Էսօր էլ ես նայեցի «Մելանխոլիան»:
Չգիտեմ էլ, տեղին բառ եմ ընտրել, թե ոչ, բայց ինքը "բաց" ֆիլմ էր:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Լավ շատ չխորանամ, հատկապես որ դեռ լրվի չեմ մարսել այս ֆիլմը, միայն ասեմ, որ արժի նայել:
Էսօր էլ ես նայեցի «Մելանխոլիան»:
Չգիտեմ էլ, տեղին բառ եմ ընտրել, թե ոչ, բայց ինքը "բաց" ֆիլմ էր:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Լավ շատ չխորանամ, հատկապես որ դեռ լրվի չեմ մարսել այս ֆիլմը, միայն ասեմ, որ արժի նայել:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 19.10.2011, 20:57:
Claudia Mori (22.03.2012), Նաիրուհի (20.10.2011)
Ահա, «Ոսկե ծիրան»-ում իրան բոլորն էլ անհամբեր կսպասեն:
Իսկ իրա ֆիլմերից որն էլ նայել եմ, շատ է դուրս եկել: Դոգվիլից ավել Մանդերլեյն է դուրս եկել, բայց միգուցե նրանից է, որ սկզբում էդ տեսա, նոր Դոգվիլը: «Մթության մեջ պարողը» իմ կարծիքով Թրիերի համեմատաբար մակերեսային ֆիլմերից է, թեև շատ գեղեցիկ նկարահանված:
Breaking the Waves-ը նայեցի երկու օր առաջ, չգիտեմ ինչ արեց ինձ հետ էդ կինոն, բայց էն որ ասում են` մնացել եմ տակը: Էդ ֆիլմը շաաատ վաղուցվանից հա կտոր կտոր տեսել եմ, ու ամեն անգամ էդ մի կտորից ասում էի հա~ էս էլի էն ախմախ կինոն ա, ու փոխում ալիքը:
Բայց նայեցի վերջապես սկզբից մինչև վերջ, ու ես չկամ, ես գոյություն չունեմ ուղղակի: Ինքը հոգեբանորեն այլանդակ ծանր էր կոնկրետ ինձ համար, չեմ վիճի, եթե ասեք, որ չէ, ինքը ավելի ծանր ֆիլմեր էլ ունի, հա բա ոնց չունի, Անտիխրիսստը հո նայել եմ, Մելանխոլիան էլ էսօր սկսեցի, էն էլ կիսատ մնաց որոշ տեխնիկական պատճառներով![]()
Էդ Breaking the Waves-ի մեջ էն կադրերը, երբ Բեսսը ինքն իր հետ խոսում ա, ու մեկ դա հենց Բեսսն ա, մեկ էլ` աստված, վայ էդ ինչ էր անում... փշաքաղվելով նայել եմ:
էսօր խնդրեցին, որ բացատրեմ իմաստը էդ ֆիլմի ու ես քարկապ ընկա: Ինչ բացատրես ախր: Էնքան խորը, էնքան բնական ու էնքան ճղճիմ մարդկային հատկությունների շաղախ էր, որ էդ ամեն մեկն իր ձևով ա զգացել հաստատ:
Չգիտեմ, մի այլ կարգի ազդված եմ, էս անհոդաբաշխ պոստն էլ` դրա վկան:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Agni (15.12.2011), CactuSoul (17.12.2011), Claudia Mori (15.12.2011), E-la Via (15.12.2011), ivy (15.12.2011), Yellow Raven (15.12.2011), Yevuk (28.03.2015), Նաիրուհի (16.12.2011), Ռուֆուս (15.12.2011)
Մելանխոլիան մի ամիս ա դեսքթոփիս գցած ա, բայց AntiChrist-ից ծանր վիրավորված ինքնասիրությունս ինձ թույլ չի Լարսից մեկ այլ ֆիլմ նայել....Լա՞վն ա, նայե՞մ
AntiChrist 2 չէ, չէ՞
I may be paranoid but no android!
Նայի
Ես չեմ նայել բայց, նայի, որ ինձ ասես![]()
Skeptic (15.12.2011)
Հենց նոր ես էլ դիտեցի էս կինոն. չգիտեմ, տխուր էր' Համայնքը զորավոր է''- կարծեմ այսպես է ասում տերտերը փալանչուն: Ֆիլմի Ընթացքը լավն էր: վերջը ըստ ինձ մի քիչ գլխառադ էր արված: Այ հիմա գրում եմ ու գլխիս մեջ հակասական մտքեր են թափառում, երևի դեռ չեմ մարսել կինոն, երևի մի որոշ ժամանակ հետո մի հատ էլ նայեմ...
Երեկ վերջապես "Դոգվիլը" նայեցի..
Դժվար նայվեց, բայց հաստատ արժեր: Կյանքումս տեսած ամենատարօրինակ ֆիլմն էր… Ֆիլմ-հայելի:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
CactuSoul (20.03.2012), Claudia Mori (20.03.2012), Աթեիստ (20.03.2012)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ռուֆուս, դու վերջը Մելանխոլիան նայեցի՞ր
Find what you love and let it kill you. (c) Bukowski
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Մելանխոլիան սիրուն ա շատ
կտավ ա, դանդաաաաաղ ու հանգամանորեն նկարած
լավն ա, ինձ դուր էկավ շատ
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Նայեցի Մելանխոլիան... Լավն ա Լարսը ու իր ընտրած թեմաները իսկական կինոյի թեմաներ են, էլ սուբյեկտիվ կամերայի մասին չեմ խոսում... Մի տեսակ չեմ կարողանում մտքերս ամբողջացնել, երեւի նրանից է, որ հենց նոր եմ նայել: Իհարկե իր մյուս ֆիլմերի նման շատ ուժեղ չէր, բայց մի շատ նուրբ բան շշնջաց ականջիս ու համոզեց իր ֆիլմով՝ քանի կարող ես, ապրի՛ր ...
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Լավն էր, բայց ոչ էնքան լավը ինչքան Տրիերի որոշ կինոներ ենՀամենայն դեպս հաճելի էր տեսնել, որ «Անտիքրիստոսից» հետո Տրիերը խելքը գլուխն էր հավաքել
![]()
I may be paranoid but no android!
Claudia Mori (22.03.2012), E-la Via (22.03.2012), Աթեիստ (22.03.2012)
Ժողովուրդ իսկ հունական դիցաբանության մոտիվներով նկարած <<Մեդեան>> նայե՞լ եք: Ես Լարսին չէի պատկերացնում նման մոտիվներով ֆիլմ նկարելիս, մի տեսակ արդիական Մեդեա է ստացվելիսկ ֆիլմի ավարտը ահավոր տխուր է
![]()
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ