User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 21 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: 1-3 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ

  1. #16
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,662
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ Զատիկ է, մտածեցի մի քիչ զատիկային զվարճալիքներ գրել: Իրենք հենց հատուկ զարգացմանն ուղղված չեն, բայց դե ահագին ուրախացնում են պստոներին:
    Էլի փորձածներից կգրեմ:
    Դրանք 1 տարեկաններին դեռ էդքան էլ հարմար չեն, իսկ այ 2-3 տարեկաններն ու ավելի մեծերը արդեն կարող են ահագին զվարճանալ:

    Քանի որ Զատիկի կենտրոնում ձու ներկելու արարողությունն է, ապա բալիկներին էլ հենց դրանով կարելի է ուրախացնել:
    Բայց պստոների համար ձու ներկելու ավելի մանկական տարբերակներ կարելի է ընտրել:
    Ամենահեշտը եփած ձվի վրա ներկերի մեջ թաթախված մատներով կամ վրձինով նկարելն է:
    Սակայն բացի դրանից, ուրիշ ավելի հետաքրքիր միջոցներ էլ կան:

    Վերցնում եք կոշիկի տուփ, մեջը սպիտակ թուղթ փռում (կպցնում), ու փոքրիկի հետ ներկերի միջից երկու-երեք գույն ընտրում (ոչ ավել, քան երեք): Ներկերը պիտի լինեն թանձր, գուաշային, չգիտեմ՝ Հայաստանում կան հատուկ բալիկների համար նախատեսված էդպիսի ներկեր, կարծում եմ նման որևէ բան կլինի:
    Ընտրած ներկերը փոքր գնդերով մի քանի տեղ լցնում եք տուփի մեջ: Դրանից հետո մեջը դնում եք խաշած ձու ու տուփը տալիս բալիկին՝ բացատրելով, որ շարժի այն: Ձուն գլորվում է անկյունից անկյուն ու երփներանգ դառնում: Կարելի է տուփը շարժելու փոխարեն միջի ձուն պտտեցնել փայտիկով: Ուզածի չափ գունավորելուց հետո հանում եք ձուն ու դնում մի տեղ, որ չորանա:
    Կարելի է նաև եփած ձվի վրա նախապես (առանց երեխայի մասնակցության) հալած մոմ կաթեցնել մի քանի տարբեր տեղերից: Հետո տուփի մեջ այն ներկելուց ու չորացնելուց հետո, ձուն տալիս եք բալիկին, որ վրայի մոմերը մատիկով քերի, հանի: Համ պրոցեսը իրեն շատ դուր կգա, համ էլ պոկված մոմի տեղում մնացած սպիտակ հետքերի ու ներկերի զուգադրումը շատ սիրուն նախշեր կառաջացնեն:

    Նույն տարբերակով տուփի մեջ ներկերի փոխարեն կարելի է մանր-մունր կտրտած գունավոր թղթեր կամ կոնֆեթիներ լցնել: Եփած ձվի վրա վրձնով սոսինձ քսել ու այն նախորդի նման պտտեցնել տուփի մեջ: Հանել, թողնել, որ չորանա:

    Եթե այնուամենայնիվ որոշեք ձվի ավանդական ներկելուն երեխային մասնակից դարձնել, ապա կարելի է արհեստական գույների փոխարեն լրիվ «բնական» գույներ վերցնել, ինչը նրա համար ավելի հետաքրքիր ու ուսուցողական կլինի:
    Կարմիր ստանալու համար ձուն կարելի է խաշել բազուկի հետ կամ եփած բազուկից մնացած ջրում:
    Կանաչի համար՝ եփած սպանախի ջրում կամ կանաչ թեյի մեջ:
    Դեղնանարնջագույնի համար գազարի հետ եփելը կօգնի:
    Շագանակագույն կարելի է ստանալ սուրճի կամ սոխի կեղևի մեջ եփելիս:
    Կապտամանուշակագույն ստացվում է սև հաղարջից:
    Բալիկին կարելի է տալ միանգամյա օգտագործման, պլաստմասե բաժակ, մեջը լցնել գույներից որևէ մեկը, հետը՝ մի քիչ քացախ: Մի խաշած ձու տալ, որ ինքը իր բաժակի մեջ ներկի: Այսինքն՝ տեղավորի գունավոր ջրի մեջ ու մի քանի րոպե պտտեցնի մեջը՝ մինչև ձուն ստանա երանգը: Ճիշտ է, էդպես ձվի գույնը էնքան ուժեղ չի լինի, ինչքան եռացող կաթսայի մեջ, բայց միևնույն է երեխային ուրախություն կպատճառի, որ իր ներկած ձուն է:

    Ի դեպ, այս կամ այն միջոցով գունավորած ձվերը կարելի է տեղավորել նախապես ներկերով կամ այլ կերպ գունազարդված ձվի տուփերի մեջ: Տուփի մեջ կարելի է փետուրներ ամրացնել, իսկ ձուն դնելու փոսիկների մեջ՝ գունավոր բամբակ դնել՝ մինչև ձուն տեղավորելը: Բամբակ ներկելու իմ սիրած ձևը գունովոր մատիտներ սրելուց առաջացած փոշու մեջ այն թաթախելն է: Ավելի ճիշտ՝ մատիտի փոշին լցնում եք թղթի վրա, երեխային մի պստիկ բամբակ տալիս, որ պտտեցնի դրա մեջ. շատ սիրուն երանգով բամբակներ են ստացվում:
    Եթե տուփը վերևից փակովի է, ապա վերևի մասը պետք է հանել, թողնել միայն զարդարված տակի մասը ու երեխայի պատրաստած ձվերը շարել մեջը: Ինքը դեռ դրանցով ահագին ժամանակ կուրախանա:

    Ձվերը կարող են նաև մեծ չափսերի լինել ու կախովի:
    Դրա համար պետք են փչած փուչիկներ: Փուչիկի վրա երեխայի հետ սոսինձ եք քսում ու վրան տարբեր գունավոր թղթեր կպցնում: Թղթերը պիտի բարալիկ լինեն, որ հարթ կպնեն: Մի քանի շերտ տարբեր գույների թղթեր սոսնձելուց հետո հսկա գունավոր «ձու» դարձած փուչիկը կախում եք բալիկի ընտրած տեղում:
    Բայց դա դեռ վերջը չի: Երբ հաջորդ օրը թղթերով պատված փուչիկի սոսինձն արդեն չորացած լինի, կարելի է միջի փուչիկը քորոցով պայթեցնել ու պոչի մասից դուրս հանել գունավոր թղթերի արդեն ամրացած կարկասից: Ձվի տեսքը կպահպանվի, իսկ էդ դեպքում արդեն կարելի է վերևից կամ կողքից մի կլոր մաս կտրել հանել, ու «ձվի» մեջ լցնել ասենք գունավոր կոնֆետներ կամ իսկական ներկած ձվեր: Սիրուն դեկորացիա է Զատիկի համար՝ երեխայի օգնությամբ պատրաստած:
    Փուչիկը բացի գունավոր թղթերով սոսնձելուց, այն կարելի է ուղղակի փաթաթել ֆոլգայով, վրայից էլ ամբողջ մակերեսով մեկ լայն, թափանցիկ սկոտչ փաթաթել: Սա արդեն լրիվ «այլմոլորակային» ձու կդառնա:

    Բացի սովորական ձու խփոցի խաղերից, կարելի է նաև ուրիշ խաղեր կազմակերպել երեխաների հետ:
    Երկու բալիկ վերցնում են ճաշի մեկական գդալ, մեջը Զատիկի (կամ էլ պլաստամսե) ձու դնում ու վազում որոշակի տարածք, ով շուտ հասնի տեղ՝ առանց ձուն քցելու, նա հաղթել է: Չնայած մտածում եմ, եթե երկու տարեկանին մենակ էլ վազեցնես, դրանից հրճվանքը պակաս չի լինի, հաղթողն էլ մենակ ինքը կլինի:
    Կարելի է գունավոր ձվերը պահել տան տարբեր անկյուններում, պստլիկ զամբյուղներ կամ տուփեր տալ բալիկներին, որ ձվերը փնտրեն, գտնեն ու հավաքեն իրենց զամբյուղների մեջ: Տեսնենք՝ ով ավելի շատ ձու կգտնի: Իհարկե մի բալիկի հետ էլ է հնարավոր նույնը խաղալ:

    Էդպիսի բաներ:

    Հա, քիչ էր մնում մոռանայի: Գունավոր ձվի կեղևները դեն նետելու փոխարեն՝ դրանք կարելի է հավաքել ու Զատիկից հետո թղթի, ստվարաթղթի կամ կտորի վրա երեխաների հետ միասին երփներանգ ապլիկացիաներ անել սոսնձի օգնությամբ: Ինչու իզուր տեղը գունավոր բարիքը կորչի:
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.04.2012), CactuSoul (08.04.2013), Firegirl777 (06.04.2012), impression (06.04.2012), Kanamar (08.04.2012), keyboard (06.04.2013), Peace (06.04.2012), Varzor (06.04.2012), Աթեիստ (06.04.2012), Ձայնալար (06.04.2012), Ուլուանա (07.04.2012), Ֆոտոն (09.04.2012)

  3. #17
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս գյոզալ թեման ինչի՞ ա սենց պասիվացել։ Կարդացեք, ժող, շատ հետաքրքիր ու օգտակար բաներ ա գրել ivy–ն ։ Հատկապես փոքր բալիկներ ունեցողները թող անպայման կարդան։ Ես նոր էլի կարդացի՝ որոշ բաներ՝ արդեն երրորդ անգամ։ Մարդ կարդում ա ու բոլոր գրածներն ուզում ա ինքն էլ անել ։

    Նախ նրա մասին, թե երբ սկսել գույներ սովորեցնելը: Ընդհանրապես մեկ ու կես տարեկանից սկսած` երեխաներն արդեն կարող են սովորել գույները: Սակայն ամեն ինչ անհատական է: Կա երեխա, որ երեք տարեկանում էլ դեռ չգիտի գույներ, թեկուզ երկար ժամանակ աշխատել ես էդ ուղղությամբ, ու դա ամենևին տրագիկ չի: Այն երեխան, որը ուշ է յուրացնում գույները, հաստատ մի ինչ-որ ուրիշ բանում է ավելի առաջ:
    Էս կարդացի, հանգստացա։ Արեգին ոչ մի կերպ չենք կարողանում գույները սովորեցնել, չնայած նրան, որ վաղուց ենք սկսել աշխատել էդ ուղղությամբ ու շարունակում ենք աշխատել։ Ոնց որ գույնի գաղափարն ընդհանրապես չընկալի։ Օրինակ՝ բոլոր երկրաչափական պատկերները գիտի, տառերն էլ ա արդեն սովորում բավական ինտենսիվ, բայց գույների առումով լրիվ զրոյական վիճակ ա։ Ի դեպ, վերջերս մեկից լսեցի, որ տղաների մոտ գույնի հասկացությունն ավելի ուշ ա զարգանում։


    Մտածեցի՝ ես էլ թեմայի հետ կապված մի երկու բան գրեմ՝ զուտ սեփական փորձից ելնելով։

    Ընդհանրապես համարվում է, որ երեխաներն ամենաընկալունակը լինում են մինչև երեք տարեկանը, ու էդ շրջանը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործել՝ անընդհատ նորանոր բաներ սովորեցնելով։ Երեխան իր պահվածքով էլ ահագին նպաստում է դրան։
    Ես, օրինակ, սպունգանման գունավոր «թղթերից» (անգլերեն՝ foam sheets) տարբեր բաներ եմ կտրտում, երբեմն վրան նկարում, ձևավորում տղայիս համար։ Օրինակ՝ երկրաչափական պատկերները ու էլի լիքը բաներ էդպես հավեսով սովորել է, տառերն էլ սովորելու ընթացքում է։ Չգիտեմ՝ Հայաստանում էդ foam sheet–երից վաճառում են, թե չէ, շատ հնարավոր է, որ լինի արդեն, բայց նույնիսկ եթե չլինի, նույնը կարելի է անել, ասենք, ստվարաթղթով, բայց անպայման գունավոր թղթեր օգտագործելով կամ ներկելով, որ երեխաների համար գրավիչ լինի։ Ուղղակի էդ foam sheet–ի առավելությունն այն է, որ համ ստվարաթղթի պես հաստ է, համ էլ փափուկ՝ բռնելու համար հաճելի ու հարմար, ինչպես նաև առաձգականության շնորհիվ չի ճմրթվում կամ պատռվում ու երկար ժամանակ կարող է որպես խաղալիք ծառայել։ Մի կողմից թվում է, թե ընդամենը նկար է, բայց էդպիսի «կտրտուկները» որոշակի առավելություններ ունեն զուտ նկարի նկատմամբ։ Օրինակ՝ հենց միայն ֆոնից անջատ, սեփական ձև ու եզրագիծ ունենալն արդեն խաղալիքի էֆեկտ է տալիս դրանց, թղթից թեկուզ մի քիչ հաստ լինելն էլ եռաչափության էֆեկտ է տալիս, ու «կտրտուկները» լրիվ խաղալիքի տեղ անցնում են երեխաների համար։

    Տղաս հիմա ամենաշատը հենց էդ foam sheet–երից պատրաստածս տառերով ու երկրաչափական պատկերներով է զբաղվում, բայց տառերով մի ուրիշ կարգի է տարվել. ամբողջ օրը ձեռքում բռնած՝ տառերի անուններն ասելով ման է գալիս ։ Հաճախ քնելիս ու տնից դուրս գալիս էլ չի ուզում բաժանվել իր սիրած տառերից ։ Մի քանի օրը մեկ մի քանի տառ միաժամանակ ավելացնում եմ, ու ամեն անգամ նոր ուրախություն է լինում ։ Մի հատ էլ առանձին «թղթի» վրա եմ տառերը գունավոր գրել, դա էլ իր առանձին էֆեկտն ունի. մատիկը վրաները դնելով՝ տառերը հերթով ցույց է տալիս ու անվանում։

    Մի խոսքով՝ դուք էլ փորձեք։ Կարծում եմ՝ գոհ կլինեք ։ Առնվազն երկրաչափական պատկերների ու էդ կարգի պարզունակ բաների համար, ինձ թվում է, առանձնապես ձեռքի շնորհք պետք չի, համարյա բոլորն էլ կարող են սարքել։

    Էս էլ պատրաստածիս օրինակներ.



    Ի դեպ, վերևի տառերի երկարությունը մոտավորապես 8 սմ է։ Կարծում եմ՝ ավելի փոքրն էնքան էլ գրավիչ չէր լինի, իսկ ավելի մեծը գուցե էնքան էլ հարմար չլիներ, չգիտեմ։ Չնայած ես ուղղակի պատահական սկզբում էդ չափի արեցի, դե, հետո էլ մնացածն արդեն շարունակեցի նույն չափի։

    Էս էլ այբուբենի համարյա մեկ երրորդ մասը .




    Էս էլ ուրիշ խառը–մառը բաներ՝ նույն foam sheet–երից սարքած.











    Հուսով եմ՝ գոնե ոմանց հավեսի գցեցի ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.04.2013), ivy (06.04.2013), keyboard (06.04.2013), Peace (06.04.2013), Աթեիստ (06.04.2013), ԱնԱիդա (06.04.2013), Արէա (06.04.2013)

  5. #18
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,847
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես էլ էդ ասածդ նյութի կարգի բան եմ ման գալիս լրիվ ուրիշ նպատակով։ Վերջերս մի խաղալիքների խանութում մի խաղալիք տեսա։ Տառերի փոխարեն տարբեր պատկերներ են կտրտած ու հետները դրած ա մի 2 ակնոց, աչքերը լրիվ փակելու համար։ Խաղի իմաստն էն ա, որ երեխան ու նրա հետ խաղացողը ակնոցով փակում է աչքերը, տուփից հանում որևէ պատկեր ու փորձում շոշափելով գուշակել, թե դա ինչ է։ Գաղափարը շատ հավանեցի, բայց իրանց ունեցածը կարտոնից էր, դուրս չեկավ։ Իսկ քո ասած նյութը լրիվ ինքն ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (08.04.2013)

  7. #19
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,847
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս էլ էդ ասածս խաղի հղումը։
    http://www.igroved.ru/games/contura/
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ էդ ասածդ նյութի կարգի բան եմ ման գալիս լրիվ ուրիշ նպատակով։ Վերջերս մի խաղալիքների խանութում մի խաղալիք տեսա։ Տառերի փոխարեն տարբեր պատկերներ են կտրտած ու հետները դրած ա մի 2 ակնոց, աչքերը լրիվ փակելու համար։ Խաղի իմաստն էն ա, որ երեխան ու նրա հետ խաղացողը ակնոցով փակում է աչքերը, տուփից հանում որևէ պատկեր ու փորձում շոշափելով գուշակել, թե դա ինչ է։ Գաղափարը շատ հավանեցի, բայց իրանց ունեցածը կարտոնից էր, դուրս չեկավ։ Իսկ քո ասած նյութը լրիվ ինքն ա։
    Հա, էդ լավ խաղ ա։ Մանկությանս սիրելի խաղերից ։ Պապաս հաճախ էր հետներս խաղում էդ խաղը։ Մենք համ կտրտած ստվարաթղթից պատկերներով էինք անում, համ էլ պլաստմասե փոքր տառերով։

    Ի դեպ, շոշափելիքի ու մանր մոտորիկայի զարգացմանն ուղղված մի ուրիշ խաղ էլ հիշեցի, որով պապաս հետներս զբաղվում էր։ Ուրեմն բարակ ստվարաթղթից քարտերի վրա ծակերի միջոցով կետագծերով տարբեր երկրաչափական պատկերներ էր նկարում, նենց, որ քարտի մի կողմում էդ կետերի մասն ուռուցիկ էր լինում, մյուս կողմում՝ համարյա հարթ, ու էլի փակ աչքերով պիտի շոշափեինք մակերեսն ու ուռուցիկ եզրագծերով իմանայինք, թե ինչ պատկեր ա գծված։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #21
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, որ ավելի լավ պատկերացնեք, թե էդ նյութը որն ա, ասեմ, որ Հայաստանում դա ամենաշատը կարելի ա տեսնել ամառային չստերի տակացուների տեսքով ։ Էն որ պլատֆորմով չստեր են լինում՝ թե տղամարդու, թե կնոջ, դրանց տակերը մեծ մասամբ դրանից ա լինում սարքած, չնայած երբեմն վերևի մասն էլ ա դրանից լինում։ Այսինքն՝ ոնց որ խտացված սպունգ լինի՝ համարյա առանց ծակոտիների ու հարթ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրեատիվ գովազդ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 21.03.2019, 01:34
  2. 3-7 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 12.07.2016, 09:49
  3. Կրեատիվ տոնածառներ
    Հեղինակ՝ Hayk Avetisyan, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 16.12.2015, 13:45
  4. Գրառումներ: 20
    Վերջինը: 06.04.2013, 17:19
  5. ՀՀ-ում սպորտի ընդհանուր զարգացմանն ուղղված մտորումներ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.07.2008, 12:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •