Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց դա Վոլտերը չէ՞ր ասել
Ես էլ էդպես գիտեի: Բայց առանց դրա էլ Էպիկուրն առաջարկել է հետևյալ հետաքրքիր հարցադրումը.
Արդյո՞ք աստված ցանկանում է կանխել չարը /հաղթել չարին/, բայց չի կարողանում. այդ դեպքում նա ամենակարող չէ:
Արդյո՞ք նա կարող է անել դա, բայց չի ցանկանում. այդ դեպքում նա չարակամ է:
Արդյո՞ք նա և' ցանկանում է, և' կարող է անել դա. այդ դեպքում որտեղի՞ց է ի հայտ գալիս չարը:
Արդյո՞ք նա ո'չ ցանկանում է և ո'չ էլ կարող է անել դա. այդ դեպքում ինչու՞ նրան անվանենք աստված: