User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: Ես՝ մարմի՞ն, թե՞ հոգի…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեմ իմ սեփական պատկերացումը: Ինչպես սիրում են ասել բուդդիստները, «ես»-ը իլյուզիա է: Այն մեր մարմնականի, հոգևորի ու մտավորի ընկալումն է մեր կողմից: Իլյուզիա ասելով, ի նկատի չունեմ, թե այն գոյություն չունի: Պարզապես մեր մարմինը, հոգևորն ու միտքը ստատիկ, անփոփոխ բաներ չեն, ու մենք ոչ միշտ ենք ի վիճակի գիտակցել նրանց մեջ տեղի ունեցող փոփոխությունները: Գիտակցումն էլ ին հերթին բավականին բարդ է, շատ բաներ մենք գիտակցում ենք, բայց ժխտում, ուռճացնում և այլն: Ուրեմն՝ «ես»-ը մեր միրաժային արտացոլումն է, որը կարելի է ընդարձակել վերոհիշյալ երեք ասպեկտները ճանաչելով: Բայց կապվել «ես»-ին՝ նշանակում է կախվածություն ունենալ իլյուզիայից:
    Հետո ավելի շատ կգրեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.05.2010), Magic-Mushroom (09.05.2010), Tig (05.05.2010), Դատարկություն (05.05.2010)

  3. #2
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ իմ սեփական պատկերացումը: Ինչպես սիրում են ասել բուդդիստները, «ես»-ը իլյուզիա է: Այն մեր մարմնականի, հոգևորի ու մտավորի ընկալումն է մեր կողմից: Իլյուզիա ասելով, ի նկատի չունեմ, թե այն գոյություն չունի: Պարզապես մեր մարմինը, հոգևորն ու միտքը ստատիկ, անփոփոխ բաներ չեն, ու մենք ոչ միշտ ենք ի վիճակի գիտակցել նրանց մեջ տեղի ունեցող փոփոխությունները: Գիտակցումն էլ ին հերթին բավականին բարդ է, շատ բաներ մենք գիտակցում ենք, բայց ժխտում, ուռճացնում և այլն: Ուրեմն՝ «ես»-ը մեր միրաժային արտացոլումն է, որը կարելի է ընդարձակել վերոհիշյալ երեք ասպեկտները ճանաչելով: Բայց կապվել «ես»-ին՝ նշանակում է կախվածություն ունենալ իլյուզիայից:
    Հետո ավելի շատ կգրեմ:
    Բուդդիստները նշում են, որ մարմինը անցողիկ է, հոգին է մնայուն: Հոգին ունի մի քանի կյանքեր ու ինչքան որ կարող է նախորդ կյանքերից հավաքած կարման «տեղավորի» նոր մարմնում, նույնքան էլ կարող է ներկայիս կյանքում հավաքած կարման տանի մյուս կյանք ու ըստ այդմ էլ մարմինը «պատասխան» է տալիս հոգու նախորդ կյանքերի կարմայի համար:

    Անձամբ ինձ համար երկուսի համատեղ ներդաշնակությունն է կարեւոր, բայց պետք է նշեմ, որ ժամանակ առ ժամանակ սրանցից մեկն ու մեկը անտեսվում է իմ կողմից: Կարծում եմ նաեւ շատերն են իմ նման անում:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.05.2010), Tig (06.05.2010), յոգի (06.05.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բուդդիստները նշում են, որ մարմինը անցողիկ է, հոգին է մնայուն: Հոգին ունի մի քանի կյանքեր ու ինչքան որ կարող է նախորդ կյանքերից հավաքած կարման «տեղավորի» նոր մարմնում, նույնքան էլ կարող է ներկայիս կյանքում հավաքած կարման տանի մյուս կյանք ու ըստ այդմ էլ մարմինը «պատասխան» է տալիս հոգու նախորդ կյանքերի կարմայի համար:
    Այդ նույն բանը վկայում է նաև Աստվածաշունչը որ «Հոգին մնայուն է», բացառությամբ միայն՝ «Հոգին ունի մի քանի կյանքեր» արտահայտությանը, որը ըստ Աստվածաշնչի անհեթեթություն է և դա մի միայն բուդիզմի ֆանտազիան է
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 06.05.2010, 00:42:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hayazn (06.05.2010)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բուդդիստները նշում են, որ մարմինը անցողիկ է, հոգին է մնայուն: Հոգին ունի մի քանի կյանքեր ու ինչքան որ կարող է նախորդ կյանքերից հավաքած կարման «տեղավորի» նոր մարմնում, նույնքան էլ կարող է ներկայիս կյանքում հավաքած կարման տանի մյուս կյանք ու ըստ այդմ էլ մարմինը «պատասխան» է տալիս հոգու նախորդ կյանքերի կարմայի համար:
    այնքան էլ այդպես չի, բայց կարիք չկա խորանալ: Համ էլ՝
    Ասեմ իմ սեփական պատկերացումը:
    Չեմ հասկանում մարդկանց, ովքեր հոգին առանձնացնում են մարմնից: Ընդ որում՝ հոգի ասելով, ի նկատի ունեն սենսորալ կոգնիտիվը: Այ հենց դրանում էլ կայանում է իլյուզիայից կախվածությունը: Մարդիկ հույս են փայփայում, որ իրենց գիտակցությունը մահվանից հետո նոր մարմնավորում է ստանալու: Բայց այդ դեպքում դուք ի՞նչ է, հիշու՞մ եք ձեր գիտակցության գոյությունը նախորդ մարմնում: Իսկ եթե ձեր բոլոր հիշողությունները, հույսերն ու վախերը ետևում են մնացել (այն տարբերակի դեպքում, որ ռեինկարնացիա կա), արդյո՞ք այդ ամենը ժամանակավոր չէր: Ժամանակավոր էր: Դա վերածնվող հոգի համարելը նշանակում է, որ կապված եք ձեր «ես»-ի մտավոր-զգայական ասպեկտին ու վախենում եք այն կորցնել: Եհովայի վկաները նույն կերպ ժխտում են հոգու գոյությունն ու պնդում, որ վերակենդանացվելու է իրենց մարմինը (անընդհատ ինչ-որ անհասկանալի բան ասելով եբրայերեն «շեոլ» ու հունարեն «հադես» բառերի մասին):
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.05.2010), Tig (06.05.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    այնքան էլ այդպես չի, բայց կարիք չկա խորանալ: Համ էլ՝

    Չեմ հասկանում մարդկանց, ովքեր հոգին առանձնացնում են մարմնից: Ընդ որում՝ հոգի ասելով, ի նկատի ունեն սենսորալ կոգնիտիվը: Այ հենց դրանում էլ կայանում է իլյուզիայից կախվածությունը: Մարդիկ հույս են փայփայում, որ իրենց գիտակցությունը մահվանից հետո նոր մարմնավորում է ստանալու: Բայց այդ դեպքում դուք ի՞նչ է, հիշու՞մ եք ձեր գիտակցության գոյությունը նախորդ մարմնում: Իսկ եթե ձեր բոլոր հիշողությունները, հույսերն ու վախերը ետևում են մնացել (այն տարբերակի դեպքում, որ ռեինկարնացիա կա), արդյո՞ք այդ ամենը ժամանակավոր չէր: Ժամանակավոր էր: Դա վերածնվող հոգի համարելը նշանակում է, որ կապված եք ձեր «ես»-ի մտավոր-զգայական ասպեկտին ու վախենում եք այն կորցնել: Եհովայի վկաները նույն կերպ ժխտում են հոգու գոյությունն ու պնդում, որ վերակենդանացվելու է իրենց մարմինը (անընդհատ ինչ-որ անհասկանալի բան ասելով եբրայերեն «շեոլ» ու հունարեն «հադես» բառերի մասին):
    Ռայդեռ ջան, կարա՞ս մի քիչ պարզաբանես «սենսորալ կոգնիտիվ» տերմինը… Ճիշտն ասած բան չհասկացա… Չէ, ընդհանուր առմամբ հասկացա ինչ ես ուզում ասես, բայց մութ տեղեր մնացին…
    Ընդհանուր առմամբ համամիտ եմ քեզ հետ, որ մարդը չի գիտակցում իր նախորդ ով լինելը, բայց կարծում եմ դա միայն այս նյութական աշխարհում, դրանից դուրս մարդ գիտակցում է ամեն ինչ… չնայած մի քիչ բարդա դա պատկերացնելը, քանի որ մեզ համար խորդա էդ վիճակը…

    հ.գ. ինչոր մեկը մի ռուսերեն գրառում էր արել, հետաքրքիր մտքեր կաին… ջնջել են… կարողա՞ դա տեղադրողը կարողանա թարկմանի ու նորից տեղադրի, կամ ուղարկի ինձ ես կթարկմանեմ…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.05.2010), յոգի (07.05.2010)

  11. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սենսորալ-կոգնիտի՞վը ամբողջ գրառումն ինքս ինձ ասում էի՝ նայի, էդ բառերը չօգտագործես, գրի՝ զգայական-մտավոր, բայց ոնց որ թե մի տեղ բաց թողեցի:
    Սենսորալ-զգայական, կոգնիտիվ-մտածողական, մտավոր:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.05.2010), My World My Space (06.05.2010), Tig (06.05.2010)

  13. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ընդհանուր առմամբ հասկացա ինչ ես ուզում ասես, բայց մութ տեղեր մնացին…
    Մութ տեղեր չեն կարող չլինել ու եթե ինչ-որ մեկը կարող է վստահորեն պնդումներ անել այս թեմայով, ապա դա ես չեմ, որովհետև չունեմ անմիջական փաստեր կամ համապատասխան փորձի մասին հիշողություններ:
    Ընդհանուր առմամբ համամիտ եմ քեզ հետ, որ մարդը չի գիտակցում իր նախորդ ով լինելը, բայց կարծում եմ դա միայն այս նյութական աշխարհում, դրանից դուրս մարդ գիտակցում է ամեն ինչ… չնայած մի քիչ բարդա դա պատկերացնելը, քանի որ մեզ համար խորդա էդ վիճակը…
    Ու էլի գիտակցություն))) մարդն ինքն իրեն ու շրջակա աշխարհն ընկալում է գիտակցության միջոցով: Դրա համար էլ այդքան կարևորում է գիտակցությունը: Իսկ ինչու՞ նյութական ու ոչ նյութական: Միգուցե մարդկանց մեծ մասը պարզապես աշխարհը միայն նյութական կողմից է կարողանում ընկալել: Իսկ միջուցե ընկալման ու գոյության ուրիշ փուլ անցնելիս կամ փուլերի արանքում մարդ կարիք չունի՞ որևէ բան գիտակցել)))
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.05.2010), My World My Space (06.05.2010), Tig (06.05.2010), Դատարկություն (06.05.2010)

  15. #8
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    ....

    Ու էլի գիտակցություն))) մարդն ինքն իրեն ու շրջակա աշխարհն ընկալում է գիտակցության միջոցով: Դրա համար էլ այդքան կարևորում է գիտակցությունը: Իսկ ինչու՞ նյութական ու ոչ նյութական: Միգուցե մարդկանց մեծ մասը պարզապես աշխարհը միայն նյութական կողմից է կարողանում ընկալել: Իսկ միջուցե ընկալման ու գոյության ուրիշ փուլ անցնելիս կամ փուլերի արանքում մարդ կարիք չունի՞ որևէ բան գիտակցել)))
    Միգուցե…

    Գիտակցության համար շատ կարևոր է նաև ճիշտ ժամանակին, ճիշտ հարցադրում անելը, կամ ճիշտ հարցադրում ստանալը…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (07.05.2010)

  17. #9
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բուդդիստները նշում են, որ մարմինը անցողիկ է, հոգին է մնայուն: Հոգին ունի մի քանի կյանքեր ու ինչքան որ կարող է նախորդ կյանքերից հավաքած կարման «տեղավորի» նոր մարմնում, նույնքան էլ կարող է ներկայիս կյանքում հավաքած կարման տանի մյուս կյանք ու ըստ այդմ էլ մարմինը «պատասխան» է տալիս հոգու նախորդ կյանքերի կարմայի համար:

    Անձամբ ինձ համար երկուսի համատեղ ներդաշնակությունն է կարեւոր, բայց պետք է նշեմ, որ ժամանակ առ ժամանակ սրանցից մեկն ու մեկը անտեսվում է իմ կողմից: Կարծում եմ նաեւ շատերն են իմ նման անում:
    Քո ասածները ճիշտ են, բայց դա բուդիստները չեն նշում, այլ վեդանտիստներն են նշում: Բուդիստերը նշում են, որ ««հոգի»» չկա, դա պատրանք է, ինչպես նաև ամբողջ արարվածքը ներառյալ մարմինը, նույնպես մտածում են մայավադաները (պատրաքի կողմնակիցները), որ ամեն ինչ իլուզյա է, ոչինչ գոյություն չունի...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1433
    Վերջինը: 23.05.2025, 19:29
  2. Հոգի կանչելու մասին
    Հեղինակ՝ Har8, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 215
    Վերջինը: 11.03.2019, 13:40
  3. Ստեղծագործողի գողտրիկ անկյուն և հոգի
    Հեղինակ՝ Narinfinity, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 10.11.2008, 15:15
  4. Մարմին և հոգի փոխհարաբերություն
    Հեղինակ՝ Hrayr, բաժին` Կրոն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.04.2008, 11:10
  5. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •