User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Կամրջին

  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կամրջին

    Սա խոստացել էի մի առիթով, բացի էդ, էսօր էլ խոստացա մեկին:
    Ոնց որ Նաբոկովը կասեր. " Խնդրեմ, վայելեք այս փուշ ու տատասկի կծիկը":




    ԿԱՄՐՋԻՆ

    …պարզապես մեկը պետք է,
    որպեսզի…
    Քո նուրբ ձեռքերի կեղտերը լիզի:




    Էն, ինչ պիտի պատմեմ հորինվածք չի. ես տեսել եմ նրանց կամրջի վրա: Վկա էս դեղին սենյակը, դիմացի պատից բացակայող Նարեկացու մանրանկարը վկա, վկա էս տափակ գրառումներով անիմաստ թղթապանակներն ու մնացած զիզիբիզիությունները : Գուցե ուրիշ կյանքում, բայց ես տեսել եմ նրանց կամրջի վրա: Հիշո?ւմ եք` Ապոլիների մոտ. “Միրաբոի հին կամրջի տակով հոսում է Սենան, և սերերը մեր… և այլն”: Բայց սա հենց այնպես, ուղղակի հիշեցի...
    Նրանք երկար համբուրվում էին կամրջի վրա, իսկ քամին հեշտանքով խաղում էր աղջկա գեղեցիկ գանգուրների հետ: Մինչև նրանց գոտկատեղը բարձրացած թեթև մառախուղը հմայված պտտվում էր նրանց շուրջ. խոնավ ու մաքուր օդի բույրը արբեցրել էր ողջ բնությունը: Ամեն ինչ կարծես քարացած լիներ: Այդքա~ն էլ երկար համբո՞ւյր: Ինձ թվաց նույնիսկ, թե նրանց հոգիները լքել են մարմինը, ու ինչ որ տեղ հեռվում, ամպի մի փոքրիկ կտորի վրա կողք կողքի նստած մեղմ զրուցում են, կամ նույնիսկ չեն էլ զրուցում, այլ պարզապես լուռ վայելում են մեկը մյուսի ներկայությունը: « Իսկ մարմինները երևի կախել ա»,- ինձ համար օտար IT եզրով արտահայտությունը մեխանիկորեն ձգեց դեմքիս` ժպիտի համար պատասխանատու մկանները և սթափեցրեց հափշտակության վիճակից: Թե չէ, երևի չնկատեի էլ, որ տղան մի պահ սկսեց ցնցվել:
    “ На мосту стоят трое- он она и у него”,- հիշողության միջից հայտնվեց վաղուց մոռացված sms հումորը, ու մի կերպ ծիծաղը զսպելով, նա սկսեց կծոտել աղջկա շուրթերը:
    -Քեզ ի՞նչ եղավ: Լավ չե՞ս,- վախեցած ու մի քիչ ագրեսիվ նետեց աղջիկը` ետ հրելով նրան:
    Տղան, կարծես ազատություն ստացած սկսեց վայրենու պես ծիծաղել.
    -Չէ դու կապ չունես, դու ծերեթելու աղջիկերքից վատ չես համբուրվում,- դեռ խոսքը չավարտած` մի կարգին ապտակ իջավ նրա դեմքին:
    -Փչացածը դու ես,- լացակումած ասաց աղջիկն ու վազեց դեպի գետափով ձգվող ճանապարհը:
    Տղան հետևեց նրան.
    -Սպասի'ր… Կներե'ս… լսի', լո'ւրջ եմ ասում… կանգնի’ր… պիտի խոսե'նք…
    -Ես խոսելու բան չունեմ: Բաց թող ձեռքս:
    -Կներե'ս:
    -Էդպես մի' նայիր ինձ,- ու փաթաթվելով տղային` սկսեց ավելի ուժեղ հեկեկալ:
    -Կներե'ս…
    -Ինչո՞ւ ես ինձ տանջում:
    -Ես քեզ չեմ տանջում, ես ինձ եմ տանջում:
    -Ի՞նչ ես դուրս տալիս:
    -Գիտեմ, ինձ չես հասկանա, ուղղակի ներիր:
    Աղջիկը նորից սկսեց հեկեկալ.
    -Դու չես սիրում ինձ:
    -Ինչպես և դու… ու դու դա ինձնից լավ գիտես:
    -Դու ինձ արհամարհո՞ւմ ես:
    - Ես խղճում եմ քեզ: Ո՞ւմ ես խաբում` ի՞նձ, թե՞ քեզ: Ախր, դու գրկում ես ոչ թե ինձ, այլ ցանկացած մեկի: Ինձ սխալ մի հասկացիր, ես չեմ ասում, որ դու սաղի հետ քնում ես: Ուղակի, ուզում եմ ասել, որ իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը, դե գրեթե... Ես քո կողքին գոյություն ունեմ սոսկ մենության սարսափը փարատելու համար: Ես քեզ համար քնքշանքի կարոտն եմ` անդեմ: Դու ինձ գրկում ես, ոչ նրա համար, որ ուզում ես հենց ինձ գրկել, այլ` որ զգաս քեզնից դուրս աշխարհի գոյությունը: Դու դրա կարիքն ունես: Քեզ համար ես անդեմ եմ...
    Նրանք դեռ կամրջին էին, ու նույնն էր օդը` մաքուր ու խոնավ, նույնիսկ մառախուղը չեր ցրվել դեռ, բայց բնության արբեցումի հետքն անգամ չկար:
    -Դու ինձ արհամարհո'ւմ ես,- ինքն իր հարցին հուսահատ պատասխանեց աղջիկը:
    -Չէ: Բայց, ներիր, սիրտս խառնում է, երբ մտածում եմ , որ ես էլ եմ քեզ նման... հայելային արտացոլանքի պես: Ես նույնն եմ, ինչ որ դու:
    -Էլ մի խոսա... դու սպանում ես ինձ:
    -Գաղափարը քոնն էր,- կարծես ցրված ու տարօրինակ տոնով ասաց տղան, անսպասելի ամուր գրկեց աղջկան ու,- վերջապե~ս, այնքան սպասված "ազատ անկումը"... ու ես նույնիսկ միայնակ չեմ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (27.04.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Օրիգինալ պատմվածք ես գրել:
    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    - Ես խղճում եմ քեզ: Ո՞ւմ ես խաբում` ի՞նձ, թե՞ քեզ: Ախր, դու գրկում ես ոչ թե ինձ, այլ ցանկացած մեկի: Ինձ սխալ մի հասկացիր, ես չեմ ասում, որ դու սաղի հետ քնում ես: Ուղակի, ուզում եմ ասել, որ իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը, դե գրեթե... Ես քո կողքին գոյություն ունեմ սոսկ մենության սարսափը փարատելու համար: Ես քեզ համար քնքշանքի կարոտն եմ` անդեմ: Դու ինձ գրկում ես, ոչ նրա համար, որ ուզում ես հենց ինձ գրկել, այլ` որ զգաս քեզնից դուրս աշխարհի գոյությունը: Դու դրա կարիքն ունես: Քեզ համար ես անդեմ եմ...:
    Պատմվածքիդ կորիզը…

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    -Էլ մի խոսա... դու սպանում ես ինձ:
    -Գաղափարը քոնն էր,- կարծես ցրված ու տարօրինակ տոնով ասաց տղան, անսպասելի ամուր գրկեց աղջկան ու,- վերջապե~ս, այնքան սպասված "ազատ անկումը"... ու ես նույնիսկ միայնակ չեմ:
    Ես ճի՞շտ հասկացա այս մասը, փաստորեն տղան իրան ու աղջկան կամրջից գցեց, հա՞:

  4. #3
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Ես ճի՞շտ հասկացա այս մասը, փաստորեն տղան իրան ու աղջկան կամրջից գցեց, հա՞:
    Վազգեն ջան, տենց էլ կա: Բայց սա դեռ վերջը չի, շարունակությունը մի երկու րոպեից պատրաստ կլինի:

    Ավելացվել է 8 րոպե անց
    Նոկիայի արդեն սովորական դարձած մեղեդին արթնացրեց ինձ:
    - Բարև,- ձեռախոսի միջից լսվեց ծանոթ կանացի ձայնը:
    - Բարև,- կիսաքուն մռմռացի ես:
    - Քնա՞ծ էիր:
    - Հա՛:
    - Արթնացրի՞, կներե՛ս:
    - Չե, չարթնացրիր, հլը քնած եմ:
    - Դե լավ, հերիք ա քնես: Գիտե՞ս ժամը քանիսն ա: Մեկն անց ա արդեն:
    - Հետո՞ ինչ, իսկ դու գիտե՞ս՝ ես քանիսին եմ քնել:
    - Էդ կապ չունի: Подиом! Հե՛լ, թե չէ կյանքդ քնած կանցկացնես: Համ էլ քեզ կարոտել եմ, չհանդիպե՞նք էսօր:
    - Լավ հեսա մի հատ կոֆե խմեմ, օյաղանամ, մի բան կմտածենք:
    - Նենց էս խոսում, ոնց որ մի տհաճ պարտականություն պիտի կատարես: Դու ինձ չե՞ս կարոտել:
    - Ի՞նչ ես խոսում, Իհարկե կարոտել եմ:
    - Սուտ մի՛ խոսա, գիտեմ, որ ինձ չես սիրում:
    - Էլի սկսեցի՞ր: Իհարկե սիրում եմ: Ես քեզ շատ եմ սիրում:
    - Երբեք չես կարողացել նորմալ սեր բացատրել,- ես պատկերացրի, թե ինչպես այս խոսքերի հետ նա ներողամիտ պիտի ժպտար, ու թեթևացած սուրճից մի կում արեցի: Իսկ նա շարունակում էր խոսալ՝ մի միտքը չավարտած՝ անցնելով երկրորդին.
    - Գիտե՞ս, էսօր Գիոմ Ապոլիներ էի կարդում… էն որ ասում էիր…
    - Հա՛, Միրաբոյի հին կամրջի տակով հոսում է Սենան…
    - Հա՛: Իրոք հրաշք ա: Հիմա ի՞նչ. էսօր հանդիպո՞ւմ ենք:
    - Ժամ ու կեսից արի Կիևյան: Ես քեզ կսպասեմ… կամրջին:
    Ձեռախոսն անջատելով ու դատարկելով սուրճի բաժակը՝ ես սկսեցի հագնվել՝ անկախ ինձնից մտքումս մեխանիկորեն կրկնելով հեռախոսազրույցի ժամանակ արտասանած խոսքերս. " Իհարկե կարոտել եմ… շա՜տ եմ սիրում… ես քեզ կսպասեմ… կամրջին",- ու ամեն անգամվա հետ դրանք ավելի ու ավելի սպառնալից էին դառնում:

    Ավելացվել է 11 րոպե անց
    Որ չալարեմ, հետո էլի կավելացնեմ, բայց առայժմ էսքանը:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 25.01.2007, 06:17: Պատճառ: Գրառման ավելացում։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (27.04.2010)

  6. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Լավն էր, օրիգինալ… Առաջին հատվածի սկիզբը միայն կարդալով, կարելի է տեսնել ստեղծագործության հեղինակի պայծառ միտքը… Դավ, ստիպում ես, որ քեզ սիրեն…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (27.04.2010)

  8. #5
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Իսկ ինձ ճիշտն ասած էտքանել դուր չեկավ, մի ձևի սովորական էր, նենց ինչ որ տարբերվող բան չտեսա, ավելի ճիշտ եմ ուզում ասեմ ոնց որ նենց գրած լինի որ հեղինակը ոնչ թէ ներշնչվելա ինչ որ դեպքից ներսը լիքնա եղել ու արտահայտվելա գրելով այլ նենց նստել ասելա դավայ մի բան գրեմ ու տենց որոշել գրելա, ոբշեմ դուրս չեկավ ու ֆսյո , բայց դե հեղինակին թո էտ չհուզի Հեմենգուեյն էլ ինձ բեսամտ չի դզզում

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Ծանոթ պատմություն էր:

  10. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Շատ բնական ու տպավորիչ ես նկարագրել։
    Անհամբեր կսպասեմ շարունակությանը։

    Հուսով եմ՝ վերջում ոչ ոք չի մեռնի (դե, գոնե ֆիզիկապես )։ Չեմ սիրում, երբ մեռնում են։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #8
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    …Իսկ ինձ ահհհավոր շատ դուր եկավ… Մանավանդ առաջին հատվածը:
    Սկզբում մտածում էի, որ պատասխանիս մեջ անպայման պիտի ծիծաղող սմայլ լինի… Մի քիչ կարդալուց հետո շատ լրջացա, քանի որ ինչ-որ ծանոթ ու հարազատ շունչ զգացի… Ոնց որ էդ ամենն ինձ հետ պատահած լիներ… Հետո հասկացա, որ իրականում լրիվ հակառակն էր… Մի քիչ հետո էլ զգացի, որ մտքումս միայն մի աղջիկ ու մի տղա են՝ կանգնած կամրջի վրա, ինձ բոլորովին անծանոթ… թերևս միայն այնքանով ծանոթ, որ հենց իրենց մասին էր այն յուրօրինակ ու հետաքրքիր պատմվածքը, որի վրա էին սևեռված աչքերս վերջին մի քանի րոպեների ընթացքում… ու մնաց մի զգացողություն, որ… որ բառերով չես արտահայտի…
    Ապրես, լավն էր:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. #9
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Դավ, ստիպում ես, որ քեզ սիրեն…
    Կամ հակառակը:

  13. #10
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Մեջբերում Zevs666-ի խոսքերից
    Իսկ ինձ ճիշտն ասած էտքանել դուր չեկավ, մի ձևի սովորական էր, նենց ինչ որ տարբերվող բան չտեսա, ավելի ճիշտ եմ ուզում ասեմ ոնց որ նենց գրած լինի որ հեղինակը ոնչ թէ ներշնչվելա ինչ որ դեպքից ներսը լիքնա եղել ու արտահայտվելա գրելով այլ նենց նստել ասելա դավայ մի բան գրեմ ու տենց որոշել գրելա, ոբշեմ դուրս չեկավ ու ֆսյո , բայց դե հեղինակին թո էտ չհուզի Հեմենգուեյն էլ ինձ բեսամտ չի դզզում
    Վերջին նախադասությունդ լավն էր : Բայց ավելի իրական , քան էս պատմվածքի կոնֆլիկտն էր, չի լինում: Իհարկե, սյուժեն գեղարվեստական մշակման ա ենթարկված, ոնց որ ջոկում ես: Բայց որ սկզբում գրել էի. թե էն, ինչ կպատմեմ, հորինված չի, հենց ընենց չէի գրել:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ծանոթ պատմություն էր:
    Կարող ա :
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 25.01.2007, 23:37: Պատճառ: Գրառման ավելացում։

  14. #11
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից
    …Իսկ ինձ ահհհավոր շատ դուր եկավ… Մանավանդ առաջին հատվածը:
    Իսկ ես կասեի, որ առանձ երկրորդ մասի առաջին մասը անիմաստ կլիներ:

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Որ չալարեմ, հետո էլի կավելացնեմ, բայց առայժմ էսքանը:
    Քեզ տեսնենք, եթե մտքիտ կա, մի ալարի, մի զրկի մեզ այս հաջույքից, գրի:
    Եթե չգրեմ, մեկա ստիպելու եմ առանձին ինձ պատմես, այնպես որ…

    Բայց հալալա քեզ, կարգին գրում ես էլի, խո զոռով չի…

  15. #12
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Անհամբեր կսպասեմ շարունակությանը։
    Հուսով եմ՝ վերջում ոչ ոք չի մեռնի (դե, գոնե ֆիզիկապես )։ Չեմ սիրում, երբ մեռնում են։
    Առայժմ շարունակություն չի լինի, իսկ կմեռնի , թե չե որևէ մեկը, հլը պարզ չի :

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից
    …Իսկ ինձ ահհհավոր շատ դուր եկավ… Մանավանդ առաջին հատվածը:
    Սկզբում մտածում էի, որ պատասխանիս մեջ անպայման պիտի ծիծաղող սմայլ լինի… Մի քիչ կարդալուց հետո շատ լրջացա, քանի որ ինչ-որ ծանոթ ու հարազատ շունչ զգացի… Ոնց որ էդ ամենն ինձ հետ պատահած լիներ… Հետո հասկացա, որ իրականում լրիվ հակառակն էր… Մի քիչ հետո էլ զգացի, որ մտքումս միայն մի աղջիկ ու մի տղա են՝ կանգնած կամրջի վրա, ինձ բոլորովին անծանոթ… թերևս միայն այնքանով ծանոթ, որ հենց իրենց մասին էր այն յուրօրինակ ու հետաքրքիր պատմվածքը, որի վրա էին սևեռված աչքերս վերջին մի քանի րոպեների ընթացքում… ու մնաց մի զգացողություն, որ… որ բառերով չես արտահայտի…
    Ապրես, լավն էր:
    Մերսի, զգացի վոր իրոք դուրդ եկել ա:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Guest-ի խոսքերից
    Իսկ ես կասեի, որ առանձ երկրորդ մասի առաջին մասը անիմաստ կլիներ:



    Քեզ տեսնենք, եթե մտքիտ կա, մի ալարի, մի զրկի մեզ այս հաջույքից, գրի:
    Եթե չգրեմ, մեկա ստիպելու եմ առանձին ինձ պատմես, այնպես որ…

    Բայց հալալա քեզ, կարգին գրում ես էլի, խո զոռով չի…
    Հայկ ջան, քեզ խոստանում եմ, բանաոր պատմել, եթե չգրեմ :
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 25.01.2007, 23:44: Պատճառ: Գրառման ավելացում։

  16. #13
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Առաջին անգամ կարդացի,ջղայնացա,չուզեցի կարծիքս գրեմ,բայց հիմա արդեն մարսել եմ…ուղղակի անկյուն կանգնած առաջին երկու տողն էին մեղավոր…
    Բնական է նկարագրած,միանգամից հնարավոր է պատկերացնել…բայց դե եսիմ,Դավիթ կամ Մելիք ջան,իհարկե դու լավ ես գրել,բայց ես այս ստեղծագործությունը չսիրեցի…
    ինձ էլ ա թվում,որ կիսատ ա…շարունակի լա՞վ…գուցե ամբողջական կարդամ,սիրեմ…
    Ախր,դու այնքան սիրուն ես գրում,էլ չեմ ասում բացառիկ գեղեցիկ մտքերը,որը դարձրել ես այս պատմվածքի բաղկացուցիչ մասը…ես դրանք կառանձնացնեմ,որ առանձին կարդամ…

  17. #14
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Առաջին անգամ կարդացի,ջղայնացա,չուզեցի կարծիքս գրեմ,բայց հիմա արդեն մարսել եմ…ուղղակի անկյուն կանգնած առաջին երկու տողն էին մեղավոր…
    Բնական է նկարագրած,միանգամից հնարավոր է պատկերացնել…բայց դե եսիմ,Դավիթ կամ Մելիք ջան,իհարկե դու լավ ես գրել,բայց ես այս ստեղծագործությունը չսիրեցի…
    ինձ էլ ա թվում,որ կիսատ ա…շարունակի լա՞վ…գուցե ամբողջական կարդամ,սիրեմ…
    Ախր,դու այնքան սիրուն ես գրում,էլ չեմ ասում բացառիկ գեղեցիկ մտքերը,որը դարձրել ես այս պատմվածքի բաղկացուցիչ մասը…ես դրանք կառանձնացնեմ,որ առանձին կարդամ…
    Ծովինար ջան, վախենամ՝ ավարտելուց հետո էլ չսիրես էս պատմվածքը, ստորագրությանս ու պատմվածքիս հակասությունը կասի, թե խի…

  18. #15
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Ծովինար ջան, վախենամ՝ ավարտելուց հետո էլ չսիրես էս պատմվածքը, ստորագրությանս ու պատմվածքիս հակասությունը կասի, թե խի…
    մի՛ վախեցի…
    Բայց քանի դեռ այստեղ ես,կասե՞ս խորհուրդը այս ստեղծագործության…
    Հակասաությունը չի կարող պատճառ դառնալ չսիրելուն…
    Եթե խորապես հասկանամ հակասության պատճառը…

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •