User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Աննա Խանչալյան, Վրաստանի «Տաղանդավոր»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ժպիտ Աննա Խանչալյան, Վրաստանի «Տաղանդավոր»

    Georgia got the talent!

    Ընդամենը կես ժամ անց վրացական Ռուսթավի 2 հեռուստաընկերության ուղիղ եթերով կսկսվի «Տաղանդավոր» հեռուստածրագրի ֆինալը։ Ինչո՞ւ պիտի այս տեղեկատվությունը իմանար հայ հանդիսատեսը և ինչո՞վ կարող էր հետաքրքրել այն հայ հանդիսատեսին։ Դե տղաներին անշուշտ կհետաքրքրի «Դիվա» գիշերային ակումբի պարուհու ելույթը
    http://www.youtube.com/v/5zv6SJc4zhMու երկրորդը
    http://www.youtube.com/v/pVAKkNnfEuM

    Բայց դե սրա համար չի, որ գրառում եմ անում

    Այսօր ֆինալիստների մեջ է նաև ազգությամբ հայ Աննա Խանչալյանը, ով մի մեծ ֆուրոր առաջացրեց առաջին հենց ելույթից և նույնիսկ մինչև ելույթը արդեն բոլորը սիրում էին նրան

    http://www.youtube.com/v/GuEObPGz3-Y

    Երևի նկատեցիք, որ սկզբում լացում է։ Բանն այն է, որ Աննայի եղբայրը արյան հիվանդություն ունի և մայրը ստիպված էր լքել աղջկան բեմ դուրս գալուց մի քանի րոպե առաջ Սակայն Աննան կարողացավ ներկայացնել իր տաղանդը և անցնել հաջորդ փուլ։

    Հաջորդ փուլում Աննան էլ ավելի զարմացրեց բոլորին այլ հմայնքով ու աննկարագրելի ձայնով, որն ուզում ես անընդհատ լսել ու լսել։

    http://www.myvideo.ge/?video_id=855090

    Ընդամենը 15 րոպե անց, Երևանի ժամանակով 23.00-ին Ռուսթավի -2 հեռուստաընկերության ուղիղ եթերում կսկվի եզրափակիչը, որտեղ վստահ եմ, որ Աննան կրկին կհիացնի բոլորին

    Ծրագիրն ուղիղ եթերում կարող եք նայել

    http://rustavi2.com.ge/index.php
    http://www.tvali.ge/index.php?lang=arm&action=sat&v=
    http://www.myvideo.ge/?act=dvr&chan=rustavi2
    http://www.iptv.ge/en/tv/Rustavi_2/


    Հ.Գ. Անձամբ իմ անունից ուզում եմ շնորհավորել իմ դպրոցի աշակերտ՝ 13 տարեկան Աննա Խանչալյանին այս հաջողության առթիվ ու ցանկանալ, որ ֆինալում հաղթի։ Մենք որ ամեն ինչ կանենք դրա համար։

    Մինչև գրում էի, 5 րոպե մնաց :-D

    http://artgeo2009.livejournal.com/

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.05.2010), Chuk (06.05.2010), Empty`Tears (06.05.2010), Nare-M (17.03.2011), Tig (06.05.2010), Yevuk (07.05.2010), Երկնային (06.05.2010), Ձայնալար (03.05.2010), Նաիրուհի (22.09.2011), Նարե (03.05.2010), Ռուֆուս (04.05.2010)

  3. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ու մինչև կոպի արեցի, ընդհանրապես բան չմնաց, գնացի նայելու, կգրեմ։

  4. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Աննան 6-րդն է ելույթ ունենալու
    http://nichieri.ge/

  5. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ կարծում, թե Վրաստանում այլազգին կարող է հաղթել նման մրցույթում՝ դա հրաշք կլինի:

  6. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, թե Վրաստանում այլազգին կարող է հաղթել նման մրցույթում՝ դա հրաշք կլինի:
    Կիսաեզրափակիչից առաջ Աննայի մասին Ռուսթավի 2 հեռուստաալիքի «Կուրիեր» լրատվական ծրագրի գլխավոր թողարկման մեջ Աննայի մասին սյուժե էին պատրաստել, որտեղ սենց մի հատված կա.
    «Աննան հարցազրույցի ժամանակ կրկին լացեց, սակայն այս անգամ ոչ եղբոր համար.
    - Ես սիրում եմ Վրաստանը, Վրաստանն եմ ներկայացնում միջազգային ասպարեզում...,- աղջկան վիրավորել էին որոշ կայքերում նրա ազգային պատկանելության բացասական ենթատեկստով քննարկումը»
    Այ սենց բաներ։ Վրացական ֆորումներում իրար են տալիս… Բայց... արդարության համար պիտի նշել, որ պաշտպանողները անհամեմատ ավելի շատ են, ով էլ ազգայնական ենթատեքստով է խոսում, քիչ անց բանակը ոչնչացնում է…
    գովազդը վերջացավ, գնամ նայեմ, արդեն 4-րդի ելույթը։ Մինչև հիմա ինձ համար Աննայից լավը չկար։

  7. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա իրան եմ լսում, իսկականից շատ լավն ա:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (06.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աննա Գավալդա
    Հեղինակ՝ impression, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 24.08.2015, 14:32
  2. Տաղանդավոր, բայց ծույլ կամ մարսեցու օրագիրը
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 12.07.2015, 19:33
  3. Վրաստանի քաղաքական զարգացումները
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 342
    Վերջինը: 22.03.2014, 09:05
  4. Վրաստանի ընդվզումը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 07.03.2010, 20:20
  5. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •