Ժողովուրդ, ներողություն եմ խնդրում թեման լռվեցնելու համար։ Ռամշ ջան, դու էլ կներես, որ չէի արձագանքում, ուղղակի տեղեկացումը ստանալու պահին շատ անհարմար էր, չէի կարող, իսկ հետո մտքիցս թռել էր... Կներեք...

Ասում ես՝ գնահատեմ, հա՞։
Ճիշտն ասած՝ թավջութակի hնչողությունն ընդհանուր առմամբ էնքան էլ չեմ սիրում, եթե այլ երաժշտական գործիքների մասնակցությամբ չի լինում, դրա համար թավջութակային քիչ կատարումներ կարող է հավանեմ։ Բախ շատ եմ սիրում, բայց այլ գործիքներով։ Տվյալ ստեղծագործությունն էլ չեմ կարող ասել, որ հավանեցի։ Ինձ համար միջին էր, տհաճ չէր, բայց, համենայնդեպս, երկրորդ անգամ իմ ցանկությամբ չէի լսի։
Ամեն դեպքում շնորհակալություն ինձ էս թեմայում հիշելու համար։


Այս երգն էլ առաջարկում եմ Ռուֆուսին։ Եթե ցանկություն ունենա, թող նաև գնահատի.