User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հնարավոր է տեղափոխություն ժամանակով մոտ ապագայում

Քվեարկողներ
56. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    26 46.43%
  • ոչ

    18 32.14%
  • չգիտեմ

    12 21.43%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Տեղափոխություն ժամանակով

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #17
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում yerevanci-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդու ուղևորությունը ժամանակի մեջ և նրա այցելությունը ապագա հնարավոր է, իսկ անցյալ՝ ոչ։ Այս կարծիքին է ժամանակակից ֆիզիկայի խոշորագույն տեսաբաններից բրիտանացի Սթիվեն Հոքինգը։ Լոնդոնյան Sunday Times շաբաթական պարբերականը սենսացիոն հոդված է տպագրել՝ նվիրված նրա նորագույն հետազոտության եզրակացություններին։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

    «Համաշխարհային գիտությունը երկար ժամանակ հերետիկոսություն էր համարում ժամանակի մեջ ուղևորության մասին խոսակցությունները, և ես սովորաբար ձեռնպահ եմ մնում այդ թեմայով խոսելուց, որպեսզի ինձ տարօրինակ չհամարեն։ Այնինչ հիմա ես չեմ ուզում ավելորդ զգուշավոր լինել»,- հայտարարել է Հոքինգը։

    Նրա կարծիքով՝ տեսականորեն մարդու՝ ապագա այցելելու ոչ մի խոչընդոտ չկա։ Ըստ գիտնականի՝ դրա համար, իհարկե, անհրաժեշտ է ստեղծել գերարագ տիեզերական սարք, որը կկարողանա հասնել լույսի արագության 98 տոկոսին։ «Երկիր մոլորակից մեկնարկելու պահից այդ սարքին անհրաժեշտ կլինի 6 տարի՝ նման արագություն հավաքելու համար։ Արդյունքում, այդ սարքում ժամանակի ընթացքը կփոխվի՝ դանդաղելով դրանում գտնվող մարդկանց համար. նրանց ապրած մեկ օրվա փոխարեն Երկրում կանցնի մի ամբողջ տարի»,- նշել է գիտնականը։

    Նա հավելել է, որ նման տիեզերանավի ստեղծումը շուտով կհայտնվի մարդկության օրակարգում, քանի որ քաղաքակրթության պահպանման համար անհրաժեշտ կլինի դուրս գալ Արեգակնային համակարգի տարածքից։ «Սակայն ուղևորվել անցյալ հնարավոր չէ»,- ընդգծել է Հոքինգը։ Նա նշել է, որ գիտության հիմունքներին հակասում է այն տեսությունը, ըստ որի, ժամանակի մեջ գոյություն ունեն «խոռոչներ», որոնց միջով կարելի է հայտնվել անցյալում։

    Tert.am
    Փաստորեն ես, չիմանալով այդ մասին, արտահայտեցի միտք, որին համաձայն է ժամանակակից խոշորագույն ֆիզիկոսներից մեկը – հիանալի է… Իսկ նկարագրված "էֆեկտնրեր"-ի մասին ես լսել եմ ու կարծում ե, որ դրանք ահագին խելքին մոտ են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (23.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞րն է անցյալ ժամանակով խնդրելու իմաստը
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.12.2010, 01:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •