Georgia got the talent!
Ընդամենը կես ժամ անց վրացական Ռուսթավի 2 հեռուստաընկերության ուղիղ եթերով կսկսվի «Տաղանդավոր» հեռուստածրագրի ֆինալը։ Ինչո՞ւ պիտի այս տեղեկատվությունը իմանար հայ հանդիսատեսը և ինչո՞վ կարող էր հետաքրքրել այն հայ հանդիսատեսին։ Դե տղաներին անշուշտ կհետաքրքրի «Դիվա» գիշերային ակումբի պարուհու ելույթը
http://www.youtube.com/v/5zv6SJc4zhMու երկրորդը
http://www.youtube.com/v/pVAKkNnfEuM
Բայց դե սրա համար չի, որ գրառում եմ անում
Այսօր ֆինալիստների մեջ է նաև ազգությամբ հայ Աննա Խանչալյանը, ով մի մեծ ֆուրոր առաջացրեց առաջին հենց ելույթից և նույնիսկ մինչև ելույթը արդեն բոլորը սիրում էին նրան
http://www.youtube.com/v/GuEObPGz3-Y
Երևի նկատեցիք, որ սկզբում լացում է։ Բանն այն է, որ Աննայի եղբայրը արյան հիվանդություն ունի և մայրը ստիպված էր լքել աղջկան բեմ դուրս գալուց մի քանի րոպե առաջ Սակայն Աննան կարողացավ ներկայացնել իր տաղանդը և անցնել հաջորդ փուլ։
Հաջորդ փուլում Աննան էլ ավելի զարմացրեց բոլորին այլ հմայնքով ու աննկարագրելի ձայնով, որն ուզում ես անընդհատ լսել ու լսել։
http://www.myvideo.ge/?video_id=855090
Ընդամենը 15 րոպե անց, Երևանի ժամանակով 23.00-ին Ռուսթավի -2 հեռուստաընկերության ուղիղ եթերում կսկվի եզրափակիչը, որտեղ վստահ եմ, որ Աննան կրկին կհիացնի բոլորին
Ծրագիրն ուղիղ եթերում կարող եք նայել
http://rustavi2.com.ge/index.php
http://www.tvali.ge/index.php?lang=arm&action=sat&v=
http://www.myvideo.ge/?act=dvr&chan=rustavi2
http://www.iptv.ge/en/tv/Rustavi_2/
Հ.Գ. Անձամբ իմ անունից ուզում եմ շնորհավորել իմ դպրոցի աշակերտ՝ 13 տարեկան Աննա Խանչալյանին այս հաջողության առթիվ ու ցանկանալ, որ ֆինալում հաղթի։ Մենք որ ամեն ինչ կանենք դրա համար։
Մինչև գրում էի, 5 րոպե մնաց :-D
http://artgeo2009.livejournal.com/
Էջանիշներ