User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Անվան ազդեցությունը բնավորության ձևավորման վրա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտնականները ապացուցել են, որ անունը ազդում է մարդու բնավորության ձևավորման վրա միջնորդավորված կերպով` սոցիալակն գործոնների ազդեցությամբ: Կարծում եմ սա դրա ապացույցն է .
    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայ, ասում ես մինչև իմանալս անունս իմաստ չուներ, հենց իմացար անունդ կրակա նշանակում միանգամից սկսեց իմաստ ունենալ: Առանց քո իմանալու էլ անունդ կրակա նշանակել, ինքն արդեն իմաստ ուներ, էդ դու չգիտեիր դրա մասին, իսկ դա չի նշանակում, որ իմաստ չկար, կամ դա իմանալուց հետո բնավորությունդ սկսեց նմանվել կրակի: Դու, բնավորությունդ առաջ էլ է նման եղել կրակի, ուղղակի դու չես նկատել, կամ իմանալուց հետո սկսել ես նմանեցնել երևի

    Իսկ, ինչ վերաբերում է մեծերի անունը կամ արդեն մահացածի անուն դնելով պարտադրում են նրան նմանվել, կամ հենց անունն է քեզ պարտադրում, չեմ կարծում թե ճիշտ է, իմ անունն էլ արդեն շուտվանից մահացած տատուս անունն է, սկի չեմ էլ տեսել, չեմ ճանաչել, իրա մասին ուրիշների պատմածը գիտեմ, բայց ոչ մի պարտավորություն չեմ զգացել իմ վրա, թե պիտի նրան նմանվեմ, կամ որ իմ բնավորությունը նման է նրա բնավորությանը /չնայած ասում են արտաքինով մի քիչ նման եմ/: Ու չգիտեմ էլ ինչ է նշանակում անունս, եթե իհարկե նշանակում է ինչ-որ բան չեմ էլ փորձել իմանալ, չի հետաքրքրել, ես էն եմ ինչ կամ, արդեն ձևավորված բնավորությամբ, որի վրա ամեն ինչ էլ ազդել է, բայց չեմ կարծում անունս
    Մի հետաքրքիր օրինակ կա. կարծեմ հնկացիական ցեղ էր, որտեղ երեխաներին անվանում էին այն շաբաթվա օրին համապատասխան, երբ իրենք ծնվել են: Չորեքչաբթի օրը ծնվածները, ենթադրվում է, որ պիտի դառնային հանցագործ: Հետազոտողները տեսան, որ այս ցեղում հանցագործություն կատարողների գրեթե 100 տոկոսը հենց չորեքշաբթի էին ծնվել: Ուրիշ հասարակություններում էդպիսի բան հազիվ թե լիներ:

  2. #2
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս լաբորատորիայի ղեկավարիս՝ Էդիկ Հարությունյանի հետ այս մասին զրուցում էինք: Կարծում եմ, որ իր կարծիքը շատերին կհետաքրքրի, այդ պատճառով վերապատմում եմ:

    Աշխարհի արարումը սկսվեց խոսքով՝ «Եղիցի լույս» և 6 օրում արարվեց աշխարհը: Ջրի մասին կա կայք, ֆիլմ այն մասին, որ ջուրը հնարավորություն ունի իր վրա կրել ակուստիկ (ձայնային) ինֆորմացիան, թե՛ երաժշտական, թե՛ խոսքային, թե՛ հարմոնիկ (օրինակ՝ ուլտրաձայնային դիագնոստիկա):
    Մարդու օրգաններն ունեն սեփական տատանման հաճախություն, որի հետ ռեզոնանսի մեջ մտնելով՝ մինչև 10 Հերց հաճախությամբ տատանումները մարդուն կարող են հունից հանել, գիժ դարձնել: Օրինակ՝ նավերում այդպիսի ինֆրաձայնի ազդեցությամբ մարդիկ իրենց նետել են ջուրը, այնինչ շների ու կատուների վրա այդ հաճախությունները չեն ազդել:
    Հին ժամանակներում անուն ընտրել են ամբողջ գերդաստանով: Հատուկ պապից թոռ են անունը փոխանցել, քանի որ այդպիսով ինֆորմացիան փոխանցել են նաև իմանալով, որ այդ անունը ուժ է տալիս: Քանի որ ակուստիկ դաշտը ազդում է մարդու վրա, իսկ մարդը ամենից հաճախ լսում է իր անունը, այն էլ մեծ ուշադրությամբ, նաև քանի որ մարդու մեծ մասը ջուր է, անունը բնականաբար ազդում է մարդու վրա: Քրիստոնեությունը հնարավորություն է տալիս մարդուն անունը փոխել կնքվելիս, քանի որ մարդը վերածնվում է հոգով, և նոր անունը կարող է շատ բարերար ացդեցություն ունենալ: Ծիսակարգում ջրով մաքրում են հոգին: Քանի որ ջուրն ունի մաքրող հատկություն. ոչ միայն մեր հագուստն ենք լվանում ջրով, մարմինը, այլ նաև դարդերը, այսինքն մեր ներսը, որը և պահպանվել է մկրտության ժամանակ: Ցանկացած անուն աղավաղելիս փոխվում է նրա հաճախականային բաղադրույթունը (սպեկտրը), որն իր հերթին ունենում է ուրիշ ազդեցություն: Սովորաբար անունը կրճատելիս կամ աղավաղելիս 99 տոկոս դեպքերում այն բերում է վատ ազդեցության, թուլացնում է մարդու բիոդաշտը, աղավաղում է մարդու ներսի ջրի կառուցվածքը՝ մարդուն դարձնելով ավելի խոցելի:
    Այն անունները կրողները, որոնց անունները համեմատաբար ավելի քիչ են աղավաղվում, քիչ տարբերակներով, ավելի նման են լինում իրար: Անուններ կան, որ ավելի շատ կամ ավելի քիչ ազդեցություն են թողնում մարդու վրա, շատ ու քիչ են փոխում մարդուն՝ նայած ինչպիսի հնչյուններից է անունը բաղկացած: Օրինակ՝ նույն նոտաներից բաղկացած մեղեդիներից մեկը հոգին լցնում է, մյուսը նյարդայնացնում, դատարկում: Այսինքն կախված է նաև հնչյունների հերթականությունից:
    Որպես ապացույց ուզում եմ ցուցադրել որոշ նկարներ, որոնք արվում են գիտնականների կողմից ստեղծված ծրագրով, որ անունների տառերի ակուստիկ դաշտի տեսքն է նկարում (ծրագրի բեռնման իրավունքը չունեմ): Այդ դաշտը նույն ձևով արտացոլվում է մարդու շուրջը՝ տվյալ անունը լսելիս և կարող է մարդուն դարձնել խոցելի, պաշտպանված և այլն:
    Օրինակ՝ ստորև Եղիշե անվան, Եղիշ և Եղո կրճատումների նկարներն են: Ուշադրություն դարձրեք, որ ծրագրում այն տառերն են հավաքվում, որոնք հնչում են իրականում, ոչ թե ինչպես գրվում են (Եղիշէ, Եղո, «ո»ն հնում հենց «օ» է կարդացվել):



    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  3. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.05.2010), A.r.p.i. (23.05.2010), Ariadna (24.05.2010), Chuk (23.05.2010), davidus (02.07.2010), Empty`Tears (15.06.2010), Nnn (19.07.2010), VisTolog (23.05.2010), Whyspher Whisper (24.05.2010), Yevuk (15.06.2010), Դատարկություն (23.05.2010), Երկնային (15.06.2010), Ուլուանա (24.05.2010)

  4. #3
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամանակ ես ինքս ուզում էի գտնել ամեն հնչյունի ազդեցությունը մարդու հոգեկան վիճակի վրա, ու առաջացող տեսողական կամ այլ զգայական ասոցիացիաները դրանց հետ կապված: Անցկացրեցի մի փոքր "հետազոտություն", բայց վերջում կիսատ թողեցի, որովհետև պարզվեց, որ ամեն մեկի մոտ ասոցիացիան յուրահատուկ է, օրինակ "ա"-ն մեկի մոտ կարմիրի հետ էր զուգորդվում, մյուցի մոտ` մանուշակագույնի, մեկի մոտ տաքության, մյուսի` ծակծկելու և այլն: Ընդհանրություններ գտնելը շատ դժվար էր: Հետո կարդացի նախկինում կատարված էդ տիպի հետազոտությունների մասին, որտեղ ապացուցվել էր ազդեցության հարաբերականությունը:

    Իսկ ձայների ուժեղ ազդեցությունը /էն որ նավից դուրս են թռնում փրկվելու համար/, ավելի շուտ հենց ձայնային ալիքի հաճախականությունից է կախված, ինչը իրոք, ապացուցված է, որ էական ազդեցություն է ունի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իսահակյանի անվան գրադարանի շենքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.02.2016, 09:59
  2. Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 28.04.2012, 12:32
  3. Բնավորության լավ և վատ գծեր
    Հեղինակ՝ sharick, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.05.2009, 20:56
  4. Գրառումներ: 32
    Վերջինը: 05.08.2008, 08:33

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •