User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հնարավոր է տեղափոխություն ժամանակով մոտ ապագայում

Քվեարկողներ
56. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    26 46.43%
  • ոչ

    18 32.14%
  • չգիտեմ

    12 21.43%
Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Տեղափոխություն ժամանակով

  1. #1
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տեղափոխություն ժամանակով

    Ժամանակը բավականին հետաքրքիր կատեգորյա է: Դիտել ենք բազմաթիվ ֆիլմեր , երբ մարդիկ տեղափոխվել են մի ժամանակից մյուսը, հետաքրքիր է օրինակ հնարավոր է տեղափոխություն ժամանակի մեջ: Ֆիզիկայից գլուխ չհանելով հանդերձ ինձ համար շատ հետաքրքիր է հատկապես մեր ֆիզիկների կարծիքը: Ինչից առաջացավ այս թեման բացելու կարիքը. Նոր կարդալով mail.ru-ի նորությունների բաժինը կարդացի թե, մի անգլիացի ֆիզիկ պնդում է որ հնարավոր է կատարել տեղափոխություն դեպի ապագա: Ըստ նրա`Ստիվեն Հոկինգի,եթե ստեղծվի գերընթաց տիեզերական սարքավորում, որը կարող է հավաքել լույսի արագության 98 տոկոսը, մարդ կարող է հայտնվել ապագայում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս կայքից`http://news.mail.ru/society/3757206/:
    Բավականին հետաքրքիր է, ինչ կլինի , եթե ժամանոկվ տեղափոխվելու հնարավորւթյուն ստանա մարդկությունը: Այս հարցը ոչ միայն ֆիզիկայի տեսանկյունից կարելի է դիտարկել, այն կարելի է նաև ուսումնասիրել փիլիսոփայության տեսանկյունից, քանզի սա նոր փիլիսոփայական հարցերի առաջ է կանգնացնում մարդկությանը: Եկեք այստեղ դիտարկենք, ֆիզիկայի տեսանկյունից նման հիպոթեզի հաստատման հավանակնությունը և ինչ հետևանքներ դա կունենա մարդկային զարգացման ընդհանուր հետագծի վրա:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (04.05.2010), E-la Via (04.05.2010), Դատարկություն (04.05.2010), Մուր_Համլետ (14.07.2010)

  3. #2
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակը բավականին հետաքրքիր կատեգորյա է: Դիտել ենք բազմաթիվ ֆիլմեր , երբ մարդիկ տեղափոխվել են մի ժամանակից մյուսը, հետաքրքիր է օրինակ հնարավոր է տեղափոխություն ժամանակի մեջ: Ֆիզիկայից գլուխ չհանելով հանդերձ ինձ համար շատ հետաքրքիր է հատկապես մեր ֆիզիկների կարծիքը: Ինչից առաջացավ այս թեման բացելու կարիքը. Նոր կարդալով mail.ru-ի նորությունների բաժինը կարդացի թե, մի անգլիացի ֆիզիկ պնդում է որ հնարավոր է կատարել տեղափոխություն դեպի ապագա: Ըստ նրա`Ստիվեն Հոկինգի,եթե ստեղծվի գերընթաց տիեզերական սարքավորում, որը կարող է հավաքել լույսի արագության 98 տոկոսը, մարդ կարող է հայտնվել ապագայում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս կայքից`http://news.mail.ru/society/3757206/:
    Բավականին հետաքրքիր է, ինչ կլինի , եթե ժամանոկվ տեղափոխվելու հնարավորւթյուն ստանա մարդկությունը: Այս հարցը ոչ միայն ֆիզիկայի տեսանկյունից կարելի է դիտարկել, այն կարելի է նաև ուսումնասիրել փիլիսոփայության տեսանկյունից, քանզի սա նոր փիլիսոփայական հարցերի առաջ է կանգնացնում մարդկությանը: Եկեք այստեղ դիտարկենք, ֆիզիկայի տեսանկյունից նման հիպոթեզի հաստատման հավանակնությունը և ինչ հետևանքներ դա կունենա մարդկային զարգացման ընդհանուր հետագծի վրա:
    Նախ եկեք սահմանեք ի՞նչ է ժամանակը ու միայն հետո մտածենք տեղափոխության մասին ժամանակի միջով

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (04.05.2010), DavitH (04.05.2010), E-la Via (04.05.2010), Արևհատիկ (03.05.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    29
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ ըտենց ըլներ ապագայից մեր մոտ էկած կլնեին, թե հետ գնալ չկա?

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԳագոՋան (21.10.2010)

  7. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,417
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբից ներկան տեսեք, հետո ընկեք ապագայի հետևից : Կատակ չեմ անում. ցանկացած բան, որ մարդը տեսնում է, լսում, զգում և այլն, արդեն անցյալ է, որովհետև նույնիսկ լույսին որոշակի ժամանակ է պետք՝ դեպքի վայրից մեր աչքին հասնելու համար: Երբ դուք նայում եք հայելու մեջ, դուք տեսնում եք, թե ինչպիսին էիք անցյալում:
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (04.05.2010), Adriano (04.05.2010), DavitH (04.05.2010), E-la Via (04.05.2010), Magic-Mushroom (23.06.2010), matlev (03.05.2010), My World My Space (03.05.2010), Ungrateful (04.05.2010), Yevuk (24.06.2010), Դատարկություն (04.05.2010), Լեո (03.05.2010), Մուր_Համլետ (25.08.2010), Շինարար (03.05.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ matlev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Գրառումներ
    951
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Mail.ru-ի համար հարաբերականության հատուկ տեսությունը միգուցե սենսացիոն նորություն ա, բայց Ստիվեն Հոկինգի համար՝ դժվար թե:
    Վերջին խմբագրող՝ matlev: 03.05.2010, 23:51:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (04.05.2010), Freeman (15.07.2010), Magic-Mushroom (23.06.2010)

  11. #6
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,248
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլոր մեծ հայտնագործություններն էլ ինչ-որ ժամանակ ինչ-որ մարդկանց երազանքն են եղել ու հաճախ համարվել են ցնդաբանություն: Ես հավատում եմ՝ կգա մի օր՝ ժամանակի միջով ճանապարհորդությունն էլ իրականություն կդառնա:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (04.05.2010), E-la Via (04.05.2010), Magic-Mushroom (23.06.2010), Minerva (04.05.2010)

  13. #7
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց արդեն անցել են, ուղղակի առանց իրենց կամքի


    Հնարավոր է տեղափոխություն ժամանակով - միշտ էլ հնարավորա եղել
    մոտ ապագայում - տեխնիկայի շնորհիվ` հնարավորա որ լինի


  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (04.05.2010), Magic-Mushroom (23.06.2010)

  15. #8
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն շատ հետաքրքիր մի բան է ստացվում, եթե մի կողմ դնենք կարելիա անցնել թե չի կարելի հարցը և համարենք, որ կարելիա ,ապա, եթե անցյալի դեպքում ինչ-որ կյանքա անցել վերադառնալը ինչ-որ ձևով բացատրելիա, բայց ապագան մի քիչ տարօրինակ է թվում, ենթադրենք ապագայում էդ մարդը մահանում է, այսիքն 1 ամիս կյանք են տվել, հիմա ինչ ինքը ապագա տեղափոխվելով ընկնումա որ ժամանակ, այսիքն եթե հաշվի առնենք, որ ապագան կա ինչ-որ ժամանակային տարածությունում, ուրեմն այստեղ արդեն հարց է գնում նրա մասին , որ երկիր մոլորակը նաև այլ կյանքով է ապրում, որը տեսանելի կլինի հեռավոր ապագայում: եվ ընդհանրապես ժամանակով անցումը ինչ է ենթադրում?

  16. #9
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ - մեկ մտածում եմ ու ծիծաղս գալիսա, ինչ կլինի, որ մարդիկ անցյալ գնան (էն անցյալը, որ մարդնա հորինել) , կարողանան անցյալի գործերին խառնվեն ու հանկարծ պարզվի, որ հիմիկվա մեր ներկան` դա ապագայում մարդկանց անցյալ տեղափոխվածի ու անցյալը փոփոխածի արդյունքնա:

    Դիցուք, մարդիկ գնում են Եգիպտական բուրգերի ստեղծման ժամանակաշրջան ու հանկարծ տեսնում են, որ դրանք չկան ու մտածում են, որ եթե չսարքեն էդ բուրգերը ժամանակը կխառնվի, դրա համար տեղացիներին օգնում են, որ բուրգերը սարքեն (դե ոնց էլ լինի էդ աստիճան զարգացած կլինեն մեր սերունդները ) ու հիմա մենք ինչ-որ առասպելներ ենք լսում, գլուխ ենք ջարդում, թե էդ ինչպես են սարքել:

    Կամ թեկուզ գնում են անցյալ ու տեսնում, որ ոչ մի Աստվածաշունչ էլ չկա, իրենք օգնում են, որ գրվի Աստվածաշունչը, որ հետո մի ամբողջ քաղաքակրթություն դրան հավատա ու հույսեր կապի:

    Ամենասարսափելին էն կլինի, որ հանկարծ անցյալ գնան ու պարզվի, որ կյանքի առաջացման ոչ մի նախադրյալ էլ չկար ու կյանք չպիտի առաջանա: Իրենց հետ տանեն կյանքը ու իրենք իրենց ստեղծեն, որ հետո մենք մտածենք, թե ով էր էդ Արարիչը, որ սկիզբ տվեց կյանքին: Ու կստացվի, որ մենք ստեղծեցինք մեզ` ոչնչից:

    Հետևություն` պետք չէ մտածել
    Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 04.05.2010, 01:10:

  17. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.05.2010), A.r.p.i. (04.05.2010), Adriano (04.05.2010), E-la Via (04.05.2010), Farfalla (04.05.2010), Magic-Mushroom (23.06.2010), VisTolog (04.05.2010), Yellow Raven (04.05.2010), Yevuk (24.06.2010), Արէա (21.06.2010), Արևհատիկ (04.05.2010), Շինարար (04.05.2010)

  18. #10
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապագա տեղափոխվելու մասին չգիտեմ, սակայն ժամանակին մի հոդված էի կարդացել անցյալ վերադառնալու վերաբերյալ: Եթե չեմ սխալվում, ապա այսպես էր ձևակերպված՝ իբր թե մեր կյանքը նման է ընթացող գնացքին: Պատկերացրեք՝ դուք ճանապարհորդում եք գնացքով, նայում եք լուսամուտից և տեսնում ծառեր, սարեր, տներ, մարդկանց և այլն, քիչ անց նրանք դուրս են մղվում ձեր տեսադաշտից և այդպես շարունակաբար: Դուք ընթանում եք, սակայն չի նշանակում, որ այդ նույն ծառերը, սարերը, տներն ու մարդիկ կորան ու գնացին, նրանք մնում են իրենց տեղերում: Հնարավոր է չէ իջնել գնացքից վերադառնալ նույն վայրը կամ վայրերը...

    Հ.Գ. Բացի այդ մի պահ պատկերացրեք հաջորդ գնացքի մասին.....
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (04.05.2010), E-la Via (04.05.2010)

  20. #11
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ մի բան էլ , եթե հնարավորւթյուն լինի տեղափոխվել ապագա, ապա ինչ եք կարծում, եթե իմանանք մեզ ինչ է սպասվում կկարողանանք դեմն առնել ներկայում, թե ապագան փոխելն անհնար է, քանզի հնարավոր է, որ չկարողանանք այժմ ստեղծել ապագայի պայմանները:

  21. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,089
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ, որ եթե ապագա “գնալը” դեռ ինչ-որ ձևով, թեկուզ և տեսականորեն, հնարավոր է (հարաբերականության տեսություն), ապա անցյալ գնալը նույնիսկ տեսականորեն է անհնար…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (04.05.2010), Lord (07.05.2010)

  23. #13
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդու ուղևորությունը ժամանակի մեջ և նրա այցելությունը ապագա հնարավոր է, իսկ անցյալ՝ ոչ։ Այս կարծիքին է ժամանակակից ֆիզիկայի խոշորագույն տեսաբաններից բրիտանացի Սթիվեն Հոքինգը։ Լոնդոնյան Sunday Times շաբաթական պարբերականը սենսացիոն հոդված է տպագրել՝ նվիրված նրա նորագույն հետազոտության եզրակացություններին։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

    «Համաշխարհային գիտությունը երկար ժամանակ հերետիկոսություն էր համարում ժամանակի մեջ ուղևորության մասին խոսակցությունները, և ես սովորաբար ձեռնպահ եմ մնում այդ թեմայով խոսելուց, որպեսզի ինձ տարօրինակ չհամարեն։ Այնինչ հիմա ես չեմ ուզում ավելորդ զգուշավոր լինել»,- հայտարարել է Հոքինգը։

    Նրա կարծիքով՝ տեսականորեն մարդու՝ ապագա այցելելու ոչ մի խոչընդոտ չկա։ Ըստ գիտնականի՝ դրա համար, իհարկե, անհրաժեշտ է ստեղծել գերարագ տիեզերական սարք, որը կկարողանա հասնել լույսի արագության 98 տոկոսին։ «Երկիր մոլորակից մեկնարկելու պահից այդ սարքին անհրաժեշտ կլինի 6 տարի՝ նման արագություն հավաքելու համար։ Արդյունքում, այդ սարքում ժամանակի ընթացքը կփոխվի՝ դանդաղելով դրանում գտնվող մարդկանց համար. նրանց ապրած մեկ օրվա փոխարեն Երկրում կանցնի մի ամբողջ տարի»,- նշել է գիտնականը։

    Նա հավելել է, որ նման տիեզերանավի ստեղծումը շուտով կհայտնվի մարդկության օրակարգում, քանի որ քաղաքակրթության պահպանման համար անհրաժեշտ կլինի դուրս գալ Արեգակնային համակարգի տարածքից։ «Սակայն ուղևորվել անցյալ հնարավոր չէ»,- ընդգծել է Հոքինգը։ Նա նշել է, որ գիտության հիմունքներին հակասում է այն տեսությունը, ըստ որի, ժամանակի մեջ գոյություն ունեն «խոռոչներ», որոնց միջով կարելի է հայտնվել անցյալում։

    Tert.am

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (04.05.2010), E-la Via (04.05.2010), Lion (04.05.2010), VisTolog (04.05.2010), Արևհատիկ (04.05.2010), Մուր_Համլետ (25.08.2010)

  25. #14
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ եթե ապագա “գնալը” դեռ ինչ-որ ձևով, թեկուզ և տեսականորեն, հնարավոր է (հարաբերականության տեսություն), ապա անցյալ գնալը նույնիսկ տեսականորեն է անհնար…
    Այդ նույն հարաբերականության տեսության հիմանդիրն էլ մեկ այլ կարծիք ունի, որ հնարավոր է տեսականորեն գնալ անցյալ, բայց փոփոխել անհնար է: Իսկ դուք երբևէ լսել եք, թիթեռնիկի էֆֆեկտի /Эффект бабочки/ կամ էլ քաոսի թեորեմի /Теория хаоса/մասին…
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.05.2010), Magic-Mushroom (23.06.2010)

  27. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,089
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում yerevanci-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդու ուղևորությունը ժամանակի մեջ և նրա այցելությունը ապագա հնարավոր է, իսկ անցյալ՝ ոչ։ Այս կարծիքին է ժամանակակից ֆիզիկայի խոշորագույն տեսաբաններից բրիտանացի Սթիվեն Հոքինգը։ Լոնդոնյան Sunday Times շաբաթական պարբերականը սենսացիոն հոդված է տպագրել՝ նվիրված նրա նորագույն հետազոտության եզրակացություններին։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

    «Համաշխարհային գիտությունը երկար ժամանակ հերետիկոսություն էր համարում ժամանակի մեջ ուղևորության մասին խոսակցությունները, և ես սովորաբար ձեռնպահ եմ մնում այդ թեմայով խոսելուց, որպեսզի ինձ տարօրինակ չհամարեն։ Այնինչ հիմա ես չեմ ուզում ավելորդ զգուշավոր լինել»,- հայտարարել է Հոքինգը։

    Նրա կարծիքով՝ տեսականորեն մարդու՝ ապագա այցելելու ոչ մի խոչընդոտ չկա։ Ըստ գիտնականի՝ դրա համար, իհարկե, անհրաժեշտ է ստեղծել գերարագ տիեզերական սարք, որը կկարողանա հասնել լույսի արագության 98 տոկոսին։ «Երկիր մոլորակից մեկնարկելու պահից այդ սարքին անհրաժեշտ կլինի 6 տարի՝ նման արագություն հավաքելու համար։ Արդյունքում, այդ սարքում ժամանակի ընթացքը կփոխվի՝ դանդաղելով դրանում գտնվող մարդկանց համար. նրանց ապրած մեկ օրվա փոխարեն Երկրում կանցնի մի ամբողջ տարի»,- նշել է գիտնականը։

    Նա հավելել է, որ նման տիեզերանավի ստեղծումը շուտով կհայտնվի մարդկության օրակարգում, քանի որ քաղաքակրթության պահպանման համար անհրաժեշտ կլինի դուրս գալ Արեգակնային համակարգի տարածքից։ «Սակայն ուղևորվել անցյալ հնարավոր չէ»,- ընդգծել է Հոքինգը։ Նա նշել է, որ գիտության հիմունքներին հակասում է այն տեսությունը, ըստ որի, ժամանակի մեջ գոյություն ունեն «խոռոչներ», որոնց միջով կարելի է հայտնվել անցյալում։

    Tert.am
    Փաստորեն ես, չիմանալով այդ մասին, արտահայտեցի միտք, որին համաձայն է ժամանակակից խոշորագույն ֆիզիկոսներից մեկը – հիանալի է… Իսկ նկարագրված "էֆեկտնրեր"-ի մասին ես լսել եմ ու կարծում ե, որ դրանք ահագին խելքին մոտ են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (23.06.2010)

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞րն է անցյալ ժամանակով խնդրելու իմաստը
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.12.2010, 01:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •