Հավանաբար Թրայլ Վերսիան ես օգտագործում, երևի դրանից է, որ ֆայլերի նախնական անունները չի վերականգնվում
Չեմ կարծում: Թրայալի սահմանափակումը օրական մի ֆայլի վերականգնման հնարավորությունն էր: Բացի դրանից կրեկ եմ արել))
միշտ չի որ անունները վերականգնվում ա
ասեմ ինչի ֆայլերի մասին ինֆորմացիան ինչ որ տեղ ա պահվում ու ջնջել ֆայլը նշանակումա ջնջել իրա մասին ինֆորմացիան: Ֆայլը մնում ա բայց իրա մասին ինֆորմացիան ջնջվում ա ու ֆայլի անունը ֆայլի մասին ինֆորմացիայի մի մասն ա
Հիմա ի՞նչ, վերջնական դատավճիռն ա: Ախր տարօրինակ էն ա, որ ֆայլերի մի մասը, որ շաաաատ շուտ ջնջել էի, վերականգնվել են՝ ֆայլի միջի ինֆորմացիայով (կատարող, ալբոմ) հանդերձ, ու որ բոլորը էդպես լինեին, շատ հեշտ կվերականգնեի մեդիա փլեյերի միջոցով: Բայց թարսի պես հենց էն, որ ինձ պետք ա, չկա: Չգիտեմ ինչից ա, խումբը նոր էի դաունլոդ արել ու դեռ չէի հասցրել լսել ընդհանրապես... Այսինք մեդիա փլեյերը դեռ չէր էլ ադդ արել իրենց բիբլիոտեկայում: Չգիտեմ ինչքանով կապ ունի, բայց փաստը էն ա, որ հին ֆայլերում պահպանվել ա, սրանցում՝ չէ:
Recuva-ն փորձիր, շատ լավ ծրագիր ա: Իմ մոտ էլ էր նման բան եղել, ու էս ծրագիրը ինձ լրիվ փրկեց: Ինչքան հիշում եմ անւններն էլ չի փոխում, կամ եթե փոխի էլ մի քանի սիմվոլ շատ-շատ: Կարող ես գտնել այստեղից http://www.softportal.com/software-5667-recuva.html:
Մի պահ դաունլոդ արեցի, բայց թրայալ էր էլի, հետն էլ կրեկ չկար, ուրիշ ծրագիր փորձեցի: Բայց էստեղ արդեն ուրիշ խնդիր ա: Ես ֆայլերն արդեն վերականգնել եմ էդ ստից անուններով, առանց ինֆորմացիայի, էդ ծրագիրը է՞ս դեպքում էլ կարա ինչ-որ բան փոխի: