Ճիշտն ասած լավ չհասկացա հայկական և արտասահմանյան սերվերների պահը, ամեն դեպքում, եթե ձեզ կօգնի, տեղեկացնում եմ, որ Երևանից եմ թեման բացել, սովորական dial-up-ով: Ամեն դեպքում ինձ հետո թվաց, որ պարզապես Սպորտ բաժինը գտնվում է հսկման մեջ, ու թեմաները բացելուց հետո հայտնվում է hidden վիճակում, երևում է միայն մոդերատորին և միայն մոդերատորի թույլատվությունից հետո է երևում բոլոր "հասարակ" մասնակիցների մոտ: Ստուգեք, միգուցե հենց այդպես է, ավելորդ շուխուրից խուսափելու համար: