Աշխարհի արարումը սկսվեց խոսքով՝ «Եղիցի լույս» և 6 օրում արարվեց աշխարհը: Ջրի մասին կա կայք, ֆիլմ այն մասին, որ ջուրը հնարավորություն ունի իր վրա կրել ակուստիկ (ձայնային) ինֆորմացիան, թե՛ երաժշտական, թե՛ խոսքային, թե՛ հարմոնիկ (օրինակ՝ ուլտրաձայնային դիագնոստիկա):
Մարդու օրգաններն ունեն սեփական տատանման հաճախություն, որի հետ ռեզոնանսի մեջ մտնելով՝ մինչև 10 Հերց հաճախությամբ տատանումները մարդուն կարող են հունից հանել, գիժ դարձնել: Օրինակ՝ նավերում այդպիսի ինֆրաձայնի ազդեցությամբ մարդիկ իրենց նետել են ջուրը, այնինչ շների ու կատուների վրա այդ հաճախությունները չեն ազդել:
Հին ժամանակներում անուն ընտրել են ամբողջ գերդաստանով: Հատուկ պապից թոռ են անունը փոխանցել, քանի որ այդպիսով ինֆորմացիան փոխանցել են նաև իմանալով, որ այդ անունը ուժ է տալիս: Քանի որ ակուստիկ դաշտը ազդում է մարդու վրա, իսկ մարդը ամենից հաճախ լսում է իր անունը, այն էլ մեծ ուշադրությամբ, նաև քանի որ մարդու մեծ մասը ջուր է, անունը բնականաբար ազդում է մարդու վրա: Քրիստոնեությունը հնարավորություն է տալիս մարդուն անունը փոխել կնքվելիս, քանի որ մարդը վերածնվում է հոգով, և նոր անունը կարող է շատ բարերար ացդեցություն ունենալ: Ծիսակարգում ջրով մաքրում են հոգին: Քանի որ ջուրն ունի մաքրող հատկություն. ոչ միայն մեր հագուստն ենք լվանում ջրով, մարմինը, այլ նաև դարդերը, այսինքն մեր ներսը, որը և պահպանվել է մկրտության ժամանակ: Ցանկացած անուն աղավաղելիս փոխվում է նրա հաճախականային բաղադրույթունը (սպեկտրը), որն իր հերթին ունենում է ուրիշ ազդեցություն: Սովորաբար անունը կրճատելիս կամ աղավաղելիս 99 տոկոս դեպքերում այն բերում է վատ ազդեցության, թուլացնում է մարդու բիոդաշտը, աղավաղում է մարդու ներսի ջրի կառուցվածքը՝ մարդուն դարձնելով ավելի խոցելի:
Այն անունները կրողները, որոնց անունները համեմատաբար ավելի քիչ են աղավաղվում, քիչ տարբերակներով, ավելի նման են լինում իրար: Անուններ կան, որ ավելի շատ կամ ավելի քիչ ազդեցություն են թողնում մարդու վրա, շատ ու քիչ են փոխում մարդուն՝ նայած ինչպիսի հնչյուններից է անունը բաղկացած: Օրինակ՝ նույն նոտաներից բաղկացած մեղեդիներից մեկը հոգին լցնում է, մյուսը նյարդայնացնում, դատարկում: Այսինքն կախված է նաև հնչյունների հերթականությունից:
Էջանիշներ