Դա ի՞նչ է
Բոլորը գիտեն, որ դեռահասությունը ճգնաժամային տարիք է: Բայց գուցե քչերն են տեղյակ, որ նմանատիպ մեծ ճգնաժամ կա նաև երեխաների մոտ: Այն սկսվում է մոտավորապես երկու տարեկանում և տևում մոտ մեկ, երբեմն երկու տարի:
Ես տարիքային հոգեբանության դասընթացներից գիտեի, որ կա երեք տարեկանի ճգնաժամ կոչվածը: Բայց փորձով առաջին անգամ եմ առնչվում:Գերմանացիները այն կոչում են "Die Trotzphase", ամերիկացիները` "The Terrible Two´s and the Horrible Three´s":
Էդ ճգնաժամը նորմալ է, քանի որ կապված է երեխայի զարգացման հետ: Նա սկսում է ճանաչել աշխարհը և ինքն իրեն, ինչպես նաև իր և էդ աշխարհի հարաբերությունները: Ինքնագիտակցությունն է ձևավորվում:
Բայց երեխան դեռ չունի բոլոր անհրաժեշտ հատկանիշները` հարմարվելու իր առջև բացված աշխարհին: Նա դեռ չգիտի ինչպես արտահայտել իր ապրումները, ցանկություննրը, խոսքը դեռ նոր է զարգանում: Իր հույզերը անորոշ խառնուրդով եռում են մի կաթսայի մեջ, նա դեռ նոր է սովորում կառավարել դրանք: Հաղորդակցման համար անհրաժեշտ հատկությունները ընդամենը ծիլեր են: Երեխան սկսում է հասկանալ, որ բացի իր ցանկությունից կան նաև ուրիշի ցանկություններ, կան սոցիալական որոշակի նորմեր, որոնց մեջ ինքը դեռ չի կարողանում տեղավորվել:
Էդ ամեն ինչի արդյունքում, ինչպես երեխան է մի օր դեռահասության միջով անցնելիս դառնում չափահաս, այնպես էլ մանուկն է դառնում երեխա: Ու էդ անցումը հեշտ չի: Բայց ինչպես ցանկացած զարգացում, այն հեշտ լինել չի էլ կարող, և այն դժվարությունները, որն ունենում են երկու-երեք տարեկանները, պիտի ընդունվեն` որպես նորմալ, և մեծերի օգնությամբ հաղթահարվեն` տանելով մանկանը դեպի կյանքի նոր փուլ` դրա համար անհրաժեշտ հատկանիշների լիակատար զարգացմամբ:
Ինչով է արտահայտվում ճգնաժամը: Երեխան էդ տարիքում անհանգիստ է, անհամբեր, չլսող, կամակոր, հաճախ` լացկան: Կարող է լինել ագրեսիվ` հատկապես հասկակիցների հետ. կռվի հիմնական նյութը խաղալիքները չկիսելու ցանկությունն է:Անհանդուրժող է մեծերի ասածների հանդեպ: Փորձում է իր կամքը առաջ տանել:
Ու սա հենց էն շրջանն է, որ պիտի էս ամենի արդյունքում երեխայի բնավորության շատ գծեր ձևավորվեն. այդ պատճառով այն շատ կարևոր է: Մեկը կմեծանա իբրև երեսառած ու հաբռգած մի տիպ, մյուսը` մամայի բալա, երրորդը` ինքնամփոփ աութսայդեր, մեկ ուրիշն էլ` ինքանվստահ ու խոհեմ մարդ:
Ծնողների ու երեխայի շուրջը գտնվող այլ մեծահասակների դերը շատ մեծ է էդ գործում: Իհարկե գեներն էլ իրենց մեծ դերն ունեն, բայց դա մի կողմ թողնենք:
Էստեղ մանկապարտեզի առաջին կարգաբանը երեխայի ինքնավստահությունը ձևավորելն է ու նրանից հասարակական լիարժեք մարդ դարձնելն է, որը ճանաչում է սոցիալական նորմերը, օրենքները և լավ գիտի իր դերը դրանց մեջ:
Ու էդ ամենը անելը էնքան էլ հեշտ չի, հատկապես երբ խոսքը երեխայի համար ճգնաժամային շրջանի մասին է...




Գերմանացիները այն կոչում են "Die Trotzphase", ամերիկացիները` "The Terrible Two´s and the Horrible Three´s":
Մեջբերել



Էջանիշներ