1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում տեղի ունեցած պայթյունների արդյունքում մթնոլորտ էր արտանետվել 190 տոննա ռադիոակտիվ նյութեր, ռադիոակտիվ վառելիքի 140 տոննայից 8-ը հայտվել էր օդում: Մարդիկ Չեռնոբիլում ենթարկվեցին 90 անգամ ավելի ուժեղ ճառագայթման, քան Հիրոսիմայում: Աղետի հետեւանքով ռադիոակտիվ աղտոտման էին ենթարկվել 2300 բնակավայրեր՝ շուրջ 50 հազար քառակուսի կիլոմետր արածքում: Ուկրաինայում Չեռնոբիլի աղետից տուժածների թիվը հասնում է 3 միլիոնի, որոնցից 1 միլիոնը երեխաներ են:Չեռնոբիլյան աղետի փրկարարական աշխատանքներին մասնակցել են Հայաստանի ավելի քան 3 հազար փրկարարներ:
Էջանիշներ