Էսօր էլ ես նայեցի «Մելանխոլիան»:
Չգիտեմ էլ, տեղին բառ եմ ընտրել, թե ոչ, բայց ինքը "բաց" ֆիլմ էր:
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Բաց ասելով՝ նկատի ունեմ, որ ֆիլմը քեզ ամբողջությամբ չի կլանում՝ մի մասով ֆիլմում ես, մյուսով էկրանի դիմաց նստած, ու դա թույլ ա տալիս ընտրություն կատարել… Ընտրում ես լինե՞լ մելանխոլիայի մասը, թե՞ դրա դեմ դուրս գալ:
Ժուստինի համակերպումը, Կլեռի ըմբոստությունը...
Ֆիլմում առկա հուսահատության, անելանելիության զգացողությունը քեզ էլ է փոխանցվում, կամ էլ դա քո մեջ ես տեսնում ու քեզ հարց ես տալիս "բա հետո՞, ի՞նչ անել"… Պատասխանը ստանում ես միայն վերջին կադրում, որտեղ ձեռ ձեռքի բռնած նստած են Ժուստինը՝ հանգիստ ու համակերպված, Կլեռը՝ մինչև վերջին վայրկյան իր դիմադրությամբ ու վախով, ու Կլեռի որդին՝ դեմքի պարզ երևացող հավատով:
Լավ շատ չխորանամ, հատկապես որ դեռ լրվի չեմ մարսել այս ֆիլմը, միայն ասեմ, որ արժի նայել:
Էջանիշներ