User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: Ես՝ մարմի՞ն, թե՞ հոգի…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայազն ջան թարսի պես էս մեկը Տերյանը չէր գրել......
    Ռափայել Պատկանյան "Ազատություն"
    Կակռազ հետաքրքիր էր, ինչ-որ մեկը կնկատի՞, որ ոչ թե Տերյան է, այլ Միքայել Նալբանդյան
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nare-M (09.05.2010)

  3. #2
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Կակռազ հետաքրքիր էր, ինչ-որ մեկը կնկատի՞, որ ոչ թե Տերյան է, այլ Միքայել Նալբանդյան
    Ռայ ջան գրեցի ու հիշեցի որ սխալ եմ գրել, քո գրառումից մեկ րոպե առաջ էլ խմբագրել եմ
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. #3
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, քանի որ թեմայից շեղվում ենք, թույլ տվեք մի քիչ փիլիսոփայեմ` ներկայացնելով կարծիքս:
    Նախ ասեմ, որ մարդու զգայարանների աշխատանքը կապված է բացառապես ուղեղի աշխատանքի հետ, ինչպես և բոլոր մնացած կենդանիներինը, և երբ մարդը քնած է, դրանք «stand by» ռեժիմում են, բայց` ոչ անջատված: Եթե ականջիդ տակ բարձր ձայն հանեն, կամ բերանիդ մեջ դառը բան գցեն, կամ էլ տակդ ոզնի դնեն, դու չես շարունակի քնած մնալ: Բացի այդ, ինչ վերաբերվում է գիտակցության և զգայարանների կապին, ապա նշեմ, որ շատ մարդիկ, որոնք գտնվել են կոմայի մեջ, ուշքի գալուց հետո պատմել են, որ լսել են իրենց անկողնու մոտ խոսակցությունները, իսկ ոմանք էլ` ընդհանրապես ոչինչ չեն զգացել: Հետևաբար, զգայարանների աշխատանքը կապված է օրգանիզմի, մասնավորապես ուղեղի աշխատանքի հետ:
    Երկրորդ` շատերն առանձնացնում են աստված և կրոն հասկացությունները, այնինչ դա գրեթե նույնն է, ինչ առանձնացնենք մոնիտորը պրոցեսորից. չէ՞ որ մոնիտորն է «ցույց տալիս» այն, ինչ կատարվում է պրոցեսորում: Նույն կերպ էլ կրոններն են մեկնաբանում իրենց աստվածների կամքը, պատգամները, քիչ թե շատ բացահայտում նրա էությունը: Չեմ հասկանում նրանց, ովքեր հավատում են դեիսական աստծուն, ով բավարարվել է միայն տիեզերքը ստեղծելով և թքած ունի մարդկանց վրա, ու հիմա տիեզերքի ինչ-որ անկյունում /կամ դրա սահմաններից դուրս/ զբաղված է այլ գործերով կամ ընդհանրապես ոչնչով զբաղված չէ:
    Անցնեմ հոգուն ու մարմնին: Եթե դուք արհամարհում եք բոլոր կրոնները, ապա ինչպե՞ս կբացատրեք հոգու գոյությունը: Եթե աստված գոյություն ունի, արդյո՞ք նրա համար ընդունելի է այն փաստը, որ և' իր ամբողջ կյանքն արդար ապրած մարդը, և' բռնաբարող-մարդասպանը ունենան «հավասար» հոգիներ, որոնք նրանց մահվանից հետո կունենան հավասար իրավունքներ: Այս դեպքում, իհարկե, կարող եք տալ ակնհայտ պատասխաններ, բայց մարդկանց մեծ մասը չի պատկանում ո'չ առաջին, ո'չ երկրորդ կատեգորիային, նրանք իրենց կյանքի ընթացքում կատարում են և' լավ, և' վատ արարքներ: Ինչպե՞ս իմանալ, թե վարքի և հավատքի ինչպիսի դրսևորումներ են պետք նրան գոհացնելու համար: Անխուսափելիորեն հանգում ենք կրոնի անհրաժեշտության խնդրին:
    Վերջում թույլ տվեք մեջբերել անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա Բերտրան Ռասսելի խոսքերը.
    «Կարծում եմ, որ երբ ես մահանամ, ես կփտեմ, և իմ «ես»-ից ոչինչ չի մնա: Ես արդեն երիտասարդ չեմ և սիրում եմ կյանքը: Բայց ես իմ ինքնասիրությունից ցածր եմ համարում մահվան մտքից սարսռալը: Երջանկությունը չի դադարում երջանկություն լինելուց, եթե այն անցողիկ է, իսկ մտքերն ու սերը չեն արժեզրկվում իրենց արագահոսության պատճառով: Բազմաթիվ մարդիկ բեմի վրա հաջողությամբ են մնացել, այդպիսի պարծանքը պետք է մեզ սովորեցնի տեսնել մարդու իրական տեղն աշխարհում: Նույնիսկ եթե քամին, որը ներխուժում է գիտության բացած պատուհաններով, ստիպում է մեզ` ավանդական «հուսադրող» առասպելների հարմարավետ ջերմությանը սովոր մարդկանց, դողալ, ապա, վերջիվերջո, թարմ օդը առույգություն և ուժ է հաղորդում, իսկ մեր առջև բացվող հսկայական տարածությունները սեփական անկրկնելի հրաշագեղությամբ»:

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.05.2010), EgoBrain (11.05.2010), My World My Space (11.05.2010), Tig (11.05.2010), յոգի (12.05.2010)

  6. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, քանի որ թեմայից շեղվում ենք, թույլ տվեք մի քիչ փիլիսոփայեմ` ներկայացնելով կարծիքս:
    Gardmanian ջան հարգում եմ կարծիքդ: Բայց… ինչպես արդեն նշվելա, հարցը միանշանակ պատասխան չունի և բանավեճը ձգվումա մարդու ի հայտ գալու օրվանից ու դեռ ձգվելույա
    Ինչևէ փորձեմ հակադրվել:

    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ասեմ, որ մարդու զգայարանների աշխատանքը կապված է բացառապես ուղեղի աշխատանքի հետ, ինչպես և բոլոր մնացած կենդանիներինը, և երբ մարդը քնած է, դրանք «stand by» ռեժիմում են, բայց` ոչ անջատված: Եթե ականջիդ տակ բարձր ձայն հանեն, կամ բերանիդ մեջ դառը բան գցեն, կամ էլ տակդ ոզնի դնեն, դու չես շարունակի քնած մնալ: Բացի այդ, ինչ վերաբերվում է գիտակցության և զգայարանների կապին, ապա նշեմ, որ շատ մարդիկ, որոնք գտնվել են կոմայի մեջ, ուշքի գալուց հետո պատմել են, որ լսել են իրենց անկողնու մոտ խոսակցությունները, իսկ ոմանք էլ` ընդհանրապես ոչինչ չեն զգացել: Հետևաբար, զգայարանների աշխատանքը կապված է օրգանիզմի, մասնավորապես ուղեղի աշխատանքի հետ:
    Նախ այն զգայարանների աշխատանքն է կապված ուղեղի աշխատանքի հետ, որոնք որ ուսումնասիրված են… Կարծում եմ մարդկությունը դեռ բացահայտելու է Մարդու այլ «գերբնական» զգայարաններ:
    Հետո ոչ բոլոր կոմայի մեջ գտնվողներն են պատմել որ լսել են… կարծում եմ կոմայի մեջ գտնվելու աստիճաններն էլ կարող են տարբեր լինել, քանի որ շատ շատերն էլ այլ բաներ են պատմել արթնանալուց հետո…

    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրորդ` շատերն առանձնացնում են աստված և կրոն հասկացությունները, այնինչ դա գրեթե նույնն է, ինչ առանձնացնենք մոնիտորը պրոցեսորից. չէ՞ որ մոնիտորն է «ցույց տալիս» այն, ինչ կատարվում է պրոցեսորում: Նույն կերպ էլ կրոններն են մեկնաբանում իրենց աստվածների կամքը, պատգամները, քիչ թե շատ բացահայտում նրա էությունը: Չեմ հասկանում նրանց, ովքեր հավատում են դեիսական աստծուն, ով բավարարվել է միայն տիեզերքը ստեղծելով և թքած ունի մարդկանց վրա, ու հիմա տիեզերքի ինչ-որ անկյունում /կամ դրա սահմաններից դուրս/ զբաղված է այլ գործերով կամ ընդհանրապես ոչնչով զբաղված չէ:
    Երկրորդ՝ կրոնը Արարչից միանշանակ կարելիա առանձնացնել, քանի որ շատերը նայում են մոնիտորին ու բան չեն հասկանում, այլ նրանց ոմն մեկը բացատրումա, թե այ էս բանը որ տեսար մոնիտորի վրա, դա համապատասխանումա պրոցեսորում տեղի ունեցող այսինչ երևույթին…
    Մարդը՝ էյությամբ ծույլ արարածա ու շատերին «ձեռա տալիս», որ իրանց ինչոր մեկը բացատրի ու մեկնաբանի, ոչ թե իրանք ինքնուրույն մտածեն ու հասկանան…

    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Անցնեմ հոգուն ու մարմնին: Եթե դուք արհամարհում եք բոլոր կրոնները, ապա ինչպե՞ս կբացատրեք հոգու գոյությունը:
    Իսկ ինչա, որևէ կրոն մինչ օրս ինչոր հասկանալի ձևով բացատրե՞լա հոգու գոյությունը: Կրոնները չեն բացատրում հոգու գոյությունը, այլ ուղղակի փաստում են: Իսկ իմ կարծիքով միակ բացատրությունը դա հենց մեր գոյություննա: «Մեր» ասելով ինկատի ունեմ մարդկանց…

    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե աստված գոյություն ունի, արդյո՞ք նրա համար ընդունելի է այն փաստը, որ և' իր ամբողջ կյանքն արդար ապրած մարդը, և' բռնաբարող-մարդասպանը ունենան «հավասար» հոգիներ, որոնք նրանց մահվանից հետո կունենան հավասար իրավունքներ: Այս դեպքում, իհարկե, կարող եք տալ ակնհայտ պատասխաններ, բայց մարդկանց մեծ մասը չի պատկանում ո'չ առաջին, ո'չ երկրորդ կատեգորիային, նրանք իրենց կյանքի ընթացքում կատարում են և' լավ, և' վատ արարքներ: Ինչպե՞ս իմանալ, թե վարքի և հավատքի ինչպիսի դրսևորումներ են պետք նրան գոհացնելու համար: Անխուսափելիորեն հանգում ենք կրոնի անհրաժեշտության խնդրին:
    Աստծո գոյությունը դնենք մի կողմ: Եթե նա գոյություն էլ ունի, ապա նա էլ բանու գործ չունի պիտի նստի ու որոշի, թե ով ինչիյա առժա՞նի: Չեմ կարծում որ դա նրա պարդականություննա: Մենք բոլորս ունենք «հավասար» հոգիներ, որովհետև նույն տեղից ենք սկսվում: Իսկ թե հետագայում ուր կհասնենք, դա արդեն որոշվումա տիեզերքում հստակ գործող օրենքներով, ազդեցություն - հակազդեցություն: Նորից եմ կրկնում մի կյանքի կտրվածքով մենք դա չենք տեսնում: Իսկ քանի որ կյանք ասվածը հոգնակի երևույթա, ապա ամեն ինչ ընկնումա իր տեղը: Իսկ մեր կյանքերը չհիշելու պատճառներից մեկը ես արդեն նշել եմ: Եվ հետո, պետք չի որևէ բան անել Աստծուն գոհացնելու համար: Միևնույնա դա կեղծ կլինի: Պետքա անել այն ինչ դու ես ուզում, քեզ գոհացնելու համար, բայց հստակ գիտակցելով, որ դրան համարծեք պատասխան հաստատ ստանալու ես…
    Այնպես որ կրոնի անհրաժեշտության խնդրին հանգում են միայն այն մարդիկ, որքեր ալարում են ինքնությույն բացահայտել տիեզերքը…

    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջում թույլ տվեք մեջբերել անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա Բերտրան Ռասսելի խոսքերը.
    «Կարծում եմ, որ երբ ես մահանամ, ես կփտեմ, և իմ «ես»-ից ոչինչ չի մնա: Ես արդեն երիտասարդ չեմ և սիրում եմ կյանքը: Բայց ես իմ ինքնասիրությունից ցածր եմ համարում մահվան մտքից սարսռալը: Երջանկությունը չի դադարում երջանկություն լինելուց, եթե այն անցողիկ է, իսկ մտքերն ու սերը չեն արժեզրկվում իրենց արագահոսության պատճառով: Բազմաթիվ մարդիկ բեմի վրա հաջողությամբ են մնացել, այդպիսի պարծանքը պետք է մեզ սովորեցնի տեսնել մարդու իրական տեղն աշխարհում: Նույնիսկ եթե քամին, որը ներխուժում է գիտության բացած պատուհաններով, ստիպում է մեզ` ավանդական «հուսադրող» առասպելների հարմարավետ ջերմությանը սովոր մարդկանց, դողալ, ապա, վերջիվերջո, թարմ օդը առույգություն և ուժ է հաղորդում, իսկ մեր առջև բացվող հսկայական տարածությունները սեփական անկրկնելի հրաշագեղությամբ»:
    Իսկ Ռասսելի խոսքերը իրոք որ հանճարեղ են…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (11.05.2010), My World My Space (11.05.2010), Skeptic (11.05.2010), յոգի (12.05.2010)

  8. #5
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Gardmanian ջան հարգում եմ կարծիքդ: Բայց… ինչպես արդեն նշվելա, հարցը միանշանակ պատասխան չունի և բանավեճը ձգվումա մարդու ի հայտ գալու օրվանից ու դեռ ձգվելույա
    Այդ հարցում, իհարկե, համաձայն եմ: Դրա ապացույցներից մեկն այն է, որ մնացած գրածներիդ հետ համաձայն չեմ

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (11.05.2010), My World My Space (11.05.2010), Tig (11.05.2010)

  10. #6
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը


    Երկրորդ՝ կրոնը Արարչից միանշանակ կարելիա առանձնացնել, քանի որ շատերը նայում են մոնիտորին ու բան չեն հասկանում, այլ նրանց ոմն մեկը բացատրումա, թե այ էս բանը որ տեսար մոնիտորի վրա, դա համապատասխանումա պրոցեսորում տեղի ունեցող այսինչ երևույթին…
    կրոն, Արարիչ մոնիտոր, պրոցեսոր- որոշակի նպատակների հասնելու համար մարդու կողմից ստեղծված "միջոցներ"

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (11.05.2010), My World My Space (11.05.2010), Skeptic (11.05.2010), Tig (12.05.2010)

  12. #7
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Gardmanian-ի խոսքերից
    Երկրորդ` շատերն առանձնացնում են աստված և կրոն հասկացությունները, այնինչ դա գրեթե նույնն է, ինչ առանձնացնենք մոնիտորը պրոցեսորից. չէ՞ որ մոնիտորն է «ցույց տալիս» այն, ինչ կատարվում է պրոցեսորում: Նույն կերպ էլ կրոններն են մեկնաբանում իրենց աստվածների կամքը, պատգամները, քիչ թե շատ բացահայտում նրա էությունը:
    Չեի ասի, որ աստված և կրոն հասկացությունները նույնն են, որովհետև կրոնը հնարավոր է ստեղծել, աղավաղել, վերափոխել ինչպես, որ մարդուն հարմար է, որը հենց այդպես էլ արել են… Աստծուն ներկայացնում են ինչպես իրենք կամենում են, կրոնը ներկայացնում են ինչպես կամենում են, որի արդյունքը պարզ երևում է... Աստված՞ ո՞վ է, ին՞չ է, որտեղ՞ է, ոչ ոք ոչինիչ չգիտի Նրա մասին, միյայն, որ Նա Աստված է և Նրան հնարավոր չե տեսնել, իմանալ Նրա մասին կոնկրետ ինչ որ բան...
    Առանց կրոնի էլ է հնարավոր ճանաչել Աստծուն, դա յոգայի պրոցեսն է, որը ավելի լուրջ է քան կրոնական ձևականությունները և ֆանատիզմը...
    Անցնեմ հոգուն ու մարմնին: Եթե դուք արհամարհում եք բոլոր կրոնները, ապա ինչպե՞ս կբացատրեք հոգու գոյությունը:
    Եթե խոսքը իմ մասին է, ապա ես ոչ թե արհամարում են կրոնները, այլ չեմ ընդունում դրանք, որովհետև լաաավ աղավաղել են... ինչ վերաբերվում է հոգու գոյությանը հենց կակռազ ոչ մի կրոն հոգու մասին հստակ ոչինչ չի ասում, թե ին՞չ է դա և այլը... բայց հոգու մասին հստակ գիտելիք է տալիս յոգան և Վեդյան փիլիսոփայությոունը, որը գտնում եմ ավելի խելի մոտ է և տրամաբանական է և կարևորը, որ կապ չունի ոչ մի կրոնի հետ...
    Եթե աստված գոյություն ունի, արդյո՞ք նրա համար ընդունելի է այն փաստը, որ և' իր ամբողջ կյանքն արդար ապրած մարդը, և' բռնաբարող-մարդասպանը ունենան «հավասար» հոգիներ, որոնք նրանց մահվանից հետո կունենան հավասար իրավունքներ:
    Այս թեմայի հետ կապ չունի, կարելի է տեղափոխվել կրոնի բաժին...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1433
    Վերջինը: Երեկ, 19:29
  2. Հոգի կանչելու մասին
    Հեղինակ՝ Har8, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 215
    Վերջինը: 11.03.2019, 13:40
  3. Ստեղծագործողի գողտրիկ անկյուն և հոգի
    Հեղինակ՝ Narinfinity, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 10.11.2008, 15:15
  4. Մարմին և հոգի փոխհարաբերություն
    Հեղինակ՝ Hrayr, բաժին` Կրոն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.04.2008, 11:10
  5. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •