User Tag List

Նայել հարցման արդյունքները: Որ կուսակցությունը կհաղթի Մեծ Բրիտանիայում սպասվող պառլամենտական ընտրություններում

Քվեարկողներ
6. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • լեյբորիստական

    0 0%
  • կոնսերվատիվ

    5 83.33%
  • լիբերալ-դեմոկրտական

    1 16.67%
  • ոչ մեկը

    1 16.67%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Ով կզբաղեցնի Դաունինգ փողոցի N10 տունը մոտակա մի քանի տարիներին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ով կզբաղեցնի Դաունինգ փողոցի N10 տունը մոտակա մի քանի տարիներին

    Հարգելի ակումբցիներ բոլորս էլ գիտենք թե Մեծ Բրիտանիան ինչպիսի հզոր պետություն է: Նա դարերով կարողանում է պահել իր առաջատար դիրքերը: Մեծ Բրիտանիյայում տեղի ունեցող գործընթացները շատ կարևոր են աշխարհի համար: Ինչպես գիտեք սկսվել են Մեծ Բրիտանիայի պառլամենտական ընտրությունների մրցավազքը: Եվ նման երկրի վարչապետի ընտրությունը էական նշանակություն ունի ինչպես քաղաքական , այնպես էլ միջազգային տնտեսական շրջանակներում: Դաունինգ փողոցը համարվում է Լոնդոնի ամենահին փողոցներից մեկը: Այն հիմնվել է 1680 թվականին Ջորջ Դաունինգի կողմից: Այս փողոցի վրա արդեն 200 տարի է տեղակայված են բրիտանական կառավարության անդամների ռեզիդենցիաները, կան նաև այլ պետական շենքեր: Այս շենքերից կարևորագույն տեղ ունի համար տասը, որը համարվում է բրիտանական վարչապետների տունը, որոնք իրավունք են ունենում այնտեղ ապրել պաշտոնավարման տարիների ընթացքում: Ահա մի քանի շաբաթ հետո այս տունը կունենա իր նոր բնակիչը, կամ հինը կմնա: Սա արդեն պարզ կդառնա ընդհանուր ընտրությունների արդյունքում: Մեծ Բիտանիայում գոյություն ունեն երկու հզոր կուսակցություններ այսպես կոչված լեյբորիստական և կոնսերվատիվ, որոնց միջև տարիներ շարունակ պայքար է գնում: Սակայն այս տարվա հետաքրքրությունը այն է, որ սկսել է ժողովդրի համակրանքը վայելել այսպես կոչված լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, և քանի որ մեծ են շանսերը, որ գլխավոր կուսակցությունները չեն հավաքի այնքան ձայներ, որ ղեկավարեն միանձնյա, շատ է մեծանում այս կուսակցության դերը:

    Այսպիսով լեյբորիստական թևը ներկայացված է ներկայիս վարչապետ Գորդոն Բրաունով,



    այսինքն, լեյբորիստների հաղթանակի դեպքում նա կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Գորդոն Բրաունին լավ ժառանգություն չհասավ իր նախորդի` Թոնի Բլեյերի կողմից, պատերազմներ իրաքում և աՖղանստանում, մի շարք սկանդալներ և այլն, որոնք էապես խարխլեցին Լեյբորիստների դիրքերը:

    Կոնսերվատիվ կուսակցությունը ներկայացված է Դեյվիդ Քեմրոնով,



    որը համարվում է ամենահավանական հաղթողներից մեկը, երիտասարդ , բավականին կտրուկ քաղաքական գործիչ է, սակայն այնքան էլ փորձառու չէ, և վերջի վերջո ներկայացնում է կոնսերվատիվ թևը, որը ավելի կոնսերվատիվ սկզբունքներ ունեցողների կուսակցություն է:

    Վերջին`լիբերալ-դեմոկրտական կուսակցությունը ներկայացված է Նիք Կլեգգով:



    Որը ևս երիտասարդ է և ավելի լիբերալ հայացքների տեր մարդ:

    Ով կլինի Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը եկեք այստեղ քննարկենք և տեսնենք որքանով էին ճիշտ մեր դատողությունները: Եվ փորձենք հասկանալ ինչպես դա կանդրադառնա ՀՀ վրա, մասնավորապես ցեղասպանության ընունման տեսանկյունից:
    Վերջին խմբագրող՝ Adriano: 29.04.2010, 16:15:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (08.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ կանխատեսությունները մոտակա ապագայի մասին
    Հեղինակ՝ Արքա Նաիրի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 08.05.2018, 17:15
  2. Տեղեկացնում ենք մոտակա միջոցառումների մասին
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 220
    Վերջինը: 03.04.2013, 20:38
  3. Արձակ. «Քյարփինջահավաք Տունը…»
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.02.2012, 12:56
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 29.05.2011, 12:01
  5. Արձակ. Ստվարաթղթե տունը
    Հեղինակ՝ Hab, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.05.2011, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •