Արտակարգ իրավիճակ
շարունակություն
Ընկերոջ ուշացումը երկուսին էլ անհանգստացնում էր: Նա երբեք 45 րոպեյից ավելի չէր ուշանում: Մի կերպ դիմանալով մեկ ժամ, զանգեցին: Երկուսն էլ աղոթում էին, որ լսեն միայն նրա ձայնը: Բայց ավաղ դա այն էր, ինչին նրանք անվանում էին ,,ЧП'', արտակարգ իրավիճակ: Նրանց զանգին պատասխանեց ուրիշ ձայն: Սա նշանակում էր պետք է արագ անջատել տվյալ հեռախոսը, ինչպես էլ վարվեցին ընկերները: Բայց ի՞նչ անեյին: Խուճապի մեջ էին: Մի կողմից ընկերոջը բաժին հասած անհաջողությունը, մյուս կողմից իրենց անմխիթար վիճակը:
__Ի՞նչ անենք,__հարցրեց առաջինը:
__Ոչինչ, պիտի սպասենք: Ինքն ա ասել, որ սենց վախտ իմ մասին մի մտածեք: Եթե կարող եք գլխներիդ ճարը տեսեք ու մի քիչ էլ ինձ պահեք: Եթե պետք լինի ես երկրորդ հեռախոսի վրա կզանգեմ:
Դե ընկերներն էլ, քանի որ իրենց ,,գլխի ճարը'' տեսնելու հնարավորություն չունեյին, անջատել էին առաջին հեռախոսը ու ախ ու վախով սպասում էին երկրորդ հեռախոսի ազդանշանին: Դա նրանց միակ հույսն էր…
Իսկ նա, մտնելով մեզ ծանոթ մուտքը, արդեն վերելակով բարձրացավ հինգերրորդ հարկ, ուրախացած վերցրեց թաքցրած մուգ գույնի ,,շարիկները'' ու վերելակով էլ ցած իջավ: ,,Շարիկները'' գրպանը չդրեց, նորից պահել էր ձեռքում: Գուցե պետք լիներ նորից նրանցից շտապ ազատվել: Բայց այս անգամ դրա հարկը չեղավ:
Դուրս եկավ, շրջանցեց շենքը, մեկ անգամ էլ համոզվեց, որ իրեն հետևող չկա ու նոր միայն դուրս եկավ փողոց:
Առաջինը զանգեց ընկերներին.
__Ալո, հա ես եմ: Ամեն ինչ լավ է: Տասնհինգ րոպեյից ձեր այգում կլինեմ:
Անջատեց ու տաքսի կանգնեցրեց: Երկրորդ զանգը կատարեց արդեն ավտոմեքենայի մեջ նստած: Զանգում էր ,,չորրորդ հարկինին'': Զանգին երկար ժամանակ չէին պատասխանում, բայց վերջ ի վերջո լսվեց ծանոթ ձայնը.
__Ալո, ես եմ ընկեր ջան,__հանգիստ սկսեց նա:
__Հա ախպեր, հո բան չի՞ եղել,__վախեցած ու շփոթված հարցրեց ,,ընկերը'':
__Չէ, ամեն ինչ կարգին ա ընկեր ջան: Ասեցի տենամ դու ո՞նց ես,__հանգիստ ու հուսադրող շարունակեց նա: __ Էնքան արագ ենք իրարից բաժանվում, չենք հասցնում մի երկու բերան խոսենք:
__Ոչինչ ախպեր, ինչ ասեմ: Մեր լավ լինելը գիտես էլի,__խուճապը թաքցնել փորձելով պատասխանեց ,,ընկերը'':
__Ապեր ջան մի խնդրանք ունեմ քեզ ու պետք ա օգնես: Քեզանից բացի ուրիշ ,,հարազատ'' չունեմ:
__Լսում եմ ընկեր ջան, ասա: Գիտես որ դու հարց չունես, ինչ կարողանամ...__համարյա թե իր սովորական դերի մեջ մտավ ,,ընկերը'':
__ Մոտս մի քիչ վատ վիճակ ա, դե փողի հետ կապված: Խնդիրքս էն ա, որ մի քանի օր յոլա տանես: Նոր չենք ճանաչում իրար, գիտես էլի, կորած տեղ չի…
__Ախպերս իմ մոտ էլ լավ վիճակ չի, բայց քեզ համար, հարց չկա…Մի քանի օր էլ, մի բան էլ ավել ախպեր ջան:
Նա իհարկե լավ հասկացավ ,,ընկերոջ" առատաձեռնության պատճառը: Խուճապն ու անհանգստությունը տվեցին իրենց ցանկալի արդյունքը, որից կողմերից մեկը շատ գոհ էր:
__Ես չէի էլ կասկածում ընկեր ջան: Դե առայժմ,__ վերջացրեց նա ու անջատելով բջջայինը գրպանը դրեց:
,,Չորրորդ հարկինն'' էլ անջատեց բջջայինը, ու մտքերի մեջ ընկավ: Օրինակ, թե ինչու՞ ,,յոլա տանելը'' հենց այսօրվանից չի սկսվում: Ինչու՞ էր ընկերոջ մոտ ամեն ինչ կարգին և այդ ինչու՞ էր…Բայց թողնենք նրան իր ինչուների հետ:Նա շատ ազատ ժամանակ ունի և կարող է հանգիստ մտածել ու պատասխանել այդ ինչուներին…
Մի քանի րոպեյից տաքսին արդեն կանգնած էր ընկերնրից մեկի այգու դիմաց: Նա վերջին հազարանոցը վճարելով տաքսու վարորդին իջավ ավտոմեքենայից ու շարժվեց դեպի այգու դռնակը: Քայլելիս զգաց, որ մարմնի ցավող մասերը ավելի են սկսել նվալ, ցավը սաստակացել է և արդեն առանց կաղալու ու ծռմռվելու քայլել հնարավոր չէ: Իրեն ծանոթ ձևով բացեց դռնակը ու շարժվեց դեպի այգու վերջնամասը, որտեղ էլ գտնվում էր փոքրիկ այգեգործի տնակը:
Ընկերները նրան նկատել էին հենց սկզբից, որովհետև ուշի ուշով հետևում էին այն բոլոր ավտոմոքենաներին, որոնք գոնե մի քիչ դանդաղեցնում էին ընթացքը այգուն մոտենալիս:
__Չէ, նրա գալուց ոչ մի լավ բան չեմ գուշակում,__ասաց առաջինը:
__Ըհը,__համաձայնեց երկրորդը: __Մեր վիճակն էլ մի բան չի, բայց նա մեզնից վատ ա, գնանք օգնենք:
Եվ երկուսն էլ ընդառաջ գնալով, թևանցուկ արին իրենց ընկերոջը ու ուղեկցեցին մինչև տնակ: Նա ծանրորեն տեղավորվեց տնակում տեղադրված հին թախտին, հանեց սիգարետը և կրակ խնդրեց: Երկու ընկերներն էլ շտապեցին վառել կրակայրիչները: Նա առանց շտապելու վառեց սիգարետը, ներս քաշեց ծուխը, սովորականից մի քիչ երկար պահելով այն դուրս փչեց ու նայեց ընկերներին: Երկուսն էլ պակաս հոգնած ու տրորված չէին: Նույնիսկ նրան թվաց, թե նրանք ավելի վատ վիճակի մեջ են քան ինքը:
__Ի՞նչ է, շա՞տ վատ եք,__վերջապես հարցրեց նա:
__Դե մենք ոչինչ ապե, քեզանից պատմիր: Ի՞նչ էր եղել, բռնել էին,__հարցրեց առաջինը:
__Շա՞տ ծեծեցին… Չնայած ինչ եմ հարցնում,__հարցրեց ու ինքն էլ պատասխանեց երկրորդը:
__,,Սպալիչնի’’ բռնեցի՞ն, թե՞ հասցրեցիր վրայիցդ ցրել:
__Ո՞ր քաղմասն էր… Շա՞տ փող տվեցիր…
Իրենք հարցնում ու իրենք էլ գտնում էին իրենց հարցերի տրամաբանական պատասխանները, քանի որ կատարվածը, ինչպես երևում էր, երկուսին էլ քաջ ծանոթ էր: Եվ դեռ պարզ չէ թե ինչքան կշարունակեյին նրանք իրենց հարց ու պատասխանը, եթե նա չնդհատեր ասելով.
__Ապե հլը երկուսդ էլ մեկ րոպե լուռ մնացեք, կարա՞ք… Ոչ մեկ էլ չբռնեց, ոչ մեկին էլ չբռնեցին,__ապա հանելով գրպանից շարիկանման զանգվածները դրեց այն փոքրիկ սեղանին ու շարունակեց,__վերցրեք, բացեք… Ես չեմ կարող:
Ընկերները զարմացած իրար նայեցին: Չէ, մի բան հաստատ այն չէ, մի բան եղել է և վատ բան… Որովհետև նա երբեք այդ ,,պրոցեսը” ուրիշ մեկին չէր վստահում: Ամեն ինչը ինքն էր անում. Լվացնում էր արդեն լվացված պարագաները, մի քանի անգամ սպիրտով մաքրում էր օգտագործվող տարաները… Մի խոսքով նա այն թմրամոլներից էր, որի մասին ասում էին, որ ,,շատ քթի մազ մարդ ա”: Եվ սա էր պատճառը, որ հիմա ընկերները զարմացած ու վախեցած իրար էին նայում, թե ո՞վ նրանցից պետք է համարձակվի ստանձել գլխավոր դերը:
__Ի՞նչ է, չե՞ք կարող,__հարցրեց նա տեսնելով նրանց անհամարձակ շարժումները:
__Կարանք ապե ջան, եթե լավ չես մենք կանենք,__ավելի համարձակ գտնվելով ասաց առաջինը, ապա դառնալով ընկերոջը,__դե էլ մի դմբրվածի պես կանգնի, բոլորս էլ լավ չենք, անցանք գործի:
Ուրիշ անգամներ նա`, եթե նույնիսկ ինքն էլ չլիներ գլխավոր դերում, ապա պետք է ուշի ուշով հետևեր կատարվող բոլոր գործողություններին, բայց այս անգամ բոլորովին չխառնվեց: Եվ երևի սա էր պատճառը, որ ընկերները ավելի համարձակ դառնալով շուտ վերջացրեցին ,,գործը” ու նրանցից մեկը բարձրաձայն հայտարարեց.
__Պատրաստ ա ընկեր, բայց սպասիր, կբերենք քեզ մոտ:
Չմանրամասնենք շատերի համար տհաճ, զզվելի ու հակակրանք առաջացնող երևույթը: Ասեմ միայն, որ քիչ անց արդեն ամեն ինչ չէր, որ վատ էր: Նահանջել էին ծանր ու ցավ պատճառող մտքերը, իրենց տեղը զիչելով մի թեթև դատարկության: Անկշռելիության զգացողությունը իրեն հատուկ հաճելի հանգստությամբ պարուրել էր այգու փոքրիկ տնակը իր այցելուների հետ միասին: Եվ այդ տնակը արդեն այդքան էլ փոքրիկ չէր : Եվ օրն էլ կարծես թե բարի էր: Իսկ այն ամենը ինչ եղել էր, կարծես այսօր չէր, կարծես վաղու՜ց շատ վաղուց էր…
Վերջապես մտածեցին, որ տուն գնալու ժամանակն է: Միշտ տուն գնալուց առաջ, գոնե մոտավոր ծրագրում էին վաղվա անելիքը: Իսկ վաղվա ,,անելիքը” պարզ չէր: Ի՞նչ են անելու… Ո՞նց են անելու…Որտեղի՞ց են նորից գումար հայթհայթելու…
__Չորս, գուցե նաև հինգ օրվա ,,պայոկ” ունենք,__հանգիստ ասաց նա,__այ դրանից հետո ինքս էլ չգիտեմ, թե ոնց է լինելու…
__Աստված մեծ ա… Մի ճար կգտնենք…
__Դե, մինչև վաղը…Բարի գիշեր…
Վերջ


Մեջբերել

.Պատմվածքը՝, եթե իհարկե հետաքրքիր է, նվիրել եմ իմ լավ բարեկամներին, որնք համարա թե այսպես էլ գտան իրար (փառք աստծո), Ու եթե դեռ կան երկու անբաժանելի մասեր, որոնք ճակատագրի հեգնանքով կորցրել են իրար, թող արժանանան պատմվածքիս հերոսների բախտին...

Էջանիշներ