Ինչքան էլ որ տարօրինակ է, ես Dogville-ն առաջին անգամ նայելուց էնքան էի տարվել, որ նույնիսկ չէի էլ նկատել, որ էդ ֆիլմում ընդհանրապես դեկորացիաներ չկային: Ընդ որում լիքը դրվագներ կային, որտեղ խոսքի գետինն էին ցույց տալիս՝ վրան կավիճով ծառ, թուփ, ցանկապատ գրած, կամ դուռն էին ծեծում ու մեկ ուրիշը գոյություն չունեցող դուռն էր բացում: Էնքան կլանված էի նայում, որ էդ ամբողջն իրոք չէի նկատել, չնայած զգում էի, որ ֆիլմում ինչ-որ բան պակասում է: Հետո մեկի հետ ֆիլմն էինք քննարկում, ասեց տեսա՞ր, որ ֆիլմում ոչ մի դեկորացիա չկար, ես էլ կռիվ էի անում, թե ոնց չկար, համ տուն կար, համ ծառ, համ թուփ, ամեն ինչ էլ կար: Հետո մի հատ էլ նայեցի ու ապշեցի, ո՞նց կարայի ես մի ամբողջ ֆիլմ նայեի ու էդ ամենը չնկատեի:
Բա, ֆիլմը սենց պիտի լինի, որ ֆիլմում չեղածը դու ավելի վառ պատկերներով քո մտքում ստեղծես, թե չէ պոռնո, պուպուլիկ, սեքս, սաղ սուտ բաներ են:
Էջանիշներ