այո
ոչ
չգիտեմ
Yellow Raven (04.05.2010)
VisTolog ես նկատի չունեի ֆիզիկայի կամ այլ գիտության տեսանկյունից սահամնել, թե ինչ է ժամանակը: Այլ նկատի ունեի, որ նախ կարելի է փորձել հասկանալ, թե իրականում ինչ է ժամանակը իրենից ներկայացնում: Օրինակ ինձ համար ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Քանի գնում, այնքան համոզվում եմ, որ ժամանակ գոյություն չունի, չկա ոչ անցյալ, ոչ ապագա… Միգուցե և սխալվում եմ, բայց կարծում եմ անցյալն ու ապագան միայն մեր ուղեղի ստեղծած խաղն է: Երբ ես հետևում եմ իմ մտքերին,նկատում եմ, որ մտքերս մեծամասամբ կամ անցյալում են կամ հնարավոր ապագայում ու այդ ժամանակ հսկանում եմ, որ մենք չենք ապրում ներկայով, բայց ներկան միակ բանն է, որ մենք ունենք: Ինչ է անցյալը? Անցած ներկա պահը… Իսկ ինչ է ապագան? Հնարավոր ներկան: Իսկ եթե չկա ոչ անցյալ, ոչ ապագա, ապա ինչ ժամանակի միջով տեղափոխությունների մասին է խոսքը գնում
?
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
EgoBrain (04.05.2010), kyahi (04.05.2010), Yellow Raven (04.05.2010), Արևհատիկ (04.05.2010), Դատարկություն (04.05.2010), Շինարար (04.05.2010)
Իսկ էդ դեպքում տևողությունն ինչ ա? Հաշվի առնելով, որ այն տարբեր մարդկանց կողմից տարբեր ձևով է ընկալվում, այն բացարձակ հասակացություն չի, շատ սուբյեկտիվ է, հետևաբար որևէ բան սահմանել ճշգրիտ նրա միջոցով հնարավոր չէ: Նույնիսկ կասեի, որ եթե փորձենք սահմանել հենց տևողությունը, էլի կհանգենք ժամամնակին:
իսկ ժամանակը ի՞նչ ա… վերջերս գիրք էի կարդում ու այնտեղ ասվում էր, որ ժամանակը իրականում գոյություն չունի հենց Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը դա բացատրում է և ի՞նչ է հետաքրքիր, որ ավելի բարձր մասերում ժամանակը ավելի արագ է անցնում: Իմ կարծիքով ժամանակը մարդու երևակայության արդյունք ա ու վերջ, կան մարդիկ կա բնություն ու կա ֆիզիոլագիական ինչ-որ պրոցեսներ, որոնց հետևանքով ամեն ինչ ժամանակի ընթացքում փոփոխվում է…
իսկ ինչ վերաբերվում է տեղափոխությանը, ապա դա էլ է մեր երևակայությունը ու բնականաբար, եթե ժամանակ չկա տեղափոխություն էլ չկա…
Ամեն ինչ հարաբերական է
Իսկ եթե ժամանակը չկա, ապա ինչպես կարելի է խոսել այն մասին, թե որտեղ է այն ավելի արագ կամ դանդաղ անցնում, այսինքն ստացվում է, որ այն կա:
Ես էլ եմ կարծում, որ ժամանակ գոյություն չունի, այն հորինվել է մեր կողմից, քանի որ կյանքը ընկալելու համար մենք հակված ենք ամեն ինչոը համեմատել ինչ-որ բանի հետ և փորձում ենք ամեն տեղ գտնել կարգավորվածություն, ինչում օգնում է ժամանակի գաղափարը: Իրականում այն մեր ներսում է և գոյություն ունի միայն մեր ուղեղում ու պատկերացումներում, հետևաբար մենք կարող ենք կառավարել այն ինչպես ցանականանք,ճանապարհորդել նրա միջոցով, դրա համար ուղղակի պետք է ունոնալ բավականաչափ երևակայություն: Ժամանակի մեջ տեղափոխվելու իմաստը ես այդպես եմ հասկանում:
Իսկ ինչ վերաբերվում է տարածությանը, չեմ կարծում, որ այն մեր երևակայության արդյունքն է, և ժամանակի չլինելուց չի հետևում տարածության չլինելը: Դա մի բան է, որը մենք կարող ենք տեսնել և զգալ: Եվ եթե հաշվի չառնենք, որ լույսի արագությանը մոտ արագությունների դեպքում այն նույնպես հարաբերական է, կարող ենք դիտարկել այն որպես բացարձակ մեծություն մեր առօրյա կյանքում, որը բոլորի կողմից ընկալվում է միևնույն ձևով:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ