User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Չեռնոբիլյան աղետից անցել է 24 տարի

  1. #1
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չեռնոբիլյան աղետից անցել է 24 տարի

    1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում տեղի ունեցած պայթյունների արդյունքում մթնոլորտ էր արտանետվել 190 տոննա ռադիոակտիվ նյութեր, ռադիոակտիվ վառելիքի 140 տոննայից 8-ը հայտվել էր օդում: Մարդիկ Չեռնոբիլում ենթարկվեցին 90 անգամ ավելի ուժեղ ճառագայթման, քան Հիրոսիմայում: Աղետի հետեւանքով ռադիոակտիվ աղտոտման էին ենթարկվել 2300 բնակավայրեր՝ շուրջ 50 հազար քառակուսի կիլոմետր արածքում: Ուկրաինայում Չեռնոբիլի աղետից տուժածների թիվը հասնում է 3 միլիոնի, որոնցից 1 միլիոնը երեխաներ են:Չեռնոբիլյան աղետի փրկարարական աշխատանքներին մասնակցել են Հայաստանի ավելի քան 3 հազար փրկարարներ:


    Վերջին խմբագրող՝ yerevanci: 26.04.2010, 11:46:

  2. #2
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    24 տարի է անցել, սակայն բոլոր նրանք, ովքեր իրենց կամավոր օժանդակությունն են ցուցաբերել Չեռնոբիլյան աղետի ժամանակ` դեռ կրում են ճառագայթման հետևանքով ստացած առողջական խնդիրների հետևանքները:

    24 տարի առաջ այս օրը Ուկրաինայում Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած 2 պայթյունների հետևանքով առաջացած ռադիոակտիվ ամպը տարածվեց Եվրոպայի տարածաշրջանում` ընդգրկելով հատկապես Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի Սովետկան Հանրապետույթունները:

    Պաշտոնական տվյալների համաձայն` այդ օրը ավելի քան 30 մարդ մահացել է տեղում` սուր ճառագայթային համախտանիշից, իսկ ընդհանուր առմամբ` տուժել է շուրջ 5 միլիոն մարդ: Վթարի հետևանքների վերացման աշխատանքներին Չեռնոբիլյան աղետի օրերին մասնակցել է ավելի քան 3000 մարդ Հայաստանից և 220 հազար մարդ Խորհրդային Միության մյուս պետություններից:

    Չեռնոբիլյան վթարի զոհերի հիշատակը հարգելու համար, Ինտերֆաքսի տեղեկացմամբ, այսօր սգո հանրահավաք է անցկացվելու Ռուսաստանի Միտինսկի գերեզմանատանը: Նախատեսվում է, որ հարգանքի տուրք կմատուցեն նաև Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարները, «Չեռնոբիլ» միության նախագահ Վյաչեսլավ Գրիշինը, ինչպես նաև Ռուսաստանում Բելառուսի և Ուկրաինայի դեսպանատների ներկայացուցիչները:

    Aysor.am

  3. #3
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրոք որ շատ ծանր աղետ էր, որի ազդեցությունը զգացվում է դեռ մինչև օրս: Ընդհանրապես նման կայանների անվտանգության ապահովման լրիվ նոր կոնցեպցիա պիտի մշակվի, ըստ որի վերջիններիս անվտանգության ապահաովումը պետք է իրականացվի միջազգային մոնիտորինգով: Իսկ այս թեմային է անդրադարձել նաև Ադրիանո Չելենտանոն իր այս երգով, լսեք խնդրեմ.

    Վերջին խմբագրող՝ Adriano: 26.04.2010, 14:33:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (26.04.2010)

  5. #4
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեն կարում էտ ատոմակայանները գետնի տակ սարքեն?

  6. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչ կինո կհանեն չէ ամերիկացիք ետեղ`իհարկե ուժս:Ամայի տարածքա սաղ նույն ձև թողած,իսկական դրա տեղնա:
    բայց եթե լուրջ ապա դա ահավոր վթար էր`համաշխարհային մաշտաբով:
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  7. #6
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ կինո նկարելու լինեն, հիմա ընենց էֆեկտներ կա, որ Չեռնոբիլից էլ ավելի վախենալու տեսարաններ կսարքեն

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ առարկա կուզենայիք անցնել, որ չեք անցել
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 23.11.2019, 15:38
  2. Շնորհավոր Նոր տարի
    Հեղինակ՝ Magic-Mushroom, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 04.01.2011, 22:45
  3. Շնորհավոր Նոր Տարի
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 06.01.2010, 15:25
  4. + մեկ տարի Freddieին
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.08.2009, 17:52
  5. Մեկ Տարի
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 24.07.2009, 18:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •