User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: 1-3 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    1-3 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ

    Թեման մայրությանը չի վերաբերվում, այլ բալիկներին, բայց երևի ամենահարմարն էս բաժնում բացելն է:
    Որոշեցի մի երկու բլոգային գրառում բերել էստեղ, քանի որ մտածեցի` Ակումբում փոքր բալիկներով մամաներ կան, գուցե ինֆորմացիան օգտակար լինի նրանց համար:
    Նախ ասեմ, որ թեման գրքային չի, այլ իմ աշխատանքային փորձի վրա հիմնված, բայց չգիտեմ` ինչքանով պետքական կլինի ուրիշներին...



    Հունցել-մունցել, ցեխոտվել-ներկոտվել


    Կամ այն մասին, թե ինչ կրեատիվ բաներ կարելի է անել մեկից երեք տարեկան բալիկների հետ` նրանց զարգացմանը նպաստող:

    Էս թեման շատ-շատ մեծ է, դրա համար էս անգամ մենակ մի կողմը կներառեմ:
    Նախ ասեմ, որ էս մի գրառումս չի ներառելու ոչ մի սիրուն-միրուն բաների պատրաստում, այլ երեխայի զարգացմանը նպաստող կրեատիվ խաղեր, զվարճալիքներ:

    Փոքր բալիկների համար կարևոր է բոլոր զգայարանների զարգացումը ու դրանց նպաստող ակտիվությունները:
    Ինչի մասին որ ուզում եմ գրել հիմա, շոշափելիքի զգայությունն է, որով երեխան լիքը բան է սովորում, ճանաչում է աշխարհը: Ու շոշափել ասելով` միայն ձեռքի զգայությունը նկատի չունեմ, այլ ամբողջ մարմնի մաշկով զգալը:
    Մեկ-երկու տարեկան երեխաների հետ լիքը բաներ կարելի է անել, որոնց ժամանակ ինքը կարող է ամբողջ մարմնի զգայությունը զարգացնել:
    Ինչու է կարևոր ամբողջ մաշկի հետ աշխատելը, սա մի առանձին թեմա է, որին չեմ անդրադառնա: Միայն ասեմ, որ տակտիլ զգայությունների զարգացումը երեխայի զգացմունքների, մարդկանց ու աշխարհի հանդեպ նրա վերաբերմունքի ձևավորման, ինչպես նաև ինքնաճանաչողության գործում շատ կարևոր դեր ունի: Հենց դրա համար է, որ փոքրիկները անընդհատ ձեռք են տալիս ինչին պատահի. դա ճանաչողության կարևոր մասն է:

    Մի քանի հեշտ զվարճալիքներ, որոնք կարելի է անել ամենափոքրիկների հետ` մաշկային զգացողությունը զարգացնելու համար:
    Նախ և առաջ, ջրով: Կարելի է փոքրիկ տաշտակի կամ տափակոտ խաղային արկղի մեջ մի քիչ գոլ ջուր լցնել, մեջն էլ մի քիչ ավազ, ու երեխային մոտ թողնել` մենակ իր պամպերսիկով: Ավազի փոխարեն կարելի է մանկական օճառ տալ, ջուրը քչացնել, ու սովորեցնել օճառը գրսել տաշտակի հատակին, հետն էլ սպունգ ավելացնել գործին, որով երեխան ահագին փրփուր կսարքի: Եթե երկու տարեկան է ու կարող է փչել, կարելի է սովորեցնել օճառոտ ձեռքի բութ մատն ու ցուցամատը միացնել իրար և փչել արանքը` միջից օճառի մեծ պղպջակ դուրս փչելով:

    Բացի ջրից, տաշտակի կարելի է ուրիշ բաներով լցնել: Ասենք` էփած ու հովացրած մակարոն: Թողնել, որ բալիկը լողա մեջ, փաթաթի իրեն դրանով, անի ինչ ուզում է: Եթե երեխան մի քիչ մեծ է, կարելի է տաշտակը լցնել հում լոբու հատիկներով. մի տարեկանները անպայման կփորձեն բերանը տանել հատիկները, էնպես որ իրենց լոբի պետք չի: Բայց երկու տարեկանների համար լոբու մեջ լողալը երանություն է:

    Կարելի է հատակին կլյոնկա փռել ու լիքը մանկական կրեմ լցնել վրան, որոնք վտանգավոր չեն անգամ համտեսելու դեպքում: Ու ճստոյին առանց հագուստի նստեցնել էնտեղ, եթե փոքրիկները մի քանիիսն են` ավելի լավ: Իրենք իրենց և կողքիններին մի լավ կկրեմոտեն` երջանկության գագաթնակետին հասնելով:
    Երկու տարեկանից սկսած` կրեմի փոխարեն կարելի է օգտագործել սափրվելու փրփուր` զգայուն մաշկի համար (հակաալերգիկ): Ամբողջ փրփուրը դատարկել, ու թողնել, որ երեխաները խաղան դրանով` օգտագործելով իրենց ողջ մարմինը: Եթե ուզում եք իմանալ` ինչ հավես բան է, անպայման ինքներդ փորձեք: Սափրվելու փրփուրով կարելի է ձնագնդի սարքել, ձնեմարդ, կարելի է դեմքին մորուք սարքել: Ցանկության դեպքում մեջը ավելացնել գույներ. կան հատուկ ներկեր, որոնք երեխաների համար են և թունավոր չեն (եթե էդպիսիներ չեն ճարվում, պարզապես խմորեղենի ներկեր օգտագործել, բայց դրանց գույնը ուշ է անցնում մաշկից):

    Շատ հավես բան է ամբողջ մարմնով ներկելը: Հատակին` սպիտակ կլյոնկայի վրա, լցնել տարբեր գույնի պաստայատիպ ներկեր` նախատեսված երեխաների համար, ու թողնել, որ ներկեն իրենց իսկ ձեռքերով` առանց վրձինների: Սկզբից մատով կփորձեն, հետո ամբողջ ձեռքով, հետո ոտքերով ու մարմնով: Միայն պիտի կողքներին լինել, որ չպլստան, ընկնեն: Եթե էդքան էքստրիմ չեք ուզում, կարելի է նույնը սեղանի վրա անել` թղթով ու ձեռքերով:

    Հիմա մի քիչ կոնկրետ ձեռքերի շոշափելիքի ու մատների մկանների զարգացմանն ուղղված խաղերի մասին:

    Պլաստլինը շատ կարևոր է մանկական տարիքում: Արժի ինչքան հնարավոր է շատ պլաստիլինի խաղեր առաջարկել բալիկներին. իրենց հետ հունցել ու բաներ պատրաստել:
    Բացի պլաստիլինից, շատ հավես կարելի է խաղալ կավի, գիբսի ու վաքսի հետ, եթե երեխաները մի քիչ ավելի մեծ են` 2+: Վաքսի դեպքում պիտի շատ զգույշ լինել, որովհետև այն կարելի է հունցել միայն հալացնելու դեպքում, իսկ շատ տաք վիճակում ինքը վտանգավոր է:

    Դատարկ կաթի տուփի ներքևի մասը խորանարդի չափով կտրել, մեջը լսնել սառույց ու ավելացնել գիբս (կամ կավ, կամ էլ վաքս): Սպասել մինչև քարանա: Հանել տուփի միջից: Սառույցները միջից հալվելով դուրս կհոսեն` դարձնելով գիբսը կրծոտած պանրիկ, մկնիկի տուն կամ ինչ մտքովդ անցնի` տարբեր անցքերով: Լիքը կրեատիվ մտքերի առարկա: Մատները մեջը մտցնել, ծակերը մեծացնել, քանդել, տեսնել` խորքից ինչու է դեռ ջուր հոսում, վրան ներկել, մեջը շարիկ քցել և այլն և այլն...
    Գիբսը կարելի է ամուր տոպրակի մեջ էլ պնդացնել` ջրի հետ խառնելով ու տոպրակի բերանը փակելով: Գիբսը դանդաղ է քարանում ու էդ ամբողջ ընթացքում երեխաները սովորաբար ձեռքերով հունցում են իրենց տոպրակի զանգվածը` մինչև այն ի վերջո քարանում է: Դրանից հետո հանում եք տոպրակից ստացված արձանիկը ու վրան նկարազարդում: Կարելի է տոպրակի քարանալու ընթացքում իրեն ձեռքերով որոշակի տեսք տալ` գնդակ, սրտիկ, տուն և այլն: Գիբսը նրանով է նաև հավես, որ քարանալու ընթացքում կարգին տաքանում է, ու սառը զանգվածը երեխայի ձեռքի մեջ քիչ-քիչ դառնում է ահագին տաք` հետաքրքիր զգացողություններ առաջացնելով:
    Բացի դրանից կարելի է պարզապես հունցել գիբսը սեղանի վրա` տարբեր բաներ պատրաստելով:

    Բացի սրանից, երեխաների հետ կարելի է պատրաստել խմորներ` միայն հունցելու և ոչ ուտելու համար նախատեսված: Ամենահեշտ խմորներից է` ալյուր, աղ, ջուր կամ նաև ձեթ: Հնարավոր է նաև ավազ ավելացնել` շոշափելիքի զգայությունն ուժեղացնելու համար: Էդպիսի խմորներից կարելի է ինչ ասես պատրաստել, ներկել դրանք, չորացնել (ձեթով խմորը չի չորանում, բայց շատ հավես է հունցվում): Դրանց հավեսն էն է, որ երեխայի հետ ես պատրաստում իր խմոր-պլաստինինը, ոչ թե պատրաստի գնում:

    Իսկ իմ ամենասիրած հրաշք-խմորը օսլայով խմորն է, որը շատ մի զարմանալի բան է: Մի մեծ թասի մեջ լցնում եք մի տուփ օսլա, խմորեղենի ներկ` ցանկացած գույնի, ու ջուր: Եվ սկսում խառնել, պիտի ահագին ջրիկ լինի: Ամբողջ զանգվածը լցնում եք սեղանին, ինքը շատ նման է հեղուկի, անմիջապես տարածվում է սեղանով մեկ, բայց երբ ձեռք ես տալիս, տեսնում ես, որ լրիվ հունցելի, ռետինատիպ խմոր է, որը արագ հավաքում է իրար վրա, ու հենց թողնես, նորից տարածվում է սեղանով մեկ: Երեխաների ամենասիրած հունցելիքներից է, և կարող են ժամերով մնալ մոտը: Վրան կարելի է անընդհատ ջուր ավելացնել, որ չչորանա ու մնա ռետինատիպ:

    Երևի շոշափելիքով խաղերի մասին էսքանը հերիք էր, եթե ինչ-որ մեկը հաջողացրեց մինչև վերջ կարդալ ու ինչ-որ հարցեր ունի, հաճույքով կպատասխանեմ:

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (07.06.2011), Ariadna (02.04.2012), armen9494 (27.12.2011), CactuSoul (29.04.2010), Cassiopeia (29.04.2010), Geson (07.05.2010), Kita (28.04.2010), Tig (27.12.2011), Tirim-tim (11.02.2012), Varzor (27.12.2011), Yeghoyan (28.04.2010), Արևհատիկ (28.04.2010), Լուսաբեր (28.04.2010), Հայկօ (05.06.2010), Ձայնալար (04.05.2010), Նաիրուհի (07.06.2011), Ուլուանա (28.04.2010), Ֆոտոն (11.02.2012)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դնել-հանել, մտնել-դուրս գալ, լցնել-թափել

    Ամենափոքրիկների հետ խաղալիս լավ է հիշել, որ քիչը բավական է: Պետք չի ակնկալել մեգակրեատիվ խաղեր կամ եսիմ ինչ ձեռքի աշխատանք: Էս տարիքում կարևորը ամեն ինչ փորձելն է, զգայություններն ու երևակայությունը զարգացնելը, շրջակա աշխարհն ու սեփական ես-ը ճանաչելը:
    Փոքրիկների մոտ ամենահավեսը էն է, որ իրենք բնական հետաքրքրասիրություն ունեն ամեն ինչի հանդեպ, ու էդ տարիքում շատ բաց են ամեն տեսակի ինֆորմացիայի ու փորձի հանդեպ: Դա այն տարիքն է, երբ սովորելու ցանկությունը մեծ է, քան երբևէ: Ու դա պիտի լավ օգտագործել:

    Փոքրիկ բալիկները հակված են ամեն ինչ բերանը տանել: Դա հենց այնպես չի: Դա իրենց ճանաչողության գլխավոր ձևն է: Տեսողությունը դեռ թույլ չի տալիս էնքան ինֆորմացիա ստանալ, որ մի բան հասկանան, շոշափելիքը նույնպես չի բավականացնում հասկանալու, թե ինչի են ձեռք տվել, ու երեխան անմիջապես դիմում է համի զգացողությանը: Դա իր առաջնային զգացողությունն է, որով փորձում է ճանաչել աշխարհը:
    Դրա համար շատ կարևոր է ուշադիր լինել, որ փոքրիկ բալիկների շուրջը մանր առարկաներ չլինեն. դրանք անմայման կհայտնվեն նրա բերանում` վտանգ առաջացնելով:

    Բացի իրենց բերանի մեջ բաներ դնելուց փոքրիկները սիրում են նաև տարբեր առարկաներ իրար մեջ դնել: Դրանով նրանք սովորում են չափը ու ձևը: Ու պստոների ամենասիրելի խաղալիքները նրանք են, որոնք իրար մեջ մտնող տարբեր մասերից են բաղկացած:
    Բայց պստոներին գոհացնելու համար հեչ անպայման չի խաղալիքներ ունենալ: Հերիք է մի մեծ տուփի մեջ լցնել տարբեր տեսակի ու չափի պլաստմասե կամ թղթե դատարկ տարաներ` ուտելիքից կամ այլ ապրանքներից մնացած, ու իրենց նստեցնել դիմացը: Հենց հատակին` գորգի վրա: Իրենք երկար կզբաղվեն` ամբողջ եղած-չեղածը հերթով կամ անհերթ հանելով ու իրար մեջ խցկելով, դուրս բերելով: Մի տուփը մտցնել մյուսի մեջ, հետո էլ հանել, ուրիշի մեջ մտցնել. ինչ կարող է լինել ավելի հավես:

    Բալիկները սիրում են նաև իրենք խցկվել բոլոր փոքրիկ անկյունների ու անցքերի մեջ: Իսկական կմկնիկների պես: Դեռ քայլել էլ չգիտեն, բայց արագ չոչ են անում` աչքն ընկած ցանկացած անցքի ուղղությամբ:
    Թե չոչ անող, թե ավելի մեծ տարիքի բալիկների` անկյուններ ու անցքեր մտնելու ցանկությունը բավարարալու ամենահեշտ միջոցը սենյակի մեջ սենյակ սարքելն է: Դրա համար բավական է սենյակի որևէ մի անկյուն կահույքով (թեկուզ միայն աթոռներով) էնպես փակել, որ մտնելու միայն մի անցք լինի` իրենց չափերին համապատասխան. էդ իերնց տունիկը կդառնա: Կամ կարելի է պարզապես սեղանը ծածկել մինչև գետին հասնող ծածկոցներով, վերմակներով` դարձնելով վրան. իրենք երկար կխաղան մեջը: Էդ հարցում կարելի է զոռ տալ երևակայությանը ու նայել սենյակի հարմարությանը. բունիկներ սարքելու հաստատ լիքը հնարավորություն ու ձև կարելի է գտնել:

    Փոքր էրեխեքը մի աննկարագրելի ձգողություն ունեն ջրի ու դրա հետ կապված գործողությունների հանդեպ: Ու ջուրը մի տեղից մյուսը լցնելը երանության գագաթնակետն է: Իհարկե դրան անմիջապես հետևում է ձեռքի ափերով իրենց արածը կարգին ստուգելը:
    Հաճախ կարելի է տեսնել, թե ոնց են պստոները բաժակի ջուրը լցնում սեղանին ու ձեռքի ափերով չփչփացնում մեջը, կամ ամբողջ ձեռքը մտցնում բաժակով ջրի մեջ: Պիտի իրենց հնարավորնս շատ թողնել ջրի մոտ` ջրով տարբեր խաղեր կազմակերպելով կամ գոնե պարզապես ջրով լի աման տալով: Ջրի մեջ լիքը բաներ կարելի է խառնել` երևակայությանը ազատություն տալով: Կարելի է նաև նույն էդ տարբեր չափի տարաները լցնել ջրի մեջ, ու էրեխեքը կսկսեն ջուրը մի ամանից մյուսը լցնել:
    Ինչ ես եմ սիրում անել, տարբեր ամաններով գունավոր ջրեր սարքելն է: Գույները իհարկե պիտի անվնաս լինեն. մեզ մոտ կան հատուկ երեխաների համար նախատեսված ներկեր, որ եթե ուտեն էլ, բան չի լինի: Եթե ձեռքի տակ նման բան չկա, էլի կարելի է դիմել խմորեղենի ներկերի օգնությանը:
    Ուրեմն դնում եք իրենց դիմաց տարբեր գույնի ջրերով մեծոտ ամաններ ու տալիս տարբեր չափսերի տարաներ: Հետները կարելի է խաղալ` ցույց տալով, թե ոնց մի գույնը մյուսի հետ խառնվելով` ուրիշ գույն է ստացվում: Կապույտն ու դեղինը խառնես, կանաչ կդառնա, կապույտն ու կամիրը` մանուշակագույն, կարմիրն ու դեղինը` նարնջագույն...
    Էդպես համ ջրի հետ խաղալու պահանջն է հագենում, համ իրար մեջ լցնել-դուրս թափելու, համ էլ գույնի զգացողությունն է ձևավորվում:

    Ներս լցնելու ու դուրս թափելու ցանկությունը էրեխեքի մոտ ուրիշ տարբեր բաներում էլ է արտահայտվում: Ամենապարզը, որ հաճախ անում են, ինչ-որ բանով լիքը ամանը հանգիստ վերցնելն ու շուռ տալն է: Կամ կարելի է տեսնել, թե ավազով լի արկղի մոտ նստած երեխան ոնց է բահով ավազը դուրս թափում: Փոխարեն ասելու` մի արա, կարելի է ուղղակի մի ուրիշ աման դնել կողքին` առանց ոչինչ ասելու... Ինքը ավազը կսկսի էդ ամանի մեջ լցնել: Հետո էլ ամանի միջից` նորից արկղմի մեջ:

  4. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (07.06.2011), armen9494 (27.12.2011), CactuSoul (29.04.2010), Cassiopeia (29.04.2010), Chilly (07.05.2010), Kita (28.04.2010), murmushka (04.05.2010), Tig (27.12.2011), Tirim-tim (11.02.2012), Varzor (27.12.2011), Yeghoyan (28.04.2010), Ամմէ (19.02.2013), Արևհատիկ (28.04.2010), Գեա (02.05.2010), Լուսաբեր (28.04.2010), Հայկօ (05.06.2010), Ձայնալար (04.05.2010), Նաիրուհի (07.06.2011), Ուլուանա (28.04.2010), Ֆոտոն (11.02.2012)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաշել-քաշքշել, ճմրթել-պատռտել

    Ձեռքի մկանների զարգացման համար կարևոր է երեխային հնարավորություն տալ քաշքշել և պատռտել, հատկապես որ իրենք էլ շաաատ են սիրում էդ գործողությունները:
    Գրեմ մի քանի փոքրիկ և հեշտ զվարճալիքներներ էս թեմայով:

    Ամենապարզը որ կարելի անել, երեխայի շուրջը մի քանի ռուլոն թուղթ դնել, հենց ռուլոն, որովհետև իրենք հավեսով բացում են թղթերը ու պատռտում: Եթե զուգարանի թուղթերը ճստոյի առջև շատ խորթ է թվում, կարելի է նմանատիպ ռուլոններով թղթեր առնել, որոնք նախատեսված են մաքրության համար կամ օգտագործվում են` որպես թղթե սրբիչ: Երևանում էլ կան. սուպերկարկետներում տեսել եմ, հենց զուգարանի թղթերի մոտ էլ վաճառվում են ու տեսքով շատ նման են: Այ էդ ռուլոնները որ մի տարեկան երեխային տաք, ինքը շատ գոհ ու երջանիկ կլինի, հետն էլ ձեռքի մկանները ահագին կզարգանան: Իհարկե, ամբողջ բացելու ու պատռտելու է, ու դա շատ լավ է. պիտի դրան պատրաստ լինեն:
    Մի քիչ մեծ տարիքի երեխեքին` երկու-երեք տարեկան, կարելի է ավելի ամուր թուղթ տալ` հին ու նակարազարդ ամսագրեր ասենք:
    Կարգին կպատռտեն: Հետո էլ կխաղան իրենց պատռտածով: Կարելի է դրա շաւորնակությունն էլ վերածել կրեատիվ ապլիկացիայի: Մի մեծ թղթի վրա բալիկների հետ սոսնձել ամբողջ պատռտած գունավոր թղթիկները: Ավելի մանրամասն այն մասին, թե ինչպես են փոքրիկները սոսնձի հետ խաղում ու բաներ կպցնում, ուրիշ անգամ կգրեմ:
    Երեխաների պատռտելու հակումը պետք է լավ հիշել, ու նրանց հեռու պահել կարևոր թղթերից կամ բարակ (սովորական) էջերով գրքերից. իրենց համար հատուկ հաստ ստվարաթղթե էջերով գրքեր կան: Բայց դրա հետ միաժամանակ` արժի իրենց ուրիշ բաներ ճմրթելու և պատռտելու հնարավորություն տալ: Համ զվարճալի է, համ օգտակար:

    Մյուս զվարճալիքը: Մաքրության համար նախատեսված` հիգիենիկ ռետինե ձեռնոցի մատներից գունավոր թելեր եք կապում կամ թելերով տարբեր տեսակի ու գույնի թղթեր ամրացում: Եվ հագնում ձեռնոցը: Նման ձեռնքոց հագին ունենալով` ընդամենը պետք է այն պահել փոքրկի դիմաց ու շարժել մատները: Ինքը կսկսի թելերն ու թղթերը քաշքշել` զվարճանալով իր տեսածից ու արածից: Սա հենց ամենափոքրերի համար` անգամ մինչև մի տարեկանը, շատ լավ խաղ է:

    Կարելի է ամուր պարան կապել տան մի անկյունից մյուսը ու վրան կախել տարբեր փուչիկներ` սովորական, ձվաձև և նեղլիկ, երկարավուն, որոնք հիմնականում նախատեսված են դրանցով տարբեր կենդանիներ սարքելու համար: Զվարճալիքը լավ է հատկապես մի տարեկանների համար, որոնք դեռ չոչ են անում, բայց արդեն քիչ-քիչ ուզում են ոտքի կանգնել: Փուչիկները պիտի լինեն էն բարձրության, որ փոքրիկի ձեռքերը հասնեն: Ինքը կսկսի ձեռքով խաղալ հետները, բարակները` բռնել քաշքշել: Երկու ձեռքվ փուչիկից բռնելով` կփորձի վեր բարձրանալ կամ առնվազն մի ոտքը գետնին դնել` հենվելով մյուսի ծնկին: Համ ձեռքերի մոտորիկայի համար է լավ վարժանք, համ ոտքերի:
    Էդ պարանից ուրիշ բաներ էլ կարել է կախել: Երևակայության լայն դաշտ է` թղթեր, թելեր, թաշկինակներ, խաղալիքներ...

  6. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (07.06.2011), Ariadna (06.05.2010), armen9494 (27.12.2011), Arpine (27.12.2011), CactuSoul (05.05.2010), Chilly (07.05.2010), murmushka (04.05.2010), Tig (27.12.2011), Varzor (27.12.2011), Yeghoyan (04.05.2010), Գեա (04.05.2010), Հայկօ (05.06.2010), Ձայնալար (04.05.2010), Նաիրուհի (07.06.2011), Ուլուանա (01.01.2012), Ռուֆուս (04.05.2010), Ֆոտոն (11.02.2012)

  7. #4
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա գիրքը Պուճուրների համար նախատեսված գրքեր կան, հաստ ստվարաթղթից ու կլոր անկյուններով էջերով:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  8. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա գիրքը Պուճուրների համար նախատեսված գրքեր կան, հաստ ստվարաթղթից ու կլոր անկյուններով էջերով:
    Էդ գրքերն իմ տղու ամենասիրելի զբաղմունքն են, ոչ միայն նրա համար, որ ցույց տալով նկարներն ու անուններն արտաբերելով նա մատիկով փորձում է գտնել նշված իրերը, այլ նաև շաաատ է սիրում այդ գրքերն ուտել ոչ մի կերպ չենք կարողանում պայքարել նրա թղթակերության հետ, քանի որ բացի գրքից ուտում է նաև անձեռոցիկ, թերթ ու ընդհանրապես, ձեռքն ընկնող ցանկացած թուղթ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (27.12.2011)

  10. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն ինչ որ քիմիական էլեմենտի պակաս ունի: Կամ էլ ապագա գերազանցիկա` "գիրք կրծող" տեսակի
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (27.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրեատիվ տոնածառեր
    Հեղինակ՝ Hayk Avetisyan, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 04.02.2022, 23:25
  2. Կրեատիվ գովազդ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 21.03.2019, 01:34
  3. 3-7 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 12.07.2016, 09:49
  4. Գրառումներ: 20
    Վերջինը: 06.04.2013, 17:19
  5. ՀՀ-ում սպորտի ընդհանուր զարգացմանն ուղղված մտորումներ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.07.2008, 12:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •