User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: 100 բան, որ իսկական տղամարդը պիտի անպայման անի իր կյանքում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    100 բան, որ իսկական տղամարդը պիտի անպայման անի իր կյանքում


    Հենց հիմա տպիր էս ցուցակը, կպցրու պատին ու պարբերաբար կարդա ու պծիչկաներ դիր քո ամբողջ կյանքի ընթացքում:
    ● Որպեսզի քեզ չթվա, որ կյանքը քո կողքով ա անցում,
    ● Որպեսզի հասկանաս, որ դու հենց է՜ն Իսկական Տղամարդն ես, ում մասին կինոներ են նկարում, ու ում մասին երազում են բոլոր կույսերը,
    ● Որպեսզի հետո չփոշմանես բաց թողածդ շանսերի համար,
    ● Որպեսզի լուռ չնստես, երբ ընկերներդ ինչ սուտ ասես փչում են իրենց հերոսությունների մասին,
    ● Որպեսզի օրագրումդ գրելու բան ունենաս (եթե հանկարծ գոնե մի վայրկյան ընդունենք, որ դու կարող ա հանկարծ օրագիր պահես),
    ● Որպեսզի մեռնելիս շրջվես, խամրող հայացքով նայես քո անցած ստեղծագործական ուղուն ու սերունդներիդ ասես. «Ըհը-ըհը՜մ… Սերունդնե՛ր, հլը հենց հիմա ինձ մի շիշ էլ «Գինեսս» բերեք, անձնակազմին ասեք թող առագաստները բարձրացնեն, ու ռա՛դ եղեք գրողի ծոցը. ես ոչ մի բանի համար էլ չեմ ափսոսում»,
    Մի խոսքով՝ որպեսզի կատարես մայր բնության կողմից տղամարդու համար նախատեսված սրբազան պարտքը, հարկավոր է կյանքումդ գոնե մի անգամ…


    1. ԽՄԵԼ
    մի արկղ գարեջուր՝ մի նստելուց: Մենակով: Որպես զակուսկա ունենալ միայն խեցգետնի ձախ բեղ:

    2. ՍԿՍԵԼ
    խառը խփոցի՝ անծանոթ բարում՝ կահույքի ու աման-չամանի զուգահեռ ոչնչացմամբ: Կենդանի դուրս պրծնել բարից:

    3. ՄՈԼՈՐՎԵԼ
    տայգայում, մի շաբաթ սոված-ծարավ թափառել ու վերադառնալ քաղաքակրթության գիրկը:

    4. ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ
    սիրողական պոռնոյում:

    5. ԳՆԵԼ
    1928թ-ի արտադրության կաբրիոլետ ու փորձել էդ ավտոն խելքի բերել: Վրան ծախսել առնվազն երեք աշխատավարձ:

    6. ՍՈՎՈՐԵՑՆԵԼ
    քֆուր տալ գոնե մի երեխայի:

    7. ՈՒՏԵԼ
    երեք կիլո սև իկրա՝ գդալով, բանկայի մեջից, առանց հացի:

    8. ԶԲԱՂՎԵԼ
    սեքսով՝ ղեկավարիդ սեղանի վրա: Սեղանը հետո չմաքրել:

    9. ՓԱԽՉԵԼ
    մեքենայով՝ ոստիկանության հետապնդումից:

    10 .ՄԱՍՆԱԿՑԵԼ
    խմբակային սեքսի (խմբի կազմը՝ հինգ անձից ոչ պակաս)

    11. ՀԵԿԵԿԱԼ
    բարմենի գրկում ու պատմել նրան ուսանելի օրինակներով, աններելի սխալներով ու անհեթեթ պատահականություններով լի քո կյանքի երկար ու ծանր պատմությունը:

    12. ԱՐԹՆԱՆԱԼ
    առավոտյան՝ Նոտր Դամի դիմացի նստարանի վրա՝ առանց շալվարի ու կոշիկների, ու տենց էլ չհիշել, թե էդ ո՞նց ես հաջողացրել հայտնվել Փարիզում:

    13. ԱՃԵՑՆԵԼ
    բակենբարդներ (ոնց որ, օրինակ, այ էն ֆոքստերիերինն ա)՝ ուղղակի համոզվելու համար, որ դու դրանցով դեբիլի տեսք ունես:

    14. ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ
    մեքենան ու ամբողջ թափով մխրճվել կուբիկ բրաբուսի մեջ:

    15. ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ

    գիշերը քեզ կանգնեցրաց ՊՊԾ-ին, որ ավելի լավ ա՝ քթները բագաժնիկիդ մեջ չմտցնեն, որովհետև էդ տղուն դու արդեն երեք ամիս ա էդտեղ ես պահում, ու ինքը արդեն հաստատ թարմ չի:

    16. ԸՆԴՈՒՆԵԼ
    ծնունդ՝ փողոցի ամենաբանուկ հատվածի ուղիղ մեջտեղում՝ թաշկինակի, աքցանի ու քսան համարի կլյուչի օգնությամբ:

    17. ՍՈՍՆՁԵԼ
    ձեր շենքի մուտքում հայտարարություն էն մասին, որ քո ակվարիումից փախել ա քո ամենասիրելի հսկա տարանտուլը: Հայտարարությանը կցել «Մատանիների տիրակալի» մեջի սարդի լղոզված նկարը:

    18. ԿԱՊԵԼ
    ձեռնաշղթաներով ինքդ ինքդ քեզ «Գրինփիսի» կենտրոնական մուտքին՝ տկլոր մարմնիդ բնական մորթուց մուշտակ հագած, ամեն ձեռքիդ մի պլակատ՝ «Մահ կետերին» ու «Կեցցե ատոմային էներգիան»:

    19. ՍՂՈՑԵԼ
    լոբզիկով ինչ-որ բան: Ցանկացած բան:

    20. ԳՆԱԼ
    նախագահական ընտրությունների ու ընդեղ ժամերով ու մանրամասն հարցապնդել էն խեղճ աշխատողին, թե ո՞վ ա էդ նախագահը ու ինքը ընդհանրապես ինչի՞ համար ա պետք:

    21. ՍՈՎՈՐԵԼ
    մի ձեռքով լուցկի վառել:

    22. ԹՌՆԵԼ
    պարաշյուտով (էս մեկը չգիտենք՝ ինչի համար ա պետք, բայց մի հատ տուրիստական բուկլետում գրած էր, որ յուրաքանչյուր իսկական տղամարդ պիտի կյանքում գոնե մեկ անգամ պարաշյուտով թռնի, նենց որ՝ համենայն դեպս էս էլ ենք գրում):

    23. ԼՌՎԵԼ
    ամբողջ գիշեր լիֆտի մեջ, կլաուստրոֆոբիայով տառապող երեք նանարների հետ:

    24. ԿԱԽՎԵԼ
    քառատրոփ արշավող ձիու թամբից՝ գլուխը ներքև, ու էդ ընթացքում անընդհատ կրակել երկու «Կոլտ» ատրճանակներից:

    25. ԲՌՆՎԵԼ
    գոնե մի անգամ, երբ սիրուհուդ մարդը տուն գա: Մարդուն համոզել, որ դու աշխատում ես շտապօգնության գինեկոլոգիայի բաժանմունքում:

    26. ՄՏՆԵԼ
    կաթոլիկ եկեղեցի, խոստովանել, որ քո մեջ սատանա ա բուն դրել, ու խնդրել, որ էկզորցիստը քեզ մի հատ նայի:

    27. ԴԻՄԱՆԱԼ
    մութ նկուղում անմարդկային տանջանքների: Ոչ մի բան չխոստովանել:

    28. ՆՍՏԵԼ
    քսերոքսի վրա՝ շալվարը իջացրած, ու մի քանի օրինակ տպել: Նկարները ուղարկել ձեր ընկերության բոլոր մասնաճյուղերը:

    29. ԳՐԱՆՑՎԵԼ
    Ակումբում: Մանրամասները՝ այստեղ:

    30. ԱՅՑԵԼԵԼ
    ինտիմ սանրվածքների դիզայն-ստուդիա ու հետո թիթիզանալ գույնզգույն հյուսերով:

    31. ԳԱՅԹԱԿՂԵԼ
    որևէ աղջկա՝ սեփական ռենտգեն նկարների ցուցադրությամբ:

    32. ՏԱՆԵԼ
    կլինիկական մահ, բարեհաջող կերպով վերադառնալ ու շրջապատին տեղեկացնել, որ էն աշխարհում քեզ պատվավոր սրբի կոչում են տվել:

    33. ՄԱՔՐԵԼ
    գրազով հինգ կիլո պոպոք տասը րոպեում:

    34. ՏՆԿԵԼ
    ծառ, կառուցել տուն… Հա լավ, էս մի կետը անցած լինի:

    35. ՀԱՄՈԶԵԼ
    բոքսի, տեկվանդոյի ու ծանրամարտի քեզ ծանոթ բոլոր չեմպիոններին, որ տրանսվեստիտի շորեր հագնեք ու գնաք կողքի ռոքերական բարը: Հակառակորդի կողմից ագրեսիայի առաջին իսկ նշաններից հետո սաղին դաժանաբար գցել քացու տակ:

    36. ՆԵՐԽՈՒԺԵԼ
    վառվող շենք ու դուրս բերել խանձված հրշեջին:

    37. ՋԱՐԴՈՒԽՈՒՐԴ ԱՆԵԼ
    մուրճով առնվազն մեկ համակարգիչ, երբ էդ ախմախը հենց ամենակարևոր պահին էլի անհույս կկախվի:

    38. ՊԱՐՏՔ ԱՆԵԼ
    ծանոթներից, բիզնես-գործընկերներից ու քո բանկից առավելագույն քանակով փողեր, դրան գումարել քո բոլոր խնայողությունները, գնալ կազինո ու էդ լրիվ դնել զրոյի վրա (ծանոթություն. էս կետի կատարումը հարկավոր ա հետաձգել մինչև կենսագրությանդ ամենավերջը):

    39. ԴԱՌՆԱԼ
    սերմնահեղուկի դոնոր

    40. ՄՏՆԵԼ
    չաթ՝ իգական (շատ սեքսուալ) նիկով, ու քեզ կպցնող բոլոր ապուշներին ինչքան յոթհարկանի քֆուր կա՝ սաղ տալ:

    41. ՊԱՀԵԼ
    որևէ ընտանի կենդանի ու անունը դնել «Ապուշ Գյադա»: Պարբերաբար հետը զբոսնել ու իրան բարձրաձայն քեզ մոտ կանչել ամեն անգամ, երբ դիմացից ինչ-որ անդուր ու գեշ երևույթ ա գալիս (ծանոթություն. ցանկալի ա, որ էդ կենդանին լինի առնվազն յոթանասունհինգ կիլո ու ունենա առնվազն քառասուն ատամ):

    42. ԳՆԱԼ
    հյուր կանացի հեռուստատեսային թոք-շոու՝ քո լավագույն կոստյումը հագիդ, ու պատմել, որ դու հլը կույս ես:

    43. ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ
    սադոմազոխիստական երեկոյի ու փորձել հերթով մասնակցել բոլոր խաղերին:

    44. ՓՐԿԵԼ
    Տիեզերքը կործանումից:

    45. ԸՆՏՐԵԼ
    քսանհինգ մերկ կանանցից երեքին:

    46. ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ
    15 օր ազատազրկման՝ հասարակական վայրում խուլիգանական պահվածքի համար:

    47. ԲԱՑԵԼ

    սենց թեմա

    48. ԱՆԳԻՐ ԱՆԵԼ
    չինարեն, շվեդերեն ու չեխերեն «Ես քեզ սիրում եմ» ու «Էս կոճակները ո՞նց են քանդվում» նախադասությունները:

    49. ՄԵՐՁԵՆԱԼ
    կնոջ հետ դեկտեմբերի 31-ին՝ Օպերայի և բալետի պետական թատրոնի նախագահական օթյակում՝ «Սպարտակ» բալետի ժամանակ:

    50. ՀԱՆԴԻՊԵԼ
    թաքուն երկու կնոջ հետ, ովքեր իրար ճանաչում են:

    51. ՄԱԳԼՑԵԼ
    ջրհորդանի վրայով երրորդ հարկ՝ երկու շիշ շամպայնը հետդ:

    52. ԳՐԵԼ
    զագարի կրեմով սեփական հեռախոսահամարը անծանոթ աղջկա մեջքին:

    53. ԹՌՉԵԼ
    տիեզերք ու կես ժամում ուտել գարեջրի ու ջեռկիի բոլոր ծյուբիկները:

    54. ՆԵՐՍ ԸՆԿՆԵԼ
    կանացի հանդերձարան:

    55. ՄՏՆԵԼ
    անսահմանափակ շվեդական սեղանով ռեստորան ու նախաճաշից մինչև ընթրիք մնալ էնտեղ:

    56. ՀԱՄՈԶԵԼ
    ու անկողին քարշ տալ երկու լեսբուհիների, ու հետո հասնել էն բանին, որ նրանք վերջնականապես ու ընդմիշտ փոխեն իրենց սեռական կողմնորոշումը:

    57. ԺԱՄԱՆԵԼ
    օտար երկիր, ծեծել առաջին իսկ պատահած դուռն ու չամռվել, որ քեզ կերակրեն ու քնելու տեղ տան:

    58. ՎԱՐՊԵՏԱՆԱԼ
    երկու մատով ուժեղ շվվացնելու մեջ: Ընթացքում աջուձախ չթքել:

    59. ՁԱՅՆԱԳՐԵԼ
    ընկերուհիներիդ ճիչերը՝ հեշտանքի ժամանակ, ու հետո էդ ձայնագրություններն օգտագործել որպես ինքնապատասխանիչի ողջունող խոսք:

    60. ԹԱՔՑՆԵԼ
    գանձ՝ անմարդաբնակ կղզում, ու կազմել էդ գանձերի մանրամասն քարտեզը:

    61. ՔՖՐՏԵԼ
    շեֆիդ՝ առանց կարիերայիդ մասին մտածելու:

    62. ՀՐԱՎԻՐԵԼ
    մորուքավոր ծանոթիդ քեզ հյուր ու բաժակի մեջ թաքուն դիմեդրոլ գցել: Քնած ժամանակ նրան մաքուր սափրել ու կպցնել նախապես պատրաստած արհեստական մորուքը:

    63. ՀԱՅՏՆՎԵԼ

    ձեր կուրսի շրջանավարտների ամենամյա հավաքին՝ բոմժի շորեր հագած:

    64. ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
    թույն գիշեր՝ քո բոլոր նախկին կանանց ու ընկերուհիների հետ միաժամանակ:

    65. ԱՆՑԿԱՑՆԵԼ
    նոր մոդելի Ֆորմուլա 1-ի տեստ-դրայվ:

    66. ՎՃԱՐԵԼ
    հարկերը:

    67. ՀԱՃԱԽԵԼ
    հոգեվերլուծաբանի մոտ, խաբել-պատմել քո՝ իբր թե կատարած ինցեստների, սպանությունների ու կենդանապղծությունների մասին: Հետո ազնվորեն անել այն ամենը, ինչ որ մասնագետը քեզ խորհուրդ կտա:

    68. ԱՐԹՆԱՆԱԼ
    մահճակալի վրա՝ բացարձակապես անծանոթ կնոջ հետ:

    69. ԲԱՐՁՐԱՑՆԵԼ
    համերգային ռոյալը տասներկուերորդ հարկ` առանց վերելակի, ընդ որում՝ որպես օգնական ունենալ մենակ մի հոգի քեզ նման բեռնակիր-դիլետանտ:

    70. ԶԲԱՂՎԵԼ
    սեքսով կատարյալ լռության մեջ, որովհետև աղջկա ծնողները կողքի սենյակում սերիալ են նայում:

    71. ՔՆՆԱՐԿԵԼ
    Շրեդինգերի ալիքային հավասարման տեսության նրբությունները Ջեսիկա Ալբայի հետ՝ լուսնի լույսի տակ ու կոտրտված անգլերենով:

    72. ՕԳՆԵԼ
    գոնե մի աղջկա՝ ազատվել կուսությունից՝ օգնելու ընթացքում ընդմիշտ չհիասթափվելով առհասարակ բոլոր կանանցից:

    73. ՎԵՐՑՆԵԼ
    պարտքով փող՝ հարկային տեսուչից:

    74. ՎԱՍՏԱԿԵԼ
    ամենաքիչը 100 դոլար՝ տղամարդկային սեռական ծառայությունների ընդհատակյա շուկայում:

    75. ՀՅՈՒՐԱՍԻՐԵԼ
    բոլորին «Բլյու լեյբլ», քո հաշվին, լիքը լցված բարում:

    76. ԲԱՐՁՐԱՆԱԼ
    բեմ ու գիթառով ինչ-որ բան երգել: Ինչ ուզում ա՝ լինի. ծայրահեղ դեպքում՝ գոնե հնչեցնել ամենահզոր ու խլացուցիչ ակորդը:

    77. ՊԱՏՃԱՌԵԼ
    սեռական հաճույք ոչ մի բանով աչքի չընկնող մի գեշո աղջկա, ով էդ տեսակ հարաբերությունների ոչ մի շանս կյանքում չի ունեցել:

    78. ԳՑԵԼ
    գնդակը զամբյուղի մեջ՝ դաշտի կենտրոնից:

    79. ՓՐԿԵԼ
    աղջկան փողոցային խուլիգաններից:

    80. ՈՒՆԵՆԱԼ
    դասական ծառայողական սիրավեպ, հետն էլ՝ դրա հետ կապված պրոբլեմների ողջ փունջը:

    81. ԱՅՑԵԼԵԼ
    օփիում ծխելու ամենաթունդ ու քրջոտ որջը Բանկոկում: Մի ժամ հետո նկարվել, նկարը հետո կախել հյուրասենյակի պատից:

    82. ԳՆԱԼ
    լիքը լցված կարաոկե-բար ու ամբողջ ուժով երգել «Ջան բալես բալեսը» (ծանոթություն. երգը հարակվոր ա երգել անկախ էն բանից, թե էդ պահին ինչ երաժշտություն ա հնչում):

    83. ՎԻՐԱՎՈՐՎԵԼ
    ու արյունոտվել՝ տան տղամարդու աշխատանքը անելու ժամանակ:

    84. ՇՈՐԹԵԼ
    լիքը փող թափառական գնչուների խմբից՝ սպանալով, որ կանիծես ու կնզովես նրանց:

    85. ՍԿՍԵԼ
    ու վերջացնել սեռական ակտը՝ առանց արթնանալու:

    86. ԾԽԵԼ
    սիգար՝ Հավանայում, խմել տեկիլա՝ Մեքսիկոյում ու կիևյան կոտլետ ուտել, ըըը, ասենք՝ Կիևում:

    87. ՈՂՋ ՄՆԱԼ
    սպիտակ շնաձկան հարձակումից հետո:

    88. ԸՆԹՐԵԼ
    էն տարօրինակ ռեստորաններից մեկում, որտեղ ճաշատեսակները մատուցում են մերկ կանանց վրա:

    89. ԴԻՄԱՆԱԼ
    ու չորս ժամանոց պոռնոյի ամբողջ ընթացքում զբաղվել սեքսով:

    90. ԿԱՆԽԵԼ
    դաժան հանցագործությունը՝ անձնվիրաբար ու հերոսի նման:

    91. ՔՇԵԼ
    սեփական ավտոդ անծանոթ երկրում՝ կամայական ուղղությամբ, մի քանի օր շարունակ:

    92. ԱՊՐԵԼ
    ամբողջ ամառը երեքհարկանի առանձնատան մեջ՝ լողավազանով, բարով, բիլիարդով, արաղ քաշելու ուստանովկայով, հայելապատ առաստաղով ննջարանով:

    93. ԿԾԵԼ
    բուլտերիերի

    94. ԿՏՐԵԼ
    «գիշերային գայլի» մորուքը բայքերական բարում, հետո արագ թռնել դուրս ու գողանալ ամենասիրուն մոտցիկլը:

    95. ԿԱՆՉԵԼ
    «ամեն տեսակի այլասերվածություններ» խորագրի տակի ամենաթանկ կնոջն ու ստիպել, որ կեղտոտ աման-չամանը լվա:

    96. ՃԵՂՔԵԼ
    անցնել ամենախիտ ջունգլիների միջով՝ օգտագործելով միայն մաչետե:

    97. ԲՌՆԵԼ
    էնքան մեծ ձուկ, ինչքան որ ձեռքերդ կարող ես իրարից հեռացնել:

    98. ՋԱՐԴԵԼ
    հինգ հատ աղյուս կարատեի ու-սուբի-դաչի հարվածով:

    99. ՉԶԻՋԵԼ
    ճանապարհը նախագահական կորտեժին (ընդամենը մեկ անգամ):

    100. ՈՒՂԱՐԿԵԼ
    «Akumb.am»-ի խմբագրություն քեզ ծանոթ աղջիկներից ամենալավ ֆիգուր ունեցողին, ով պատրաստ ա թոփլեսս սուրճ մատուցել (ուշադրություն՝ ոչ թե «գլյասսե», այլ «թոփլեսս»):
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 27.04.2010, 22:00:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 36 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.04.2010), Albus (01.05.2010), Amaru (05.05.2010), Arpine (11.08.2011), art5041 (28.04.2010), BOBO (27.04.2010), Chilly (28.04.2010), Empty`Tears (30.04.2010), Freeman (25.06.2011), h.s. (28.04.2010), impression (27.04.2010), Life (27.04.2010), Lion (27.04.2010), Lord (28.04.2010), Miss Elegance (28.04.2010), murmushka (17.04.2011), One_Way_Ticket (27.04.2010), Renata (23.10.2011), Sagittarius (30.04.2010), Surveyr (01.05.2010), tikopx (19.03.2011), Ungrateful (17.04.2011), V!k (17.04.2011), VisTolog (27.04.2010), Yevuk (28.04.2010), _DEATH_ (27.04.2010), Ապե Ջան (17.04.2011), Արևածագ (28.04.2010), Գաղթական (29.04.2010), Դատարկություն (27.04.2010), Էլիզե (28.04.2010), Ժունդիայի (28.04.2010), ԿԳԴ (27.04.2010), Նաիրուհի (28.04.2010), ՆանՍ (15.07.2011), Ռուֆուս (27.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պիտի հայերեն թարգմանվի շաբլոն
    Հեղինակ՝ Remix-Hayko, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.02.2013, 16:53
  2. Ո՞վ է ավելի խելացի. կի՞նը, թե՞ տղամարդը
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 343
    Վերջինը: 27.04.2012, 11:34
  3. Երբ տղամարդը լաց է լինում...
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 23.03.2012, 23:39
  4. Տղամարդը՝ խոհարար
    Հեղինակ՝ PoeT, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 14.11.2009, 14:31
  5. Ամենասեքսուալ հայ կինն ու հայ տղամարդը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 141
    Վերջինը: 29.12.2008, 15:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •