լեյբորիստական
կոնսերվատիվ
լիբերալ-դեմոկրտական
ոչ մեկը
որ կուսակցությունը կհաղթի, իսկ այ ով կդառնա վարչապետ ես ներկայացրել եմ ամենահավանական թեկնածուներին, Մեծ Բրիտանյան համարվելով պառլամենտական երկիր ավելի շատ կարևորվում է պառլամենտական մեծամսնություն հասկացությունը: Իսկ հարցը բավականին նորմալ և իմաստալից է որ քաղաքական կուսակցությունը կհաղթի, ոչ մեկը պատասխանի դեպքում միանձնյա կառավարում տեղի չի ունենա: Կստեղծվի կոալիցիա, իսկ այ այդ կոալիցիոն բանակցությունների արդյունքում ով կգա վարչապետ, դա երևում է իմ առաջարկած թեկնածուների ցանկից: Ասենք չի կարա նենց լինի որ լեբորիստները ու լիբերալ դեմոկրատները միավորվեն ու Տիգրան Սարգսյանը դառնա վարչապետ:
Չէ իրականում էդպես չէ, Մեծ Բրիտանիայում ընտրատարածքում հաղթելն ու ձայներ հավաքելը տարբեր բաներ են: Շատ հնարավոր է, որ կուսակցություններից մեկը հաղթի ավելի շատ ընտրատարածքներում ու ավելի շատ տեղեր գրավի պառլամենտում, սակայն մյուս կուսակցությունը ավելի շատ ձայն հավաքի ու հենց իր ներկայացուցիչը դառնա վարչապետ: Այստեղ եթե ինչ-որ մի կուսակցություն ընտրատարածքում հաղթում ա, ապա այդ ընտրատարածքի բոլոր ներկայացուցիչները պառլամենտում դառնում են այդ կուսակցության ներկայացուցիչ:
Օրինակ եմ բերում. ենթադրենք Մեծ Բրիտանիայում կա 30 ընտրատարածք, ասենք Լիբերալ-Դեմոկրատները հաղթում են 15 ընտրատարածքներում, կոնսերվատիվները 10 իսկ լիբերալները 5 ընտրատարածքում: Լիբերալ-Դեմոկրատները դառնում են մեծամասնություն Պառլամենտում, սակայն իրականում նրանց ընտրատարածքները փոքր բնակչություն ունեցող կոմսություններ են, իսկ կոնսերվատիվներինը մեծ (ենթադրենք Լոնդոն, Բիրմինգհեմ, Լիվերպուլ): Հետևաբար չնայած փոքրամասնություն լինելուն կոնսերվատիվները ավելի շատ ձայներ կստանան ու հենց իրենց ներկայացուցիչը կդառնա վարչապետ: Նույն սիստեմը որոշակի փոփոխություններով գործում ա ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ: ԱՄՆ-ի պատմության մեջ մի քանի դեպք է եղել, երբ նախագահական ընտրություններում նախագահ դարձած թեկնածուն ավելի քիչ ձայներ է հավաքել, քան չհաղթածը:
Դրա համար էլ խնդրում եմ հարցումը հստակեցնել, խոսքը վարչապետի մասի՞ն ա, թե Պառլամենտի:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 29.04.2010, 17:32:
I may be paranoid but no android!
Ձայնալար (29.04.2010)
Քանի որ ես Մեծ Բրիտանիայի սահմանադրությունից ու ներքաղաքական իրավիճակից անտեղյակ եմ, ու արդեն քվեարկողներ են եղել, հարցումն ամեն դեպքում չեմ խմբագրի, բայց հետագայի համար՝ փոքր ինչ թեմայից շեղվելով ասեմ, որ ցանկալի է գրեթե միշտ «չգիտեմ» տիպի տարբերակ ներառել հարցումներում, քանի որ՝ մեջբերում եմ կանոնադրությունից.
2.4.2. Հարցումը պետք է լինի հստակ ձևակերպված, և նրանում պետք է ներառվեն հարցման բոլոր հնարավոր պատասխանները և (կամ) առկա լինի «այլ տարբերակ» տիպի կետը:
Վերջին խմբագրող՝ Adriano: 29.04.2010, 17:43:
Ավելացնեմ, որ իհարկե բրիտանական ընտրական համակարգը այնքան էլ կատարյալ չէ, սակայն խնդիրը ավելի ընդհանուր է, ուղղակի քվիարկեք թե որ կուսակցությունը իր դեմինանտությունը կպահի ընդհանուր վերցրած:
Հարցումը ինչու՞ ա բազմակի ընտրության հնարավորությամբ:
DIXIcarpe noctem
Yellow Raven (29.04.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ