User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 33 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Իսկ դուք ասում եք. «Կանցնի...»

  1. #31
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծեծված ու քրքրված հարց. ,,Ու?ր ենք գնում..."

    Բարձրանում եմ ,,շեֆի" մոտ, կանչել է: Կռահում եմ ինչ է պատահել... Չգիտեմ ինչ եմ ասելու: Գուցե ասեմ այն ինչ շատ՜ անգամ ասել եմ (բայց մտքիս մեջ իհարկե):
    Նորից խոսելու է ,,պարտականություններից" ու մասնագիտական ,,հմտություններից": Ասելու է, որ իրեն շատ է մտահոգում իմ աշխատանքի ոճը: Ասելու է, որ վերադասից հետաքրքրվել են ինձանով: Հավաստիացնելու է, որ մեզ ընձեռված ,,հնարավորությունը" վաղը կարող է չլինել: Սպառնալու է հեռացմամբ ու տեղեկացնելու է, որ ես զբաղեցնում եմ մեկ այլ մարդու, ավելի լավ ,,մասնագետի" աշխատատեղ, և որ խելացի կլինի իմ ցանկությամբ ազատեմ այդ մյուսի ,,տեղը": Հավատացնելու է, որ ինքը կարող է ,,թքել" ամեն ինչի վրա ու անել դա իմ փոխարեն: Ուղղակի ,,աղն է կերել մատաղը"( որի իմաստը համոզված եմ, նա չի էլ հասկանում): Ուղղակի ինքը ,,նամուս-թասիբով" մարդ է, և իմ կողմից բոլորովին էլ արդար չի չարաշահել նրա այդ մարդկային բնավորության գիծը: Մի քանի անգամ հարցնելու է, թե ես հասկանում եմ, որ մենք բացի ,,պետականը", ունենք նաև ,,սեփական" խնդիրներ: Որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չի ոնց ինձ է թվում և այլն...
    Հոգնել եմ: Ի՞նչ եմ ասելու, ինչպե՞ս եմ դիմանալու: Ամեն անգամ, այս տիպի զրույցներից հետո ես ինձ զգում եմ ավելի վատ, քան մի քանի անգամ բռնաբարվածը:
    __Կարելի՞ է,__դռանը մի երկու անգամ թխկացնելուց հետո՝, կիսաբաց անելով հարցնում եմ ես:
    ,,Շեֆս" անգամ գլուխը չի բարձրացնում, ձև է անում թե կարևոր փաստաթղթեր է ուսումնասիրում: Մնում եմ կիսաբաց դռան արանքում ու չգիտեմ որ կողմ գնամ: Ուր էր թե կարողանայի մեկընդմիշտ շրխկացնել այդ դուռը ու հեռանալ: Չէ, միայն չշրխկացնեյի, կուզեյի մի քանի բան էլ ասել իմ ,,բանիմաց" վերադասին, այդ ինքնագոհ ու մեծամիտ առնետին: Կենդանական աշխարհը շատ ավելի կատարյալ ու անթերի է, քան մարդկային հասարակությունը: Այնտեղ որքան էլ ,,շակալը" լավ ,,շակալություն" անի, միևնույն է, ոչ մի վագր չի հովանավորի նրան գայլ դառնալու համար, և առավել ևս՝ վագր: Այլ է մարդկանց մոտ: Այստեղ շողոքորթությամբ ու կրունկներ լիզելով կարող ես հասնել անհավանական թվացող բարձրունքների: Երբեմն մտածում եմ ու անկեղծ զարմանում. ինչպե՞ս է կարողացել այս մարդուկը, այս էժան ու խուժան կաշառակերը հասնել այդ պաշտոնին: Ու ցավոք նա միակը չէ, դեռ ընդհակառակը: Սրա ունեցած մարդկային ,,վեհ" բնավորության գծերը, չափանիշ են դարձել այս ու սրա նման ուրիշ պաշտոններ զբաղեցնելու համար:
    __Կարելի՞ է,__մի քիչ ավելի բարձր, քան առաջին անգամ, հարցրի ես:
    __Ի՞նչ ես ցցվել դռների մեջտեղում, ներս արի ու դուռը փակի, ողջ սառնությունը դուրս եկավ,__համարյա առանց գլուխը բարձրացնելու ասաց նա, նկատի ունենալով ,,կոնդիցիոների" արտադրած սառը օդը: Ես շտապ ներս մտա ու փակեցի դուռը: Անհամարձակ քայլերով մոտեցա նրա գրասեղանին, ուղղեցի աթոռը և արդեն առանց նստելու հրավերի սպասելու նստեցի, որը ամենայն հավանականությամբ իմ վերադասի դուրը չեկավ: Համոզված եմ, որ մտածում էր ինձ մի այդքան էլ ( որքան դռան արանքում մնացի) ոտքի՛ վրա կանգնած սպասեցնել: Ճիշտ է, ոչինչ չասաց, բայց գրազ կգամ յուրաքանչյուրի հետ՝, որ մտքում մտածեց, թե ,,հաբռգել եմ": Ու երևի ոչ միայն դա, որովհետև երկար ժամանակ բան չէր խոսում: Արտաքուստ զբաղված էր փաստաթղթերի ընթերցմամբ, բայց ճանաչելով նրան ավելին քան պետք էր, կասեմ որ նա իր ամբողջ կյանքում նույնիսկ այդքան երկար ժամանակ չէր տրամադրել ընթերցանությանը: Նա պատկանում էր մարդկանց այն տեսակին, որոնք կարդալը համարում են ժամանակի անիմաստ կորուստ: Հա, մեկ էլ, որ իրենք ամեն ինչ գիտեն ու կարդալը իրենց ոչինչ տալ չի կարող: Թերևս այս վերջինի հետ ինքս էլ համաձայն եմ, ի՞նչ կարող է տալ կարդալը նրան, եթե նա կարդացածից ոչինչ չի հասկանում:
    Մի միջոցառման ժամանակ, լրիվ պատահական ( մանրամասները չեմ հիշում) պարզ դարձավ, որ մեր ամեն ինչից տեղյակ ,,շեֆը", չգիտի թե ով է եղել հայոց գրերի հեղինակը...Կամ, ինչպես ինքը պատճառաբանեց՝ շփոթում է Խորենացու հետ. ,,դե նրանք նույն վախտ են ապրել", իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ Խորենացուն էլ շփոթել է Գրիգոր Լուսավորչի հետ... ,,Դե ես հո տերտեր չեմ...", պատճառաբանել էր նա: Իհարկե սրանք պատճառ չեն մարդուն վատաբանելու կամ վարկաբեկելու համար, առավելևս երբ խոսքը այնպիսի պաշտոնի ու բնագավառի մասին է, որը կապված չէ ոչ պատմության, ոչ էլ գրականության կամ կրոնի հետ: Ես կողմնակիցն եմ նեղ մասնագիտական ուսուցման ծրագրին և մարդուց կպահանջեյի միայն իմանալ իր մասնագիտությանն անհրաժեշտ մանրամասները: Բայց արդյո՞ք նա տիրապետում էր իր մասնագիտությանը...
    Հաճախ ինձ թվում էր, որ իմ ,,շեֆը" այդքան էլ լավ չի հասկանում երբեմնի իր կողմից օգտագործված հատուկ մասնագիտական բառերի իմաստը, որովհետև, ինչպես քեզ մի կոտորի, միևնույնն է, ոչինչ չէիր հասկանում: Նախադասությունը դատարկ էր ու անիմաստ: Եվ ինչպես նկատել էի, նա իրեն ոչ հասկանալի բառերը օգտագործելիս չէր նայում ոչ մեկին ու արտասանում էր դրանք ավելի արագ, քան ինքնն ընդհանրապես խոսում էր: Բայց թողնենք ձևականությունները: Ես ճիշտն ասած դեմ եմ դրանց և երբեք էլ չեմ կարծել, որ լավ պաշտոնյա լինելու համար անհրաժեշտ է գեղեցիկ խոսել գիտենալ, լինել լավ հռետոր և միշտ ծանոթանալ այդ բնագավառում հայտնված նոր ու ,,մոդայիկ" բառերին: Մարդս մարդ լինի: Խղճով ու պատասխանատվությամբ վերաբերի իր գործին, հարգի թե իր աշխատակիցներին և թե հասարակությանը, որի շահերին էլ կոչված է նա ծառայելու: Բայց...
    ,,Շեֆս" տեսնելով, որ սովորականից լավ եմ ,,զինվել" համբերությամբ, որոշեց վերջ դնել իր յուրատեսակ առհամարանքի՝ և մի գուցե ստորացման դասին ու անցնել միջոցառման երկրորդ մասին: Հավաքելով դիմացի թղթերի կույտը՝, որը իրոք անծանոթներին կարող էր ստիպել հավատալ, թե խեղճը խորասուզված է աշխատանքի մեջ, նա մի թռուցիկ հայացք ձգեց դեպի պատից կախված ժամացույցը ու ասաց.
    __Թյու՜, օրը անցավ: Որ աշխատում ես, չես էլ նկատում, թե ո՞նց է ժամանակը անցնում: Առավոտից էդ անտեր թղթերի մեջ եմ:
    Հայացքը անտնդհատ փախցնելուց կռահեցի, որ թեման հեշտերից չէ ու խեղճ մարդը չգիտի որտեղից սկսի: Այսպիսի դեպքերում կարծես խղճում էի նրան և փորձում էի ինչ որ բանով օգնել:
    __Ձեր փոխարեն էլ ես պետք է աշխատեմ... Ճիշտ երեխու նման. ,,գործի դիր ու ետևից գնա"… Լավ, դա հետո: Չնայած ոնց մտածում եմ, պետք է մի երկուսիդ ազատել, որ մնացածին դաս լինի,__ապա դառնալով դեպի ,,սելեկտորը" բղավեց,__Ջուլիկ, մի հատ կոֆե բեր:
    Ջուլոն ,,շեֆիս" համար շատ ավելին էր քան քարտուղարուհի: Թող ների ինձ Ջուլիետան, բայց նա շատ ավելի նման էր ,,շեֆի" անձնական օգտագործման իրերին, որոնք ,,շեֆը" տանում էր իր հետ, հերթական նշանակում ստանալիս: Արդեն չորս աշխատանքային տեղ էր փոխել Ջուլոն իր ,,շեֆի" հետ: Եվ վկաների հավաստմամբ, ամեն անգամ Ջուլոն նորությունը ընդունել է այնպես, կարծես ինքն է ստացել նշանակումը և ոչ թե ,,շեֆը": Մեզ թույլ չտանք մտնել նրանց ,,արանքը" և փորձել ավելին իմանալ... Մարդկային, այսինքն ուզում էի ասել մարդ և կին հարաբերությունը այնքան բարդ ու նուրբ է, որ ոչ մեկս չենք կարող իրականում հասկանալ դրանց իսկական իմաստն ու պատճառը: Այնպես որ այստեղ էլ ոչինչ չեմ տեսնում արգահատելի ու չեմ մեղադրում ,,շեֆիս" անբարոյականության կամ, առավելևս պաշտոնի չարաշահման մեջ: Շա՜տ վաղուց, մեկ անգամ ինքս ինձ ենթադրեցի, որ նրանք սիրում են իրար ու դրանով փակեցի հարցի քննարկումը: Չէ որ իսկական սերը արդարեցնում է նույնիսկ ավելի մեծ հանցանքներ քան նրանցն է: Իսկ ես ոչ մի իրավունք չունեմ ենթադրելու, թե իմ ,,շեֆը" զուրկ է իսկական սիրո զգացումից: Այնպես որ՝, ,,սիրեք սիրվեք, մեք ամաչի, սերը կյանք է ամոթ բան չի" երգի տողերի հետ լրիվ համամիտ եմ, առավելևս, երբ այն երգում էր ,,ռաբիսի" աննախադեպ հաջողություն ունեցած ,,լեննկանցի Ալիկը"...

    շարունակությունը ... շուտով
    __

  2. #32
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակություն

    __Վերջը դու աշխատելու՞ ես, թե՞ ոչ...,__աչքերիս չնայելով ասաց ,,շեֆս":__Ես չգիտեմ թե ի՞նչ անեմ: Նույնիսկ վերադասից են արդեն հարցնում քո մասին…
    __Բայց ես աշխատում եմ պարոն Գ., և իմ կարծիքով վատ չեմ աշխատում: Չեմ հասկանում ինչո՞վ եմ արժանացել ձեր՝, և առավել ևս վերադասի ուշադրությանը,__պատասխանեցի ես այնպիսի տոնով, որը պարզ ցույց էր տալիս իմ թերահավատ վերաբերմունքը ,,շեֆիս" ասածների նկատմամբ:
    __Ի՞նչ է, չե՞ս հավատում, փաստեր են պետք հա՞...
    __Իհարկե ոչ, ձեզ հավատում եմ: Բայց չեմ հավատում, որ այդ բողոքները լուրջ հիմք կարող են ունենալ: Ես ոչ մի սխալ թույլ չեմ տվել: Բամբասանքներ են ընդամենը ու վերջ:
    __Ինչու՞ ես այդքան վստահ,__արդեն ինձ նայելով շարունակեց ,,շեֆս",__կարծում ես դժվա՞ր է նրանց համար ,,լուրջ հիմքեր ճարելը":
    __Ոչ: Կարծում եմ, որ հեշտ է յուրաքանչյուրին վարկաբեկող ,,նյութեր ճարելը", բայց ի՞նչ կապ ունեմ ե՛ս դրա հետ: Կամ ի՞նչ կապ ունի դա իրականության հետ:
    __Բա որ դա հասկանում ես, ինչու՞ ես ավել պակաս խոսում,__մի քիչ ավելի ցածր ձայնով շարունակեց ,,շեֆս",__ինչու՞ չես հասկանում, որ պետք է ենթարկվել ներքին օրենքներին, որ դրանք էլ երբեմն կարևոր են...
    __Ինչու՞ երբեմն, ասեք որ կարևորը դրանք են,__նորից բարկացնող հանգստությամբ ընդհատեցի նրան:
    ,,Շեֆս" հավասարակշռված մարդ էր ու դժվար էր նրան համբերությունից հանելը: Ես դա գիտեյի, և նպատակս բոլորովին էլ նրան համբերությունից հանելը չէր… Ուղղակի թեման այնքան հիվանդ ու հյուծված էր, որ...
    __Այո,__շշնջալով գոռաց նա,__կարևորը դրանք են: Դա՞ ես ուզում լսել: Կրկնում եմ, կարևորը դրանք են և ես ու դու չենք դա որոշողը: Հասկանու՞մ ես: Մենք կամ ընդունում ենք, կամ՝…
    __Կա՞մ,__նորից ընդհատեցի նրան,__դե, ի՞նչ...
    __Կամ... ինքդ գիտես: Մի չարաշահիր համբերությունս: Մի դիմում գրի ու գնա: Եթե ոչ, ինքդ գիտես թե ինչ կարող է պատահել... Երևի այն երկուսին չես մոռացել, հիշում ես:
    __Ի՞նչ է, նրանք էլ իրենց կամքով չէին ուզում դիմում գրել:
    ,,Շեֆս" չպատասխանեց:
    Այս բնույթի խոսակցություն առաջին անգամ չէր, որ տեղի էր ունենում մեր միջև: Եթե ոչ հաճախակի, ապա՝ չէին թողել, որ մոռանանք իրենց մասին: Երբեմն ,,կրքերը" ավելի էին բորբոքվել ու իրար ավելի վատ բաներ էինք ասել, բայց այն, ինչ այս անգամ թույլ տվեց իրեն նա, չէր եղել: Ինչ որ բան փոխվել էր: Սա առիթ էր տալիս ինձ մտածելու...
    Նախ՝, մի քանի խոսքով ասեմ, թե ինչպես էի ես հայտնվել պետական այդ հիմնարկում, որտեղ աշխատանքի անցնելը ինձ նման առանց ,,լուրջ տվյալների" մարդու համար եթե չասեմ անհնար էր՝, ապա շա՜տ-շատ դժվար էր...
    Մի քանի տարի անգործ թրև գալուց հետո, մի անգամ, լրիվ պատահական հանդիպեցի ուսանողական մոտ ընկերներիցս մեկին, որի հետ ծառայել էինք նաև սովետական բանակում: Շատ մոտ էինք:
    Պատերազմի տարիներին միասին մասնակցեցինք սահմանի պաշտպանության գործին, բայց ես կնոջս հիվանդության պատչառով ստիպված եղա լքել երկիրը: Վերադառնալուցս հետո մի որոշ ժամանակով կորցրեցինք իրար: Բայց լսել էի, որ նա մինջև վերջ մասնակցել է պատերազմին, եղել է ջոկատի հրամանատար ու բազմիցս է ապացուցել իր նվիրվածությունն ու անձնազոհ վերաբերմունքը հայրենիքին:
    Իհարկե այս վերջինի մասին ինձ պետք էլ չէր լսել, ես լավ էի ճանաչում ընկերոջս, և համոզված էի, որ նա այդպիսին էլ պետք է լիներ:
    Հետո լրատվական միջոցներից տեղեկացա, որ ընկերս մուտք է գործել քաղաքական ասպարեզ և փոքր հաջողություններ չունի:
    Ճիշտն ասած անհարմար զգացի գնալ նրա մոտ ու ասել. ,,բարև ընկեր, ես անգործ եմ ու քաղցած": Երևի այդպես էլ չգնայի, եթե մի օր լրիվ պատահական, ավտոմեքենայի ներսից ինքը չնկատեր ինձ ու բղավեր.
    __Տանկիստ, քեզ հայտնաբերեցին, դու վնասազերծված ես...

    շարունակելի...
    Վերջին խմբագրող՝ KiLa: 04.07.2010, 23:02:

  3. #33
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակություն


    Հանդիպեցինք: Թարսի նման շատ զբաղված ընկերս այդ օրը բավականին ազատ ժամանակ ուներ, որն էլ մեծ սիրով նվիրեց մեր անցած գնացած օրերի հիշողությունների վերապրմանը:
    Հիշեցինք ինստիտուտն ու մեր առաջին հանդիպումը, որը տեղի ունեցավ հերթական տուրուդմփոցներից մեկի ժամանակ: Հենց առաջին հայացքից մենք իրար մեջ տեսանք լավ ու նվիրված ընկերոջ, և չնայած նրան, որ գտնվում էինք բարիկադի հակառակ կողմերում, երկուսս էլ սկսեցինք հարգանքով վերաբերել իրար: Իսկ ,,ռազբորկից» հետո, որը բարեբախտաբար լուրջ հետևանքներ չունեցավ, մենք ծանոթացանք ու սկսեցինք ընկերություն անել: Այնուհետև՝, առաջին կուրսը վերջացնելուց հետո, մեր սովետական բանակ զորակոչվելը , և լրիվ պատահական նույն զորամասում հայտնվելը ( Բալթիկ ծովի ափին, Լատվիայում): Հիշեցինք այդ ժամանակների բանակին հատուկ ,,դեդովշչինայի" դեմ մղած մեր հերոսական պայքարի էջերը: Հիշեցինք թե աչքի ընկնող մեր համարձակ ընկերներին, և թե թույլ ու մորթապաշտներին, որոնք այսպես թե այնպես մեր հայրենակիցներն էին ու մենք նրանց մենակ չէինք թողնում: Հիշեցինք թե քանի անգամ ենք մարդավարի, կարգին ,,ծեծ կերել" չդավաճանելով մեր սկզբունքները: Մի խոսքով քիչ բան չունեյինք հիշելու: Դե ընթացքում էլ իհարկե պարզվեց, որ գործազուրկ եմ ու գտնվում եմ նյութական ոչ նախանձելի վիճակում: Ընկերս իրոք անհանգստացավ ու խոստացավ օգնել: Ու քանի որ նա հենց այնպես խոստացողներից չէր, ոչ շատ անց մեր հանդիպումից, ես հայտնվեցի պետական այս հիմնարկում:
    Ինչպես հասկացաք կրթության պակասը չէր, որ կարող էր ընդգծել իմ այստեղ աշխատելու ոչ տրամաբանական լինելը, թարսի նման այստեղ կրթություն պետք չէր, կամ, այդքան էլ պետք չէր: Այստեղ պետք էր ազդեցիկ ազգական, քեռի, հորեղբայր, կնքահայր, մի խոսքով՝ ,,կրիշա"... Դե իմ ,,կրիշան" էլ ընկերս էր...
    Առանց դուռը թակելու ներս մտավ Ջուլոն, իր հետ բերելով ,,շեֆի" պատվիրած սուրճը: Ջուլոյին տեսնելուց զգացի թե ինչ մեծ ցանկություն ունեմ սուրճ խմելու: Բայց քանի որ ,,շեֆի" կաբինետը սրճարան չէր ու ոչ էլ Ջուլոն մատոցողուհի, այս ցանկությունը ինչպես հանկարծակի ծնվեց, այնպես հանկարծակի էլ չքացավ:
    ,,Շեֆիս" վերջին ասածից հետո մի տեսակ անհարմար լռություն էր տիրում սենյակում, որն էլ փորձում էր ցրել ,,շեֆս» Ջուլոյին անիմաստ հարցեր տեղալով .
    __Շաքարավազը մեկ գդալ ես գցե՞լ... Սուրճը ֆրանսիակա՞ն էր... Ինքդ ես խարկել չէ՞...
    Ջուլոն զարմացած պատասխանում էր, իսկ երբեմն էլ այնպիսի հայացքով նայում ,,շեֆին", որն նշանակում էր.
    __Այ մարդ այսքան տարի մի՞ թե չգիտեմ թե ի՞նչ սուրճ ես նախընտրում...
    Ջուլոն վերջացնելով սուրճի մատուցման աշխատանքը հեռացավ: Նորից մնացինք մենք ու քիչ առաջվա անհարմար լռությունը:
    __Ուրեմն ասում եք այն երկուսն էլ չէին ուզում հա՞...,__լռությունը խախտեցի ես:
    __Լավ... Դա անցանք, դրա մասն չէ, որ մենք պետք է խոսենք:
    __Իսկ ինձ թվում է, որ հենց դրա մասին էլ պետք է խոսենք,__պնդեցի ես,__ ես չեմ ուզի կրկնել նրանց ,,սխալը": Դուք հենց դա էլ նկատի ունեյիք, այդպես չէ՞...,__ավելի ու ավելի էի ,,շեֆիս" նեղը գցում ես:
    Հենց այսպիսի դեպքերում էր, որ սկսում էի խղճալ նրան: Խեղճ մարդն անում էր մի բան, որը նրա սրտովը չէր, անում էր մի բան, որի համար հետո ինքն իրեն հայհոյում էր ու փնովում: Ընկնում էր ինքն իր աչքից, բայց չանել չէր կարողանում: Եվ հաճախ, երբ նա սկսում էր գոռգոռալ ու բղավել, ես քաջ հասկանում էի, որ դա նրա անզորության ճիչն էր, նրա բողոքն էր տիրող իրականության դեմ, կյանքի անարդարության դեմ, իր վերադասի ու հենց իր դեմ:
    Այո,շատ ժամանակ բոլորս էլ հասկանում ենք, որ լավ բան չենք անում, գիտենք՝ որ ճիշտ չենք վարվում, որ արդարացի չէ մեր վճիռը,
    որոշումը, բայց... բայց անում ենք: Անում ենք արդարեցնելով մեզ, թե մենք ուրիշ տարբերակ չունենք: Սա է կյանքը, սա է մեր իրականությունը... Եվ եթե ոչ՝, ապա ինքներս ենք կորցնելու այն մի կտոր ,,հացը հանապազոր", որը պետք է մեզ ոչ այնքան մեր՝ որքան մեր խնամքի տակ գտնվող մարդկանց կերակրելու համար: Չէ՞ որ նրանց կերակրելը դա մեր պարտականությունն է...
    Հաստատ այսպես են մտածել նաև այն երկուսը... Ո'չ, ոչ նրանք ում նկատի ուներ ,,շեֆը", այլ նրանց վարկաբեկող նյութերի տակ ստորագրող ու կեղծ վկայություն տվող երկուսը...
    Այս դեպքը պատահել էր մեկ տարի առաջ: Երկու մեր աշխատակիցների հեռացրեցին աշխատանքից պաշտոնական դիրքի չարաշահման ու կաշառք պահանջելու մեղադրանքով: Ասեմ, որ նույնիսկ դատական գործ հարուցվեց: Երկու մեր աշխատակիցներ այն ժամանակ ցուցմունք տվեցին մեղադրվողների դեմ, հաստատեցին նրանց հանցագործությունն ապացուցող մի քանի դեպք և...
    Այն ժամանակ էլ կասկածում էի կատարվածի իսկության վրա: Մի քանի ոչ տրամաբանական դետալներ կային, որոնք խելացի ու բանիմաց մասնագետին կստիպեյին կասկածել : Բայց չափից ավել դժվար ու վտանգավոր էր դուրս գալ բոլորի դեմ: Հետո ինքս էլ լավ գիտեյի, որ այդպիսի գործողությունները շատ սովորական էին մեր համակարգի համար:
    Ինճպե՞ս են ապրում այդ երկուսը...Եթե չեմ սխալվում, ապա նրանք նույնիսկ մոտ էին իրար հետ: Հնարավոր է, որ անգամ ընկերներ էին համարվում: Ի՞նչ կմտածեն նրանց մասին իրենց երեխաներն ու հարազատները եթե իմանան սրա մասին: Կարդարեցնե՞ն, թե՞ ոչ: Ի՞նչ են մտածում հենց իրենք իրենց մասին: Իրենք իրենց աչքին նմա՞ն են մարդու, թե՞ ոչ, կարողանու՞մ են գտնել ապրելու համար անհրաժեշ պատասխանը...
    Սարսափելի է… Որքան դաժան ես կյանք: Որքա՞ն արժես և որքա՞ն ես պահանջում, որ վճարենք քեզ համար: Ինչպե՞ս ես հաջողում մարդկանց խաբելով բարձրացնել արժեքդ, ստիպել վճարել քեզ համար մի քանի անգամ թա'նկ քան իրականում դու արժես: Աճպարար, խաբեբա ու ,,շառլատանի'' մեկն ես: Ու թե այսպես շարունակես, հավատացնում եմ, վաղը գրոշի արժեք անգամ չես ունենալու…
    Երևի երկար մտորեյի այն երկուսի, հետո էլ երևի մյուս երկուսի մասին, եթե ,,շեֆս'' անհանգիստ շարժումով դեպի պատից կախված ժամացույցը չշրջվեր ու կարծես ինքն իրեն չասեր.
    __Օրն անցավ, բայց գործերը մնացին…
    Այո… Առաջին անգամը չէր, բայց ոչ մի անգամ այսքան հեռուն չէինք գնացել: Եվ ինչու՞, ինչու՞ համար հենց այսօր նա պետք է ասեր ինձ այդ մասին:
    Հաստատ ինչ որ բան այն չէր ու առաջինը, որ մտքովս անցավ` ընկերս էր:
    Հայտնի`, ես կասեյի շատ խելացի անեկդոտի խորը իմաստից դուրս գալով մտածեցի. ,,եթե մեջքս պինդ լիներ, ապա ոչ մի կերպ նա իմ փորին հարվածողը չէր…'', այնպես որ պետք էր զանգահարել ընկերոջս:
    __Ես շտապում եմ,__լռությունը խախտեց ,,շեֆս'',__ինձ թվում է համապատասխան հետևություններ կանես և ճիշտ որոշում կկայացնես: Իսկ հիմա ազատ ես, մինջև վաղը:
    __Ցտեսություն,__ասացի ես ու դուրս եկա:
    շարունակելի

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ասում են, թե
    Հեղինակ՝ ԱնոՍ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.09.2011, 17:06
  2. Կանցնի... Սա էլ կանցնի...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 210
    Վերջինը: 02.08.2009, 01:28
  3. Գրառումներ: 14
    Վերջինը: 22.11.2008, 03:28
  4. Ասում են “Շունը Մարդու Բարեկամն է”… ՞
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.05.2008, 01:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •