User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Ինքնուրույնության մասին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինքնուրույնության մասին

    Ուրիշ տեղերում արդեն անդրադարձել եմ էս թեմային, բայց էստեղ ուզում եմ ավելի մանրամասն գրել դրա մասին: Ուրախ կլինեմ`տեսնելու ուրիշ կարծիքներ:

    Ամեն առողջ երեխա փոքր տարիքում ձգտում է ինքնուրույն կատարել առօրյա գործողությունները: Ու դա շատ լավ է և բնական: Վատը այն է, որ էդ ձգտումը կարելի է շատ հեշտ ու արագ մարել «դու չես կարող»-ով ու «սպասիր, ես կանեմ»-ով: Մի քանի ամիս էդ ուղղությամբ եթե կարգին աշխատել, ինչպես հաճախ լինում է, երեխայի` ինքնուրույնության բնական պահանջը քիչ-քիչ կկորչի, ու արդեն ոչ միայն չի ուզենա ինքնուրույն որևէ բան անել, այլ ամեն չնչին բանի համար կսպասի, որ իր տեղը անեն: Իսկ դա բնավորություն է ձևավորում, ավելին` ամբողջ էություն:
    Էնպես որ, երբ խոսք է գնում ինքնուրույնության զարգացման մասին, նախ և առաջ եղածը չվերացնելելուն է հարցը վերաբերվում, որովհետև երեխան ինքն իրենով ուզում է լինել ինքնուրույն: Փորձել ինքնուրույն, անել ինքնուրույն:
    Դա ամենատարրական բաներից է սկսվում: Մի տարեկանում իր գդալն ինքնուրույն բռնել, երկուսում` իր ճաշը ու ջուրը մենակ լցնել: Հա, պիտի ահագին դեսուդեն թափի, մի քիչ էլ իր ու կողքինների վրա, բայց դա մեծ վնաս չի. վնասը դա արգելելն է:
    Իհարկե կան բաներ, որ ինքը լրիվ մենակ անել չի կարող. էդ դեպքում կարելի է օգնել նրան` իր ձեռքը քո ձեռքով բռնելով ու շարժումներն ուղղորդելով, բայց ոչ թե հեռու քաշել ձեռքը, թե` չես կարող, դեռ փոքր ես:
    Հարցն էստեղ գդալ ու բաժակ բռնելը սովորելու մեջ չի. պարզ է, որ մի օր սովորելու է էդ ամենը` վաղ, թե ուշ: Հարցը նրա ինքնուրույնությունը խեղդելու մեջ է, որն ուշ տարիքում սովորելը շատ դժվար է, երբեմն` անհնար...

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.05.2010), Ariadna (05.05.2010), CactuSoul (05.05.2010), Cassiopeia (06.05.2010), E-la Via (04.05.2010), Kita (05.05.2010), Sagittarius (04.05.2010), Tig (05.05.2010), VisTolog (05.05.2010), Yeghoyan (04.05.2010), Yevuk (05.05.2010), Արևհատիկ (04.05.2010), Դատարկություն (05.05.2010), Դեկադա (04.05.2010), Հայկօ (04.05.2010), Ձայնալար (04.05.2010), Մանուլ (05.05.2010), Ուլուանա (06.05.2010)

  3. #2
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքնուրույնությունը լավ բանա, ու շատ կարևոր, բայց մենք՝ հայերս, մանավանդ մամաները սովոր են ամեն ինչ բարդացնելու, ամեն բան սովոր են, որ իրենք են անում, մանավանդ երեխաների հարցում: Մի կողմից էլ անհանգստանում են՝ հանկարծ իրեն չվնասի, հանկարծ մի բան ճիշտ չանի, ախր փոքրա, ու սենց երեխեն մեծանում է դանդալոշ ու շատակեր:
    Մի հարևան ունեի /հիմա չունեմ, գնացել են քաղաքից/, գործից տուն էր գալիս, երեխեն ասում էր հաց ու պանիր եմ ուզում /իրա ամենասիրած ուտելիքնա/, մայրն ասում էր գնա խոհանոց հացի տեղը գիտես, երեխեն սուս ու փուս գնում իրա գլխի ճարը տեսնում էր, ու արդեն 7 տարեկան հասակում էդ երեխեն մոր համար սուրճ էր եփում, ես որ էս ամեն ինչը տեսնում է, չեմ ասի ինչ էի մտածում, բայց նորմալ չէի համարում: Էդ նույն երեխեն դրսում խաղալուց հետո տուն էր գնում հագուստը ինքնուրույն փոխում էր, ինքնուրույն, առանց հիշացնելու գնում լվացվում էր ու էս ամեն ինչը մինչև դպրոց գնալը /երևի 3 տարեկանից հետո/: Հետո, որ մի քիչ մեծացավ, համեմատելով էդ երեխուն իրա տարիքի ուրիշ երեխեքի հետ, տեսնում էի, որ ինքը ուրիշա, մեծանումա արդեն ինքնուրույն, ձևավորված է որպես անհատ, ինքը էդքան փոքր արդեն մտածում էր իրա արարքների լավ ու վատ հետևանքների մասին, ճիշտ ու սխալից էր խոսում, ու հարցնում թե մեծերն ինչ են մտածում: Հիմա նորմալ եմ համարում մոր սովորացրածները էդ երեխուն, ճիշտա չափը շատ էր անցնում, միանգամից չի կարելի երեխուն մենակ թողնել, բայց ճիշտ էր անում:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.05.2010), Adriano (04.05.2010), E-la Via (05.05.2010), Kita (05.05.2010), Sagittarius (04.05.2010), Tig (05.05.2010), Yevuk (05.05.2010), Արևհատիկ (04.05.2010), Դատարկություն (05.05.2010), Ժունդիայի (04.05.2010)

  5. #3
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օֆ, էրեխեք, ես էդ դաստիարակություն ասածին չեմ հավատում Ուղղակի էրեխեդ պետք ա խելքով լինի, դե էդ էլ գեների հարց ա, մնացածը իրան–իրան լինում ա։ Ես ասում եմ մեր ընտանիքի օրինակով. ես շատ ինքնուրույն էի, մանկապարտեզ գնալիս ամեն օր կռիվ էր, ուշանում էինք, բայց ես հիստերիա էի բարձրացնում՝ «Անյուկան ինք», դա տենց էր կոչվում, որ պետք ա մենակս հագնվեմ, ինձ չօգնեն, եթե օգնում էին, հանում էի, նորից հագնում ինքնուրույն, սովորական կապրիզ, ուտում էի լրիվ ինքնուրույն, դրան հակառակ եղբայրս լրիվ անօգնական էր. առաջին դասարան որ գնում էր, ես ու մաման առավոտը մի կերպ էինք հագնցնում շորերը, նասկիները, նույնիսկ չէր կարողանում օգնել՝ էնքան շշմած էր լինում էդ ժամին (մյուս ժամերին էլ մի բան չէր), հագցնում, սանրում, տանում էի դպրոց։ Էսօր տեսնում եք ինչ տղա ա դառել՝ ինքնուրույն ու հասուն, իսկ իր տարիքի ու նույնիսկ շատ ավելի տարիքով շատ–շատերը առանց պապայի մամայի ասելու ու թույլտվության ոչ մի քայլ չեն կարողանում անել ու շատ հնարավոր ա, որ դրանց նկատմամբ հատուկ դաստիարակչական մեթոդներ են կիրառել մանուկ հասակում )))))))
    When life gives you lemons, make lemonade

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anihakobyan (06.05.2010), Yeghoyan (06.05.2010), Արևհատիկ (06.05.2010), Լուսաբեր (06.05.2010), Մանուլ (06.05.2010)

  7. #4
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Ամեն առողջ երեխա փոքր տարիքում ձգտում է ինքնուրույն կատարել առօրյա գործողությունները: Ու դա շատ լավ է և բնական: Վատը այն է, որ էդ ձգտումը կարելի է շատ հեշտ ու արագ մարել «դու չես կարող»-ով ու «սպասիր, ես կանեմ»-ով: Մի քանի ամիս էդ ուղղությամբ եթե կարգին աշխատել, ինչպես հաճախ լինում է, երեխայի` ինքնուրույնության բնական պահանջը քիչ-քիչ կկորչի, ու արդեն ոչ միայն չի ուզենա ինքնուրույն որևէ բան անել, այլ ամեն չնչին բանի համար կսպասի, որ իր տեղը անեն: Իսկ դա բնավորություն է ձևավորում, ավելին` ամբողջ էություն:
    Էնպես որ, երբ խոսք է գնում ինքնուրույնության զարգացման մասին, նախ և առաջ եղածը չվերացնելելուն է հարցը վերաբերվում, որովհետև երեխան ինքն իրենով ուզում է լինել ինքնուրույն: Փորձել ինքնուրույն, անել ինքնուրույն:
    Դա ամենատարրական բաներից է սկսվում: Մի տարեկանում իր գդալն ինքնուրույն բռնել, երկուսում` իր ճաշը ու ջուրը մենակ լցնել: Հա, պիտի ահագին դեսուդեն թափի, մի քիչ էլ իր ու կողքինների վրա, բայց դա մեծ վնաս չի. վնասը դա արգելելն է:
    Իհարկե կան բաներ, որ ինքը լրիվ մենակ անել չի կարող. էդ դեպքում կարելի է օգնել նրան` իր ձեռքը քո ձեռքով բռնելով ու շարժումներն ուղղորդելով, բայց ոչ թե հեռու քաշել ձեռքը, թե` չես կարող, դեռ փոքր ես:
    Հարցն էստեղ գդալ ու բաժակ բռնելը սովորելու մեջ չի. պարզ է, որ մի օր սովորելու է էդ ամենը` վաղ, թե ուշ: Հարցը նրա ինքնուրույնությունը խեղդելու մեջ է, որն ուշ տարիքում սովորելը շատ դժվար է, երբեմն` անհնար...
    Ասածներիտ հետ համաձայն եմ, մենակ մեր առօրյայում հանդիպած տեսարաններից օրինակ բերեմ, լռացում քոնիներին:
    Ասենք էտ մի կոմ, որ ասում են`«դու չես կարող», «սպասիր, ես կանեմ», բա որ հանկարծ էտ մի 2-6 տարեկան երեխան ինչ-որ նե տո բան է անում, հո չեն ճվում, գոռում, կռվում ու էս վերջերս էս պահը ավել հաճախ փողոցում եմ նկատում ու հազիվ ինձ զսպելով անցնում նման մոր կողքով: Մի քիչ շեղվեցի
    Մեր ազգի մայրերի մեջ մտած է խնամելու բնազդը, հատկապես աղջիկների հանդեպ ու ոչ մի լավ բան չկա, անհատի պես պիտի վերաբերվես, էտ ժամանակ ինքնուրույնություն էլ կսովորի, ուրիշ բաներ էլ:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.05.2010), Tig (05.05.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեք պատկերացնում, թե այս թեման դուրս ոնց եկավ:
    Արդեն որքան ժամանակ է ինձ ծանոթ մայրերին խորհուրդ եմ տալիս, որ ավելի շատ իրենց երեխաներին ինքնուրույնություն տան: Ախր էդ էրեխեքին գրեթե ոչնչ չեն թողնում, որ իրենց կամքով կամ ինքնուրույն անեն: Ես էլ մի օրինակ բերեմ: Այս վերջերս տեսա, թե բարեկամուհոս 2 տարեկան որդին ինչպես է ուզում ինքնուրույն երեք աստիճան բարձրանալ ու իջնել, իսկ մայրը չէր արգելում էր՝ վախենալով, որ կըկնի ու իրեն կվնասի: Ես էլ ասում եմ. " Թող մի անգամ էլ ընկնի, ոչինչ, առանձնապես բան չի պատահի": Երբ մի անգամ էլ էր այդ երեխան ուզում բարձրանալ,մորը չթողեցի մոտենա: Ու բոլորս ուշադիր նայում էինք, թե նա ինչպես է բարձրանալու և իջնելու ելքեր փնտրում… Երեխան շատ լավ և բարձրացավ, և իջավ: Եվ ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ պետք է թողնել երեխային ցանկացած քայլ ինքնուրույն սովորել, թեկուզև ընկնի, իրեն մի փոքր վնասի… Նաև համոզված եմ, որ հարցեր տվող երեխաներին չպետք է պատրաստի պատասխաններ տալ: Հարկավոր է օգնել, որ իրենք գտնեն պատասխանները:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.05.2010), Tig (05.05.2010), Yeghoyan (05.05.2010), Yevuk (05.05.2010), Ռուֆուս (05.05.2010)

  11. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրածների հետ համաձայն եմ, բայց մեդալի հակառակ կողմն էլ կա՝ կան շատ ակտիվ երեխաներ, որ ամեն ինչ են ուզում անել՝ օրինակ լուցկի վառել, ծխել, ջուրը թափել հատակին (հարևան թեմայում գրած էր, որ սա բնական ա, ընդունում եմ, բայց բնակարանային պայմաններում, միշտ չի, որ կարող ես ազատություն տալ) հեռուստացույցը հրել գցել, կամ անջատել միացնել հազար անգամ անընդմեջ սրան գումարած այն, որ մայրերը սովորաբար 24 ժամ հետևում են երեխաներին՝ դրան գումարած կենցաղային մյուս գործերը, էդքան էլ հեշտ չի լինել նկարագրված ինքնուրույնություն սերմանող մամայից. «էդ երեք լիտրանոց ձեթի շիշը չես կարող ինքնուրույն շուռ տալ բալես, արի օգնեմ իրար հետ շուռ տանք, ծանր ա» ) Նույն գդալով կերակրելու ու ինքնուրույն ուտելու օրինակում. կարող ա գդալը տաս երեխայի ձեռը ամեն ինչ անի բացի ուտելուց, չեմ ժխտում, որ միգուցե դա էլ է պետք, բայց տենց երեխա մեծացնելու համար ամեն երեխային 5 հատ մամա ա պետք, որ դիմանան՝ արդյունքում էլ հայտնի չի, թե ինչ դուրս կգա

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.05.2010), Tig (05.05.2010), VisTolog (05.05.2010), Yevuk (05.05.2010), Արևհատիկ (05.05.2010), Դատարկություն (05.05.2010), Լուսաբեր (05.05.2010), Մանուլ (05.05.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ ասածս ինչքանով թեմայի հետ կապ ունի, բայց մի էսպիսի դիտարկում եմ արել, դե մեզանում սիրում են երեխայի ամեն քայլի վրա դողդողալ, փոքրիկը բակում հեծանիվ ա քշում, ծնողը կամ պապիկը մի հիսուն քայլ այնկողմ կանգնած է: Երախան հեծանիվից ընկավ, առաջին բանը, որ անում է, ցավից ծամածռվող դեմքը ուղղում է շրջապատին, կարեկցանքի սպասում, եթե ծնողը ընհանրապես այդ կողմ չի նայում, ոչ ոք օգնության չի վազում, երեխան զգում է, որ փորձությունը պիտի ինքը հաղթահարիր ինքնուրույն, աչքերի ծայրին հավաքված արցունքները սրբում է, կանգնում, թափ տալիս հագուստը, նորից նստում հեծանիվին ու քշում՝ ասես ոչինչ չի եղել, բայց հերիք է որ ծնողը մի վայ, քոռանամ ասի, վազի երեխայի կողմը, իսկ հաճախ հենց այդպես էլ լինում է, որ երեխան սկսի լաց ու կոծը և այլն, ինձ թվում ա, էդ արտաքուստ անտարբերությունը, կարեկցանքի սպասող պահին, հայցքը իրենից թեքելն ու իբր չնկատելը կարող են նպաստել երեխայի ինքնուրույնությանը, թե չէ՞

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.05.2010), Tig (10.05.2010), Yevuk (05.05.2010), Դատարկություն (05.05.2010), Մանուլ (05.05.2010), Ուլուանա (06.05.2010)

  15. #8
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ թվում ա, էդ արտաքուստ անտարբերությունը, կարեկցանքի սպասող պահին, հայցքը իրենից թեքելն ու իբր չնկատելը կարող են նպաստել երեխայի ինքնուրույնությանը, թե չէ՞
    Ի՞նչ կլինի, եթե երեխայի կողմից դիտարկվի որպես անտարբերություն: Մեկ անգամ, երկու անգամ, երրորդից արդեն երեխա-ծնող հարաբերությունները կտեղափոխվեն այլ հարթության վրա, ու հետևանքները էնքան էլ հետաքրքիր չեն լինի:

    Պարզապես, երեխային պետք է սովորեցնել, որ ցանկացած դեպքում, ու ցանկացած տարիքում էլ ինքը պիտի կարենա մտածի, կարենա ինքնություն որոշումներ կայացնի, ու հասկանա, որ ամեն րոպե մաման իր կողքին չի լինելու:

    Իմիջայլոց, իմ կարծիքով, էս հարցին որոշ չափով օգնում են նաև մանկապարտեզները, ծնողներից հեռու երեխաները հնարավորություն են ունենում շփվել ուրիշ երեխաների հետ, ինչ-որ տեղ նաև նոր բաներ են սովորում, նոր մտքեր են լսում մյուսներից, նոր գործողություններ են տեսնում, հետո փորձում իրականացնել: Մի խոսքով, երեխեքին մի քիչ ազատ թողնել է պետք:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (10.05.2010), Yevuk (05.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 30 փաստ մեր մասին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 359
    Վերջինը: 10.09.2020, 15:37
  2. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  3. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  4. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •