User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Վերադարձ դեպի կապույտ մոլորակ

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2009
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վերադարձ դեպի կապույտ մոլորակ

    Դեռ ցնցումները չեին վերջացել, ու գրեթե անհնար եր ոտի վրա կանգնել, բազկաթոռներին գամված սպասում էինք թե երբ պիտի դուրս գանք Դարգստոնի տարածությունից:
    Տիրում եր մռայլ լռություն, միայն նավի դղրդյան ձայնն եր լսվում: Վերջապես Իրլանը որոշեց խախտել այդ տիրող լռությունը`
    - Բըռռռռ, ինչքան կարելի է.... - ֆշշացրեց նա ջղայնացած:
    - Ի՞նչ է պատահել այս անգամ, - հարցրեց Ֆարվինը:
    - Ինչու՞ ենք ամեն անգամ այս անիծյալ Դարգստոնի միջով անցնում, մի՞թե մի այլ երթուղի չի կարելի հնարել,- վրդովված ասաց Իրլանը:
    - Կարելի է, սակայն այդ դեպքում ստիպված կլինենք լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել, որոնք իրենց հերթին այլ խնդիրներ առաջ կբերեն, այնպես որ հաճույք ստացիր...
    - Հաճու՞յք ստանալ, երբե՜ք, ես... պարզապես բողոքագիր կգրեմ, ինձ չի հետաքրքրում, թող մտավոր գրոհներ կազմակերպեն ու գտնեն լուծումներ, որոնք ձեր այդ ռեսուրսները լավագույն կերպով կօգտագործեն:
    - Թող անեն, իմ համար միևնույն է, ես արդեն սովորել եմ ու ուշադրաթյուն չեմ դարձնում, - ասաց Ֆարվինը:
    - Ինչպե՞ս կարելի է համակերպվել նման իրավիճակին, իսկ դու ինչ կասես Էրվին, - հարցրեց Իրլանը դիմելով ինձ:
    - Ես... ճիշտն ասած առաջին անգամ եմ այս երթուղով ճանապարհորդում, ու կասեի որ տանելի է, ինձ արդեն զգուշացրել էին Դարգստոնի մասին, ու ես այն ավելի ահավոր էի պատկերացնում, սակայն ինչպես արդեն ասացի այն տանելի է, - ասացի ես:
    - Ա´յ տեսնում ես, Էրվինը ճիշտ միտք արտահայտեց` տանելի է, այնպես որ դու էլ այն «հանգիստ տար»:

    Դարգստոնը մի ահռելի տարածություն է Լիլիուս ու Ֆարալիուս գալակտիկաների մեջտեղում, ու հենց այդ գալակտիկաների շնորհիվ է այստեղ մի ուժեղ դինաէներգետիկ դաշտ առաջացել: Իսկ այդ դաշտը շատ վտանգավոր է հեռատեղափոխման համար, այստեղ ժամանակին շատ հեռագնաց նավեր են խորտակման ենթարկվել: Այդ իսկ պատճառով նավը այս տարածությունում հեռատեղափոխում չի կատարում, նախորոք իջեցվում է արագությունը: Թեև այդ արագությունը տասնյակ անգամ գերազանցում է լույսի արագությունը, Դարգստոնը անցնելու վրա բավականին ժամանակ է ծախսվում: Մի ժամանակ ցանկանում էին Դարգստոնը շրջանցել, իսկ դրա համար Լիլիուսի մոտ մի կայան պիտի կառուցվեր, ու նավերը այդ կայանի միջոցով պիտի կատարեին հեռատեղափոխումը: Սակայն այդ մտքից հրաժարվեցին, քանի որ նախ ևս մի կայանը հեռատեղափոխման մեջ ավելորդ ժամանակի կորուստ է, իսկ հետո կայան կառուցելը այդքան էլ դյուրին գործ չէ:
    Կաին ևս միքանի միջոցներ Դարգստոնը շրջանցելու, սակայն նրանք իրենց հերթին ունեին թույլ կողմեր: Այնպես որ Հարագանա գնացողները ստիպված էին իրենց մաշկի վրա զգալ Դարգստոնի «խորդուբորդ ճանապարհները»: Եթե ժամանակին Հարագանա կայանը կառուցողները իմանաին Դարգստոնի մասին, ապա այն մի այլ տեղ կկառուցեին: Հարագանան դա ժամանակավոր կայան է, նա տիեզերքի մեջ մի խաչմերուկ է, որտեղից հեռատեղափոխում է կատարվում բազմաթիվ գալակտիկաներ: Ւհարկե կարելի եր Հարագանան մի այլ տեղ տեղափոխել, սակայն այդ դեպքում պիտի շտկվեր բազմաթիվ կայաների երթուղիները:
    Մի խոսքով այդ Դարգստոնը մի գլխացավանք եր դարձել բոլորի համար: Միակ ելքը երևի համակերպվելն է...
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 27.04.2010, 09:32: Պատճառ: Տառաչափի փոքրացում

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (27.04.2010), helium (26.06.2010), Mark Pauler (25.06.2010), Rhayader (27.04.2010), Ֆրեյա (27.04.2010)

  3. #2
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2009
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Էրվի´ն, ևս մի անգամ չես հիշեցնի քո ճանապարհորդության նպատակը ո՞րն է, - հարցրեց Իրլանը
    - Կառսուտ մոլորակ, որը գտնվում է Կարի աստղային համակարգում:
    - Եվ ի՞նչ ես այնտեղ կորցրել, - հարցրեց Իրլանը:
    - Մենք այնտեղ նոր փորձեր ենք անցկացնում գենային ինժեներիայի բնագավառում, ու անհասկանալի պատճառներով իրավիճակը դարձել է անկառավարելի, այդ իսկ պատճառով ինձ գործուղել են այնտեղ տեղում պռոբլեմին ծանոթանալու համար, - պատասխանեցի ես:
    - Պարզ է, իսկ դու մասնագիտությամբ...
    - Գենային ծրագրավորող, - շարունակեցի ես:
    - Էրվին, խնդրում եմ մի վիրավորվիր իմ ասածներից, բայց ես չեմ սիրում քո այդ մասնագիտությունը ու նրան տիրապետողներին, - ասաց Իրլանը:
    - Ինչու՞, - հարցրեցի ես:
    - Այն փորձերը որ դուք անում եք կենդանական ու բուսական աշխարհի վրա, ուղղակի... զզվելի են, նողկալի...
    - Իրլա´ն, իսկ ինչու դու չես մտածում նրա մասին, որ եթե չլիներ Էրվինը ու նրա նմաները, ապա մի օր կենդանական աշխարհը չեր լինի այսքան բազմազան, ու որը թույլ կտա կյանքին հավերժ գոյատևելու, - միջամտեց Ֆարվինը մեր խոսակցությանը:
    - Պա՜հ, էլ ոնց կլիներ...
    - Ու բացի այդ, - շարունակեց Ֆարվինը, - նման մասնագետներն են մեզ մի օր «սարքել», ու մենք պիտի երախտապաշտ լինենք գենային ինժեներիայից:
    - Իսկ որտեղ են նրանք, ովքեր մեզ սարքել են, ինչու՞ մենք մինչև հիմա չենք պարզել այդ հարցը, - հարցրեց Իրլանը:
    - Ես չգիտեմ, իսկ դու, Էրվի´ն, ի՞նչ կասես:
    - Այդ հարցի պատասխանը ոչ-ոք չգիտի, դա ամենամեծ հանելուկներից մեկն է... բայց մի բան փաստ է, նրանք ովքեր մեզ ստեղծել են, այլևս չեն գոյատևում, հակառակ դեպքում մենք նրանց կգտնեինք, - ասացի ես, - ու դա հաշվի առնելով կարելի է ասել, որ մի օր մենք էլ նույն վախճանը կունենանք, ու ինչպես ճիշտ նկատեց Ֆարվինը, կյանքը դրանով կանգ չի առնի, քանի որ մեր կողմից սինտեզած կյանքը կգոյատևի...
    - Ու որոնք մի օր կասեն. «տեսնես այդ ո՞վ է մեզ ստեղծել», - ծիծաղելով ավելացրեց Իրլանը:
    - Ի դեպ, Էրվին, - ասաց Ֆարվինը, - մենք գործուղումով մեկնում ենք մի մոլորակ, որտեղ դուք այդպիսի մի կյանք եք սինտեզել:
    - Եվ ինչպե՞ս է կոչվում այդ մոլորակը, -հարցրեցի ես:
    - Սարկստերլյա165, - պատասխանեց նա:
    - Առաջին անգամ եմ լսում:
    - Հնարավոր չի որ լսած չլինես այդ մոլորակի մասին, մի՞թե չես կարդացել «վերադարձ դեպի կապույտ մոլորակ»- ը,- հարցրեց Իրլանը:
    - Ա՜, կապու՜յտ մոլորակը... դե տենց ասա´, ես ինչ իմանամ որ Մարկստերլյա165-ը այն հռչակավոր մոլորակն է...
    - Երբեք չե՞ս եղել այնտեղ, - հարցրեց Իրլանը:
    - Օ՜, ո´չ, նման հնարավորություն չի եղել, ու բացի այդ «կապույտ մոլորակը» ընթերցելուց հետո մոտս ոչ մի ցանկություն չկա այնտեղ հայտնվելու, - պատասխանեցի ես:
    - Այնտեղի բանականությունը այլևս այն վայրենի ու անկիրթ արարածներ չեն, ինչ նկարագրվում է այդ գրքում: Նրանք բավականին զարգացել են, ու ասեմ ավելին... այսպիսի տեմպերով որ գնա նրանց զարգացումը, ապա մի քանի հարյուր տարուց նրանք կհասնեն մեզ, - ասաց Ֆարվինը, - ես ուղղակի քեզ խորհուրդ եմ տալիս գոնե մի անգամ այնտեղ գնաս, հաստատ չես փոշմանի, ու հետո կտեսնես քո սարքած կյանքին:
    - Նախ ես չեմ նրանց ստեղծել, ես այն ժամանակ նույնիսկ չկաի, ու հետո ես նման փորձ չէի անի...
    - Դու ի՞նչ նկատի ունես, - հարցրեց Ֆարվինը:
    - Դե ես զգացմունքների վառ դրսևորման մասին եմ ասում...
    - Դու կրկին չարաչար սխալվում ես...
    - Բայց չէ որ այդ «կապույտ մոլորակի» մեջ գրած եր որ այդ քաղաքակրթությունը շուտով իր վախճանն է ունենալու, քանի որ զգացմունքների չափազանց լինելը չի թողնում նրանց խելամիտ, կշռադատված որոշումներ ընդունել, ու որ կգա մի օր երբ նրանք իրենք իրենց կոչնչացնեն, - ասացի ես:
    - Ինչպես տեսնում ես նրանք դեռ չեն վախճանվել, այլ նրանց քաղաքակրթությունը ծաղկում է ապրում, սակայն ով գիտի թե վաղը ինչ է լինելու, - ասաց Ֆարվինը:
    - Էրվի´ն, ինչ ուզում ես ասա, սակայն ես նրանց նախանձում եմ..., - հոգոց հանելով ասաց Իրլանը:
    - Ինչ նախանձելի բան կա նրանց մոտ, - հարցրեցի ես:
    - Նրանք ընդամենը գիտեն սիրել...
    - Իսկ ինչու մենք չգիտե՞նք, - հարցրեցի ես:
    - Ոչ այնպես ինչպես նրանք, այդպես կրքոտ ու միաժամանակ այդքան անարատ ու անմոռաց...
    - Իսկ երբ վերջանում է դա, տակը ինչ է մնում՝ հուսախաբություն, երազանքների չիրականացում, -ասացի ես:
    - Դու պիտի դա քո աչերով տեսնես, - ասաց Իրլանը:
    - Ես ինչ կարդացեմ եմ այդ մոլորակի մասին, ինձ հերիք է, ու չեմ կարծում որ այս փոքր ժամանակահատվածում նրանք զարգացման մի նոր մակարդակի են հասել:
    - Էրվին, դու իզուր ես նրանց թերագնահատում, նրանց մոտ կան ներկայացուցիչներ, որոնք իրենց մտավոր ունակություններով կարան մեզանից շատերի հետ համեմատվել, ես էլ չեմ խոսում նրանց մշակույթի մասին..., - ասաց Ֆարվինը:
    - Այո, նրանց աննկարագրելի մշակույթը… հատկապես երգն ու երաժշտությունը: Նախանձում եմ, հայտարարում եմ ես պաշտոնապես, - ասաց Իրլանը:

    Այստեղ դադար տվինք որոշ ժամանակով մեր խոսակցությունը, քանի որ ցնցումները այնքան էին ուժեղացել, որ հնարավոր չեր ոչինչ ասել: Ես փակեցի աչքերս, փորձեցի ննջել, սակայն նման իրավիճակում դա երևի անհնար եր անել: Սկսեցի մտածել երկնային մարդկանց մասին, որոնց քաղաքակրթությունը նման ծաղկում է ապրում: Դա 40 հազար երկնային տարի առաջ, երբ սկսվեցին նոր կյանքի ստեղծումը այդ մոլորակի վրա: Բազմաթիվ փորձեր անհաջող էին ստացվում, չեր ստացվում կայուն էակների սենտեզումը: Դեռ գենային տեխնոլոգիան բավականին զարգացած չեր այն ժամանակ մեզ մոտ, ու օգտագործվում եր Դեստրեին համակարգը, որը օգտագործում եր հնացած Ֆեստրենա շաբլոնային դիալեզուն: Փորձերի նպատակը մեկն եր, սինտեզել մի բանական կյանք, որտեղ զգացմունքները, այլ ոչ բնազդները, գերիշխող դեր կունենան: Կյանքը կշարունակվի ոչ թե նրա համար որ ներկայացուցիչները բնազդների ազդեցության տակ կորոշեն փոխանակվել իրենց գենային ինֆորմացիայով, այլ կունենան փոխադարձ զգացմունքներ, որոնց ազդեցության տակ էլ կկատարվի վերնշվածը:
    Խնդիրը շատ բարդ եր, ու հատկապես այն թե ինչպես անել, որ լինեն այդ զգացմունքները փոխադարձ: Կաին միքանի թեորեմաներ, սակայն գործնականում դրանք անհար եր ստուգել, քանի որ մի քանի սերունդ անց նոր կարելի եր ինչ որ ենթադրություններ անել: Հետո որոշվեց, մի ընդհանուր թեորեմա մշակել, որտեղ կհամակցեին մնացած երեքը: Մեկի չաշխատելու դեպքում, կաշխատեին մի այլ մեխանիզմ, որը հաշվարկված եր մյուսի մեջ: Մի խոսքով, ստացվեց մի շիլաշփոթ, երեք դոգմաների վրա հիմնված՝ զգացմունքնի, բնազդի ու բանականության, որտեղ, այնուամենայնիվ, զգացմունքին եր տված նախապատվությունը:
    Սինտեզած առաջին կայուն էակները զուրկ էին բանականությունից, սակայն փոխադարձ հարաբերությունները հույս էին տալիս, որ ճիշտ ուղու վրա են կանգնած փորձարարները: Վերջապես, բազմաթիվ ջանքերից հետո, սինտեզվեց առաջին երկնային մարդը: Սակայն այդքան էլ գոհ չմնացին իրենց փորձերից, քանի որ կառավարում եր նրանց բնազդը, իսկ բանականությունը շատ ցածր մակարդակի վրա եր: Որոշվեց դադար տալ փորձերին, ու լքել այդ մոլորակը:
    Հաջորդ այցը կապույտ մոլորակ տեղի ունեցավ մոտ երկու հազար երկնային տարի առաջ: Այդ ճանապարհորդությունը շատ մանրամասն նկարագրված է «Վերադարձ դեպի կապույտ մոլորակ» գրքի մեջ: Դա սկզբից օրագիր է եղել, այն խմբագրելուց հետո է գրքի կարգավիճակ ստացել: Դա շատ հանրահայտ գիրք է, շատերն են այն կարդացել, ինչպես նաև ես: Դա մի տխուր պատմություն, որտեղ հեղինակի հոգու ճիչը չի կարող ոչ մեկին անտարբեր թողել այդ պատմության նկատմամբ: Նրա անունը Մայրոն եր: Նա անգամ չեր կարող պատկերացնել թե ինչպես կփոխվի իր կյանքը, այդ ճանապարհորդության ժամանակ: Երբ նրանք ժամանեցին կապույտ մոլորակ, շատ զարմացան, երբ տեսան իրենց կողմից սինտեզած կյանքը ոչ միայն չի ոչնչացել, այլ բարգավաճում է: Բազմաթիվ գործոների ու էվոլյուցիայի հետևանքով նրանք բաժանվել էին հարյուրավոր ցեղերի, իրենց սեփական լեզուներով, ավանդույթներով ու ապրելակերպով, որոնց միջև հաճախակի էին տեղի ունենում դաժան ու անողոք պատերազմեր: Նույնիսկ նույն ցեղի ներկայացուցիչները շատ անգութ ու անխիղճ ձևով էին վարվում մյուսների հետ: Մի խոսքով, մոտիկից ծանոթանալով իրավիճակին, ահավոր պատկեր եր պատկերվում: Փորձեր է արվում շտկել իրավիճակը, սակայն կողմնակի միջամտությունը ավելի է լարվածություն մտցնում:
    Մայրոնը նշում է իր գրքում, որ նրանք դատապարտված են… դատապարտված են վախճանվելու, որ անհնար է նրանց «խելք» հասկացնելը, իսկ ուժով անիմաստ է ոչինչ անել: Մայրոնը նշում է, որ հենց զգացմունքների գերիշխությունից է, որ քաղաքակրթությունը նման բարբարոսություն է ապրում, որ բանականության «ձայնը» խլացվում է զգացմունքների կողմից: Իհարկե բացասական զգացմունքների մասին է խոսքը, ինչպիսին են զայրույթը, նախանձությունը, ատելությունը և այլն:
    Նրանք ապագա չունեն, եզրահանգում է նա իր գրքում: Սակայն օրերից մի օր նրա հետ մի պատմություն է պատահում: Նա մի երկնային աղջկա է հանդիպում, ու սիրահարվում է… չնայած նա սկզբից իր գրքում հերքում է այդ փաստը, փորձում է ինչ-որ այլ բացատրություններ տալ, թե ինչու է նա անընդհատ մտածում այդ աղջկա մասին: Նա ամեն կերպ ցանկանում է չնկատել յուր զգացմունքը, արհամարել, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվում:
    Իրենց առաքելության ավարտին, երբ արդեն պիտի լքեին երկիր մոլորակը, Մայրոնը կանգնեց ընտրության առջև՝ կամ ընդմիշտ մնալ երկիր մոլորակի վրա կամ էլ հեռանալ ու այլևս երբեք չվերադառնալ: Նա կատարում է իր ընտրությունը, որի համար հետո շատ է զղջում, նա որոշում է հեռանալ, մտածելով որ իրենք ապագա չունեն: Այսպես նրա օրագրերի հիմնվան վրա գրում են «վերադարձ դեպի կապույտ մոլորակ» -ը, գիրքը այսպես է կոչվում, քանի որ այդ ցանկությունը դառնում է նրա կյանքի միակ մոլագար ցանկությունը. վերադառնալ երկիր մոլորակ: Սակայն նրան այդպես էլ չի հաջողվում դա իրականացնել: Թե ինչ է եղել նրա հետ ես չգիտեմ, գրքի մեջ դրա մասին գրած չկար, բայց ասում են որ նա մինչև կյանքի վերջի շունչը չի կորցրել հավատքը, ու մահանալուց աղջկա անունն է տվել ու ասել որ սիրում է նրան ու միշտ սիրելու է:
    Ահա այսպիսի պատմություն այդ մոլորակի հետ կապնված: Դեռ ցնցումները չէին դադարել, նրանք մեկ ուժեղանում էին, մեկ էլ միքանի վարկյանով դադարում, որպեսզի հետո էլ ավելի ուժգնությումբ վերսկսվեին: Իրլանը քթի տակ ինչ-որ բան եր փնթփնթում, հավանաբար անիծում եր այս երթուղին հնարողներին: Ֆարվինը լիովին անտարբեր դեմքի արտահայտությամբ, հայացքը հառել եր առաստաղին: Նրան նայելով հիշեցի նրա խոսքերը. «այսպիսի տեմպերով որ գնա նրանց զարգացումը, ապա մի քանի հարյուր տարուց նրանք կհասնեն մեզ»: Միթե մենք, նկատի ունեմ մեր կառավարությանը, այսպես «հեշտ» պիտի նայի, թե ինչպես են ենթափորձային էակները զարգացումով հասնում, ու ով գիտի, միգուցե անցնում մեզանից: Բարձրախոսով հայտնեցին, որ 10 րոպեից դուրս ենք գալիս Դարգստոնից, Իրլանը ուրախալից ճիչ արձակեց, ու սկսեց հաշվել րոպեները:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 27.04.2010, 09:32: Պատճառ: Տառաչափի փոքրացում

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (27.04.2010), helium (26.06.2010), KiLa (27.04.2010), Mark Pauler (25.06.2010), Rhayader (27.04.2010), Ֆրեյա (27.04.2010)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաճելի է իմանալ, որ գիտաֆանտաստիկ ոճի մեջ ստեղծագործողներ ունենք միայն մի քանի նկատողություններ, եթե կարելի է:
    մտավոր գրոհներ - կարծում եմ՝ խոսքը գնում է բրեյնսթորմինգի մասին: Ցանկացած դեպքում, «մտավոր գրոհներ» տերմինը շատ անճոռնի ու անորոշ է (առաջին միտքը, որ գլուխս եկավ, տելեպատիկ պատերազմն էր, ախր գիտական ֆանտաստիկայի կոնտեքստում ենք): Ինձ թվում է՝ քանի դեռ ավելի նորմալ ու բարեհունչ տերմին չի հայտնվել, կարելի է պարզապես ասել «բրեյնսթորմինգ»: Համ էլ՝ կսազի օտարահունչ անունների հետ, որոնք կրում են հերոսները:
    Լիլիուս ու Ֆարալիուս - էական բան չի, բայց ինձ, որպես կանոն, հաճելի է կարդալիս հանդիպել իրականում գոյություն ունեցող գալակտիկաների (եթե նույնիսկ լինեն այլ անունների տակ, բայց փոխդասավորությունն ու բնութագիրը մոտ լինեն իրականին): Կամ, ասենք, եթե քո պատմվածքի գործողությունները տեղի են ունենում, ասենք, 10,000,000 տարի առաջ կամ հետ, կարելի էր աստղագիտական քարտեզներ ուսումնասիրել ու բնութագրել աստղերի դիրքը հենց այդ ժամանակաշրջանում: Իհարկե, կարող ես ասել, որ դա էական ազդեցություն չունի պատմվածքի ասելիքի հետ, բայց հիշիր, դու ոչ թե գաղափարախոս ես, այլ գրող: Քո նպատակը ոչ միայն գաղափարը հասանելի մատուցելն է, այլ, առաջին հերթին, գրական երկ ստեղծելը: Ընթերցողին հաճելի կլինի դա կարդալը, թե տհաճ՝ պետք է կարողանաս կանխատեսել: Պարունակության մատուցմանն ավելի ուշ էլ կանդրադառնամ:
    հեռատեղափոխում - տելեպորտացիա: Շատ ավելի ծանոթ ու գեղեցիկ տերմին է: Անգլերենում ասում են՝ տելեպորտացիա, նույնն էլ՝ ռուսերենում, ֆրանսերենում, պարսկերենում, հնդկերենում: Այս ի՞նչ թարգմանախտ է հայերի մոտ: «Հեռատեղափոխում»՝ ոչինչ չի ասում: «Տելեպորտացիա»՝ քչերին կարիք կլինի բացատրել, թե ինչ է դա, կարծում եմ, շատ ընթերցողներ նույնիսկ սեփական պսևդոգիտական հիմնավորում կգտնեն երևույթի համար: Ընթերցողի հետ երկխոսություն պահպանելը շատ ավելի լավ է, քան նրան ստիպելը, որ կանգ առնի ու սկսի մտածել. «ո՞ր մի գրողս է (who the f*ck is...) հեռատեղափոխումը»: Եթե, իհարկե, նպատակայնորեն չես որոշել ընթերցողի մտածողության կոնկրետ հատված «խոդի գցել» (օրինակ, ես ինքս «Ռեքվիեմում» երբեմն բարդացնում եմ շարադրանքը, որ շեղեմ ընթերցողին ու նա սկսի ակնհայտ բաները չնկատել, իսկ երբ բացահայտ ասեմ՝ «տադադամ, այսինչն այսպես է», նա ոչ թե ձանձրացած ասի՝ «էհ, ուզում էիր զարմացրա՞ծ լինել», այլ «վայ քու, ինչպե՞ս կարող էի չնկատել, ախր այստեղ ու այստեղ գրված էր, է», կամ էլ գոնե՝ «վայքու, էդպես էլ գիտեի»):
    երախտապաշտ - երախտապարտ:
    Իսկ հիմա՝ «ավելի ուշը», երբ ես պետք է անդրադառնայի պարունակության մատուցմանը: Ընդհանուր առմամբ պատմվածքը, կարելի է ասել, խիստ ծամծմված թեմա էր շոշափում: Չէ, չի կարելի՝ սերն ինքը ծամծմված չի, սերն (ու ծիծիկները) կարելի է անվերջ շոշափել, ամեն անգամ՝ նորովի: Ավելի շուտ շոշափելու ձևն էր ծամծմված: Գրեթե նույն թեման քննարկվում է Սթիվեն Սփիլբերգի «A.I.: Արհեստական Ինտելլեկտ» ֆիլմում (իհարկե, բազմաթիվ այլ գաղափարների հետ միասին): Ֆիլմն իր հերթին հիմնված է տաղանդավոր գիտաֆանտաստիկ գրող Բրայան Ալդիսի «Սուպերխաղալիքները տևում են ողջ ամառ» պատմվածքի վրա (ատում եմ, երբ «սուպեր-» նախդիրը թարգմանում են որպես «գեր-»՝ ամբողջ ամերիկանիզմը, կոլորիտն ու կոնտեքստը կորում են (շեղում եմ հիմնական մտքից). ասենք, եթե երեխային հարցնես, թե իրեն դու՞ր եկավ խաղալիքը/արձակուրդը/տորթը, խանդավառված երեխան ամերիկայում կասի «That was super (որոշ երեխաներ, իհարկե, հերետիկոսաբար կասեն՝ «awesome», բայց կուզեի հիշեցնել, որ only Chuck Norris can be awesome)!»): Իսկ «Սուպերխաղալիքները տևում են ողջ ամառ» պատմվածքի հիշատակումը պատահական չի. այնտեղ մի քանի բաներ կան, որոնք չեն հերիքում այս աշխատանքին: Առաջինը՝ շարադրանքի ռիթմ: «Վերադարձ դեպի կապույտ մոլորակը» ջրապտույտի նման ոլորվում ու արագանում է դեպի հանգուցալուծումը, վերջում էլ մակերևույթի վրա պղպջակներ են մնում: Սա, իհարկե, նորմալ է առաջին սևագրության համար, բայց շարադրանքը կարելի է ի մի բերել ու ավելի ընթեռնելի դարձնել (նորից նշեմ՝ հենց նման բաներով է որոշվում լավ կամ վատ գրող լինելը, ոչ ոք չի ասում, թե վատ գրողները վատ բաների մասին են գրում, կամ էլ՝ Նաբոկովը լավ գրող է, գրողի տարածը, բայց պեդոֆիլիայի մասին է գրում):
    Հուսով եմ՝ չափազանց շատ չեմ քննադատել: Ինչպես նաև՝ որ ասածս օգուտ կբերի քեզ: Համընթաց արեգակնային քամի քեզ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (27.04.2010), Ֆրեյա (27.04.2010)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի փոքր էլ ընդարձակվեմ շարադրանքի մատուցման կապակցությամբ: Եթե որևէ գրվածքի ամբողջ իմաստը կարելի է արտահայտել մեկ-երկու նախադասությամբ, ապա գրողը վատ է գրում: Ավելի ճիշտ՝ նրա գործից կարելի է վերցնել հենց այդ մեկ-երկու նախադասությունները, մնացածը շպրտել (դրա համար էլ տանել չեմ կարողանում առակային բնույթի աշխատանքներն ու գրողներին նամանավանդ Կոելիոյին ու Բախին):
    Այս աշխատանքում ես չզգացի, թե գրողին իսկապես հետաքրքիր էր Դարգստոնում գալակտիկաների մագնիսական դաշտերի փոխազդեցության պատճառով առաջացած մագնիսական տուրբոլենտ հոսքերը: Իսկ, օրինակ, Եֆրեմովի «Անդրոմեդի Միգամածությունում» հեղինակը ժամանակ չի ափսոսում բացատրելիս, թե ինչպես է ընթանում մերձլուսային արագություններով ընթացող տիեզերանավը (Էրգ Նոորի տիեզերանավի՝ «Տանտրայի» օրինակի վրա), ինչու, զանգվածն անվերջության ձգտելու պատճառով, այն կարող է շարժվել միայն ուղիղ գծով կամ, այսպես կոչված, «լուսային կորով»: Դու պատկերացնու՞մ ես, թե ինչպես կարող է գերլուսային արագությամբ շարժվող նավը, որի մեջ բոլոր օբյեկտների մասսան ձգտում է անվերջության (այդ դեպքում, եթե դա նույնիսկ հնարավոր լիներ, գիտականորեն այն «black hole»-ի՝ սև անցքի համար բնորոշ հատկանիշներ կդրսևորեր, չի բացառվում, որ Դարգստոնն ու նրա պատճառ դարձած գալակտիկաները քաշեր իր մեջ): Ի՞նչ կասես այս մասին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (27.04.2010)

  9. #5
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ ես ասեմ, որ տենց ա

    Աշխատիր ավելի շատ փաստերով,օրինակներով գրել։ Մեջը շատ ա աբստակտ մտքերը ու թեթեև "հիշատակումները"։ Ոնց որ ամեն տեղ խուսափել ես բացատրություններից ու քո նոր գաղափարը ներկայացնելուց… Ամեն տեղ օգտագործում ես այս, այն, այդ, այսպիսի բառերը, բայց մենք հո չգիտենք ինչպիսին է Ավելի շատ դետալներ ընդգրկի։

    Ընդհանուր առմամբ՝ հետաքրքիր էր կարդալ ու շատ եմ սպասում նոր մոտեցման, նոր բացատրության, նոր վերսիայի... Շատ ուրախ եմ, որ նման թեմայով ստեղծագործություն ես ներկայացրել։
    Հաջողություն եմ մաղթում
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (27.04.2010)

  11. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱԴու պատկերացնու՞մ ես, թե ինչպես կարող է գերլուսային արագությամբ շարժվող նավը, որի մեջ բոլոր օբյեկտների մասսան ձգտում է անվերջության (այդ դեպքում, եթե դա նույնիսկ հնարավոր լիներ, գիտականորեն այն «black hole»-ի՝ սև անցքի համար բնորոշ հատկանիշներ կդրսևորեր, չի բացառվում, որ Դարգստոնն ու նրա պատճառ դարձած գալակտիկաները քաշեր իր մեջ): Ի՞նչ կասես այս մասին:
    Նախադասությունս մոռացա ավարտեմ պատկերացնու՞մ ես, այդպիսի նավի երթուղայինի նման թափ տալն ինչ հետևանքների կբերի մարդկանց ու սարքերի համար:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #7
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացի այն, որ պատմվածքը դուր եկավ, ասեմ նաև, որ այն ինձ իրոք ուրախացրեց: Լավ է, որ ֆանտաստ գրողներ ունենք: Համաձայն եմ, որ կարելի էր մի քիչ ավելի ,,զոռ տալ" վերոհիշյալ մոլորակի մասին քննարկումներին ու վերլուծություններին, քանի որ վերջ ի վերջո թեման արծարծում էր ,,հարցերի հարցը", բայց վատ չէր: Իսկ ինչ վերաբերվում է նոր բառերին՝ ,,մտավոր գրոհ", ,,հեռագնաց" և մանավան ,,հեռատեղափոխում"՝, ողջունում եմ: Եվ կողմնակիցը չեմ այն մտքի, որ պետք չէ համարժեքը փնտրել այն բառերի, որոնք իրենց հարմարությունը ապացուցել են և գտել իրենց տեղը մի քանի օտար լեզուներում: Ինձ թվում է հեռատեղափոխում բառը բավարարում է երևույթը անձնավորելու խնդիրները և ավելի հարմար է քան ,,տելեպորտացիան": Մի խոսքով լավն էիր, շարունակիր...

  13. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն, եթե ընթերցողը գրվածքում արհեստականորեն հայեցված բառեր է հանդիպում, որոնք շատ ավելի ուժեղ են խանգարում ընթերցողի «ընկղմմանը երևակայական աշխարհ», դա լավ է, հա՞ գրեթե ցանկացած 16-ն անց մարդ կասի քեզ, թե ինչ է տելեպորտացիան, իսկ հեռատեղափոխու՞մը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #9
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն, եթե ընթերցողը գրվածքում արհեստականորեն հայեցված բառեր է հանդիպում, որոնք շատ ավելի ուժեղ են խանգարում ընթերցողի «ընկղմմանը երևակայական աշխարհ», դա լավ է, հա՞ գրեթե ցանկացած 16-ն անց մարդ կասի քեզ, թե ինչ է տելեպորտացիան, իսկ հեռատեղափոխու՞մը:
    Մեծ հաջողությամբ, վաղը, ամեն դպրոցական ցածր դասարանի աշակերտ կարող է ասել, թե ի՞նչ է նշանակում հեռատեղափոխում: Եվ ասեմ անկեղծ, որ բառը ինձ բավարարեց: Իհարկե սա իմ կարծիքն է:

  15. #10
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավ պատմվածք էր: Մեծ բավականություն զգացի կարդալուց:
    Նկատողություննեին էլ առանձնապես ուշադրություն մի դարձրու: Ստեղ մարդիկ կան, որ պատրաստ են համաշխարհային ստեղծագործողներին էլ քննադատեն, մենակ թե հակաճառեն…
    Ապրես - լավն էր:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    terev (25.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Վերադարձ» թամանյանական Երևան
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 12.07.2018, 06:31
  2. Կապույտ արևներ
    Հեղինակ՝ Մարկուս, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.05.2013, 21:43
  3. «Վերադարձ» Արմենիայի եթերում
    Հեղինակ՝ Marco, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 196
    Վերջինը: 20.11.2010, 23:20
  4. Վերադարձ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 27
    Վերջինը: 25.09.2010, 18:59
  5. Մասսագետ, բարի վերադարձ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 19.11.2008, 02:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •