Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Բեմագիրն ինչո՞վ եք համապատասխան համարում։ Ախր բեմն ի՞նչ կապ ունի տվյալ երևույթի հետ։
Չգիտեմ՝ ինչքանով իմաստ ունի «բլոգ» բառը թարգմանելը, բայց ամեն դեպքում գրեմ այդ բառի կազմությունն ու ծագումն անգլերենում, ու թարգմանելու դեպքում գուցե դա օգնի քիչ թե շատ հարմար հայերեն համարժեք գտնելուն, թեև կարծում եմ՝ թարգմանելու անհրաժեշտություն առանձնապես չկա։

Այսպես, բառն ի սկզբանե եղել է weblog, որը կազմված է web (ցանցային) և log (իրադարձությունների ու դիտարկումների կանոնավոր կամ սիստեմատիկ գրանցում) բառերից։ Իսկ կրճատ ձևը՝ blog–ը, ստեղծել է Փիթեր Մերհոլցը, որն իր բլոգի խորագրում կատակով «կոտրել է» բառը՝ ստանալով we blog (մենք «բլոգում ենք»՝ բլոգ ենք գրում) արտահայտությունը։
Դրա համար էլ, կարծեմ, "բլոգը" երբեմն "մատյան" են անվանում: