Վաճառվում է 3 սենյականոց բնակարան (~100քմ) 17 ԹԱՂ. լավ վիճակում, առանց միջնորդի:

Բնակարանը գտնվում է Նազարբեկյան (17 թաղ.) թաղամասում, Երևան–>Աշտարակ խճուղու ձախակողմյան հատվածում։
Շենքը կառուցվել է Սպիտակի 1988 թվականի երկրաշարժից անմիջապես հետո, այդ պատճառով հիմքը կրկնակի ամրացվել է։
Բնակարանը գտնվում է 14 հարկանու 7–րդ հարկում, արևկող է։
Շատ տաք բնակարան է, քանի որ մեծ պատշգամբը միացված է բնակարանին, իսկ պատը հաստացվել է։
Բնակարանը ունի մեկ ճաշասենյակ, երկու ննջասենյակ, խոհանոց, բաղնիք և զուգարան (առանձին):
Մեծ պատշգամբի 1/3 հատվածի հաշվին մեծացված է խոհանոցը, իսկ մնացած 2/3–ը ներկայումս ծառայում է որպես ննջասենյակ:
Փոքր պատշգամբը նույնպես ձևափոխվել է և կարող է ծառայել որպես աշխատասենյակ։
Բացի դրանից բնակարանի ներսում առկա են երկու խորդանոցներ, որոնցից մեծը բավականին տարողունակ է
2006 թվականին բնակարանը կապիտալ վերանորոգվել է, տեղադրվել է 300 լ. ջրի բաք՝ ավտոմատ միացող պոմպով, որպեսզի գազի կաթսան աշխատի և մշտապես տաք ջուր ապահովի:
Դրսի դուռը երկաթյա է, ներսի դռները փայտյա։ Պատշգամբի լուսամուտները փայտյա են, իսկ ննջասենյակներինը՝ «եվրո»։
Սենյակների հատակը փայտյա կրկնակի մանրահատակ է՝ նորաձև։
Միջանցքի և խոհանոցի հատակները սալիկապատ են։
Բաղնիքը և զուգարանը առանձին են, ամբողջությամբ սալիկապատ են և կախովի առաստաղով։
Հավելավճարի դեպքում տանտերերը բնակարանում կարող են թողնել խոհանոցի կահույքը և սարքավորումները՝ ամերիկյան արտադրության մեծ սառնարանը (General Electrics) և լվացքի ավտոմատ մեքենան (Bosch)։

Գինը` 87000$ (սակարկելի)։

Հեռ։ 397645