Շարունակություն .
/Նախորոք ներողություն եմ խնդրում, հնարավոր է որոշ թարգմանության հետ կապված սխալներ հանդիպեն, նկատողներին խնդրում եմ ուղղել:/
1960-ականներին Պենդերեցկին գրեց “Լյուդենի սատանաները” /«Дьяволы из Людена»/ օպերան Օլդոս Հակսլիի վեպի հիման վրա, որը պատմում է կանանց մենաստանում տեղի ունեցող “զանգվածային հիսթերիայի” մասին:
Այս ժամանակահատվածում արդեն նկատվում է կոմպոզիտորի հետաքրքրվածությունը կրոնական թեմայով, ըստ որում նրան էկումենիզմի կողմնակից կարելի է համարել, քանի որ օգտագործվում է գրիգորյան երգեցողությունը, ուղղափառ պատարագի երգասածությունը, ինչպես նաև Ի.Ս. Բախին հատուկ մոտեցումը:
1962թ-ն ստեղծվեց “Stabat Mater”-ը, որը ավանգարդիստների կողմից ընդունվեց որպես հեռացում ժամանակակից երաժշտությունից: Էքսպերիմենտների փոխարեն կոմպոզիտորն այժմ հիմնվում է արխաիկայի վրա` նիդերլանդական պոլիֆոնիայով և գրիգորյան բազմաձայն օրհներգով: Հետաքրքիր էր էքսպրեսիան, ազդեցիկությունը, դինամիկան, թատերագրականությունը /դրամատուրգիան/: Հեղինակն ինքը ասում է, որ ստեղծագործության թեմայի “մշտական ողբերգությունը” պետք չէ կապել միայն կրոնի հետ, որքան դավաճանություններ են եղել գոնե պատերազմի ժամանակ. “Եվ երբ երգչախմբում լսվում է բազմության ճիչը, մարդիկ չեն կարող չցնցվել: Նրանց առջև մայրն է դավաճանության արդյունքում սպանված որդու գլխավերևում”: /Ամեն դեպքում ուզում եմ, մասնագիտական մոտեցման տեսանկյունից երևի շատ սխալ, բայց իմ արծիքով էական բան ասել. կարծում եմ պետք է հաշվի առնել, որ Պենդերեցկին խորհրդային հասարակության գաղափարախոսության կրողն է հանդիսանում /թեկուզ գիտակցական մակարդակում շատ չշեշտի դա/, ինչը ստիպում է այլ կերպ նայել կրոնին, բայց այն խորությանը, որն առկա է իր ստեղծագործություններում, կարողանում է հասնել միայն քրիստոնեական երաժշտության ավնդույթների շնորհիվ, ինչն էլ հենց /թեկուզ անգիտակցականորեն/ կրոնի ընդունման նշան է:/
/մի կատարում. /
Հաջորդ ստեղծագործության մեջ` «Ղուկասի չարչարանքներում» /1965թ./, կոմպոզիտորը ստեղծում է 24 էպիզոդ-պատկերներ, հենվոելով միջնադարյան միսթերիաների վրա, որտեղ միավորվում էին երաժշտությունն ու գործողությունը: Երգչախումբը իր սովորական դերից բացի հանդես է գալիս որպես ամբոխ, որը լցնում է տաճարը: Ամբոխը անհանգիստ է, շշուկներ ու ճիչեր է հանում, հանդես է գալիս որպես դատավոր տեղի ունեցողի համար: Մենակատար բասի և ընթերցողի ձայները անցնում են մեկը մյուսին, ձուլվում միմյանց: Սոնորային էֆեկտները հրապարակի բաց տարածության, ձայնային արտահայտման բազմաշերտության տպավորություն են ստեղծում, ստեղծագործության “թատերականությունը” թույլ է տվել բազմաթիվ անգամ բեմադրել այն: Ըստ կոմպոզիտորի, Քրիստոսինն են “չարչարանքները” և նրա մահը, բայց նաև այդտեղ առկա են Օսվենցիմի չարչարանքներն ու մահը, մարդկության վերապրածը 20րդ դարի կեսերին:
1970թ.-ին անդրադարձ է կատարվում ուղղափառ երգեցողությանը և տեքստերին, սակայն կիրառելով նորագույն կոմպոզիտորական տեխնիկայի մեթոդները: Ստեղծվում է “Առավոտյան ժամերգությունը”, որի առաջին կատարումը Վիեննայում մեծ էնտուզիազմ է առաջացնում ունկինդիրների, քննադատների և ընդհանրապես Եվրոպայի ամբողջ երաժշտական հանրության մոտ:
/1966թ. Պենդերեցկին ներկա է գտնվում Լատինական Ամերիկայի երկրների երաժշտության փառատոնին, մեկնում է Վենեսուելա, առաջին անգամ այցելում ԽՍՀՄ /որտեղ հետագայում հաճախ է լինում, սեփական ստեղծագործությունների կատարմամբ, հանդես գալով որպես դիրիժոր/: 1966-1968-ին նա կոմպոզիտորական դասընթաց է վարում Էսսենում, 1969- Արևմտյան Բերլինում, 1972-ից Կրակովի Բարձրագույն երաժշտական դպրոցի ռեկտոր է, Յելի համալսարանում /ԱՄՆ/ նույնպես վարում է կոմպոզիցիայի դասեր:/
ՄԱԿ-ի պատվերով ամենամյա համերգների համար Պենդերեցկին գրում է “Կոսմոգոնիան”, հին և նոր փիլիսոփաների /Լուկրեցիոսից մինչև Յու.Գագարին/ մտքերի, տիեզերքի առաջացման և աշխարհի կառուցվածքի մասին նրանց արած արտահայտությունների վրա կառուցելով այն: ԱՄՆ-ի 200-ամյակի առթիվ գրվում է “Կորուսյալ դրախտը”` Ջ.Միլտոնի պոեմի հիման վրա:
1970-ականների այլ մեծ ստեղծագործություններից առանձնացվում են Առաջին սիմֆոնիան /1973թ./, “Մագնիֆիկատ” /1974թ/ և “Սողոմոնի երգ երգոցը” /1973թ./ օրատորիալ ստեղծագործությունները:
Այսպիսով, յոթանասունականներին Պենդերեցկու ոճը մոտենում է նեոռոմանտիզմին, նկատվում է Ֆրանց Շուբերտի, Յան Սիբելիուսի, Գուստավ Մալերի, Դմիտրի Շոստակովիչի ազդեցությունը: Կոմպոզիտորի խոսքերից. “Դիմակայելու համար պետք է հավատաս ինքդ քեզ, նրան, ինչ անում ես: Ես երբեք չեմ դավաճանել երաժշտությանը, ինչքան էլ ինձ չծեծեին: Իհարկե, տարիների ընթացքում իմ երաժշտությունը փոփոխվում էր, ինչպես և ամեն ինչն է փոխվում կյանքում”: Նա համարում է, որ իր ունկնդիրը պիտի լինի ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական երաժշտություն լսող:
Էջանիշներ