Իհարկե թեման վերաբերվում է նաև կրոնին, բայց ես կուզենաի, որ այն դիտարկենք հոգեբանության ու փիլիսոփայության տեսանկյունից:
Ի՞նչ ենք մենք հասկանում «ես» ասելով: Այսինքն ինքներս մեր մասին խոսալով ավելի շատ ի նկատի ենք ունենում մեր մարմի՞նը, թե մեր հոգին: Այն մարդկանց համար, ովքեր չեն ընդունում հոգու գոյության փաստը՝ ամեն ինչ հստակա: Բայց այ նրանք, ովքեր ընդունում են հոգու գոյությունը…
Շատ եմ լսում սենց արտահայտություններ՝ «մեր մեջ հոգին է ապրում», կամ «մեր հոգին», կամ «մարդը հոգի ու՞նի, թե՞ չունի», կարծես թե էդ հոգի կոչվածը ինչոր մի նենց բանա, որը գոյություն ունի մարդուց անկախ ու մարդու հետ կապ ունի միայն որոշակի իրավիճակներում ու դեպքերում:
Իմ մոտեցումը այսպիսին է՝ ես հոգի եմ, որը ապրումա իմ մարմնի մեջ, իմ մարմինը իմ համար լոկ «կացարանա», միջոց՝ այս աշխարհում ինքնադրսևորվելու համար: Ես սրանով ոչ մի դեպքում չեմ ցածրացնում մարմնի դերը: Քանի որ, եթե մենք չհետևենք մեր մարմնին, անտեսենք, ապա այն մեզ շատ քիչ կծառայի ու մեր այս կյանքում ինքնադրսևորման ժամանակահատվածը կարճ կլինի: Այսինքն մեր ոչ բոլոր նպատակները կհասցնենք իրականացնել ու ժամանակից շուտ կլքենք մեր մարմինը: Հետևաբար՝ հոգու համար մեկ խնդիրներից մեկը, մարմնի վիճակը լավ պահելն է:
Խնդիրը ինչումն է, թե մենք ինքներս մեզ ինչ մոտեցմամբ ենք վերաբերվում՝ մեզ ավելի շատ համարում ենք նյութական մարմի՞ն, թե՞ հոգի, քնաի որ դրանից կախված է նաև մեր արժեհամակարգի ձևավորումը…
Էջանիշներ