User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Իսկ դուք ասում եք. «Կանցնի...»

  1. #1
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իսկ դուք ասում եք. «Կանցնի...»

    ,,Գիժ" Սաքոն

    Թող ների ինձ Սաքոն, որ իրեն գիժ մականունն եմ ,,կպցնում”, որովհետև ինձ համար նա բոլորովին էլ գիժ չէր: Գիժ չէր և շատերի համար…
    Նրան ,,Գիժ” Սաքո էին կանչում միայն դպրոցական տարիքի երեխաներն ու պատանիները: Երիտասարդների ու միջին տարիքի համար նա արդեն, ,,Սաքոն” էր:
    Երբ ինչ որ բան պատմելիս լինեին`, որտեղ շոշափվում էր Սաքոյի անունը, և ինչ որ մեկը հարցներ. ,,ո՞ր Սաքոն”, պատմողը զարմացած նայում էր հարցնողին ու ասում.
    ,,վահ, դե Սաքոն էլի…”:
    Ավելի տարիքավորների`, մեր տատիկների ու պապիկների համար, նա ուղղակի ,,մեր Սաքոն” էր: Նրանք էլ, եթե մի բան պատմելիս այս կամ այն առիթով առնչվեին Սաքոյի անվան հետ, և ինչ որ մեկը հարցներ. ,,ի՞նչ Սաքո…”, պատմող տատիկը կամ պապիկը զարմացած նայում էր հարցնողին ու ասում. ,,վա՜յ, դե մեր Սաքոն էլի, տնաշեն…”:
    Մեր թաղամասը մեծ չէր, որի պատճառով էլ, ,,թաղցիների” մեծ մասը ճանաչում էին իրար: Բայց Սաքոյին` գիտեին բոլորը…
    Սաքոյենց ընտանիքը մեծ էր ու համերաշխ…
    Նրանք ապրում էին իրենց երկհարկանի առանձնատանը, որը բացի տանից բաղկացած էր հարակից բակամերձ տարածքից /որտեղ գեղեցիկ ու գույնզգույն ծաղիկներ էր աճեցնում նրա տատիկը/ ու տան ետևի մասում գտնվող հողամասից: Հողամասը`, որը աչքի չէր ընկնում այնտեղ աճող մրգատու ծառերի տեսականիով, հիմնականում իրենից ներկայացնում էր թարմաների ձևով, լավ մշակված խաղողի այգի: Բացի խաղողից՝, Սաքոենց այգում մի ընկուզենի, մի քանի տանձենիներ ու էլի մի երկու բալենիներ կային …
    Սաքոյենց ընտանիքը բաղկացած էր 8 անձից.
    Պապը`, ուստա Վանոն, նախկինում դարբին էր եղել / այդ աշխատանքի համար ծառայեցնելով տան առաջին հարկի զգալի մասը/, բայց ինձ հիշելի ժամանակներում արդեն թոշակի էր անցել ու վայելում էր վաստակված հանգիստը: Խնամում էր իր այգին ու զբաղվում տնային գործերով: Աժդահա մարդ էր, հաստ բեղերով ու թավ հոնքերով: Իր տարիքի մարդիք`, հաշվի առնելով նրա ունեցած չափերը, երբեմն նրան ,,Տորք Անգեղ” էին կոչում, երևի լավ չհասկանալով անգեղ բառի իմաստը: Որովհետև`, չնայած իր խոշոռ չափերին ու դիմագծերին, նա տգեղ մարդ չէր:
    Հյուրասեր ու բարի մարդ էր ուստա Վանոն, որին Սաքոն ,,մեծ պապա” էր կոչում ու վերաբերում, իրոք մեծ հայրիկի նման…
    Տատը`, Վարսենիկ մայրիկը / որին Սաքոն մեծ մամա էր կոչում/, ոչ մի տեղ չէր աշխատել, և ինչպես իր սերնդի բազմաթիվ կանայք, զբաղվել էր իր երեխաներով, տնտեսությամբ, կարճ ասած` ,,իր տուն ու դռով”:
    Հիշում եմ, որ նա ճագարներ ու հավեր էր պահում: Բայց հետո`, ավելի ուշ`, ճագարներ պահելը դադարեցրեց, իսկ հավեր պահում էր, որոնց համար մի փոքրիկ հավաբուն էին սարգել տան ետնամասում ու մի քիչ տարածք առանձնցրել, քուջուջի համար: Բացի այս`, Վարսենիկ մայրիկը նաև գեղեցիկ ծաղիկներ էր աճեցնում տան դիմացի պարտեզում, որոնց տեսքն ու բույրը մեր թաղեցիներից շատերին են հիացրել: Իր սերնդի կանայք, ինչպես նաև իրենից ավելի երիտասարդները, մեծ պատկառանք ու խորը հարգանք ունեյին Վարսենիկ մայրիկի նկատմամբ, համարելով նրան բարի, ավանդապաշտ ու հարգանքով կին: Սաքոյի համար ,,մեծ մաման" աշխարհի ամենակարևոր մայրն էր, ամենակարևոր մարդը: Նրա շուրջն էր պտտվում Սաքոյի ողջ գիտակցությունը, սերն ու խանդաղտանքը, նրա անհասկանալի ու տարօրինակ աշխարհը, նրա ողջ տիեզերքը...
    Հայրը՝, Զարզանդը / որին Սաքոն հենց պապա էլ ասում էր/, մասնագիտությամբ խառատ էր և աշխատում էր Երևանի գործարաններից մեկում: Հոր նման հսկայամարմին չէր, բայց չէիր ասի թե փոքր-մոքր տղամարդ էր: Երևի ավելի մորն էր նման: Նուրբ դիմագծեր ուներ, գեղեցիկ աչքեր
    ու բարակ բեխեր...
    Մայրը՝, Գոհարը / որին Սաքոն հենց մամա էլ կոչում էր/ , չգիտեմ ո՞վ էր մասնագիտությամբ, բայց երևի աշխատում էր ամուսնու հետ նույն գործարանում, որովհետև նրանք միշտ միասին էին գնում աշխատանքի և միասին էլ տուն էին վերադառնում...
    Սաքոն նրանց՝, Զարզանդի ու Գոհարի առաջնեկն էր...
    Պատկերացնում եմ , թե ինչ անհամբերությամբ են սպասել Սաքոյի ծննդին ուստա Վանոն ու Վարսենիկ մայրիկը, սրտի ինչպիսի զարկերով ու անհանգստությամբ են սպասել Զարզանդն ու Գոհարը: Ինչ հույսերով ու ինչ խանդավառությամբ, ինչ ուրախությամբ ու երջանկության զգացողությամբ...
    Եվ հաճախ եմ պատկերացնում՝, թե ի՞նչ վիճակում են հայտնվել նրանք այդ անսպասելի հարվածը ստանալուց հետո: Անմիջապես Սաքոյի ծննդից հետո, ինչպե՞ս են ընդունել ծնունդը ընդունող բժշկի այն հայտարարությունը՝, որ նորածինը թուլամիտ է, այսինքն մտավոր հետամնաց, իսկ ոմանց ունեցած պատկերացմամբ՝ դեբիլ: Այս վշտի ու զգացած ցավի ահագնությունը իրապես կհասկանան միայն այն ծնողները, որոնք ունեցել են նմանատիպ օրինակ: Դեռատի ծնողներին տեղեկացրել են, որ նրանք իրավունք ունեն հրաժարվելու նորածնից, որից հետո երեխայի խնամքը իր վրա է վերցնում այսդիսի երեխաների համար նախատեսված մանկատունը, որտեղ ավելի լավ կլինի թե երեխայի համար, և թե ծնողների: Որ այնտեղ մասնագետները ավելի լավ գիտեն նման երեխաների հետ վարվելաձևը, նրանց դաստիրակելու և հնարավորինս կրթություն տալու մեթոդները...
    Բայց լինելով ավանդապաշտ մարդիք, Սաքոյի, թե տատն ու պապը, թե երիտասարդ հայրն ու մայրը, չեն համաձայնել: Մտածել են, որ այս էր մեր բախտը, այս էր ,,աստծու տվածը" ու տուն էին բերել ոչինչ չկասկածող Սաքոյին...
    Նորածնին տրված բժշկական եզրակացության մասին չէին ասել ոչ բարեկամներին և ոչ էլ հարևաններին: Եվ պատկերացնում եմ հարևանների զարմանքը, որոնք սպասում էին ուստա Վանոյի ,,աչքալուսանքին", նրա առատաձեռն հյուրասիրությանը, իր ձեռքերով պատրաստած անուշաբույր գինու համտեսմանը... Ոչ, Սաքոյի գալուստը հանդիսավորությամբ չնշվեց: Ոնց տարօրինակ էր ինքը, նույնքան տարօրինակ էլ եղավ նրա մուտքը այս օտար ու նրա համար անհասկանալի աշխարհ: Նա չարժանացավ իր նման /կամ, ոչ այդքան նման/ մյուս առաջնեկների բախտին, որոնց գալուստը նշվում է առանձին հանդիսավորությամբ, ,,շախով-շուխով", զուռնա-դհոլով ու...
    Բայց հայր ու տղա երևի այդ օրը խմեցին Սաքոյի տուն գալու կապակցությամբ ու հույս տվեցին իրար, որ բժիշկները կարող են և սխալվել: Կամ էլ. ,,Աստված մեծ ա, տղա ջան, բալքիմ մի լուս ու ճար լինի..."...
    Բայց, ավա՜ղ... Տարին տարվա վրա երևում էր Սաքոյի ,,ոչ սովորական" երեխա լինելու տխուր փաստը: Սաքոն լաց չէր լինում, / ասում էին նա ծնվելուց էլ չէր լացել, որին ես ինքս չէի հավատում/ , չէր ջոկում թացն ու չորը, / այսինքն տակը թրջել կամ կեղտոտել, բայց սա միայն մանկահասակ տարիքում/, չէր զգում քաղցը, բացարձակ անտարբեր էր դեպի ամեն տեսակ խաղալիքները, քայլեց ավելի շուտ քան նորմալ երեխաները / էլի թող ների ինձ Սաքոն/ , բայց խոսեց շատ ավելի ուշ, եթե իհարկե դա կարելի էր խոսել անվանել...
    Տանեցիների՝, ավելի շատ տատի ու պապի մխիթարությունը այն էր, որ նա ճանաչում էր ընտանիքի անդամներին, տարբերում ու դասակարգում էր նրանց: Աշխույժ էր, բայց ոչ չար:Ճիշտ է, տգեղ էր՝, գույնը սովորականից ավելի թուխ, բայց հայացքը շա՜տ բարի էր ու ժպտուն:
    Նրան հասկանալի պատճառներով մանկապարտեզ չէին տարել, այնպես որ Սաքոն իր ժամանակի համարյա թե ամբողջ մասը անցկացնում էր տատի ու պապի հետ: Դե սեփական առանձնատուն էր իր փոքրիկ տնտեսությունով՝, ինչպես արդեն ասեցի՝, բաղկացած փոքր պարտեզից, (որտեղ Վարսենիկ մայրիկը գեղեցիկ վարդեր ու գեորգինաներ էր աճեցնում), լավ մշակված խաղողի այգուց, (որտեղ մի քանի տանձենիներ ու մի ընկուզենի կար) և հավաբնից:
    Այնպես որ տատն ու պապը միշտ ,,մի գործ" ունեյին անելու: Իսկ Սաքոն մեկ պապի շալվարից կախված, մեկ տատի փեշից բռնած, ոտքի տակ ընկնելով քաշ էր գալիս ու կամաց-կամաց ծանոթանում իրենց տանն ու նրա ,,հոգսերին": Սաքոյի ,,դուրս" գալուց քիչ ժամանակ էր անցել, երբ տատն ու պապը զգացին իրենց ,,մտավոր հետամնաց" թոռնիկը (որքան էլ զարմանալի է), շատ շուտ յուրացնում է իրենց անելիք տնային գործերը: Եվ ոչ միայն յուրացնում է, այլ մյուս անգամ փորձում է նույնիսկ առաջ անցնել պապից ու տատից:
    Տատը վերցնում էր ցնցուխը՝ (պարտեզը ջրելու համար), Սաքոն արդեն վազելով ջրի ծորակն էր բացում, հիշում էր հավերին՝, Սաքոն վազում էր առաջին հարկաբաժին ու բացելով գարու պարկը, գարի էր լցնում թասը: Տեսնում էր պապին այգում՝, մեծ ոգևորությամբ ու վազելով կամ բահն էր քաշ տալիս այգի կամ ծառերի մկրատը: Եվ այս ամենը անում էր մեծ բավականությամբ, աննկարագրելի հրճվանքով և լոկ իրեն հատուկ գոհություն ու ուրախություն արտահայտող բացականչություններով:
    Երեկոյան ծնողների տուն գալուն պես, տատն ու պապը ուրախ-ուրախ պատմում էին նրանց Սաքոյի ,,աչքաբացության" ու ,,հաջողությունների" մասին: Զարզանդն ու Գոհարն էլ էին ուրախանում, բայց նրանց ուրախության մեջ պակսում էր տատի ու պապի ոգևորությունը...
    Անցնում էին օրերն ու ամիսները և Սաքոն դանդաղ, բայց ուշադիր ու հետևողական ծանոթանում էր իրեն շրջապատող աշխարհին, որը առայժմ շատ նեղ էր ու փոքր: Բայց եկավ այն ժամանակը, որ իր աշխարհի սահմանները արդեն նեղ թվացին Սաքոյին և նա ուզեց դուրս գալ:
    Դուրս գալ երկաթե դարպասների այն կողմը՝, որտեղ ամեն օր անհետանում էին և հենց այնտեղից էլ նորից հայտնվում էին հայրն ու մայրը, որտեղ հաճախ ( թեկուզ և կարճ ժամանակով) դուրս ու ներս էին անում տատն ու պապը, որտեղից հաճախ ուրիշ մարդիք էին գալիս նրանց տուն ու նույն այդ կողմ էլ հեռանում էին: Եվ վերջապես՝, որտեղից հաճախ Սաքոյին անծանոթ ձայներ էին լսվում և ինքը՝, Սաքոն, ոչինչ չգիտի դրանց մասին...
    Բայց սա ամենացավոտ հարցն էր ընտանիքի բոլոր անդամների համար:
    Սաքոյի ծննդից հետո, ճիշտ է, տանեցիները փորձեցին թաքցնել տհաճ փաստը, բայց հնարավո՞ր էր արդյոք... Այնպես որ կարճ ժամանակ հետո՝, թե բարեկամները, և թե հարևանները, գիտեյին Սաքոյի մասին...
    Պապն ու տատը դեմ չէին, որ իրենց թոռնիկին բակ տանեն ու ընձեռեն նրան այլ երեխաների հետ խաղալու ու շփվելու հնարավորությունը: Ասում էին՝, որ նա շատ ,,աչքաբաց" է ու ,,վռազից" հասկանում է, թե որն է լավ և որը՝ վատ: Որ՝, բարի է ու մի ,,մրջյուն անգամ չի տրորի", (այս մեկը հաստատ այդպես էր), որ սիրում է հավերին ու ճտերին, որ անգամ ծաղկներին է ,,մարդավարի" վերաբերվում (Սաքոն նույնիսկ բուսական աշխարհն էր նմանեցնում կենդանի արարածներին ), որ նա երբեք ուրիշ երեխաներին չի վնասի...
    Զարզանդն ու Գոհարը դեմ էին: Գոհարը մի կերպ զսպելով արցունքները ասաց. ,,Չէ..., չգիտեմ...
    Թող Զարզանդը ասի": Զարզանդն էլ հազիվ թաքցնելով հուզմունքը ասաց. ,,Չէ, դեռ շուտ է...":
    Նրանց կհասկանան իրենց բախտակից ծնողները: Այստեղ կա թե տհաճ զգացողություն, և թե վախ : Դե բոլորս էլ գիտենք թե ինչպիսին ենք մենք, կամ ինչքան վատը կարող ենք լինել: Զարզանդն ու Գոհարը շատ են հանդիպել՝ երեխեքի մի փուչ արարքից իրար հետ վիճող ու կռվող հարևանների: Իսկ կռվի ժամանակ ,,խնձոր չեն բաժանում": Հնչում են հայհոյանքներ, տրվում են մականուններ, համեմվում՝ ածականներ.
    ,,Էդ ձեր կատաղած շանը ձեր հայաթում կապեք...", կամ. ,,Ձեր անտերին տիրություն արեք...",
    ,,Էդ խելառի տեղը գժանոցն է..", ,,Ոնց որ դեբիլ լինի, անհաջող ծնունդ..."...
    Այո՜... Մենք կարող ենք շա՜տ վատը լինել, մենք կարող ենք կյանքի համար շա՜տ վտանգավոր վիրավորանքներ հասցնել, մահու չափ դառը, կրակի պես այրող ու... Մենք մեզ լավ գիտենք:
    Այս տեսակ վիրավորանքները նույնիսկ առողջ երեխայի ծնողներին կարող են գցել սարսափելի վիճակի մեջ, ուր մնաց թե՝ Սաքոյի... Եվ հետո՝, մեղավոր լինի Սաքոն թե չէ, միևնույնն է, ,,կուժն ու կուլեն" նրա գլխին է կոտրվելու...
    Այսպես էլ փակվեց հարցը՝, Սաքոյին ,,վաղաժամկետ" իր ,,բանտից" դուրս թողնելու մասին:
    Բայց Զարզանդն ու Գոհարը աշխատում էին և օրվա մեծ մասը տանը չէին: Այնպես որ...

    շարունակությունը վաղը, կամ...
    Վերջին խմբագրող՝ KiLa: 30.04.2010, 02:17:
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (30.04.2010), Chilly (30.04.2010), E-la Via (09.05.2010), Gayl (01.05.2010), Lion (30.04.2010), matlev (30.04.2010), My World My Space (30.04.2010), Nare-M (02.07.2010), Արևհատիկ (01.05.2010), Դեկադա (13.05.2010), Մարկիզ (13.05.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, պարզ ու մարդկային: Տեսնենք շարունակությունն ինչ կլինի
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (07.05.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...Վերը նշված խոսակցության անմիջապես հաջորդ օրը՝, երբ Վարսենիկ մայրիկն ու ուստա Վանոն սովորականի պես ավարտել էին իրենց տնային գործերն ու նստած զրույց էին անում, Սաքոն՝, ,,անգործ ու պարապ մնալով", նորից սկսեց ի՛ր արդեն սովորական դարձած աշխատանքի պրպտումները. Համարյա քարշ տալով դեպի ջրի ծորակը հասցրեց դույլը, դրանով հասկացնելով տատին, որ բակը ջրջնքելու մտադրությունն ունի, բայց հանդիպելով տատի գլխի բցասաբար թափահարմանը, հրաժարվեց այդ մտքից: Հետո նույն կերպ հասկացրեց տատին, որ ուզում է ծաղիկները ջրել, քարշ տալոց ցնցուխը: Բայց ավաղ դա էլ կասեցվեց տատի գլխի բացսական շարժմամբ: Եվս մի քանի մնանատիպ փորձերից հետո Սաքոն համոզվեց, որ տանը այլևս գործ չկա անելու: Եվ կարծ ժամանակ հանգիստ նստելուց հետո, վեր կացավ տատի կողքից ու դիմեց դեպի երկաթյա դարպասներին կից, փոքրիկ երկաթյա դռնակը: Հասնելով դռանը Սաքոն մի քանի անհաջող փորձեր կատարեց այն բացելու ու հասկանալով, որ սա առանց պապի կամ տատի գլուխեկող գործ չէ, շրջվեց դեպի տատն ու պապը ու մի քիչ մեղավոր, մի քիչ խնդրողական դեմք ընդունելով նայեց նրանց: Պապը վեր կացավ տեղից ու նույնպես գնաց դեպի դռան կողմը: Տատը, հասկանալով ամուսնու մտադրությունը, նրա ետևից ցածր ձայնով ասաց.
    _ Աչքդ վրան պահիր,_ քիչ հետո էլ,_ ձեռքը բաց չթողնես,_ հուզմունքը հազիվ զսպելով ավելացրեց նա:
    Եվ արդեն հինգ տարեկան Սաքոն, առաջին անգամ, իր իսկական ծնողներից թաքուն ոտք դրեց իր համար անհասկանալի ու օտար այդ աշխարհը...
    Դա մի փոքրիկ զբոսանք էր իրենց տան շրջակայքում, պապի հետ, ձեռքը միշտ ամուր բռնած ու զարմանքից քար կտրած: Բերանը բաց այս ու այն կողմ էր նայում Սաքոն: Ամեն ինչ նոր էր, հետաքրքիր, անծանոթ ու անհասկանալի: Բայց անասելի մեծ եղավ Սաքոյի զարմանքն ու հիացմունքը, երբ նա իր նման փոքրիկ ու շատ երեխաներ տեսավ: Դա այն ժամանակ էր, երբ պապի հետ անցնում էին մանկապարտեզին կից նեղլիկ փողոցով: Ամբողջ զբոսանքի ժամանակ լուռ ու զարմացած Սաքոն հանկարծ անսպասելի աշխուժացավ, զարմանքը փոխարինվեց ցնծության աստիճանի հասնող ուրախության: Բաց չթողնելով պապի ձեռքը, մյուս ձեռքով սկսեց ողջունել երեխաներին ու գոռալ: Կանչում ու բարձր ծիծաղում էր, երբեմն նայելով ու երևի զարմանալով՝, թե ինչո՞ւ իր պապն էլ չի ուրախանում:
    Սաքոն ցնծում էր, որ ինքը մենակ չէ, որ աշխարհը լի է իր նման փոքրիկներով, և միաժամանակ փորձում էր տեղեկացնել նրանց, որ ինքն էլ կա, գոյություն ունի, ապրում է...
    Երեխաները հեռու էին և չէին տեսնում կամ լսում Սաքոյին, բայց դա այդքան էլ կարևոր չէր Սաքոյի համար: Նրա համար գլխավորը`, որ նրանք կային, որ ինքը մենակ չէր...
    Պապի վրա երևի ազդեց վերջին տեսարանը: Որովհետև մտածվածից մի քիչ ավելի շուտ որոշեց վերջացնել զբոսանքը, ու քայլերն ուղղեց դեպի տուն, իր ետևից համարյա քարշ տալով տանելով ամբողջ ժամանակ ետ-ետ նայող Սաքոյին...

    շարունակությունը մի քիչ հետո
    Վերջին խմբագրող՝ KiLa: 30.04.2010, 16:49:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (30.04.2010), E-la Via (09.05.2010), Gayl (01.05.2010), matlev (01.05.2010), My World My Space (30.04.2010), Nare-M (02.07.2010), Արևհատիկ (01.05.2010), Դեկադա (13.05.2010), Մարկիզ (13.05.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...Թողնենք Սաքոյին իր նոր աշխարհի ու նոր ձեռքբերումների հետ: Մենք անդրադառնանք նրա ընտանիքի մյուս անդամներին...
    Ես ասեցի, որ նրանց ընտանիքը բաղկացած էր ութ անդամներից, բայց ծանոթացրի նրանցից միայն հինգի հետ: Չէ, չմոռացա, ուղղակի մյուս անդամները դեռ չկային, դեռ լույս աշխարհ չէին եկել, ու չէին ուրախացրել ոչ Սաքոյին, ոչ նրա ծնողներին և ոչ էլ տատիկին ու պապիկին: Այստեղ չեմ կարող չնշել, որ չնայած մյուս երեխաների ընտանիք մուտք գործելուն, Սաքոն տատի ու պապի համար մնաց իրենց ,,պահած" ու սիրած թոռը:
    Սաքոյի ծննդից հետո՝, համարյա վեց տարի, Զարզանդն ու Գոհարը երեխաներ չունեցան: Ինչո՞ւ, չգիտեմ...Ոմանց կարծիքով՝ վախեցել էին, իսկ ոմանք էլ ասում էին, թե աստված չի կամեցել…Ինչևիցե: Բայց Սաքոյի ծննդից վեց տարի անց ծնվեց նրա քույրը՝, գեղեցիկ Վարսիկը, որին տատու պատվին Վարսիկ կոչեցին, իհարկե Վարսենիկը մի քիչ հարմարեցնելով ժամանակին:
    Հետո ծնվեց երկրորդ քույրը, ոչ պակաս գեղեցիկ Աստղիկը: Որին էլ հաջորդեց եղբոր ծնունդը: Եղբորը ուզում էին Պապի անվամբ կնքել, բայց պապը երևի այդքան էլ գոհ չէր իր անունից: Այնպես որ կտրականապես հրաժարվեց ու թույլ չտվեց որդուն նման բան անել: Փոքրիկ եղբայրիկին տվեցին Վահան անունը...
    Սաքոն՝, մինչև քրոջ ծնունդը, արդեն որոշ ,,առաջխաղացումներ" էր գրանցել: Դրանք էին. որոշակի բառապաշարի յուրացումը, պարզ նախադասություններ կազմելը, և որ ամենակարևորն է, երկաթյա փոքրիկ դռնակով ինքնուրույն ,ներս ու դուրս" անելու ,,վաստակված"
    իրավունքը: Ինչու եմ ասում վաստակվա՞ծ... Որովհետև սկզբից տատի կամ պապի ,,աչքը միշտ վրան էր", ու հազիվ թե Սաքոյին մենակ թողնեյին դռանը մոտենալ: Վախենում էին՝, որ հեռու կգնա ու չի գտնի ետդարձի ճանապարհը (ասսինքն կկորի), որ ավտոմեքենայի ,,տակ կնկնի", կամ գուցե վախեցնի ու կռվի բռնվի հարևան երեխաների հետ... Բայց երկար հետևելուց հետո համոզվեցին, որ անհանգստանալու կարիք չկա:
    Եվ իրոք չկար: Սաքոն իրենց երկաթյա դարպասներից հեռու չէր գնում: Կանգնում էր դռան առջև ճիշտ պապի պես, (զգաստ, ձեռքերը ետևում), ու զննում ,,դրսի աշխարհը": Նայում էր անց ու դարձ անող մարդկանց, երեխաներին: Շատ զգույշ էր անցնող ավտոմեքենաներից (որոնք այդքան էլ շատ չէին) ու հարևանի երեխեքի հետ էլ կռվի չէր բռնվում: Զարմացած ու ժպտացող աչքերով հետևում էր նրանց մանկական խաղերին, երբեմն ծիծաղում ու բացականչություններ անում, որը՝, ինձ թվում է խրախուսման յուրահատուկ ժեստ էր այս կամ այն լավ խաղացող երեխային, բայց՝ ոչ ավելին...
    Փոքրիկ Վարսիկի ծնունդը, ինչ խոսք, շատ ուրախացրեց Սաքոյի ընտանիքի անդամների: Միայն թե, սկզբից շատ էին անհանգստանում ու զգուշանում Սաքոյից: Նրա անսահման մեծ ուրախությունը, անընդհատ նորածնի շուրջ բոլորը պտտվելը, հնարավորինս նրա մոտ երկար ժամանակ գտնվելու ցանկությունը պետք է որ շատ ուրախացներ ուրիշ ծնողների, բայց՝, ոչ Սաքոյի: Հասկանալի պատճառներով նրանք զգուշանում ու անհանգստանում էին: Երբեմն էլ մեկը մյուսին հարցնում.
    _Կարո՞ղ է մի վնաս տա...
    _ Ինչ իմանաս, հարկավոր է ուշադիր լինել:
    Ի երջանկություն նրանց, Սաքոն բոլորովին էլ վտանգավոր չէր, ( դա պարզ էր արդեն հետո): Նա շատ ու շատ էր սիրում իր ընտանիքի փոքրիկ անդամին: Իսկ գրկել կամ համբուրելուց, անում էր դա այնպիսի ընդգծված զգուշությամբ, գորովանքով, այնպես քնքուշ, որ կասկած անգամ չէր կարող լիներ նրա ,,վնասի" մասին:
    Ընտանիքը համալրող մյուս երկու անդամների գալուստն էլ Սաքոն դիմավորեց ցնծությամբ ու իրեն հատուկ խանդավառությամբ: Իսկ Գոհարն ու Զարզանդը էլ չանհանգստացան, թե Սաքոն կարող է վնասել փոքրիկին: Նրանք արդեն հաստատ համոզված էին, որ Սաքոն երեխեքին վնաս տվող չի: Եվ ընդհանրապես, Սաքոն ընդունակ չէ վնաս տալու, նա փորձում է միայն օգնել, այդպիսին է նրա աշխարհը, այդպիսին է նրա տեսակը...
    Անցնում էին տարիները: Մեծանում էր Սաքոն: Նրա հետ ,,մեծանում" էր նաև իր յուրօրինակ ու անհասկանալի աշխարհը, այդ աշխարհում նրա ունեցած ,,հոգսերն ու անելիքները"...
    Պապն ու տատը գնալով ծերանում էին, ավելի շուտ հոգնում, ավելի քիչ բան հասցնում: Այնպես որ Սաքոն ստանձնել էր պապի ու տատի պարտականությունները, տնային գործերը: Այդ տարիներին, չգիտես ինչու՞, Սաքոյին նմանեցնում էի Րաֆֆու ,,Սալբի" վեպի հերոս Խլվլիկին, ուրիշ բան չմտածեք խնդրում եմ, զուտ աշխատելու ու աշխույժության տեսակետից.
    Առավոտ վաղ վեր էր կենում, ջրջնքում բակն ու աստիճանները: Անմիջապես հետո՝, վազում էր հավաբուն, կերակրում ու ,,բաց անում"
    հավերին, հավաքում ածած ձվերը ու շտապով ետ գալիս: Մինչև տեղավորում էր ձվերը, ջրջնքած ջուրը ,,փոշին արդեն ջանը քաշած" էր լինում (այդպես ասում էր տատը), և Սաքոն վերցնելով ավելը ուշադիր ու արագ ավլում էր աստիճաններն ու ամբողջ բակի տարածքը:Վերջացնելուց հետո լվացվում էր ու շտապում խանութ՝, հաց, կաթնամթերք ու էլի ինչ որ գնումներ կատարելու (ինչ որ նախօրոք գրած կլինեյին տանեցիները ցուցակի մեջ): Այ սա Սաքոյից երբեմն շատ ժամանակ էր խլում, որովհետև նա երբեք անտարբեր չէր կարողանում անցնել ,,բեռնավորված" տատիկների ու մայրիկների կողքով: Նա օգնում էր բոլորին, ինչքան կկարողանար, և... ամեն օր:
    Իսկ տատիկների ու կանանց արդեն ձևական դարձած ,,վայ Սաքո ջան մենք կտանենք, պետք չի"-ն, գրեթե չէր լսում: Քայլում էր շատ արագ ու կարծես երբեք չէր հոգնում: Գիտեր բոլորի տները, ու չէր սպասում նրանց ում օգնում էր: Ինքը արագ-արագ հասցնում էր տոպրակը տուն, դնում էր այն դռան առաջ ու նունպիսի արագությամբ՝, ինչպիսի որ հայտնվել էր՝ հեռանում: ,,Բարեգործական միսիան" ավարտելուց հետո շտապում էր տուն: Տեղավորում գնումները և անցնում էր պարտեզի ու այգու գործերին: Այգում ու պարտեզում շատ գործ չէր լինում: Սաքոյի ամենօրյա բարեխիղճ խնամքը կասեցնում էր մոլախոտերի կամ այլ պարազիտների առաջխաղացումը այգում կամ պարտեզում: Այստեղ էլ կատարելով որոշ անհրաժեշտ միջոցառումներ, տուն էր գալիս, ,,մի կտոր" հաց ուտում ու հենց ընթացքից ասում.
    _Ես գնացի...
    Սաքոյին ոչ տատը, ոչ պապը, արդեն երկար ժամանակ էր, որ չէին հարցնում թե. ,,Ո՞ւր ես գնում...": Որ հարցնեյին էլ պատասխանը մեկն էր. ,, Գործ ունեմ..." և վերջ: Նա շատ քիչ էր խոսում, խիստ անհրաժեշտ պահերին: Իսկ թե որո՞նք էին այդ խիստ անհրաժեշտ պահերը, ոչ մեկ չգիտեր: Ուղղակի տարիները բացառում էին Սաքոյի անզգույշ արարքի հավանականությունը: Նա վեճի ու կռվի մեջ չէր ընկնում: Իսկ երբ վիճող կամ կռվող մարդիք էր տեսնում, անմիջապես թեքում էր ուղղությունը ու արագացնում էր առանց այդ էլ սովորականից արագ քայլերը: Նրան բարկացնել կամ ,,հունից հանելն՛ էլ հեշտ գործ չէր: Չնայած այդպիսի փորձեր անողներն էլ շատ չէին (նրան ճանաչում էր ողջ թաղը): Պատահում էին փոքր տարիքի չարաճճի երեխաներ, որոնք Սաքոյին բարկացնելու կամ նյարդայնացնելու նպատակով, նրա ետևից ,,Գիժ Սաքո" էին կանչում ու երբեմն քարեր շպրտում, բայց Սաքոն սառն ու անտարբեր էր նման գործողությունների նկատմամբ, նույնիսկ երբ նետված քարերը հասնում էին նպատակակետին ( չեմ հավատում, բայց ասում էին, որ նա ցավ չի զգում): Բայց այսպիսի դեպքերի հավանականությունն էլ մեծ չէր, որովհետև սա նկատող յուրաքնչյուր ոք սաստում էր չար երեխեքին ու կանխում նրանց հետագա գործողությունները...
    ...Ու գնում էր Սաքոն վայելելու տարիներով վաստակված ,,զբոսանքի" հաճույքը...
    Որքան ինքն էր ուրիշ ու տարբեր մեզանից, այնքան էլ նրա զբոսանքներն էին տարբեր մեր զբոսանքներից...
    Իրեն հատուկ արագ քայլքով շրջում էր Սաքոն թաղի բոլոր փողոցներով, մտնում ու ելնում բոլոր փակուղիները: Ծանոթ կանայք ու տատիկները կանչում էին.
    _ Սաքո ջան, արի մի կոնֆետ տամ...
    _ Սաքո ջան հենց նոր գաթա եմ թխել, արի կեր...
    Բայց ասեմ, որ այս ու նման տիպի ոչ մի առաջարկ չէր գայթակղում Սաքոյին: Ուշադիր զննելով շուրջ բոլորը, ետ էր դառնում ու հազիվ արտասանելով իր երկու բառը՝, ,,չէ, գործ ունեմ..."-ը, հեռանում:
    Թաղի զվարճասեր տղաներից շատերն էին փորձում կանգնեցնել Սաքոյին ու մի քիչ զրուցել հետը: Չէ, ոչ ծաղրելու նպատակով, հենց էնպես, բայց դա քչերին էր հաջողվում, այն էլ շատ կարճ ժամանակով: Չէ որ Սաքոն միշտ գործ ուներ:
    Հիմնականում նրանց բոլորին հոտաքրքիր էր, Սաքոն իրենց չանաչու՞մ էր, թե՞, ոչ: Իսկ Սաքոն շատերին էր ճանաչում, բայց չգիտեր ոչ մի հատուկ անուն: Նրա աշխարհում մարդկանց տարբերելու այլ համակարգ էր գործում, այնտեղ հատուկ անուններ գոյություն չունեյին:
    Եվ շատերի հարցերը հենց սրան էլ վերաբերում էին.
    _ _ Սաքո, դու ինձ ճանաչո՞ւմ ես:
    __ Հա բա, _ որը նշանակում էր. ,,այո, իհարկե":
    __ Դե ասա անունս ի՞նչ է, __ պոկ չէր գալիս հարցնողը:
    __ Քո մեծ պապան ակնոց ունի, քո պապան կարմիր ավտո,_ հազիվ արտաբերելով բառերը (օգտագործելով ձեռքերը) ասում էր Սաքոն, որը նշանակում էր. ,,ես քեզ լավ եմ ճանաչում, զահլես մի տանի", և մի կերպ ճեղքելով հետաքրքրասերների պատնեշը դուրս էր պրծնում ու ,,ես գործ ունեմ" ասելով հեռանում:
    Հիմա գուցե դու էլ հարցնես հարգելի ընթերցող, թե ի՞նչ գործ ուներ Սաքոն, ո՞ւր էր շտապում, ի՞նչ էր փնտրում արդեն հազար անգամ ,,չափչփած" փողոցներում...
    Սաքոն գործ չուներ... Սաքոն այն փնտրում էր...
    Ում տեսներ մի բան քաշ տալիս, անպայման ընկերակցում էր: Ով փայտ կոտրատելիս լիներ՝ Սաքոն կողքին էր: Ով որոշել էր թարմացնել տան պատերը ու դրա համար բետոնե շաղախ էր պատրաստում, Սաքոն այնտեղ էր: Ով որոշել էր վերանորոգել տունը կամ ցանկապատը, Սաքոն նրա համար առաջին օգնականն էր: Ոմանց սկզբից թվացել էր, թե Սաքոն նպատակ ունի այդ կերպ փող աշխատի, բայց հետո բոլորն էլ հակացան, որ այդպես չի: Սաքոն նույնիսկ փողը չէր տարբերում: Խանութի պարզ գնումներն էլ կատարում էր նախօրոք գրված ու հաշված գումարներով: Հրաժարվում էր ուտելիքից, քաղցրավենիքից: Իսկ երբ գործն ավարտվում էր, չլսելով տանտերերի հորդորները շտապ հեռանում էր ասելով իր հազիվ հասկանալի ,,գործ ունեմը":

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (01.05.2010), E-la Via (09.05.2010), Gayl (01.05.2010), matlev (01.05.2010), Nare-M (02.07.2010), Արևհատիկ (01.05.2010), Դեկադա (13.05.2010), Մարկիզ (13.05.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մասնակցում էր թաղի բոլոր հյուղարկավորություններին: Հարազատների ձեռքը չէր սեղմում (ինչպես ընդունված է ցավակցել), բայց անպայման տուն էր մտնում ու մի քանի պոպե ուշադիր նայում էր հանգուցյալին: Լոկ իրեն հայտնի ձևով հրաժեշտ էր տալիս հանգուցյալին ու սկսում իր ակտիվ մասնակցությունը թաղման արարողության համար նախատեսված աշխատանքներին ( թաղի այս ու այն կողմից նստարաններ ու սեղաններ տեղափոխել, կահ կարասի բերել, դասավորել և այլն...): Բայց թաղման թափորի հետ ոչ գերեզմանատուն էր գնում և ոչ էլ հոգեհացի նստում, ինքը այդքան ժամանակ չուներ, ինքը ,,գործ ուներ"...
    Այդպիսին էր մեր Սաքոն, ոչ օգնելուց էր հարցնում, ոչ էլ շնորհակալության սպասում... Բայց որտեղ էլ լիներ, ինչ աշխատանք էլ անելիս լիներ, մութը ընկնելուց մոտ մեկ ժամ առաջ պետք է անպայման տանը լիներ: Տանը նա իրոք գործ ուներ անելու: Նորից պարտեզն էր աչքի տակով անցկացնում, պտտվում էր այգում, մութն ընկնելուց էլ մի քիչ առաջ կերակրում ու բույնն էր անում հավերին:
    Եվ մութն ընկնելու հետ, մեր Սաքոն պարկում էր քնելու...
    Այս էր մեր Սաքոն, սա էր նրա առօրյան, այսպիսին էր նրա կացույթաձևը, նրա գոյավիճակը: Այսպիսին էր նրա գիտակցության արդյունքը, նրա աշխարհը: Ինչ որ բան անելու մեջ էր տեսնում իր կյանքի իմաստը, իր լինելու արդարեցումը...

    Բայց գարնանային մի գեղեցիկ առավոտ մեր փոքրիկ թաղը ցնցվեց լսելով Սաքոյի ,,կատաղելու" լուրը...
    Ոչ ոք լուրջ ոչինչ չգիտեր, միայն ասում էին.
    __ Գիտե՞ք, Սաքոն կատաղել է, __ և կամ.
    __ Լսե՞լ եք, Սաքոյին գժանոց են տանում:
    Մի մասը հավատում էր, ասելով. ,,դե մի օր պետք է լիներ, հվանդ տղա էր...", մի մասը զարմանում էր, մի մասն էլ ուղղակի չէր հավատում, ասելով. ,,ախ նա մրջյուն անգամ չի տրորի...": Ավելի հետաքրքրասերներն ու ընտանիքի մոտ մարդիք, հավաքվել էին Սաքոյենց տան դիմաց, հասկանալու համար թե ի՞նչ է պատահել:
    Երկաթյա դարպասների մոտ կանգնած էր հոգեբուժարանի շտապ օգնության ավտոմեքենան: Հատուկ խումբ էին ուղարկել ,,կատաղի" ու ,,դժվար հիվանդին" տեղափոխելու համար: Այնտեղ էր նաև մեր թաղային տեսուչը՝, որը Սաքոյի հորը ինչ որ թղթեր էր ցույց տալիս, որոնք հավանաբար հանել էր թևի տակ դրված կաշվե պայուսակից:
    __ Ընկեր կապիտան ջան, ախար նա շատ անշառ է, նա վատ բան անող չի, __խեղճ, անզոր ու աղաչական տոնով կմկմում էր Զարզանդը:
    __ Այ մարդ, հո բանտ չեն տանում, հիվանդանոց է էլի: Մի քիչ կպարկի, կհանգստանա, կգնաս կխոսես դուրս կգրեն, __համոզիչ ու բանիմաց մարդու նման խորհուրդ էր տալիս տեսուչը:
    Նրանց մոտեցավ նաև շտապ օգնության բժիշկն ու դիմեց Զարզանդին.
    __ Դուք մի անհանգստացեք, մեզ մոտ նորմալ պայմաններ են: Մի քիչ կպարկի, կհանգստանա ու տուն կգա:
    __Բայց ախար բժիշկ ջան, ինչի՞ համար,__նորից խնդրելու նման հակառակվում էր Զարզանդը:
    __Այ մարդ,__արդեն մի քիչ ջղային ու պաշտոնական տոնով կտրեց նրան տեսուչը,__ բողոք կա: Մարդու երեխեն մարմնական վնասվածքներով հիվանդանոցում պարկած է, հասկանու՞մ ես: Իսկ դու էստեղ կասես ինչի՞ համար հա ինչի՞ համար:
    Հիշում եմ թե ինչ ընկճված էր Զարզանդը, ինչպիսի օգնություն ակնկալող հայացքով էր նայում նա դեպի հավաքված բազմությունը, կարծես խնդրում էր բոլորին միջամտել, ասել, որ մեր Սաքոն կատաղած չէ, որ մեր Սաքոն դա Մեր Սաքոն է...
    Բայց ավաղ, ոչ մեկ չէր համարձակվում խառնվել խոսակցությանը: Զարզանդը անհանգիստ ու նյարդային շարժումներով դես ու դեն էր անում : Հետո՝ մի վերջին անգամ էլ ցուցադրելով իր անզորությունը, ավելի շատ բազմության կողմը նայելով ասաց.
    __Որ հիվանդ է կուժն ու կուլեն իր գլխին պիտի կոտրվի հա՞: Անմեղ-մեղավոր չկա՞...
    Իհարկե չկար Զարզանդի ուզած արդարությունն ու ողջախոհությունը: Կար Սաքոն, կար տուժած երեխան, կար բողոք՝, համաձայն որի Սաքոն ,,կատաղած" հարձակվել ու մարմնական վնասվածքներ է հասցրել վերոհիշյալ երեխային: Չկար գործի քննություն, չկար վկաների ցուցմունքներ, չկար դրդապատճառ...
    Ասենք ինչ դրդապատճառի մասին կարող էր խոսք լինել՝, եթե Սաքոն հիվանդ մարդ էր, ու կարող էր հենց այնպես ,,կատաղել": Բժիշկը այդպես էլ ասաց.
    __ Պատահում է, առաջին դեպքը չի...
    Այնպես որ կամաց-կամաց կոտրվեց Զարզանդի անարդյունք դիմադրությունը: Եվ երբ տեսուչը հատուկ խմբին նշան արեց, որ Սաքոյին բերման ենթարկեն, Զարզանդը կանգնեցրեց նրանց ու կոտրված ձայնով ասաց.
    __ Ես կբերեմ... Նրան պետք չի ուժով տանել, նա շատ խելոք հիվանդ է...
    Մի տաս րոպեյից Զարզանդն ու Սաքոն դուրս եկան տանից: Նրանց ետևից դուրս եկավ ողջ ընտանիքը: Կանայք արտասվում էին, իսկ տղամարդիք լավ կլիներ, որ նույնպես արտասվեյին: Ողջ ընտանիքի անդամների՝ կսկիծ, ցավ, բողոք, անզորություն ու վիրավորանք արտահայտող հայացքների ներքո, զարմացած ու երևի առաջին անգամ վախեցած Սաքոյին տարան... Տարան ,,կատաղած" Սաքոյին ու խոստացան ետ բերել մեր Սաքոյին....
    Սաքոյին ճանապարհելուց հետո միայն ,,արթնացավ" մեր թաղը: Հարցը գլուխ բարձրացրեց, կենդանացավ, շունչ առավ, դարձավ Սաքոյի
    ,,գործ ունեմը",( որը մեր բոլորի գործն էր), դարձավ անմեղ ու ժպտուն Սաքոն ու մտավ բոլորի տները, բոլորին տալով նույն հարցը.
    __ Բա դուք ի՞նչ գործ ունեք, ո՞րն է ձե՛ր գործի անունը...
    Ու սկսեցին հարց տալ մեկ-մեկու. ,,Ինչո՞ւ, ո՞վ, ե՞րբ, ինչի՞ համար..." և այլն:
    Մարդիք հասկացան, որ պետք չէր մի կողմ քաշված ,,թամաշա" անել: Պետք էր միջամտել, պետք էր գոնե կարծիք հայտնել, կամ գոնե հարցնել, թե ու՞մ վրա վերջ ի վերջո կատաղեց ամբողջ կյանքում կատաղության նշան ցույց չտված Սաքոն:
    Չգիտեմ... Բայց որ մեր թաղը ճաշակեց չմարսվող մեղքի իր բաժինը, դա հաստատ այդպես էր:
    Նույն երեկոյան արդեն կաին բոլոր հարցերի պատասխանները: Պարզվեց, որ Սաքոն բոլորովին էլ չի կատաղել, որ նա մատով անգամ չի դիպել վերոհիշյալ տուժող երեխային, որ բողոքն էլ մի Բ-ի տղայի բողոք է (տուժվածի հոր):
    Երեք ,,շան լակոտներ", փորձել էին ծառից կախել ու սպանել մեկ ուրիշ շան լակոտի, (թաղին կից փոքրիկ անտառակում): Սաքոն թարսի նման իր ,,զբոսանքի" ժամանակ անցնելիս էր եղել ու նկատել: Հասկանալով նրանց մտադրությունը վազել էր դեպի նրանց կողմը, հուսալով փրկել շնիկին: Դեպի իրենց կողմը վազող՝, բարկացած ու այլայլված Սաքոյին տեսնելով, ,,շան լակոտները փախել էին, որոնցից մեկը փախչելիս ընկել էր ու կոտրել ոտքը: Սաքոն արձակելով ծառից կախված շնիկին, նույնիսկ փախնողների կողմը չնայելով, տուն էր վերադարձել, իր հետ տուն տանելով իր փրկած արարածին... Ահա և ողջ եղելությունը:
    Բայց եղածն արդեն եղել էր, և ավելորդ էին ամեն տեսակ որակումները:
    Սաքոյի վերադարձը հանդիսավորությամբ չնշվեց (չորս ամիս անց), բայց շատերին ուրախացրեց...
    Ես հանդիպեցի Սաքոյին նրա վերադարձի չորրորդ օրը: ,,Հանգստացած" Սաքոն բոլորովին նման չէր ,,կատաղած" կամ ուղղակի մեր Սաքոյին: Սիրտս կտոր-կտոր եղավ... եվ իմ ներսում ինչ որ մեկը իսկական կատաղած ու խելագարված գոռում էր.
    __Ետ տարեք ձեր ,,հանգիստ" Սաքոյին ու վերադարձրեք մեզ, Մեր Սաքոյին, կատաղած Սաքոյին...
    Նա էլ չէր զբոսնում, էլ գործ չուներ... Քայլում էր դանդաղ, կրունկները քստքստացնելով: Չկար նաև ժպիտը, իրեն հատուկ ու անբաժան ժպիտը: Հանգած էին միշտ ինչ որ բան փնտրող աչքերը...
    Ահավոր էր տեսնել նրան այդքան ,,հանգիստ":
    Լավ ,,հանգստանալուց" հետո ( փառք աստծո), Սաքոն երկար չապրեց: Վրաերթի ենթարկվեց ու ճանապարհվեց ուրիշ աշխարհ, թողնելով մեր թաղը դառը, կուլ չգնացող մեղքի զգացողության հետ...

    Իսկ ես, ճիշտն ասած մի քիչ նույնիսկ ուրախ էի, որ նա երկար չապրեց իր նոր կերպի մեջ:
    Ու բացի այդ, հասկացա ինձ միշտ մտահոգող աստվածաշնչյան դարձվածքի իմաստը. ,,երանեկ հոգով աղքատներին, որ նրանցն է երկնքի արքայությունը..." :
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.09.2013), Chilly (01.05.2010), E-la Via (09.05.2010), Gayl (01.05.2010), matlev (01.05.2010), My World My Space (01.05.2010), Nare-M (02.07.2010), Yeghoyan (09.05.2010), Արևհատիկ (01.05.2010), Դեկադա (13.05.2010), Մարկիզ (13.05.2010), Միքո (01.05.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    KiLa լավն էր:Շնորհակալ եմ:

  12. #7
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ շնորհակալ, շատ ուրախ եմ, որ դուր եկավ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (03.05.2010)

  14. #8
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այնպես չէի ուզի հանդիպել

    Առավոտ էր: Շատ սովորական առավոտներից մեկը:
    Երևի գլխացավից էր, շուտ վեր էի կացել քնից ու անցել ,,աշխատանքի”:
    Շրջում էի իմ ,,տարածքում”: Պետք էր արժեքավոր ինչ որ բան գտնել: Գունավոր մետաղ, ապակե շշեր, բանկաներ, կամ գուցե փող: Դե վերջինը այդքան էլ հաճախակի չի հաջողվում, ինձ էդ բախտը չեմ ունեցել, բայց հույսը միշտ կա: Գլխացավից քիչ էր մնում ոռնայի: Թարսի նման ոչ մի բան էլ չէր հաջողվում գտնել, կարծես ,,տարածքս” արդեն ,,մաքրած” լինեյին:
    Եթե կարողանայի մինչև դպրոցականների դասի գնալու ժամը դիմանալ, մի բան երեխեքից ,,կկպցնեյի”: Բայց ցավը չէր թողնում հանգիստ նստեմ: Գոհ չէի, մռթմռթում էի ու անհիմն հայհոյում հարևանիս, մեղադրելով նրան ,,չար աչք” ունենալու մեջ:
    Այո, օրը բարի չէր, դա հենց սկզբից էլ երևաց: Ախ երանի թե ետ դառնայի ու վեր ընկնեյի իմ որջում, միչև երեխեքի դասի ժամը: Բայց…
    Արդեն տեղը տեղին ,,խուզարկել” էի տարածքումս գտնվող բոլոր աղպամանները, բայց մի երկու կեղտոտ շշից զատ բան չէի գտել.
    __ Երևի ինչ որ մեկը ինձանից առաջ է ընկնում,__ մտածում էի ես, __այ թե ձեռքս կնկնի, գլուխը կջարդեմ:
    Չէ, ես այդպես չար չեմ, ինձ ճիշտ հակացեք: Եթե օրը բարի է լինում ես ինքս էլ պատրաստ եմ ունեցածիցս բաժին հանել… Բայց այդ օրը բարի չէր: Եվ եթե գիտենայի… Ազնիվ խոսք, լավ է մեռնեյի քան դուրս գայի:
    Փողոցի վերջին աղպամանին էի մոտենում: Մտքումս աղոթք էի մրմնջում ու խնդրում աստծուց գոնե այստեղից դատարկաձեռն չհեռանամ:
    Դիմացի շենքից մի կին ու մի տղամարդ դուրս եկան: Վաղ առավոտին ու?ր էին գնում… Չնայեցի էլ նրանց կողմը: Առավոտ շուտ վեր կենալը նրանով է լավ, որ շատ մարդկանց չես հանդիպում: Չէ, չեմ ամաչում, վաղուց արդեն չեմ ամաչում: Ուղղակի երբեմն տհաճ խոսակցություններ են լինում չար մարդկանց հետ: Դե գիտեք էլի, մարդիք երբեմն շատ են անտանելի. Գոռոզ, մեծամիտ…Բայց նրանք էլ անցան իմ կողքով կարծես ինձ չնկատելով:
    __ Լավ է, չմռթմռթացին,__ մտածեցի ես ու անցա գործի:
    Դեռ չէի հասցրել սկսել, երբ փողոցի հակառակ կողմում մի շքեղ ավտոմեքենա արգելակեց: Աչքիս պոչով նայում էի այդ կողմը: Ավտոմեքենայից մի կին իջավ ու փողոցն էր անցնում, գալով դեպի իմ կողմ: Եվս մի ակնթարթ ու… այ քեզ չար դիպված: Այդ դու էիր, իմ չքնաղ քույր… Առաջինը, որ զգացի, անսահման հարազատության զգացողությունն էր, ուզեցի գալ ընդառաջ ու գրկել քեզ, սեղմել կրծքիս, առնել տարիների կարոտը, հիշել այն, ինչի գոյությանը արդեն կասկածում էի…Բայց դա միայն առաջին ակնթարթին: Երկրորդ պահին արդեն ուզեցի աննկատ մնալ, չնայել այլևս քո կողմը, բայց անիմաստ: Դու նկատել էիր ինձ ու իմ կողմն էիր գալիս: Ճոխ ու գեղեցիկ տեսք ունեյիր: Ավելի գեղեցիկ կին էիր դարձել, քան` աղջիկ էիր: Տասը տարի միևնույն նստարանին էինք նստել: Ես սովորել էի քեզ ինչպես իմ ընտանիքի անդամի, ինչպես իմ քրոջ: Ու քրոջ նման էլ սիրում էի քեզ…
    Իսկ դու` ոչ: Դու սիրահարված էիր ինձ: Եվ մեկն` քիչ թվով համարձակներից, որ խոստովանեց իր սերը: Ես լուրջ չնդունեցի, կամ այդպես ավելի հարմար էր…
    Իսկ հիմա հանդիպեցինք: Մոտեցար ու ցածր ձայնով բարևեցիր: Ուզում էի համբուրել քեզ, բայց չհամարձակվեցի:
    __ Էս ի?նչ ես անում,__ տխուր հարցրիր դու հազիվ զսպելով արցունքներդ:
    __Չգիտեմ,__ հայացքս փախցնելով, մի կերպ պատասխանեցի ես:
    __ Լսել էի, բայց չէի հավատում: Չէի ուզում հավատալ,__արդեն չթաքցնելով արցունքներդ ասեցիր դու: Հետո հանելով թաշկինակդ, սրբեցիր արցունքներդ ու ոտքից գլուխ չափեցիր ինձ:
    Հնամաշ կոշիկներս`, որ նկատելի մեծ էին ոտքերիս, Ճմռթված վարտիքս, նախկին գույնը ոչնչով չհիշեցնող պիջակս, ինձ խեղճ ու ողորմելի տեսք էին տալիս:
    Դու լուռ արտասվում էիր: Սիրտս կտոր-կտոր էր լինում, բայց չգիտեյի ինչ անեմ:
    __ Դու լաց մի լինի,__ հազիվ ասեցի ես,__ այդքան էլ վատ չէ, ինչքան թվում է, դու հանդստացիր,__ փորձում էի հանգստացնել ես:
    Ավտոմեքենան ազդանշանում էր: Ղեկին նստածը երևի քո տղան էր, անընդհատ հիշեցնում էր, որ ուշանում եք: Իսկ դու չէիր կարողանում հեռանալ:
    __ Գնա, լսում ես, կանչում է գնա, __փորձում էի ազատվել քեզանից, որովհետև ինքս էլ արցունքներս հազիվ էի զսպում:
    Հետո բացելով պայուսակդ ինձ գումար առաջարկեցիր, որից ես հրաժարվեցի: Փորձ արեցիր գրպանս մտցնել, բայց ես խնդրեցի, որ այդպիսի բան չանես:
    __Որտե?ղ ես ապրում,__ հարցրիր դու:
    __Իսկ դու ավելի ես սիրունացել, գրեթե չես փոխվել, տեսքդ հիանալի է,__պատասխանից խուսափելու համար ասում էի ես:
    Դու ամեն ինչ հասկացար: Այսինքն հավատացիր լսածներիդ, որոնց մինչև ինձ տեսնելը չէիր ուզում հավատալ: Հետո կրկին անգամ սրբեցիր աչքերդ ու հեռացար…
    Երկու րոպեյում փլվեց, ավերվեց քո ջերմ ու վառ հիշողությունների ամրոցը, խեղաթյուրվեց քո անուշիկ երազը, քո առաջին սերը…
    Ես հասկացա, թե ինչ մեծ ցավ պատճառեցի քեզ…
    Ներիր ինձ քույր իմ, ես այնպես չէի ուզի, որ մենք հանդիպեյինք…

    09.11.08
    Վերջին խմբագրող՝ KiLa: 09.05.2010, 01:59:
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.08.2011), Gayl (11.05.2010), My World My Space (09.05.2010), Դեկադա (13.05.2010), Մարկիզ (13.05.2010)

  16. #9
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ,,Ինչպե?ս եմ վերաբերվում թմրամոլներին…”

    Հատուկ կարգավիճակ ,, ЧП”

    Արդեն կեսօր էր: Փողոցը`, որտեղ ընկերներն էին, աշխույժ էր ու մարդաշատ: Իրար մոտ տեղադրված խանութները, վարսավիրանոցը, դեղատունը, փոստը և նույնիսկ խնայդրամարկղը, իրենց ներկայությամբ փողոցի այս հատվածը դարձրել էին ոչ մեծ թաղանասի ամենաբանուկ մասը: Թաղեցիները ամենատարբեր նպատակներով գալիս ու վերջացնելով իրենց գործերը` հեռանում էին, չմոռանալով նախ բարևել, ու հետո էլ հաջողություն ասել որոշ թաղեցիների, որոնք օրվա մեծ մասը անցկացնում էին այստեղ: Հենց այնպես, առանց որևէ պատճառի: Այստեղ նրանք ծանոթանում էին օրվա ,,նորություններին”, թաղամասի ,,անց ու դարձին”, կարճ ասած`, նոր տերմինով`կատարում էին ,,տեղեկությունների փոխանակում”:
    Նրանք երեքն էին: Երեքն էլ անհանգիստ, գրեթե խուճապահար: Նրանցից մեկը`, որ համեմատաբար ավելի հանգիստ էր երևում, միշտ մի քանի քայլ հեռու էր այն երկուսից: Իսկ երկուսը, շարունակ անհանգիստ այս ու այն կողմ էին անում: Հաճախ նրանցից մեկը առանձնանալով ընկերոջից, մոտենում էր թաղեցիներից որևէ մեկին, կարճ զրույցի բռնվում հետը ու դժգոհ հրաժեշտ տալիս, նորից միանալով ընկերոջը: Այսպիսի դպքերում մնացած երկուսը ուշադիր հետևում էին երրորդին, բաց չէին թողնում նրա ոչ մի շարժումը, իհարկե չմոռանալով զննել նաև խոսակցին: Այնպես որ, ետ եկող ընկերը բոլորովին էլ կարող էր չասել արդեն նյարդայնացնող նախադասությունը.
    __ Չէ, չուներ…Ասեց մոտս չկա…
    Հերթական անհաջող փորձից հետո առաջինը`, որը մի քիչ հեռու էր, ասաց.
    __Բա լավ ի՞նչ անենք, որտեղի՞ց ճարենք: Ես արդեն շատ վատ եմ, մի բան արեք:
    Զարմանում եմ, ,,նիուժելի” մի երկու դրամի համար էսքան պիտի սպասենք: Ձեր թաղն ա, չէ, մի բան արեք: Ես ևս հինգ րոպե կսպասեմ, եթե ոչ, ապա ինքս կգնամ իմ գլխի ճարը տեսնելու,__ մի քիչ բարկացած տոնով վերջացրեց նա իր ելույթը:
    Բայց ինքն էլ, մյուս երկուսն էլ, քաջ գիտեյին, որ նա նման բան անող չի…
    __ Չէ, ցավդ տանեմ, տաս րոպե էլ սպասիր, մի բան կանենք,__ խոսեց երկուսից մեկը:
    Բայց որտեղի՞ց և ինչպե՞ս, ոչ երկրորդին էր հայտնի ոչ էլ երրորդին:
    Հանկարծ խանութին, որի դիմաց կանգնած էին ընկերները, մի ավտոմեքենա մոտեցավ ու կայանեց դրա համար նախատեսված կանգառում: Պարզ էր, որ վարորդը գնումներ կատարելու նպատակ ուներ: Ընկերներից երկուսն էլ`, որոնք հավանաբար ճանաչում էին կայանած մեքենայի վարորդին, աշխուժացան: Իսկ նրանցից մեկը արդեն ընդառաջ գնալու մտադրություն ցույց տվեց:
    __ Ըհը~, լավ ա, կանգնեց: Դե ընկեր ջան, քեզ տեսնեմ: Առանց փող չվերադառնաս,__
    Ճանապարհեց ընկերոջը այն մյուսը:
    Խոսակցությունը մեքենայի վարորդի հետ կարճ տևեց, կարիք չեղավ շատ խնդրելու, որովհետև ծանոթ թաղեցին առանց երկար-բարակ հարցեր տալու, հանեց գրպանից դրամապանակը, առանձնացրեց այնտեղից թղթադրամներ ու մեկնեց դրանք իր խոսակցին: Երկու ընկերները, որ արդեն տեսել էին սա, ցնծության մեջ էին: Վերցնելով փողը ընկերը շտապ ետ դարձավ, չմոռանալով շնորհակալություն հայտնել ու հավաստիացնել, որ շուտ կվերադարձնի գումարը:
    Դեմքներին ժպիտ եկավ: Երեքն էլ մոռացան քիչ առաջ իրենց տանջող ցավերի մասին.
    __Ըհը, էսօր էլ ապրեցինք,_ ասաց առաջին ընկերը:
    Վերջապես մոտեցավ գումար խնդրող ընկերը: Երեքն էլ դատարկեցին իրենց գրպանների տարողությունը: Կրկին անգամ հաշվելով իրենց ողջ կարողությունը, դիմեցին առաջինին.
    __ Ահա քեզ 45 հազար և տաքսու փող: Արագ գնում ես և գալիս ես ընկեր ջան: Արդեն երեքս էլ վատ ենք: Ժամանակ չկորցնենք:
    Նշան արած տաքսին արդեն մոտենում էր:
    __ Դուք մտեք դեղատուն, վերցրեք ինչ անհրաժեշտ է ու գնացեք այգի: Ես մի անգամից կգամ այնտեղ: Լսեցիք,__ արդեն տաքսու մեջից տվեց նա իր վերջին ցուցումները:
    Քիչ անց տաքսին արդեն կանգնած էր Երևանի փողոցներից մեկում:
    __Վարպետ ջան, եթե մի հինգ րոպե սպասես, միասին նորից ետ կգնանք: Ես կվճարեմ նախորոք,__առաջարկեց մեզ արդեն ծանոթ ուղևորը:
    __ Կսպասեմ ախպեր ջան, գնա գործդ արա ու արի, __ համաձայնեց վարորդը:
    Նա իջավ մեքենայից, ուշադիր նայեց շուրջ բոլորը, նայեց շենքի մոտ կանգնած ավտոմեքենաներին ու կասկածելի ոչինչ չնկատելով շարժվեց դեպի բարձրահարկ շենքը, որի մուտքը հակառակ կողմից էր: Ապահովության համար բարձրացավ ոտքով <հրաժարվելով վերելակի ծառայությունից> , կանգնեց ծանոթ դռան առաջ ու մի պահ ուշադիր ականջ դրեց: Լուռ էր: Կասկածելի ոչինչ չնկատելով, պայմանավորված ազդանշանով թխկթխկացրեց դռանը ու կանգնեց ուղիղ դռան դեմ դիմաց: ,,Հյուրին” երկար չսպասեցրին: Դուռը բացվեց ու նա շտապ ներս մտավ: Ձևականության աստիճանի հասած ,,բարևն” ու ,,ոնց ես”-ը կարճ տևեց: Նույնքան կարճ էլ տևեց ,,փող-ապրանք’’ փոխանակությունը և մեր ծանոթը լքեց իր համար անցանկալի բնակարանը: Նորից չդիմեց վերելակի օգնությանը ու սկսեց դանդղ իջնել աստիճաններով: Սիրտը վատ բան էր գուշակում, անհանգիստ էր: Չգիտես ինչու հանեց գրպանից իր գնած պարունակությունը, որի վրա մի կարգին չէր էլ նայել:
    __ Կասկածելի է,__մտածեց նա,__սա երբեք այսպես ամուր չէր փաթեթավորում:
    Փոխեց ուղղությունը: Սկսեց բարձրանալ վերև միաժամանակ ուշադիր բացելով փոքրիկ փաթեթավորված զանգվածները: Ամեն ինչ ճիշտ էր: Երեք շարիկանման մուգ գույնի զանգվածներ գլորվում էին ափի մեջ: Փաթեթավորման համար ծառայած սիգարետի տուփի ֆոլգայե մնացուկները գցեց աղբատարը: Շարիկներից երկուսը թաքցրեց մուտքի պատերի վրա առաջացած անցքերից մեկում, երրորդը գցեց բերանը ու շինծու հանգստությամբ սկսեց իջնել մուտքի աստիճանները: Իրեն հանգիստ էր պահում, բայց վախը սիրտն էր մտել: Ինչ որ բան այնպես չէր:
    Երբ հասավ առաջին հարկին և արդեն տեսանելի դարձավ ելքն ու բակի որոշ հատված, երկու երիտասարդի նկատեց: Որքան էլ երիտասարդները փորձում էին միամիտ ձևանալ և իրենց մոլորվածի տեղ դնել, նա հասկացավ որ սրանք իրեն են սպասում: Եվ դա այդպես էլ կար: նա չէր սխալվում: Սկզբից խոսեց նրանցից մեկը.
    __ Ապեր, դու էս շենքի?ց ես:
    __Չէ ապե ջան, ես էլ հյուր էի եկել, բայց սխալվել եմ, կարծես հասցեն շփոթել եմ,__որքան հնարավոր է հանգիստ պատասխանեց նա, այդ ընթացքում կուլ տալով բերանի զանգվածը:Երկրորդ հարցը չեղավ, քանի որ արդեն հասել էր նրանց մոտ: Ուղղակի բռնեցին թևերից, և ինչ որ անհասկանալի բաներ ասացին: Շտապ մոտեցավ երրորդը, չորրորդը ու…գուցե էլի…
    Դիմադրություն ցույց չտվեց: հնազանդորեն համաձայնեց կատարել բոլոր նրանց հրամանները:
    __ Ուշադիր նայիր, լսում ես, ուշքդ վրադ պահիր,__ ասում էին մեկմեկու արհեստավարժ ոստիկանները:
    Վարկյանների ընթացքում չգիտես որտեղից մոտեցավ մեքենան ու նստեցրեցին նրան մեքենայի ետևի խցիկում: Երկու կողմից էլ կողքին տեղ գրավեցին իր ,,ծանոթները”: Ավտոմեքենայում բացի վարորդից մեկ հոգի էլ կար, առջևի նստատեղին: Եվ ինչպես հետո արդեն պարզ դարձավ`, նա էր ղեկավարում ,,հույժ կարևոր օպերացիան” և շատ գոհ էր դեպքերի նման զարգացումից:
    … Ինձ թվում է ընթերցողին արդեն պարզ է, թե ինչ կատարվեց: Իսկ ոմանց`, պարզ է նաև այս միջադեպի հնարավոր երկու տարբերակները իրենց վերջաբաններով:
    Բայց ես, սիրելիներս, կփորձեմ մի քիչ մեղմ ներկայացնել դեպքի հետագա զարգացումները: Իհարկե դրա համար ունենալով իմ հասկանալի պատճառաբանությունները.
    Առաջինը դա մեղմացուցիչ հանգամանքներն են < իրավապահ մարմինների ցածր աշխատավարձը, և ոչ պակաս կարևոր` նրանցից ոմանց անգրագիտությունը>:
    Երկրորդը`, այլ կերպ վարվելու դեպքում, նրանք վերադասի կողմից կհամարվեն ոչ կոիպինենտ, ու կկորցնեն իրենց աշխատանքը:
    Եվ վերջ ի վերջո երրորդը` ,,վայնահաչոցներից” իմ ունեցած փոքրիկ սիրտը խառնում…
    … Ուրեմն դառնանք այն ավտոմեքենային, որի մեջ թողեցինք մեր ծանոթ թմրամոլին իր շատ անցանկալի անծանոթների հետ:

    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ KiLa: 13.05.2010, 19:38:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (29.05.2010), Դեկադա (13.05.2010), Մարկիզ (13.05.2010)

  18. #10
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեքենան դեռ նոր էր շարժվել տեղից, երբ առջևի նստած ,,ընկերը’’`, ծանրորեն, կիսով չափ շրջվեց դեպի ետ ու առանձին թատերական ձև տալով իր գործողությանը, առայժմ դեռ լուռ, սկսեց ուսումնասիրել իրենց ,,հյուրին’’: Նման մի գործողություն կատարեց նաև ետևի նստածներից մեկը, որը գրեթե հենվելով մեքենայի ետևի դռանը, սկսեց դեմ առ դեմ զննել մեր ծանոթին: ,,Նա" արագ գլխի ընկավ, թե այսպիսի անհարմար իրավիճակում, ի՞նչ նպատակ էր հետապնդում նրանց տեղաշարժերը: Սրանք ուղակի հարմար դիրք գրավեցին, որ պետք եղած դեպքում ( իսկ դա հաստատ պետք էր լինելու), մի երկու ,,դմբուզ’’ հասցնեյին իրենց անկոչ հյուրին: Վերջապես լռությունը խախտեց առջևի նստած ,,ընկերը’’.
    __ Հո դիմադրություն ցույց չտվե՞ց,__ հարցրեց նա իր կոլեգաներին, __ փախուստի փորձ, կամ…դե, __ շարունակելով հարցական նայել առաջիններին:
    __ Չէ շեֆ,__ խոսեց աջ կողմի նստածը, __ հանգիստ, մարդավարի ենթարկվեց:
    __ Ըհը՜… ուրեմն լավ ա, որ ամեն ինչ լավ ա, __իր գոհությունը արտահայտեց շեֆը, չկտրելով իր ,,ազդու’’ հայացքը անծանոթից:
    __Նարկաման ես արա, այ զառազ,__ դժվար չէ կռահել, թե ում դիմեց շեֆը:
    __Զառազ չեմ, և համ էլ ուզում եմ … վախ…վախ…__խոսքը բերանից դուրս չեկած,` երկու դիրքավորված ընկերները, մեկը մյուսից առաջ ընկնելով սկսեցին ,,պատասխանել’’ անծանոթի հարցին, չմոռանալով դրանք համեմել տարբեր ,,փաղաքշական" դարձվածքներով:
    __Կխոսես միայն այն ժամանակ, երբ ես թույլ կտամ, պա՞րզ է: Քեզ ,,ումնիկի” տեղ չդնես, __ դադարելով հարվածները սկսեց իր բացատրական աշխատանքը կատարել ,,զորահանդեսի հրամանատարը”: __ Ձեռքերդ էլ դիր ծնկներիդ, այնպես որ մենք տեսնենք, պա՞րզ է, ոչ մի ավելորդ շարժում, թե չէ շատ վատ կլինի քեզ համար:
    __ Ըհը,__գլխով համաձայնության նշան արեց մեր ծանոթը, որին ուրիշ ոչ մի բան չէր էլ մնում անելու: Միայն ենթարկվել, դա էր ասում և նրա փորձը և տրամաբանությունը:
    Շեֆը էլի ինչ որ բան մռթմռթաց, բայց նա չլսեց: Նրան հիմա այլ հարցեր էին հետաքրքրում: Այս մի քանի հարվածները բոլորովին էլ լուրջ հետևանքներ չէին կարող ունենալ: Մեքենայի մեջ նեղվածք էր և որքան էլ նրանք հարմար հարվածային դիրք ընդունեյին, միևնույնն է, հարվածները չէին կարող լինել ուժեղ և հետևաբար չէին ծառայելու նպատակին: Նրանք նույնպես գիտեյին սա: Ուղակի սա ավելի հոգեբանական նշանակություն ուներ: Վախեցնելու առաջին փորձն է: Գուցե հենց այստեղից էլ արդեն պարզ դառնա, թե ում հետ գործ ունեն: Իրենց այցելուն նո՞ր մարդ է, թե՞, արդեն ունեցել է ,,բախտը” նախկինում իրենց հետ հանդիպելու:
    Այո՜… Նրա գլխում հիմա կայծակնային արագությամբ պտտվում էին իրեն պետքական հարցերը, որոնց նա ինքն էլ փորձում էր պատասխանել:
    Առաջին հարցը, թե ո՞ր բաժանմունք են տանում իրեն: Ոչ այն պատճառով, որ որոշ բաժիններում ծանոթ ուներ, այլ լոկ ժամանակի առումով: Կհասցնի՞ արդյոք իր կուլ տված թմրանյութը լուծվել ստամոքսում և իրեն դուրս բերել զրկանքի վիճակից: Սա յուրաքանչյուր թմրամոլի համար առաջին խնդիրն է, երբ նրան սպասվում են նման տիպի ընդունելություններ: Մի քիչ խուճապի մեջ էր, քանի որ վարորդը կարծես հրշեջ մեքենա վարեր, որն էլ շտապում էր մարդկային կյանքեր փրկելու: Այ մարդ մի քիչ հանգիստ վարիր էլի, ո՞ւր ես շտապում: Ում պետք էր փրկել արդեն փրկել եք: Էլ միտք չունի շտապել… Բայց ո՞ւմ ես ասում: Սլանում է ինչպես ,,թոկից փախած”:
    Շեֆը արդեն ուղղվել էր իր նստատեղին, երևի համարելով, որ բավարար չափով ծանոթացել է իր նոր ,,հիվանդին” ու անցել էր սցենարի երկրորդ մասին`, որն էր հոգեկան ճնշումները և էլի նման բաներ…
    __Գնացիր ապե ջան, գնացիր: Ոչինչ, մի քանի տարի կնստես, խելքդ գլուխդ կհավաքես ու կգաս: Ասենք, որ չգաս էլ մեծ կորուստ չի: Դու ստեղ ո՞ւմ ես պետք որ: Ոչ մեկին… Ոչ ընտանիքիդ, ոչ բարեկամներիդ… ոչ մեկի: Դու սրիկա նոռկաման ես, զառազ, զրո, ոչնչություն…
    Ճիշտն ասած, նա հենց սկզբից էլ չէր լսում թե ինչ է բարբառում իր առջև նստած ինքնագոհ ոստիկանը, բայց վերջում այդ մռմռոցը նրան արդեն հիվանդ մարդու մենախոսություն էր հիշեցնում, զառանցանք:
    Անցան ծանոթ ոստիկանության բաժանմունքի մոտով:
    __Լավ էր, սա չի,__ուրախ մտածեց նա, որովհետև ստացավ ևս մի քսան րոպե, ու որի ընթացքում արդեն հաստատ թմրանյութը կսկսի գործել: Հիմա արդեն հանգիստ էր, ինքնավստահ: Մտքերը չէին խառնվում: Արագորեն անալիզ էր անում հնարավոր բոլոր տարբերակները: Պատասխանում էր բոլոր հարցերին…
    __ Մի խոսքով վախենալու ոչինչ չկա, բայց որ շատ ներվերս չուտեն մի 500 դոլոր կտամ ու վերջ, ոչ ավել:__ Մտքի մեջ խոսեց ինքն իր հետ, սիրտ տվեց իրեն ու հանգիստ տեսք ընդունեց:
    Մի քսան րոպեյից մեքենան կանգ առավ Երևանի ոստիկանության բաժանմունքներից մեկի մոտ:
    __ Հիմա հանգիստ իջնում ենք, և նույնքան հանգիստ մտնում ենք բաժին,__ ցածր, բայց խիստ տոնով նկատեց շեֆը,__ առանց ավելորդ բաների: Հասկացա՞ր արա:
    Նրան մնում էր միայն գլխով հավանության նշան անել ու իջնել մեքենայից:
    __ Ըհը, նախարարությունը չի, քաղաքային վարչությունը չի: Սա արդեն երկրորդ լավ նորությունն է, վատ չի,__ իրեն սրտապնդելով մտածեց նա ու սկսեց հետևել իրեն ձերբակալող ոստիկաններին: Նրանք`, բացի վարորդից, ողվեցին դեպի բաժնի մուտքը: Ընդ որում, նրա երկու ,,ուղեկիցները” չհապաղեցին երկու կողմերից թևանցուկ անել նրան: Իսկ շեֆը թևերը լայն-լայն թափահարելով գնում էր առջևից:
    Հասան մուտքին ու ներս մտան: Նա զգաց, թե ինչպես իր ,,ուղեկիցները”, հերթապահ մասի մոտից անցնելիս, մի պահ բաց թողեցին իր թևերը ու հետո նորից բռնեցին, երբ արդեն աստիճանների մոտ էին:
    __ Չգրանցեցին,__միանգամից անցավ նրա մտքով: Ինչո՞ւ: Սա ինչքան կարող էր լավ լինել, նույնքան անգամ էլ կարող էր վատ հետևանքներ ունենալ: Բայց նա հակված էր լավը մտածելուն և այդպես էլ ասաց մտքում,__ սա էլ վատ չի…
    Բարձրանալով աստիճանները, հայտնվեցին երկար միջանցքում, որի աջ և ձախկողմերում դասավորված էին սենյակները: Սենյակների մի մասի դռները բաց էին կամ կիսաբաց: Իհարկե կային նաև փակ դռներ… Միջանցքում ,,աշխույժ” մթնոլորտ էր: Լսվում էին թե սպառնալիքի, թե լացի և թե` ծիծաղի ձայներ: Ակամայից հիշեց թատրոնի կուլիսները, որտեղ մեկը մեկից անկախ, բայց միաժամանակ փորձում էին իրենց մեծ թե փոքր դերերը, մենախոսությունները: Բայց ի տարբերություն թատրոնի այս ամենի մեջ մի անասելի, մի աննկարագրելի ողբերգություն կար: Մարդկային ողբերգություն, որն ուղակիորեն դիպչում էր կենդանի մարդուն, նրա կենդանի պատմությանը, ոչ թե պիեսի այս կամ այն մտացածին հերոսին <դերասանի տեսքով>:
    Եվ հենց այդ կենդանի ողբերգությունն էր, որ ստիպեց նրան սարսռալ: Եվ որքան էլ փորձում էր հանգիստ մնալ, միևնույնն է, ճակատը սառը քրտինքով պատվեց:
    Մինչ այդ էլ, ճանապարհին`, մտածելով ու անալիզի ենթարկելով կատարվածը, նա գլխի էր ընկել, որ իր ,,ընկերոջ” ,,ուղեգրով” շատ թմրամոլներ պետք է արժանացած լինեն նույն պատվին, բայց որ դա այսքան սարսափելի տեսք կունենար, չէր պատկերացրել:
    Շեֆը քայլում էր գրեթե ճեմելով, չէր շտապում հասնել իր սենյակին: Բարևում էր հանդիպած կոլեգաներին, նայում այս կամ այն սենյակից ներս, բացում որոշ փակ դռներ… Սա էլ իր տեսակի մեջ`, ,,նորեկներին” վախեցնելու մի ուրիշ տակտիկա էր, և որը էլի չվրիպեց նրա աչքից: Եվ իրոք. Լաց, ոռնոց, աղերսանք, վախից կուչ եկած դեմքեր… Այս բոլորը պետք է, որ ընկճեն, կոտրեն մարդու համառությունը, երբեմն էլ ամբողջ կամքն ու ինքնությունը: Առաջինը չգիտեմ, բայց վերջին երկուսի ջախջախումը հղի է սարսափելի հետևանքներով: Դա իմ կարծիքով արդեն այն է, որ մարդ կարող է անգամ Քենեդու սպանությունը խոստովանել: Թողնենք ասեկոսները, գրանցենք միայն փաստերը:
    Վերջապես նրանք՝, մեզ ծանոթ չորս հոգին, կանգնեցին միջանցքի համարյա վերջին մասում ընկած սենյակներից մեկի առջև: Շեֆը `, որ միշտ առջևից էր գնում, բացեց սենյակի դուռը և առաջինը ներս մտնելով ասաց.
    __Բերեք դրան…
    Նա միայն մի պահ կանգ առավ սենյակի մուտքի մոտ, մի ակնթարթ մտածեց, թե ի՞նչ է սպասվում իրեն այդ սենյակում և ներս մտավ չկորցնելով արտաքուստ հանգիստ տեսքը:
    շարունակելի

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (29.05.2010), Kita (14.05.2010), My World My Space (14.05.2010)

  20. #11
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես կարողացա մինչև վերջ կարդալ: Լացացրեց:
    Փոքր էի: Հորաքույրս ապրում է գյուղում, իսկ ավելի շուտ քաղաքից առանձնացված մի վայրում, որի չորս կողմը գետ է ու միակ ճանապարհը դեպի հորաքրոջս տուն, դա գյուղից այդ գետի վրա կառուցված կամուրջն է: Ամռանը սիրում էի նստել գետի ափին ու գետի մեջ քարեր նետել: Մի խենթ կար իրենց գյուղում, ճիշտ քո Սաքոյի պես, գալիս կանգնում էր գետի մյուս ափին ու ասում եմ "վույ", իբր ինձ վախեցնում էր, ես էլ իբր վախենում էի, ասում էի "վայ" ու սկսում էր ծիծաղել վրաս, ասում էր "վախեցա՞ր", ու Սաքոյի մասին կարդալիս հենց էդ խենթին էի հիշում /չսիրեցի ես էլ գիժ պիտակը/: Ու Սաքոյի մի տեսակ լուռ ու առանց մանրամասնությունների "հեռանալն" էլ հիշեցրեց Ռաֆոյին /Ռաֆո էր վերոնշյալ խենթի անունը/:
    Բայց երկու նկատողություն ունեմ: Մեկը նա էր, որ խմբագրվելու կարիք ունի, մի տեսակ շատ էր իրար մեջ գրած, բայց դե էդ էնքան էլ կարևոր չի, ես ավելի վատ հայերեն ունեմ, իսկ այ վերջին տողն անտեղի էր: Մի տեսակ չեմ սիրում, որ Աստվածաշնչից հատվածներ մտցվում են ինչ-որ աշխարհիկ ստեղծագործության մեջ, որպես "մեխ": Հուսով եմ շատ սուր չարտահայտվեցի:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (15.05.2010)

  22. #12
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես կարողացա մինչև վերջ կարդալ: Լացացրեց:
    Փոքր էի: Հորաքույրս ապրում է գյուղում, իսկ ավելի շուտ քաղաքից առանձնացված մի վայրում, որի չորս կողմը գետ է ու միակ ճանապարհը դեպի հորաքրոջս տուն, դա գյուղից այդ գետի վրա կառուցված կամուրջն է: Ամռանը սիրում էի նստել գետի ափին ու գետի մեջ քարեր նետել: Մի խենթ կար իրենց գյուղում, ճիշտ քո Սաքոյի պես, գալիս կանգնում էր գետի մյուս ափին ու ասում եմ "վույ", իբր ինձ վախեցնում էր, ես էլ իբր վախենում էի, ասում էի "վայ" ու սկսում էր ծիծաղել վրաս, ասում էր "վախեցա՞ր", ու Սաքոյի մասին կարդալիս հենց էդ խենթին էի հիշում /չսիրեցի ես էլ գիժ պիտակը/: Ու Սաքոյի մի տեսակ լուռ ու առանց մանրամասնությունների "հեռանալն" էլ հիշեցրեց Ռաֆոյին /Ռաֆո էր վերոնշյալ խենթի անունը/:
    Բայց երկու նկատողություն ունեմ: Մեկը նա էր, որ խմբագրվելու կարիք ունի, մի տեսակ շատ էր իրար մեջ գրած, բայց դե էդ էնքան էլ կարևոր չի, ես ավելի վատ հայերեն ունեմ, իսկ այ վերջին տողն անտեղի էր: Մի տեսակ չեմ սիրում, որ Աստվածաշնչից հատվածներ մտցվում են ինչ-որ աշխարհիկ ստեղծագործության մեջ, որպես "մեխ": Հուսով եմ շատ սուր չարտահայտվեցի:
    Դայ ջան ուրախ եմ, որ դուր եկավ: Չնայած ուրախ չեմ, որ արցունքներիդ պատճառը դարձա: Շատ կուզեյի, որ բոլորովս փնտրեյինք, շատ փնտրեյինք ու ոչ մի տխուր բան չգտնեյինք, որ գրի առնենք:
    Իսկ դիտողություններիդ հետ համարյա համաձայն եմ: Գրված է մեկ ընթեցմամբ ու ինքս էլ հետո նկատեցի որոշ թերություններ: Իսկ աստվածաշնչյան տողերով կարծես ևս մեկ անգամ ուզում եմ ինձ մխիթարել՝, մտածելով, որ Սաքոն իրոք արժանացել է երկնային արքյությանը: Կարծես դրա օգնությամբ փորձում եմ մարսել իմ բաժին մեղքի զգացողությունը…
    Անասելի թեթևություն եմ զգում նաև, երբ ևս մեկ մարդ իմ միջոցով ծանոթանում է Սաքոյի հետ: Այստեղ էլ կարծես մարսվի իմ մեղքի զգացողության որոշ մասը...
    Շնորհակալություն Դայանա:

  23. #13
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէր սխալվել: Դուռը դեռ ամբողջովին չծածկած, երեք կոլեգաներն էլ հանկարծակի հարձակվեցին իրենց հյուրի վրա: Խփում էին բռունցքներով և հիմնականում փորին , ստամոքսին ու երիկամներին:
    Նրա կարծիքով սա այդքան էլ երկար չտևեց, կամ ուղակի ինքը չզգաց: Որովհետև առաջին մի քանի դիպուկ հարվածներից հետո, այլևս մյուս հարվածները չես զգում, ինչպես նաև չես զգում թե Ինչքա՞ն ժամանակ է դա տևում: Հատակին ընկած նա միայն աշխատում էր ինչ որ չափով պաշտպանել մարմնի առավել ցավոտ մասերը, և այս ամենը կատարվում է ավելի շատ բնազդի թելադրմամբ: ,,Գործը՛" ավարտելուց հետո նրան բարձրացրեցին հատակից ու նստեցրին աթոռին, ուղիղ շեֆի դիմաց, որն արդեն հասցրել էր իր տեղը գրավել սեղանի հակառակ կողմում:
    __ Հիմա հասկացա՞ր չէ, թե որտեղ ես գտնվում,__ շեշտակի նրա աչքերին նայելով ասաց շեֆը,__ այնպես որ գործ ունես լուրջ մարդկանց հետ: Եվ խորհուրդ չեմ տա հեքիաթներ պատմել, կամ մեզ հիմարի տեղ դնել, հասկացա՞ր:
    __Ես վաղուց եմ հասկացել, թե որտեղ եմ գտնվում, __ ցածր ու անհամարձակ տոնով ասաց նա:
    Շեֆը նորից ինչ որ բան էր ուզում ասել, բայց նրան ընդհատեց բջջային հեռախոսի զանգի ձայնը:
    __ Էս ո՞ւմ հեռախոսն ա,__ հարցրեց նա նայելով իր կոլեգաներին:
    __Կարծես թե իմն է,__պատասխանեց ,,հյուրը" պիջակի ծոցագրպանից հանելով հեռախոսը: Հասցրեց միայն տեսնել թե ո՞վ է զանգահարողը: Ետևում կանգնած աշխատակիցներից մեկը արագ խլեց հեռախոսը նրա ձեռքից ու փոխանցեց շեֆին:
    __ Ըհը՜,__ ծոր տվեց շեֆը,__ սպասողներդ սկսեցին անհանգստանալ: __Հետո սեղմելով ծանոթ կոճակը սկսեց խոսել,__Ալո, լսում եմ:
    Ապեր ջան ինքը հիմա ըստեղ չի, բայց կգա: Թյու, անջատվեց... կամ անջատեցին, __և ապա նայելով բջջայինի տիրոջը հարցրեց.
    __Անջատվե՞ց, թե՞ անջատեցին...
    __Չգիտեմ,__եղավ պատասխանը…:
    __Լավ էլ գիտես, բայց հիմա դրա ժամանակը չի, հանիր գրպանիցդ այն ինչ վերցրել ես այն շենքից ու դիր սեղանին:
    __Ես ոչինչ չեմ վերցրել այն շենքից և այնտեղ էլ լրիվ սխալմամբ եմ հայտնվել,__ պատասխանեց նա համարյա թե չնայելով շեֆի աչքերին:
    __Ուզում ես մենք գտնե՞նք, հա՞,__սպառնալի տոնով նրանց խոսակցությանը խառնվեց ետևի կանգնած ոստիկաններից մեկը:
    __Ինձ մոտ ոչինչ չկա: Եթե դուք չգցեք, ոչինչ էլ չեք գտնի:
    Չեմ ուզում մանրամասնել հետագա գործողությունների ընթացքը, բայց չեմ կարող չասել, թե որքան մեծ եղավ նրանց զարմանքն ու հիասթափությունը, երբ գործի դնելով իրենց ողջ ունեցած պրակտիկան, չհայտնաբերեցին այն ինչ փնտրում էին:
    __Էսի հաստատ մի տեղ գցել ա, չեք տեսե՞լ: Երկուսդ էլ շշմած եք: Հազար ասեցի ուշադիր եղեք, __բարկացած այն երկուսին էր փնովում շեֆը:
    __Շեֆ, բայց մենք ոչ մի րոպե չենք շեղել մեր ուշադրությունը: Ես անընդհատ նայել եմ, հարյուր տոկոս,__ նորից ու նորից տնտղելով ձերբակալվածի պիջակը, արդարանում էր երիտասարդ ոստիկանը:
    __Իսկ կարո՞ղ է մեքենայի մեջ հասցրեց գցել,__կասկածելով հարցրեց շեֆը:
    __Հիմա կստուգենք,__ համարյա միաժամանակ ասացին երկուսն էլ ու ուղվեցին դեպի դուռը;
    __,,Стоп”,__ համարյա բղավեց շեֆը,__ինչու՞ երկուսով, մեկդ թող գնա: Ամբողջ մեքենան զննիր, նստատեղի տակն էլ, հասկացա՞ր: Իսկ դու մեկ անգամ էլ նասկիների մեջ նայիր… Շշմածներ: Իսկ դու, ջահել, մեռար: Դու հաստատ գնացիր: Սա քո վրա էժան չի նստելու,__բարկացած ու փրփրած, դես ու դեն անելով հրամաններ էր տալիս շեֆը իր ենթականերին ու սպառնում ձերբակալվածին:
    Իսկ նա դանդաղ հագնվում էր ու մտածում.
    ,,Խառնվեցիր իրար ,,նաչալնիկ”, դա վատ չէ: Թե չէ փիս ես սովորել: Բոլորը քո առաջ են վախենում, խառնվում իրար: Էդ անտեր վախից ինչ ասես, որ չեն գրում ու ստորագրում, ավելի ծանրացնելով իրենց առանց այդ էլ ծանր վիճակը: Հիմա քեզ մոտ է ,,ЧП'', արտակարգ իրավիճակ: Չգիտես ի՞նչ ես վերադասիդ զեկուցելու: Լավ է, որ հիմա հրաման ունեք, որ ոչ մի դեպքում ինքներդ ,,չօգնեք'' : Ի՞նչ ես անելու…
    Կհասնի քեզ, ա՜խ լավ կհասնի, սկսում եմ նույնիսկ կարեկցել քեզ…'':
    Այս ընթացքում վերադարձավ ոստիկանը`, որն շեֆի հրամանով խուզարկում էր ավտոմեքենան ու հասկացրեց շեֆին, որ այնտեղ էլ ոչինչ չկա: Շեֆը մի քիչ մտածելուց հետո դիմեց ,,հյուրին''.
    __ Շատ խելոքն ես երևում, բայց ոչինչ: Քեզ նմանները չեն ,,երգել'', դու էլ կերգես…Որտե՞ղ գցեցիր, ե՞րբ հասցրիր…
    __Ես ոչինչ չեմ գցել, որովհետև գցելու ոչինչ չեմ ունեցել: Չէ՞ որ դուք ուշադիր նայում էիք, ինչպե՞ս կարող էի ես…
    __Լսիր, դա ոչինչ չի նշանակում, որ դու հասցրել ես դեն նետել էդ զիբիլը: Դա քեզ չի փրկի: Որ էդքան կարևոր լիներ, ինքդ էլ գիտես, որ ,,կգտնեյինք'': Շուտով այդ չորրորդ հարկի ,,բացիլին'' էլ կբերեն: Նա ամեն ինչ կհաստատի ու վերջ, հասկանու՞մ ես: ,,Երես-բերես'' կանենք… Նա էլ կպատմի թե քանի՞ դրամով ու քանի՞ հատ ,,ապրանք'' է տվել քեզ: Դու էլ քո հերթին խելոք կպատմես, թե ու՞մ և ինչքանո՞վ ես վերավաճառում… Հասկացա՞ր… Ամեն ինչ տեղը կնկնի, մի մտածիր: Առաջինը չես:
    Շեֆը փորձում էր աստիճանաբար վերացնել խուճապի ու անհանգստության նշանները, խոսքին տալով ավելի հանգիստ ու համոզված տոն, չմոռանալով իհարկե այդ ամենին խառնել մի քիչ հանդուգն տոնայնություն:
    Իսկ մյուս երկուսը`, որոնք կանգնած էին նրա գլխավերևում ետևի կողմից`, չէին թաքցնում իրենց դժգոհությունը թմրանյութի անհետացման կապակցությամբ ու երբեմն-երբեմն մի ,,դմբուզ'' էին հասցնում նրա գլխին:
    Իսկ նա`, չնայած շեֆի սպառնալիքներին, չնայած գլխին իջնող հարվածներին, ներքուստ շատ հանգիստ էր: Գիտեր և պատրաստ էր անգամ գրազ գալ, որ չորրորդ հարկի ,,բացիլին'' նրանք այստեղ հաստատ չեն բերելու: Որ այդ ,,չորրորդ հարկինը'' հիմա իր տանն է, ու ընդունելով թմրանյութի իր հերթական դոզան, մրափում է բազմոցին, կամ ուղղակի գորգի վրա:
    __Ես ոչ մի ,,չորրոդ հարկինի'' չեմ ճանաչում, ոչինչ չեմ վերցրել ու ոչինչ չեմ վերավաճառում,__ատամների արանքից պատասխանեց նա:
    __Բահո՜, էս բարկանու՞մ ես աղա ջան,__ կես ծաղրանք կես սպառնալիքով հարցրեց ավագ ,,պարոնը'':
    __Ոչ:
    __Բա էդ ինչո՞ւ ես ատամներդ կռճտացնում անասուն, ինչու՞ ես սեղմել իրար:
    __Անսպասելի հարվածի դեպքում կարող եմ լեզուս կծել:
    __Պահ-պահ-պահ, շատ խելոքն ես: Բայց ոչինչ, շուտով լեզուդ կֆռա,__ապա դառնալով իր կոլեգաներին ավելացրեց,__ռետինե ձողերն էլ, հակագազն էլ բերեք: Բերեք մի տեսնենք իրոք քա՞ջ է, թե՞ գլխի գալիքը դեռ չգիտի:
    Երկու ոստիկաններն էլ միասին գնացին կատարելու շեֆի հանձնարարությունը:
    __Ըհը, մակապարտեզ ա, նորից երկուսով,__փնթփնթաց շեֆը ու մի սգարետ վառեց:
    __Թույլ տվեք մի սիգարետ ծխեմ, ,,սադիստ'' չեք պարոն ավագ,__խնդրեց հյուրը:
    __Ծխիր, ունե՞ս, թե՞ տամ,__հանգիստ, ու`, նույնիսկ զարմանալի է, մեղմ տոնով առաջարկեց շեֆը: Կարծես քիչ առաջվա դաժան ու անմարդկային արարածը ինքը չէր, կարծես հիմա բոլորովին այլ մարդ էր նստած նրա տեղում: Եվ հյուրը ակամայից սկսեց մտածել. ,, Նրանք էլ մարդ են էլի, հո գազաա չեն: Ի՞նչ անեն, որ իրենց աշխատանքն է այսպիսին…'':
    __Շնորհակալություն, ես ունեմ…Այդ սեղանի վրայի տուփը իմն է, եթե կարելի,__ ասաց նա ու վերցնելով տուփը մի սիգարետ վառեց:
    ,,Ի՞նչ իմանաս, այստեսակ աշխատանքը նրա սրտո՞վ է, թե՞ ոչ: Գուցե և ոչ, բայց ի՞նչ անեն…''
    __Լսիր,_ խախտեց լռությունը ավագը,__չգիտեմ ինչու՞, բայց չեմ ուզում քեզ ավելորդ ,,քննության'' ենթարկեմ: Ռետինե ձողեր, առանց օդի հակագազ… Գոնե գիտե՞ս թե դրանք ինչ են: Բայց ուզում եմ հետդ մարդավարի խոսել, կլինի՞...
    __ Նորմալ խոսելով միշտ կարելի է ավելիի հասնել,__ մի քիչ խորհրդավոր տոնով պատասխանեց հյուրը:
    __Տեսնում եմ, որ դու տարբերվում ես սովորական ,,կոնտիգենտից'': Խոսենք ոնց տղամարդը տղամարդու հետ, լա՞վ…
    __От души и без протокола?,__ ռուսերենով հարցրեց հյուրը:
    __Հա, հենց այդպես:
    __Խոսենք,__հանգիստ պատասխանեց հյուրը:
    __Նախ ուզում եմ հարցնել, ո՞վ ես դու, ինչացու՞ ես:
    Հյուրը ճիշտն ասած բոլորովին էլ չզարմացավ տրված հարցից: Կարելի էր մտածել, որ նա սպասում էր այս տեսակ հարցի, և բաց թողնելով սիգարետի ծուխը, թափ տվեց մոխիրը ու սկսեց.
    __Ո՞վ եմ ես… Ոչինչ, ոչնչություն, ամենասովորական մի թմրամոլ… հիվանդ…որը չի կարող առանց իր դեղի…Եվ ես պետք է ձեռք բերեմ այդ անիծյալ թմրանյութը: Որտեղից էլ լինի… Թեկուզ հենց այդ ,,չորրորդ հարկինից”, թեկուզ և ձեր ձեռքն ընկնելու ռեալ ռիսկը հաշվի չառնելով: Որովհետև առանաց դրա չեմ կարող:
    Մի քանի անգամ փորձեցի թողնել, բան չստացվեց: Ֆիզիկական կախվածությունը չէ պատճառը, այն շատ ավելի հեշտ է հաղթահարել: Տաս-տասնհինգ օր ու վերջ: Բայց այ հոգեկան կախվածությունը, ավելի տևական է…Հաստատ տարիներ են պետք: Այ դա չի ստացվում հաղթահարել:
    __Բայց գիտես չէ՞, որ դա վախճանն է; Պետք է ուժ գտնել, պետք է կամքի ուժ ունենալ…
    __Հավատա ինձ, որ դրանք դատարկ խոսքեր են: Հիվանդների զգալի մասը զուրկ են այդ կամքի ուժ ասվածից, զուրկ են իրենք իրենց մասին հոգ տանելու կարողությունից: Դրա համար էլ ստեղծված են հիվանդանոցներ ու կլինիկաներ, ստեղծված են ստացիոնար բուժման ծրագրեր, որ հետևեն հիվանդին, որ ստիպեն նրան անելու այն, ինչ լավ է իր համար: Իսկ սրա հիվանդանոցը առայժմ մեր երկրում չկա: Գիտեմ, հիմա կասես, որ սա հիվանդություն չէ, որ մենք մեր ձեռքով… և այլն և այլն: Բայց հավատա, թմրամոլությունը որքան որ մեծ չարիք է, նույնքան անգամ էլ ծանր ու բարդ հիվանդություն է…
    Հանկարծ բացվեց դուռը ու ռետինե ձողերը ձեռքերի մեջ տմբտմբացնելով ներս մտան մեզ արդեն ծանոթ ոստիկանները:
    __Շեֆ երկու հակագազներն էլ զբաղված են, տղերքը ասեցին, որ վերջացնեն կուղարկեն,__զեկուցեց նրանցից մեկը:
    __Լավ, դրեք պահարանում ու դրսում սպասեք,__ասաց շեֆը,__դուռն էլ փակեք,__ավելացրեց վերջում ավելի խիստ տոնով: Երբ հրամանը կատարված էր, դարձավ նորից հյուրին.
    __Կրթություն ունե՞ս:
    __Բարձրագույն:
    __Ամուսնացա՞ծ ես:
    __Հա, երկու երեխա ունեմ:
    __Աշխատու՞մ ես, աշխատանք ունե՞ս…
    __Ունեյի, բայց վերջին վեց ամիսը` ոչ:
    __Վաղու՞ց ես թմրանյութեր օգտագործում:
    __Վաղուց: Չնայած ընթացքում ընդհատումներ եղել են:
    __ ,,Չորրորդ հարկինին” վաղու՞ց ես ճանաչում:
    __Ուսանողական տարիներից:
    __Ի՞նչ է, դա էլ բարձրագույն կրթություն ունի:
    __Ոչ, ընկերուհին էր մեզ հետ սովորում: Գալիս էր ընկերուհուն ,,տիրություն’’անելու:
    __Բա չգիտեյի՞ր, որ դա սրիկայի մեկն է: Որ իր կաշվի համար բոլորին կծախի:
    __Գիտեյի: Բայց կարծում էի ինձ կխնայի: Ախար շատ հարցերում եմ օգնել:
    __Լա՜վ, բա վերցրածդ որտե՞ղ հասցրեցիր ,,ցրել’’ վրայիցդ:
    __Մինչև ձեզ հանդիպելը:
    __ Ո՞նց գլխի ընկար: ,,Չորրորդ հարկինը” հասկացրե՞ց, թե՞...
    __Ոչ, մի մանրուք ստիպեց ինձ կասկածել: Նա երբեք ,,փաթեթավոթված’’ չէր տալիս:
    Մուտքում էի արդեն, երբ ինքս ինձ հարց տվեցի. Ինչու՞: Եվ ինքս էլ պատասխանեցի. Որովհետև այդ կերպ դրանցից ազատվելը հեշտ չէր լինի: Կուլ տալ չէր լինի, դեն նետելուց էլ շուտ նկատելի կլիներ ու շուտ կհայտնաբերվեր:
    __Լսիր, երևի՞ առաջ մեր համակարգում ես աշխատել:
    __Չէ, բայց դրա նման մի տեղ:
    __Եթե գաղտնիք չէ, որտե՞ղ:
    __Թատրոնում,__թեթև քմծիծաղով պատասխանեց հյուրը:
    __Դերասան ես եղե՞լ,__նույնպես քմծիծաղով հարցրեց շեֆը:
    __Չէ, արվեստաբան:
    __Դա ո՞րն է,__անկեղծ զարմանքով հարցրեց շեֆը:
    __Դա նա է, ով տարբերակում է լավ ու վատ բեմադրությունները: Օրինակ ձեր այսօրվա ,,օպերացիան’’ հեռու էր լավը կոչվելուց:
    __Լա՜վ,__ծոր տվեց շեֆը,__երևում է շատ ես խելացի: Ու շատ բան գիտես, դե, պատմիր: Պատմիր էլ ինչ գիտես:
    __Գիտեյի սկիզբը`, այսինքն սկզբից մինչև չորրորդ հարկ… Իմացա և շարունակությունը`, այսինքն չորրորդ հարկից մինչև այստեղ:
    __Լավ է, լավ է, շարունակիր: Էլ ի՞նչ գիտես,__արդեն մի քիչ բարկացած տոնով հարցրեց շեֆը:
    __Այսքանն էլ բավական է,__հանգիստ պատասխանեց հյուրը:
    __Չէ դու խոսիր, խոսիր,__արդեն իրոք բարկացած վրա տվեց շեֆը,__դու ամեն ինչ գիտես: Իսկ գիտե՞ս թե մեզ համար ինչքան դժվար է պայքարել էս չարիքի դեմ, էդ քո ասած ,,հիվանդության’’ դեմ: Գիտե՞ս,__ձեռքը սեղանին խփելով գոռաց շեֆը:
    __Գիտեմ, ձեզ համար շատ դժվար է, հասկանում եմ: Հատկապես երբ այդ պայքարի հետ համատեղ պետք է նաև վերահսկողություն սահմանել թմրաբիզնեսի վրա:
    __Դե վերջ,__նորից գոռաց շեֆը,__արդեն չափդ անցար: Դու թմրամոլ չես, դու հոգեկան հիվանդ ես: Կամ էլ տեսար բարի եմ սկսեցիր նյարդերս փորձել:
    __Լսեք, պարոն ավագ,__հանգիստ շարունակեց հյուրը,__ոչ հակագազը, ոչ ռետինե ձողերը չեն ստիպելու ինձ խոստովանել, որ Քենեդուն ես եմ սպանել: Դուք առաջարկեցիք խոսել տղամարդավարի, ես էլ եղա անկեղծ որքան կարող էի: Մնացածը ձեր գործն է:
    Երկուսն էլ լռեցին…
    Ինչ խորհրդավոր ու մոգական բան կա լռության մեջ: Բացարձակ լռությունը հաճախ երկնային հաճույքի պես մի բան է: Երևի մեր նախնիները ինչ որ մի ժամանակ ապրել են բացարձակ լռության մեջ, նույնիսկ չխոսելով միմյանց հետ: Հաղորդակցվել են մտքով ու զգայարաններով: Երբ լռում է խոսքը, աշխուժանում են զգայարանները, երբ չի գործում լեզուն սկսում է գործել միտքը…
    Տվյալ միջավայրում`, այսինքն սենյակում, որտեղ գտնվում էին նրանք, բացարձակ լռության մասին խոսելն ավելորդ է, որովհետև միշտ էլ լսելի էր հարևան սենյակների եռ ու զեռը: Բայց նրանց նույնիսկ այսպիսի լռությունն էլ էր ցանկալի:

    Շարունակելի....

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (29.05.2010), Մարկիզ (29.05.2010)

  25. #14
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իսկ դուք ասում եք. ,,Կանցնի"

    Արտակարգ իրավիճակ ,,ЧП"
    շարունակություն

    Արտակարգ իրավիճակ __ վրիպակի համար ներեղություն
    Վերջին խմբագրող՝ KiLa: 26.05.2010, 18:16:

  26. #15
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակություն

    Ինչ խորհրդավոր ու մոգական բան կա լռության մեջ: Բացարձակ լռությունը հաճախ երկնային հաճույքի պես մի բան է: Երևի մեր նախնիները ինչ որ մի ժամանակ ապրել են բացարձակ լռության մեջ, նույնիսկ չխոսելով միմյանց հետ: Հաղորդակցվել են մտքով ու զգայարաններով: Երբ լռում է խոսքը, աշխուժանում են զգայարանները, երբ չի գործում լեզուն սկսում է գործել միտքը…
    Տվյալ միջավայրում`, այսինքն սենյակում, որտեղ գտնվում էին նրանք, բացարձակ լռության մասին խոսելն ավելորդ է, որովհետև միշտ էլ լսելի էր հարևան սենյակների եռ ու զեռը: Բայց նրանց նույնիսկ այսպիսի լռությունն էլ էր ցանկալի:
    __Լսիր,__հինգ կամ գուցե տաս րոպե լռությունից հետո խոսեց շեֆը,__դու իսկական գլխացավանք էիր ինձ համար: Եթե ես լինեյի իմ ,,գլխի տերը’’, հավատա, որ կասեյի գնա այստեղից և որքան հնարավոր է շուտ: Բայց ինքդ էլ հականում ես…
    __Գիտեմ, զեկուցել եք վերադասին, որ ամեն ինչ ,,նորմալ’’ է, որ ,,ֆակտը վրեն է’’: Հականում եմ, բայց ես այդ ամենի տակից ,,դուրս եկողը’’ չեմ:
    __Ունե՞ս մեկը, որ մի քիչ փող խնդրես,__անհարմար զգալով հարցրեց շեֆը:
    __Եղբայրս է, բայց հազիվ թե մի 400 դոլար կարողանա զոհել:
    __Դա հարց չի լուծի, հաստատ չի լուծի, չէ՜,__մտամոլոր ասաց շեֆը ու լռեց:
    __Գիտեմ, դրա համար էլ ինչ գնով էլ լիներ պետք է հրաժարվեյի փաստացի ապացույցից:
    Մի քանի րոպե լռությունից հետո, որի ընթացքում շեֆը միայն լուռ մտորում էր, հանկարծ աշխուժացած վեր ելավ տեղից ու մի բան գտածի նման ասաց.
    __Լավ, միայն արագ… Դու իմ գլխին փորձանք էիր, իսկական գլխացավանք, զանգիր ինչ ես շշմած վրաս նայում:
    __Բջջայինս կարելի՞ Է…
    __Վերցրու, խնդրիր միայն, որ արագացնեն, ամենաշատը մեկ ժամ ունենք…
    Նա արդեն հավաքում էր եղբոր համարը: Փառք աստծո, հենց առաջին զանգից պատասխանեցին:
    __Ալո, ապեր ինձ լսիր: Ինձ շտապ չորս հարյուր դոլար փող է հարկավոր, շուտ կվերադարձնեմ: Հարցեր մի տա, բացատրելու ժամանակ չունեմ…
    Հետո արագ-արագ բացատրեց, թե ուր է գալու եղբայրը և ում է հարցնելու, վերջում էլ ավելացրեց.
    __Հա, չմոռանաս, կասես, որ քո ընկերն է, լա՞վ…,__ապա անջատելով բջջայինը դրեց այն պիջակի ծոցագրպանը:
    __Եղբայրս մոտ է ապրում, երկար չենք սպասի,__ասաց նա հարցական ու սպասողական հայացքով իրեն նայող ավագին:
    Վերջինս դեմքին գոհության պես մի բան երևաց ու չքվեց: Իսկ քիչ անց սկսեց անհանգիստ շարժումներ անել աթոռին, շուռ ու մուռ գալ…
    __Թողնում եմ… Թողնում եմ, որ գնաս…Բայց ազնվությամբ դեռ չեմ մտածել, թե ի՞նչ եմ ասելու, ինչո՞վ եմ բացատրելու… Ի՞նչ եմ ասելու…
    __Դե լավ, մի բան կմտածես: Դու շատ ավելի խելացի ես քան քո կոլեգաները,__շեֆի ինքնասիրությունը շոյելու նպատակով ասաց նա, որն էլ իհարկե ծառայեց իր նպատակին: Շեֆը դադարեց անհանգիստ շարժումներ կատարել աթոռին ու արդեն ավելի ինքնավստահ կեցվածք ընդունելով դիմեց իր հյուրին.
    __Հա', չմոռանամ ասեմ, որ էդ ,,չորրորդ հարկինին'' հանկարծ չնեղացնես: Դե հասկանում ես ինչ նկատի ունեմ…
    __Հասկանում եմ, իհարկե չեմ նեղացնի,__համոզիչ տոնով հավաստիացրեց նա:
    __Չարացա՞ծ ես նրա վրա:
    __Չէ… Ավելի մեղքս է գալիս, խղճում եմ,__պատասխանեց հյուրը մի քիչ մտածելուց հետո: Եվ պատասխանը այնքան անկեղծ թվաց, որ պարոն ավագը չկարողացավ թաքցնել զարմանքը.
    __Չէ՜, դու իրոք ,,դեմք'' ես…,__ապա փոքրիկ դադարից հետո շարունակեց,__մեղքը նա չի, մեղքը դու ես, դու… հիմար:
    __Նա ինձանից մեղք է, որովհետև եթե այդ քայլին է դիմել, ուրեմն արդեն ոչ մի հույս չունի, լույսի ոչ մի շող: Նա հարմարվել է արդեն իր ավարտի հետ, հասկանու՞մ եք: Ես նրան վաղուց եմ ճանաչել…
    __Իսկ դու դեռ հույս ունե՞ս, որ դուրս կպրծնես,__անկեղծ կարեկցանքով հարցրեց շեֆը:
    __Եթե մինչև օրս դեռ ,,չորրորդ հարկին'' չեմ դարձել, ուրեմն հույս կա:
    __Տա աստված, լավ մարդ ես երևում:
    Վերջապես բացվեց սենյակի դուռը և մեզ ծանոթ ոստիկաններից մեկը զեկուցեց պարոն ավագին, որ իրեն մի ընկեր է հարցնում:
    __Թող ներս գա,__արագ ասաց շեֆը:
    Ներս մտավ նա, ում սպասում էին մեր երկու ծանոթները: Ոստիկանը`, որը զեկուցել էր, ներս թողնելով նորեկին ծածկեց դուռը, նորից մնալով դռների ետևում: Կարճ բարևից հետո նա վերցրեց եղբորից ինչ խնդրել էր ու ասաց նրան, որ իրեն բակում սպասի: Եղբայրը լուռ ու առանց խոսքի ենթարկվեց: Ու երբ արդեն երկուսով էին, նա մոտեցավ սեղանին, ոչ ,,դեմոնստրատիվ''ձևով բարձրացրեց սեղանի վրա դրված պատահական մի գիրք, տեղավորեց այնտեղ ձեռքի պարունակությունը ու նույնքան զգույշ էլ գիրքը իր տեղը դրեց:
    __Բայց ձեզ մի հարց ունեմ պարոն ավագ, ,,ընկերական'' բնույթի, կարելի՞ Է:
    __Տեսնենք,__կասկածելի նրան նայեց շեֆը:
    __,,Չորրորդ հարկ'' օպերացիան ավարտվա՞ծ է, թե՞...
    __Թյու՜… քո ինչն եմ ասել,__բարկանալով տեղից վեր թռավ շեֆը,__ գնա արա', գնա քանի չեմ փոշմանել:
    __Լավ լավ լավ, գնացի,__ասաց նա ու շարժվեց դեպի դուռը: Բայց մինչ կբացեր այն, մեկ անգամ էլ շրջվեց դեպի ավագը ասելով,__ես շատ շնորհակալ եմ… բայց այնուամենայնիվ… շատ եմ խնդրում…
    __Դու վերջինն էիր… հիմա գնա', արագ,__ձեռքը սեղանին խփելով ասաց շեֆը:
    __Այ հիմա լրիվ շնորհակալություն և ցտեսություն,__արագ ասաց նա ու բացելով դուռը դուրս եկավ իրեն արդեն ծանոթ միջանցք: Մի քիչ հետո նա արդեն բակում էր, որտեղ նրան էր սպասում եղբայրը: Նրանք շարժվեցին դեպի ավտոմեքենան: Եղբայրը բացեց ավտոմեքենայի դռները ու նա տեղավորվելով առաջին նստատեղին ասաց.
    __Ապեր ջան, եթե չես շտապում ինձ հասցրու կենտրոն:
    Եղբայրը զսպելով բարկությունը գործի դրեց շարժիչը, ապա արագ, կանգնած տեղից անմիջապես շրջադարձ կատարելով սլացավ դեպի նշված ուղղությունը:
    __Օհօ՜, եղբայրիկս, դու առաջ չէիր խախտում փողոցային երթևեկության կանոնները:
    __Դու էլ առաջ շատ բան չէիր անում,__բարկացած պատասխանեց եղբայրը:
    Մի քիչ լռություն տիրեց:
    __Գիտեմ… Ամեն ինչում մեղավորը ես եմ, գիտեմ: Ես ամեն օր այդ մասին եմ մտածում: Ես դուրս կպրծնեմ եղբայրիկ, հավատա: Դուրս կպրծնեմ…
    __Չեմ հավատում, որերրո՞րդ անգամ ես դա ասում…հաշվե՞լ ես,__բարկացած շարունակեց եղբայրը,__իսկ հիշու՞մ ես թե վերջին անգամ երբ ես երեխեքի հետ խոսել, կներես, բայց պետք է ասեմ, ե՞րբ ես վերջին անգամ կնոջդ հետ քնել… հիշու՞մ ես: Թե ուղեղդ այնքան է բթացել, որ ոչինչ չի կարողանում դատել ու կշռադատել: Զարմանում եմ, իրոք զարմանում եմ թե դու ինչպե՞ս ես շփվում այդ թափթփուկների հետ, ի՞նչ ես խոսում նրանց հետ, ինչի՞ մասին: Ախար ձեր աշխարհները այնքան հեռու են իրարից, որ ինձ թվում է, թե դուք նույնիսկ իրար լեզու չպետք է հասկանաք:
    __Հանգստացիր եղբայրիկս,__հանգիստ ու մի քիչ էլ մտամոլոր ընդհատեց նա եղբորը,__մի վիրավորիր: Մարդիք են էլի: Նրանք էլ ինձ նման եղբայր ունեն, որին շա՜տ-շատ են սիրում, մայր ու հայր ունեն, երբեմն էլ կին ու երեխա: Բոլորին էլ շատ են սիրում, բայց ոչ ոք նրանց չի հավատում: Մերժված են բոլորի կողմից: Իսկ թե ինչ ունեմ նրանց հետ, ինքդ էլ լավ գիտես: Մենք թմրամոլ ենք եղբայրս ու ամեն ինչ արդեն դրանով ասված է: Նույն ցավը ունենք, նույն հիվանդն ենք… և միայն մենք ենք հասկանում այդ ցավը… Եթե դժվար չէ այդ կանգառում կանգնի:
    __Հասա՞ր, թե՞ ,,զահլա'' չես անում հետս խոսել,__կարծես իր բարկացած տոնից փոշմանած հարցրեց եղբայրը:
    __Չէ, հասա եղբայրս: Դե շնորհակալ եմ… հա, տանեցիներիդ բարևիր: Էն եղբորդ էլ ասա, որ ես իրենից ավելի շուտ եմ ,,երես դարձրել'', և որ իր օգնության կարիքը երբեք չեմ ունեցել և չեմ ունենա,__այնուհետև իջավ մեքենայից, առանց շտապելու փակեց դուռը և արդեն բաց ապակուց ներս նայելով շարունակեց,__փողը շուտ կվերադարձնեմ չմտածես:
    Մեքենայից անմիջապես հեռանալուց հետո զգաց, որ մեջքը, երևի երիկամները, ազդրերը, նույնիսկ գլուխը ցավում են: Մինչ այդ կարծես դրանց մասին մտածելիս չլիներ: Բայց իրեն ձգելով փորձեց քայլել ուղիղ ու առանց կաղալու, որպեսզի եղբայրը չնկատի:
    Եղբայրը երկար նայեց նրա ետևից: Զայրույթը նահանջեց, բարկությունը չքացավ ու զղջաց իր մի քանի կոպիտ բառերի համար: Որքան շատ էր սիրում ինքը մայթով քայլող այդ մարդուն: Եվ ի՞նչ չէր անի նրա համար: Իսկ ընտանիքում ու հարազատներից ո՞վ չէր սիրում նրան: Ընտանիքում չորս երեխա էին, երեք եղբայր և քույր: Նա երկրորդ երեխան էր, մեծ եղբորից հետո: Ամենաընդունակն էր, ,,ամենաջիգյարովը'' , ոնց սիրում էր ասել նրա համար մայրը:
    Հորից շուտ էին զրկվել: Ընտանիքի ողջ ծանրությունը նա էր կիսել մոր հետ միասին: Աշխատել էր, սովորել: Իսկ երբ նորմալ վաստակ էր ունեցել, մորը ստիպել էր դուրս գալ աշխատանքից ու զբաղվել իր տանով ու իր երեխաներով: Խոսքը իր ու քրոջ մասին էր: Նրանք մի քիչ ավելի փոքր էին մեծ եղբայրներից: Իսկ մեծ եղբայրը գնաց բանակ ու ետ չեկավ: Չէ, չզոհվեց, աստված մի արասցե: Ուղակի սիրահարվեց մի ռուս աղջկա, զորացրվեց ու ամուսնացավ: Կարճ ժամանակով միայն այցելության եկավ իրենց, ինչ որ փաստաթղթային հարցեր լուծեց և հեռացավ…
    Իսկ նա չհեռացավ, նա մնաց մոր կողքին, իր կողքին, քրոջ կողքին: Թույլ չտվեց, որ ինքն ու քույրը զգան հոր պակասը: Թույլ չտվեց մորը կրկին անգամ տառապել: Մինչև ինքն ու քույրը ուսում չստացան և չկազմեցին իրենց ընտանիքը նա նույնիսկ չամուսնացավ: Մայրը վերջերս էր մահացել: Եվ ինչքան էլ նա փորձեց մորից թաքցնել իր վերջին ,,անհաջողությունները'', չստացվեց: Բայց զարմանալին այն էր, որ մայրը այդպես էլ, մինչև վերջին րոպեն բարկության ոչ մի նշան ցույց չտվեց: Իսկ երբ հավաքվում էին հարազատները, որ նրան ,,խրատեն'' կամ ,,մի բան հասկացնեն'', մայրը միշտ թուխսի նման թևերը վրան փռելով պաշտպանում էր իր ,,ջիգյարով'' ու ,,տանջված բալին'': Ու երևի սա է պատճառը, որ ինքն էլ չի կարողանում հետևել մեծ եղբոր կամ մյուս հարազատների օրինակին, ,,երես դարձնել'' եղբորից ու մտածել, որ նա ,,մարդ չի դառնա''…
    Նա կորավ տեսողությունից: Եղբայրը փորձեց գտնել նրան, բայց չկարողացավ: Թախծոտ ու դառնացած հարվածեց բռունցքով մեքենայի ղեկին, իսկ քիչ անց գործի դրեց շարժիչը ու հեռացավ…
    Իսկ մենք երևի գլխի ընկանք թե ու?ր էր գնում նա: Այո, իհարկե, թաքցրածը վերցնելու: Չէ որ նրան սպասում էին:
    Հա, մի քիչ սպասողների մասին. ..

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (29.05.2010), My World My Space (27.05.2010), Մարկիզ (29.05.2010)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ասում են, թե
    Հեղինակ՝ ԱնոՍ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.09.2011, 17:06
  2. Կանցնի... Սա էլ կանցնի...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 210
    Վերջինը: 02.08.2009, 01:28
  3. Գրառումներ: 14
    Վերջինը: 22.11.2008, 03:28
  4. Ասում են “Շունը Մարդու Բարեկամն է”… ՞
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.05.2008, 01:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •