Մեջբերում Script-ի խոսքերից Նայել գրառումը
Ես կարդացել եմ որ չի կարելի մահացածի անունը տալ երեխային, որովհետև դա երևի թե իրոք ինչ-որ ազդեցություն է թողնում երեխայի ճակատագրի վրա:
Իսկ ինչու՞ եք մտածում, թե ազդեցություն պիտի անպայման վատը լինի։ Ու ինչու՞ է շեշտվում հենց մահացած լինելը։ Հո մահացածի միակ առանձնահատկությունն էն չի, որ ինքը մահացած է։
Կարծում եմ, որ ոչ մի վատ բան չկա նրանում, որ ասենք երեխայի անունը դնում են նրա պապու անունով, որը հայտնի էր իր ազնիվ ու բարի բնավորությամբ։
Ի վերջո, սովորաբար հենց այդպես էլ անում են։ Ոչ ոք իր երեխային վատ մարդու անուն չի դնում։ Ձգտում են իրենց լավ, սիրված հարազատների անունները դնել։ Այդպիսով, երեխայի մեջ էլ հենց այդ լավը, դրականն են խորհրդանշում։ Ու եթե անունն էլ դրական ազդեցություն է ունեցել պապի վրա, ապա հավանաբար լավ ազդեցություն կունենա նաև նորածնի վրա։ Անկախ նրանից, թե ինչ ձևով է բացատրվում այդ ազդեցությունը(ներշնչանք, ձայնային լավ հնչողություն, թե աուրա)։
Այսպիսով, նման մոտեցումը նպաստում է լավի վերարտադրությանը։ Իսկ վատ ազդեցություն ունեցող անունները քիչ–քիչ դուրս կմղվեն։
Երևի ուղղակի պետք է խուսափել վատ ճակատագիր կամ բնավորություն ունեցող հարազատի անունը դնելուց։