«ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ տրամադրելու համար «ԱրմենՏել» ընկերությանը դիմել են ինտերնետ ծառայություններ մատուցող երեք ընկերություն։
""ԱրմենՏել« ընկերության կողմից որեւէ խոչընդոտ չկա այս հարցում, քանի որ մեր ընկերությունը պատրաստ է մրցակցության եւ ողջունում է ֆիքսված հեռախոսակապի ոլորտում նոր ընկերությունների մուտքը»,- ասաց Բեղլոյանը՝ ավելացնելով, որ երեք ընկերություններից Crossnet-ի հետ է պայմանագիր կնքվել, մնացած երկուսի հետ բանակցությունները շարունակվում են։
NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում Crossnet ընկերության տնօրեն Վարդան Ալեքսանյանը նշեց, որ այժմ նոր տիպի ֆիքսված հեռախոսակապ տրամադրելու փորձարկումներ են իրականացնում։
Ըստ նրա` առանց աշխարհագրական դիրքի ֆիքսված հեռախոսակապը հնարավորություն կտա ցանկացած վայրում եւ ցանկացած քանակի հեռախոսահամարներ ունենալ ինտերնետի միջոցով եւ անհրաժեշտ չի լինի հեռախոսալար անցկացնել՝ կապ տրամադրելու համար:
Ալեքսանյանի խոսքով՝ ծառայությունը կմատուցվի մայիսի վերջից։
Հետաքրքիրա Բիլայնը ինտեռնետի պես ամեն բան անելույա որ իրանց կապը վատը լինի?![]()
Էջանիշներ