղը իր ճանապարհորդությունը կշարունակի մեկ այլ տեղ, կօգտվի մեկ այլ հագուստից, եթե իհարկե ճանապարհորդությունը պիտի լինի երրրորդ կամ չորրորդ վիբրացիոն տարածություններում, քանզի միայն այդ տարածություններում է հոգուն մատերիա պետք, տվիալ դեպքում մարմին, որպեսզի կատարի իր ճանապարհորդությունը:
Սա նույնն է որ ինչ որ մեկը անձրևանոց հագնի ու հարցնեն, հիմա դու անձրևանոցն է՞ս, թե՞ միջի մարդը:
Սակայն սա չի նշանակում որ մարմինը պիտի անտեսվի, հակառակը մեծ հարգանքով և շնորհակալության զգացումով պիտի մոտենալ մարմնին, ինչպես նաև մեծ խնամքով, որպեսզի նա էլ առավելագույն ձևով ծառայի քեզ:
Չնայած լավ գիտակցում եմ որ այսքան վստահ պատասխան տվողներին այս հասարակությունը հոգեկան հիվանդ է համարում, որովհետև այս հասարակությունը դեռ պատրաստ չի և չի կարող իմանալ, թե ինչու են ոմանք այսքան վստահ խոսում այս երևույթներից:
Միայն ավելացնեմ, որ գոյություն ունի մերկաբա կոչվող հոգևոր տրանսպորտ, որը համապատասխան էներգետիկ դաշտ է ապահովում գիտակցության տեղափոխության համար, (և ոչ միայն գիտակցության) այդ հոգևոր տրանսպորտից կարող են օգտվել բացարձակապես բոլորը, (որոնք գտնվում են ներդաշնակ բալանսավորության մեջ, իրենք իրենց և ամբողջ տիեզերքի հետ), այդ ժամանակ բոլորին էլ պարզ կլինի թե իրանք ո՞վ են, մարմինը թե՞...
Էջանիշներ