Այսինքն ստացվում է ռեկուրսիվ սահմանում, մոտավորապես այսպես`
Իսկ նման սահմանումով Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը հաստատ չես համալրիԺամանակը մի կետից մյուսն ընկած հեռավորությունն անցնելու ժամանակն է![]()
այո
ոչ
չգիտեմ
Այսինքն ստացվում է ռեկուրսիվ սահմանում, մոտավորապես այսպես`
Իսկ նման սահմանումով Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը հաստատ չես համալրիԺամանակը մի կետից մյուսն ընկած հեռավորությունն անցնելու ժամանակն է![]()
Adriano (22.06.2010), Արևհատիկ (04.05.2010), Դատարկություն (06.05.2010)
Adriano (22.06.2010), Yellow Raven (04.05.2010)
Իսկ եթե ժամանակը չկա, ապա ինչպես կարելի է խոսել այն մասին, թե որտեղ է այն ավելի արագ կամ դանդաղ անցնում, այսինքն ստացվում է, որ այն կա:
Ես էլ եմ կարծում, որ ժամանակ գոյություն չունի, այն հորինվել է մեր կողմից, քանի որ կյանքը ընկալելու համար մենք հակված ենք ամեն ինչոը համեմատել ինչ-որ բանի հետ և փորձում ենք ամեն տեղ գտնել կարգավորվածություն, ինչում օգնում է ժամանակի գաղափարը: Իրականում այն մեր ներսում է և գոյություն ունի միայն մեր ուղեղում ու պատկերացումներում, հետևաբար մենք կարող ենք կառավարել այն ինչպես ցանականանք,ճանապարհորդել նրա միջոցով, դրա համար ուղղակի պետք է ունոնալ բավականաչափ երևակայություն: Ժամանակի մեջ տեղափոխվելու իմաստը ես այդպես եմ հասկանում:
Իսկ ինչ վերաբերվում է տարածությանը, չեմ կարծում, որ այն մեր երևակայության արդյունքն է, և ժամանակի չլինելուց չի հետևում տարածության չլինելը: Դա մի բան է, որը մենք կարող ենք տեսնել և զգալ: Եվ եթե հաշվի չառնենք, որ լույսի արագությանը մոտ արագությունների դեպքում այն նույնպես հարաբերական է, կարող ենք դիտարկել այն որպես բացարձակ մեծություն մեր առօրյա կյանքում, որը բոլորի կողմից ընկալվում է միևնույն ձևով:
Խորհուրդ կտայի կարդալ նաև այս թեման, մանավանդ՝ սկսած այս գրառումից:
DIXIcarpe noctem
Adriano (22.06.2010), EgoBrain (04.05.2010), Kuk (19.06.2010), Yellow Raven (04.05.2010), Դատարկություն (04.05.2010)
Եթե ես սահմանելու լինեմ ժամանակը ու էլի Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը համալրելու ոչ մի ցանկություն չունենամ, մոտավորապես էսպես կսահմանեմ կենսաբանական տեսակետից`
Ժամանակը դա փոփոխությունների տրամաբանական հաջորդականությունն է, որը ընկալվում է մեր Կենտրոնական Նյարդային Համակարգի կողմից:
Իրականում ժամանակ չկա, կա մենակ փոփոխություն, որն էլ ընկալվում ա մեր գլխուղեղի կողմից: Անցյալ չկա, կա միայն հիշողությունը (ու համաձայն եմ, վերը նշված էն գաղափարներին, որ ամեն մարդ ինքը ժամանակի մեքենային շատ նման է), ապագան էլ զուտ մտածողություննա ու տրամաբանությունը, նույնիսկ ներկայի գոյություննա հարց
![]()
Հայտնի են ժամանակի ընկալման հետ կապված խախտումներ, երբ որ մարդը չի պատկերացնում ժամանակը, սրանից կարանք եզրակացնենք, որ ժամանակը դրսում չի, այլ մեր ներսում: Յուրաքանչյուրիս մոտ էլ 1 ժամը տարբեր կերպա անցնում, յուրաքանչյուրիս համար դա ունի տարբեր տևողություն: Ժամանակի բաժանումն էլ հորինել են, որ ընդհանուր մի ստանդարտի բերեն բոլորիս ընկալումը: Րոպեներ կան, որ ժամեր են տևում, ժամեր կան, որ րոպեներ են տևում..
Հ.Գ. Նոր տեսա, որ նույնն արդեն ասել էին![]()
Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 04.05.2010, 21:49:
Եթե հնարավոր լիներ, արդեն պետք է տուրիստներ գային: Ու՞ր են:![]()
Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 04.05.2010, 22:41:
Чеширский КотЭ
Adriano (22.06.2010), VisTolog (12.05.2013), Դատարկություն (05.05.2010)
Իսկ հնարավոր չի՞, որ այլմոլորակայինները, էդ թռչող ափսեները, որ մեկ-մեկ մարդիկ տեսնում են՝ դրանք ժամանակի մեքենաներ լինեն, իրենք ծպտյալ մեզ հետևում են՝ խառնվելով դեպքերի ընթացքին ու երևի հիշողության որոշակի հատվածը մաքրելու ձևն էլ գտել են. մենք յուրաքանչյուրս էլ իրենց հանդիպել ենք, բայց չենք հիշում(ֆանտաստիկ ֆիլմ դառավ
)
Adriano (22.06.2010)
Ես ուրիշ վարկած ունեմ:
Այլմոլորակայինները՝ կանաչ գույնի ու մեծ գլխովները, որ մեկ-մեկ այցի են գալիս մեզ ու վախեցնում իրենց ափսեներով, հենց ապագայի մարդիկ են:Երևի պատմության մեջ զետեղված ա, որ նախահայրերը փոքր գլխով ու մարմնագույն են եղել, չեն հավատում:
Գալիս են աղջիկ-մաղջիկ են տանում, ուզում են վերադառնան ակունքներին բայց ոչինչ չի ստացվում:
Սիբիրի քաղաքներից մեկի ախրիվներում գործ են գտել 1897 ձերբակալված մի մարդու մասին: Ոստիկանները բռնել էին, քանի որ մարդը տարօրինակ հագուստով է եղել ու պահվածքը չի համապատասխանել ներկա ժամանակներին: Ձերբակալվածին բերելով տեղամաս, սկսել են հարց ու փորձ անել:Այն ինֆորմացիան որով կիսվել է մարդը, զարմացրել է 19-րդ դարի ոստիկաններին: Ըստ իր խոսքերի ծնվել էր 1965 թվականին լրիվ այլ քաղաքում, մասնագիտությամբ էլ ծրագրավորող ու ինչպես է հայտնվել այս քաղաքում ինքը չգիտի: Ուժեղ գլխապտույտ է ունեցել աշխատանքի վայրում, ուշաթափվել է ու արթնացել լրիվ այլ քաղաքի եկեղեցու շեմին: Ոստիկանները բժիշկ են կանչում, վերջիններս խեղճ մարդուն խելապակաս դիագնոզելով տեղափոխում են քաղաքային հոգեբուժարան:(Ժող, շատ մի նստեք կոմպի առաջ
)
Чеширский КотЭ
A.r.p.i. (05.05.2010), Adriano (22.06.2010), Դատարկություն (05.05.2010), Ձայնալար (05.05.2010), Շինարար (07.05.2010)
Էսօր ինտերնետում մի հատ ժամանակի մասին հոդված տեսա, սկսում էր էս խոսքերով, շատ լավն են`
Ես հիանալի գիտեմ, թե ինչ է ժամանակը, երբ չեմ մտածում նրա մասին, բայց բավական է մտածել և ահա ես արդեն չգիտեմ, թե ինչ է այն...Սուրբ Ավգուստին (354- 430 թթ)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Adriano (22.06.2010)
Լիոն ջան, իսկ ինչի՞ մասին կարող ենք վստահաբար ասել, որ այն հաստատապես գոյություն ունի կամ չունի ֆիզիկապես, արդյո՞ք ֆիզիկան վերջնականապես հստակեցրել է իր սահմանները, արդյո՞ք գոյություն ունի միայն այն, ինչ ճանաչում է այսօրվա ֆիզիկան և վերջում հարց ւղղված ինքս ինձ՝ արդյո՞ք իմ պես մտածելը վտանգավոր չէ հոգական առողջության համար, որից ևս մի հարց բխեց, հոգին ֆիզիկապես գոյություն ունի՞, կա՞ այն, թե՞ ոչ և այլն…
Adriano (22.06.2010)
Վայ քու, արա (с) (Չուկ): Ստեղ մի անեկդոտ հիշեցի.
Արմենն ու Պողոսը գազանանոցում զրուցում են.
- Զոքանչս պնդում է, որ ես ցնդած եմ,- հոգոց է հանում Արմենը:
- Իսկ ինչու?,- զարմանում է Պողոսը:
- Այ էն եղնիկը տեսնում ես?,- հարցնում է Արմենը ու ցույց է տալիս մի դատարկ վանդակ:
- Չէ,- ուսերն է թափ տալիս Պողոսը:
- Ես էլ չեմ տեսնում,- հառաչում է Արմենը,- բայց ողջ հարցն այն է, որ եղնիկն այնտեղ է...
![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
նախ ասեն, որ ժամանակը որպես ֆիզիկական մեծություն գոյություն չունի: ժամանակը պայմանականորեն ստեղծվել է մարդկանց կողմից: Անցյալ տեղափոխվել անհնար է որովհետև անցյալը որպես ֆիզիկական տարածություն գոյություն չունի, դա միայն մարդու հիշողության ակնթարթներն է: Իսկ ապագա մարդ ճանապարհորդում է ամեն վայրկյան, մեծ արագությունների դեպքում ժամանակը դանդաղում է:
Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում
VisTolog (07.05.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ