Մի ժամանակ ես ինքս ուզում էի գտնել ամեն հնչյունի ազդեցությունը մարդու հոգեկան վիճակի վրա, ու առաջացող տեսողական կամ այլ զգայական ասոցիացիաները դրանց հետ կապված: Անցկացրեցի մի փոքր "հետազոտություն", բայց վերջում կիսատ թողեցի, որովհետև պարզվեց, որ ամեն մեկի մոտ ասոցիացիան յուրահատուկ է, օրինակ "ա"-ն մեկի մոտ կարմիրի հետ էր զուգորդվում, մյուցի մոտ` մանուշակագույնի, մեկի մոտ տաքության, մյուսի` ծակծկելու և այլն: Ընդհանրություններ գտնելը շատ դժվար էր: Հետո կարդացի նախկինում կատարված էդ տիպի հետազոտությունների մասին, որտեղ ապացուցվել էր ազդեցության հարաբերականությունը:

Իսկ ձայների ուժեղ ազդեցությունը /էն որ նավից դուրս են թռնում փրկվելու համար/, ավելի շուտ հենց ձայնային ալիքի հաճախականությունից է կախված, ինչը իրոք, ապացուցված է, որ էական ազդեցություն է ունի: