Ինձ չի թվում, թե բանականության սահմանն ա մեզ խանգարում ավելին տեսնել: Օրինակ մենք ընդհանրապես չենք պատկերացնում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնը, կամ հենց նույն բազմաչարչար լույսը: Ոչ մի ֆիզիկոս կամ քվանտային մեխանիկ քեզ չի կարող միանշանակ ասել, թե ի՞նչ է էլեկտրոնը, իսկ լույսի կորպուսկուլյար-ալիքային տեսությունը չէր էլ լինի, եթե լույսը իրեն մարդավարի կամ որպես մասնիկների հոսք դրսևորեր, կամ որպես ալիք: Մարդը համ ալիք ա, համ էլ մասինկների հոսք:
ԲԱՅՑ հենց հիմա ես նստած եմ էլեկտորնային բավականին հնարամիտ սարքի առջև, որը իմ գրառումը կուղարկի քեզ: Չենք պատկերացնում, բայց շատ հաջող կիրառում ենք: Որովհետև ունենք հատկությունների ցուցակ ու մաթեմատիկա: Նույն մաթեմատիկան ու տարածություն-ժամանակի հատկությունների իմացությունը մեզ թույլ է տվել ունենալ լարերի տեսություն: Նույնիսկ տեսություններ ու ավելին՝ M-տեսություն, որը համարյա թե Էյնշտեյնի երազած ամբողջի տեսության հավակնորդն է: Ըստ այդ տեսությունների տարածություն-ժամանակը 11 չափողականություն ունի: Յուրաքանչյուր չափողականությունում կարող են լինել բազմաչափ տիեզերքներ, որոնք իրենց հերթին կարող են պարունակել այլ տիեզերքներ: Մեր տիեզերքի հատկություններն ուսումնասիրելիս շատ գիտնականներ հանգում են նրան, որ այն քառաչափ է(3 տարածական չոփողականություններ և մեկ ժամանակային): Ցանկացած այլ չափողականության ուղղությամբ շարժումը մեզ կնետի մեկ այլ տիեզերք:
Սահմանների հարց ա, ոչ թե բանականության: Անցնելով սահմանը մենք կտեսնենք սահմանից այնկոմ կատարվելիքը, բայց ետ վերադառնալ ու պատմել չենք կարող: Չենք կարող թեկուզ ռոբոտի լույսից արագ շարժել, հետո կանգնացնել, հանել չիպն ու տեսնել ու՞ր էր ընկել նա ու ի՞նչ ինֆորմացիա է հավաքել: Չենք կարող զոնդ ուղարկել սև խոռոչ, հետո հետ բերել ու նայել չափումները: Այն ինչ լքում է մեր չափողականությունները, այլևս գոյություն չունի մեր համար ու հնարավորություն չկա այլ չափողականություններում հաշվարկ անել: Ինչքան էլ մենք բանական լինենք, սահմանները բոլորի համար են:
Էս առիթով Էյնշտեյնը հետաքրքիր արտահայտություն է արել «տեսնես Աստված տիեզերքը ստեղծելուց ընտրություն ունե՞ր»:
Էջանիշներ