Դեռ ցնցումները չեին վերջացել, ու գրեթե անհնար եր ոտի վրա կանգնել, բազկաթոռներին գամված սպասում էինք թե երբ պիտի դուրս գանք Դարգստոնի տարածությունից:
Տիրում եր մռայլ լռություն, միայն նավի դղրդյան ձայնն եր լսվում: Վերջապես Իրլանը որոշեց խախտել այդ տիրող լռությունը`
- Բըռռռռ, ինչքան կարելի է.... - ֆշշացրեց նա ջղայնացած:
- Ի՞նչ է պատահել այս անգամ, - հարցրեց Ֆարվինը:
- Ինչու՞ ենք ամեն անգամ այս անիծյալ Դարգստոնի միջով անցնում, մի՞թե մի այլ երթուղի չի կարելի հնարել,- վրդովված ասաց Իրլանը:
- Կարելի է, սակայն այդ դեպքում ստիպված կլինենք լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել, որոնք իրենց հերթին այլ խնդիրներ առաջ կբերեն, այնպես որ հաճույք ստացիր...
- Հաճու՞յք ստանալ, երբե՜ք, ես... պարզապես բողոքագիր կգրեմ, ինձ չի հետաքրքրում, թող մտավոր գրոհներ կազմակերպեն ու գտնեն լուծումներ, որոնք ձեր այդ ռեսուրսները լավագույն կերպով կօգտագործեն:
- Թող անեն, իմ համար միևնույն է, ես արդեն սովորել եմ ու ուշադրաթյուն չեմ դարձնում, - ասաց Ֆարվինը:
- Ինչպե՞ս կարելի է համակերպվել նման իրավիճակին, իսկ դու ինչ կասես Էրվին, - հարցրեց Իրլանը դիմելով ինձ:
- Ես... ճիշտն ասած առաջին անգամ եմ այս երթուղով ճանապարհորդում, ու կասեի որ տանելի է, ինձ արդեն զգուշացրել էին Դարգստոնի մասին, ու ես այն ավելի ահավոր էի պատկերացնում, սակայն ինչպես արդեն ասացի այն տանելի է, - ասացի ես:
- Ա´յ տեսնում ես, Էրվինը ճիշտ միտք արտահայտեց` տանելի է, այնպես որ դու էլ այն «հանգիստ տար»:
Դարգստոնը մի ահռելի տարածություն է Լիլիուս ու Ֆարալիուս գալակտիկաների մեջտեղում, ու հենց այդ գալակտիկաների շնորհիվ է այստեղ մի ուժեղ դինաէներգետիկ դաշտ առաջացել: Իսկ այդ դաշտը շատ վտանգավոր է հեռատեղափոխման համար, այստեղ ժամանակին շատ հեռագնաց նավեր են խորտակման ենթարկվել: Այդ իսկ պատճառով նավը այս տարածությունում հեռատեղափոխում չի կատարում, նախորոք իջեցվում է արագությունը: Թեև այդ արագությունը տասնյակ անգամ գերազանցում է լույսի արագությունը, Դարգստոնը անցնելու վրա բավականին ժամանակ է ծախսվում: Մի ժամանակ ցանկանում էին Դարգստոնը շրջանցել, իսկ դրա համար Լիլիուսի մոտ մի կայան պիտի կառուցվեր, ու նավերը այդ կայանի միջոցով պիտի կատարեին հեռատեղափոխումը: Սակայն այդ մտքից հրաժարվեցին, քանի որ նախ ևս մի կայանը հեռատեղափոխման մեջ ավելորդ ժամանակի կորուստ է, իսկ հետո կայան կառուցելը այդքան էլ դյուրին գործ չէ:
Կաին ևս միքանի միջոցներ Դարգստոնը շրջանցելու, սակայն նրանք իրենց հերթին ունեին թույլ կողմեր: Այնպես որ Հարագանա գնացողները ստիպված էին իրենց մաշկի վրա զգալ Դարգստոնի «խորդուբորդ ճանապարհները»: Եթե ժամանակին Հարագանա կայանը կառուցողները իմանաին Դարգստոնի մասին, ապա այն մի այլ տեղ կկառուցեին: Հարագանան դա ժամանակավոր կայան է, նա տիեզերքի մեջ մի խաչմերուկ է, որտեղից հեռատեղափոխում է կատարվում բազմաթիվ գալակտիկաներ: Ւհարկե կարելի եր Հարագանան մի այլ տեղ տեղափոխել, սակայն այդ դեպքում պիտի շտկվեր բազմաթիվ կայաների երթուղիները:
Մի խոսքով այդ Դարգստոնը մի գլխացավանք եր դարձել բոլորի համար: Միակ ելքը երևի համակերպվելն է...
Էջանիշներ