Բարև ձեզ:
Ես այս հարցի շուրջ մի յուրահատուկ կարծիք ունեմ:
Իմ կարծիքով մարդ մարդու բնավորությունը, մարդու էությունը կախված է շատ և շատ գործոններից:Այսինքն կարելի է ասել որ մարդու բնավորությունը ֆունկցիա է, որը կախված է բազմաթիվ փոփոխականներից:Այդ ֆունկցիայում կան նաև հաստատուններ ինչպես օրինակ ծննդյան օրը, հովանավորող մոլորակները և այլն:Անունն էլ հանդիսանում է այդ հավասարման տարրերից մեկը, որը որոշների մոտ հաստատուն է որոշների մոտ փոփոխական: Մարդիկ իրար ավելի նման են եթե նրանց հավասարումներում նույն կամ նման տարրերը շատ են ուստի միայն անունով բացատրել այդ մարդկանց նմանությունը սխալ է: Ինչ որ մի տեղ կարդացել եմ որ եթե լինեն այնպիսի երկու էակ որոնց հավասարումները բացարձակ նույն լինեն ապա հանգիստ կարող ենք ասել որ այդ մարդիկ նույն են:Դեռևս չկան այնպիսի երկու էակներ որոնք լինեն նույնը:Մարդկանց նմանությունը որոշվում է այդ հավասարումների համընկնելիության աստիճանով:
Իմ կարտիքով յուրաքանչյուր անուն ունի իրեն հատուկ հատկությունները որոնք անցնում են տվյալ մարդուն, բայց մարդու մոտ կախված մյուս գործոններից կարող են տարբեր կերպ դրսևորնեն:Օրինակ թող ինձանից չնեղանան Աննաները բայց այդ անվան տեր մարդիկ օժտվում են որոշակի ինքնասիրությամբ որը որոշների մոտ դրսևորվում է որպես գոռոզություն,եսամոլություն, իսկ որոշների մոտ էլ դրսըորվում է որպես ազնվականություն,վեհություն:Այսպիսի օրինաչափությունները շատ կան:
Ինչ կարտիքի եք այս մտքի հետ???????????????![]()
Էջանիշներ