User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Կամրջին

  1. #16
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    մի՛ վախեցի…
    Բայց քանի դեռ այստեղ ես,կասե՞ս խորհուրդը այս ստեղծագործության…
    Հակասաությունը չի կարող պատճառ դառնալ չսիրելուն…
    Եթե խորապես հասկանամ հակասության պատճառը…
    Ծովինար ջան, պիտի հիասթափեցնեմ. ես էդքան հեռուն չեմ մտածում (Խորհուրդ-մորհուրդ), արդեն ասել եմ, որ ուղղակի գրում եմ էն ինչ կա իմ մեջ էդ պահին:

  2. #17
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Ծովինար ջան, պիտի հիասթափեցնեմ. ես էդքան հեռուն չեմ մտածում (Խորհուրդ-մորհուրդ), արդեն ասել եմ, որ ուղղակի գրում եմ էն ինչ կա իմ մեջ էդ պահին:
    Լավ,ես էլ չեմ երկարացնում…
    Եթե ավարտես գոնե արթուն վիճակում կամրջից այդ աղջկան չնետես,լա՞վ
    Կներես…
    կատակ եմ անում…

  3. #18
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    կսպասեմ մանցած մասին, հետո կարծիքս կգրեմ, լա՞վ...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  4. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Հայկ ջան, քեզ խոստանում եմ, բանաոր պատմել, եթե չգրեմ
    Ինձ էլ կպատմես, չէ՞ թե չէ կլացեմ

  5. #20
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    ԴԵՂԻՆ ՍԵՆՅԱԿԸ


    Չգիտեմ, թե սենյակն ինչու էր դեղին, հավանաբար դա էլ ինչ որ բուժական նշանակություն ուներ: Գիտեմ միայն, որ այս սենյակում առաջ նարեկաբուժության սեանսներն էին անցկացվում: Հետո Առողջապահության նախարարությունից հրաման եկավ՝ դադարեցնել բոլոր էքսպերիմենտալ ծրագրերը, և այդ սեանսները ևս դադարեցվեցին, թեև, ըստ իս, նարեկաբուժությունն արդեն հազար տարի է, ինչ էքսպերիմաենտալ չէ: Ի՞նչ է պետք փակուղին ընկած մարդուն, ճանապարհ դեպի լույսը: Իսկ "Նարեկ"-ից լավ էլ ի՞նչը կամ ո՞վ կարող է ցույց տալ այդ ճանապարհը և ուղղորդել նրանով: Ափսոս՝ հիմա ոչ մի կերպ "Նարեկ" կարդալ չեմ կարողանում:
    Ինչևէ, հիմա այդ սենյակում խմբակային թերապիայի սեանսներ են անցկացնում: Հավաքվում են ամենատարբեր, բայց հիմնականում նույնաբնույթ պրոբլեմներ ունեցող մարդիկ, նստում են՝ կիսաշրջան կազմած ու մյուս հիվանդների ցավակցական հոգոցների ու արցունքների և բժիշկների լուրջ ու խրախուսական հայացքների ներքո սկսում են եղունգներով քչփորել իրենց հիշողությունը՝ նույնիսկ չվախենալով ինֆեկցիաից: Փորփրում, արնոտում ու տակնուվրա են անում սեփական հոգին ու դրանից կայֆ են ստանում: Եվ հենց այդ կայֆի զգացողությունն ու դրանից առաջացող թվացյալ ու անցողիկ թեթևությունն էլ համարում են առողջացման նախանշան: Բայց այս տականքագույն մեթոդի "բուժական նշանակությունը" դրանով չի սահմանափակվում: Հիմնական նպատակն այն է, որ մյուսները լսեն, որ իրենց պատմության նման ողբերգական պատմություն (չնայած բոլորին թվում է, թե ամենատառապալիցը իրենց պատմությունն է) ուրիշներին էլ է պատահել: Որ մյուսներն զգան, որ դիմացինի հանդեպ էլ ճակատագիրն անարդար է եղել, որ նա ևս տառապում է. չուզողություն, նախանձ ու մարդկային ստորություն: Բայց մի՞թե ավելի մեծ ստորություն չէ մարդկային հոգու, այն էլ՝ հիվանդ հոգու ամենամութ ու ցածր հակումներն արթնացնելն ու դրանց վրա խաղալը, թեկուզ ամենաբարի նպատակներով: Ասենք, իմ ի՞նչ գործն է, և գուցե պետք էլ չի ամեն ինչին բարոյական հարթությունից նայել, մանավանդ, որ բարոյական նորմերից ավելի հեղհեղուկ ու սուբյեկտիվ բան դժվար գտնվի:
    Իմ հերթն էլ եկավ պատմելու: Ես ասացի, որ ոչինչ չունեմ պատմելու: Եվ, իրոք, այն՝ ինչ հիշում էի, դժվար հետաքրքրեր թե՛ խմբակիցներիս, թե բժիշկներին: Ես հիշում էի կարդացածս գրքերը, մանավանդ՝ վերջին շրջանում կարդացվածները, նույնիսկ ամբողջական հատվածներ էի հիշում դրանցից: Հիշում էի իմ տրաքած Նոկիան, որին իբրև զանգ, իր հիմնական մեղեդին էր դրված, քանի որ նախկին՝ իմ սիրած հանկարծակի ճչացող ջազային երաժշտությունից մի քանի անգամ վեր էի թռել, երբ քնած ժամանակ զանգ էի ստացել: Ահա, այսպիսի որոշ պատառիկներ էին լոկ մնացել հիշողությանս մեջ՝ իրարից անկապ և, հաճախ, կարծես նույնիսկ ինձ հետ կապ չունեցող: Հիշողությանս մնացած մասում բացարձակ ու անթափանցելի խավար էր: Թեև ես զգում էի, որ այնտեղ դատարկություն չի: Այնտեղ ամեն ինչ կա, նույնիսկ այն ամենը, ինչ ես չեմ ապրել իրականում. իմ երազանքները, ֆանտազիաները, միևնույն իրավիճակի հազարավոր պատկերացված տարբերակները: Դա ես զգում էի ֆիզիկապես, ինչպես, առանց նայելու, ձեռքը որդերով լիքը մետաղյա տարայի մեջ կոխած մարդը կզգա, թե ինչպես են դրանք ձգվում ու գալարվում: Այդպես ես զգում էի, թե ինչպես են հիշողությանս խավարի մեջ ձգվում ու գալարվում լպրծուն հուշերս: Բայց հիշողությանս լուսավոր մասում գտնվող պատառիկներն իրար կապելու կամ դրանցով իմ կյանքի ժամանակագրությունը կազմելու և, այդպիսով, դեպի խավարը պատուհան բացելու բոլոր փորձերը արգելափակվում էին կարդացածս գրքերից որևէ հատված վերհիշելով: Այսպես, երբ փորձում էի վերհիշել, թե ինչպես ես հայտնվեցի այստեղ, անընդհատ մտորումներս շեղվում էին Ապոլիներյան մի երկտողով.

    Թող գա գիշեր: Հնչի ժամ:
    Օրերն անցնեն: Ես դեռ կամ:

    Ի վերջո, երբ ինձ արդեն թվում էր, թե, ուր որ է, մի ամբողջական պատկեր կստանամ, համառորեն ճանապարհս փակեց Պլուտարքոսի տրակտատներում հանդիպած մի տող. " Ես գիտեմ, որ ձուկն ու գինին ինձ չեն սիրում, բայց դա ինձ չի խանգարում օգտվել դրանցից",- և մի կերպ իրար կցած հուշերիս բեկորները նորից ցանուցիր եղան:
    Միակ ամբողջական հուշը, որ մնացել էր ուղեղումս, մի երազ էր, որը հիշում էի տարորինակ մանրամասնությամբ: Հենց այդ երազն էլ որոշեցի պատմել: Բայց ինչպես և ենթադրում էի, ունկնդիրներս, որոնց աչքերն անընդհատ աճող հետաքրքրասիրություն էին արտահայտում,լսելով ինքնասպանության մասին, զարմացած սկսեցին իրար նայել և կարծես՝ նոր նկատեցին, որ ես երրորդ դեմքով էի պատմում: Իսկ վերջում, երբ պատասխանելով մի անհամբերի հարցի , ասացի, որ սա ընդհամենը երազ էր, նրանց հայացքների հետաքրքրքսիրությունը ընդհանրապես փոխվեց ակնհայտ հիասթափության: Որքա՜ն տխուր էր նրանց դեմքերին նայելը: Նրանք նման էին թմրամոլների, որոնք չէին ստացել թմրանյութերի հերթական դոզան: Նրանք իրական ողբերգություն էին ուզում:
    Երբ վերջացրի պատմությունս, բժիշկներն սկսեցին ինձ հարցախեղդ անել. հիշո՞ւմ եմ, արդյոք, այն աղջկա անունը, եղե՞լ եմ երբևէ իրականում այդ տեղանքում, որը նկարագրեցի, շա՞տ կանանց հետ եմ շփվել ինտիմ պլանում, գուցե ինչ-որ հզոր սե՞ր եմ ունեցել, ինչպիսի աղջիկներ էին ինձ դուր գալիս, իսկ կարո՞ղ եմ վերհիշել՝ ինչպիսին էր իմ ծնողական տունը…
    Ես, իրոք, փորձում էի գտնել տրված հարցերի պատասխանները: Փորձում էի գտնել ինչ որ բան, որը կկապեր երազս կյանքիս մյուս իրադարձությունների հետ: Գլուխս արդեն տրաքում էր: Հուշերս, փոխանակ ամբողջանալու, ավելի ու ավելի էին բյուրեղանում, և ամեն մի նոր առաջացած բյուրեղ սարսափի իր բաժինն էր ավելացնում գրգռված նյարդերիս արտադրած զգացումներին: "Բայց ես առաջ չէի վախենում խավարից,-անցավ մտքովս,-սա արդեն խելագարություն է": Այսպես արդեն եղել էր. ես զգում էի, որ կատաղության նոպան նորից բարձրանում է մեջս և այս անգամ որոշեցի չճնշել նրան: Տեղիցս ելնելով ՝ քացով հարվածեցի այն աթոռին , որի վրա նստած էի՝ միաժամանակ գոռալով Ապոլիներյան երկտողներից մեկը, որն այս ամբողջ ընթացքում պտտվում էր ուղեղումս.

    Արդյոք պե՞տք է, որ հիշեմ անպայման՝
    Միշտ տառապանքից հետո էր ժպտում պահը խնդության:

    - Սեանսն ավարտված է,- խառնված հայտարարեցին բժիշկներն ու, թևերիցս բռնած, դուրս տարան սենյակից:


    Ավելացվել է 2 րոպե անց

    Կներեք, կռուտիտի համար, բայց ոչ մեկին չսպանելու միակ տարբերակը սա էր
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 09.02.2007, 13:56: Պատճառ: Գրառման ավելացում։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (27.04.2010)

  7. #21
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Առաջին մասը ահավոր դուրս եկավ: Հոյակապ կարողանում ես պահը նկարագրել, շատ լավ երևում էին զգացմունքն ու պատկերները, դաժանությունն էլ քաղցր էր ու կանչող, խենթությունը չափից դուրս ու տագնապ էր առաջացնում, վերջում մտածելու տեղ էլ էիր թողել............................. Երկրորդ ու երրորդ մասերը կարծում եմ ավելորդ էին ու պատմությունիցդ քամում էին ռոմանտիզմը, որով լեցուն էր առաջին մասը: Երևի նրանից էր , որ ստիպված գրեցիր
    Ինձ համար ստեղծագործությունտ միայն առաջին մասն էր ու Շաաաաաշ լավն էր
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  8. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Դավ, ինչպես ասում են՝ и тебя вылечат։

    Իսկ հիմա ավելի լուրջ։ Նկարագրածդ պատկերները տեղ-տեղ դժոխքի նկարագրություններ էին հիշեցնում... Շատ պատկերավոր ես նկարագրել։ Կարդալու ժամանակ էլ նենց հստակ պատկերացնում էի քեզ էդ ամեն ինչի մեջ, հատկապես էն աթոռին քացով խփելու պահը։

    Հետաքրքիր է, սա հորինվա՞ծք էր, երա՞զ, թե՞ ուղղակի երևակայության ազատ թռիչք...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #23
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Մեջբերում Taurel. . . .-ի խոսքերից
    Առաջին մասը ահավոր դուրս եկավ: Հոյակապ կարողանում ես պահը նկարագրել, շատ լավ երևում էին զգացմունքն ու պատկերները, դաժանությունն էլ քաղցր էր ու կանչող, խենթությունը չափից դուրս ու տագնապ էր առաջացնում, վերջում մտածելու տեղ էլ էիր թողել............................. Երկրորդ ու երրորդ մասերը կարծում եմ ավելորդ էին ու պատմությունիցդ քամում էին ռոմանտիզմը, որով լեցուն էր առաջին մասը: Երևի նրանից էր , որ ստիպված գրեցիր
    Ինձ համար ստեղծագործությունտ միայն առաջին մասն էր ու Շաաաաաշ լավն էր
    Taurel ջան, շնորակալ եմ լավ խոսքերի համար, ու ուրախ եմ, որ մտել ես ստեղծագործության տրամադրության մեջ: Չգիտեմ երրորդը ոնց, դա իրոք գրել եմ, ոչ թե, որովհետև դա գրելու անհրաժեշտությունն ունեցել եմ, այլ, որովհետև ինձնից սպասում էին Ի դեպ հենց դրան էլ ալեգորիկ ձևով անդրադարձել եմ : Բայց երկրորդ մասը առաջինից թելադրված անհրաժեշտություն էր, նույնիսկ, ըստ իս, առաջին մասը պարզափես երկրորդի նախապատրաստումն էր: Բանն այն է, որ ես ռոմանտիկա նկարագրելու նպատակ չեմ ունեցել: Ես ընդհամենը փորձել եմ նկարագրել կոնկրետ հոգևիճակներ և դրանցից բոխող իրերի ընթացք, որը իրական կյանքում իրականանալու շատ քիչ (գրեթե զրոյական) շանսեր ուներ: Առաջին մասը զուտ հոգևիճակի նկարագրությունն էր և դրանից բխող դեպքերի հնարավոր զարգացումը այն դեպքում, երբ զգացողությունները գերիշխում են գիտակցությանը: Իսկ քանի որ զգացողությունները ավելի հաճախ ճնշվում են բանականության կողմից, դրա համար էլ իրենց ռեալիզացնում են երևակայության միջոցով: Բայց,այնուամենայնիվ, մի չնչին հնարավորություն կա, որ նաև իրականում կարող է այս ամենը տեղի ունենալ էդ հոգևիճակից թելադրված: Այ սրա համար եմ կարևոր համարում երկրորդ մասը: Հուսով եմ հասկանալի արտահայտվեցի


    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Դավ, ինչպես ասում են՝ и тебя вылечат։

    Իսկ հիմա ավելի լուրջ։ Նկարագրածդ պատկերները տեղ-տեղ դժոխքի նկարագրություններ էին հիշեցնում... Շատ պատկերավոր ես նկարագրել։ Կարդալու ժամանակ էլ նենց հստակ պատկերացնում էի քեզ էդ ամեն ինչի մեջ, հատկապես էն աթոռին քացով խփելու պահը։
    Ան ջան, շնորհակալ եմ, քո կարծիքը ինձ համար միշտ էլ կարևոր ա : Պատկերացրու` ես էլ էի ինձ պատկերացնում էդ ամեն ինչի մեջ :
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Հետաքրքիր է, սա հորինվա՞ծք էր, երա՞զ, թե՞ ուղղակի երևակայության ազատ թռիչք...
    Երևի բոլորից էլ մի քիչ-մի քիչ կար

  10. #24
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Երկրորդ մասը հավանեցի…լուրջ եմ ասում…
    Պատկերացրու, զարմանալի չէ, որ առաջինն առանց երկրորդի իրոք կիսատ էր…
    Բայց երկրորդ մասն առանց առաջինի մի առանիձին փոքրիկ պատմվածք է,կ ամ հոգու հրաշալի նկարագրած, պատկերավոր վիճակ, ու մի խոսքով քո թվարկածները…
    Հավանեցի…
    Ուրախ եմ, որ ոչ ոքի չես սպանել, բայց քո հերոսն ապաքինվում էր, գիտե՞ս…
    Ինչ հավեսա… Պատմում էր այն երազը, ասենք, որը ես չէի ուզի տեսնել…
    Ու թեպետ բան էլ չպատմեց, բայց իր հոգեվիճակն արդեն իսկ ենթադրում էր մոտավորապես երազի /առաջին մասի/ բովանդակությունը,գոնե զգացումների տեսքով…
    Խճճվեցի…
    Մի խոսքով ես սա առանձին ստեղծագործություն եմ համարում ու շատ եմ հավանում

  11. #25
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Էէ՜էհ… Այսօր էլ չհաջողվեց կարդալ երրորդ մասը … Գոնե վաղը հաջողացնեմ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. #26
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Մի խոսքով ես սա առանձին ստեղծագործություն եմ համարում ու շատ եմ հավանում
    Իսկ ես իսկի չէի էլ նկատել, որ սա էն սկզբում գրածների շարունակությունն է... Ես էլ մտածում եմ՝ տեսնես ինչու՞ է այս նույն թեմայում գրել։ Փաստորեն, այս վերջին մասը դիտել էի որպես լրիվ առանձին ստեղծագործություն...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #27
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Կարդացի…
    Նորից կարդացի բոլոր մասերը: Բայց… կներես, Դավ, հիմա չեմ կարող արտահայտել զգացածս… Գուցե մի ուրիշ անգամ գրեմ կարծիքս, երբ ինքս այս ստեղծագործությունից դուրս գամ… ու կարողանամ դրան նայել որպես զուտ ստեղծագործություն…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. #28
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Դավ, առաջին հայացքից ինձ թվաց, որ երեք մասերն իրարից առանձին ու իրար հետ բոլորովին կապ չունեցող պատմություններ են, համենայն դեպս, ես, առաջին հոյակապ մասից հետո ավելի խորիմաստ շարունակություն էի սպասում...հետո մի անգամ էլ կարդալուց հետո , զգացի որ պարզապես երկրորդ մասն էր երևի ավելորդ, ու երրորդ մասում արդեն պատկերված են մի մարդու տառապանքները, մեկի, ում կյանքը չի հաջողվել , ով երազում է պարզապես այն ամենի մասին, որ իրեն պետք է, այդ թում՝ սիրո մասին, խելագար սիրո, որն ընդունակ է ինքնասպանության տանելու...բայց մյուս կողմից, առաջին մասում ոչ թե սիրո, այլ կրքի մաիսն էր կարծես խոսքը...
    մի խոսքով, խառն էր շատ ու մտածելու տեղիք է տալիս, ու դա էլ ամենակարևորն է, եթե ես մի բան կարդում եմ ու դրանից հետո մտածում էդ ստեղծագործության մասին, ապա դա իրոք արժանի էր....
    չնայած, էլի եմ ասում, ես ուրիշ շարունակություն էի սպասում...!
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  15. #29
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Իսկապես, առաջին, երկրորդ ու երրորդ մասերը իրար հետ զուտ գրական–սյուժետային տեսանկյունից կապված չէին, կապված էին գուցե միայն այն դառնահամի զգացողությամբ, որը բոլոր երեք դրվագներում մի ընդհանուր տրամադրություն է թելադրում։ Առաջինը հաջողված դրվագ էր. անդեմ սիրո պրոբլեմն էր ու անդիմացող մարդու նյարդային հակազդումը իր ու իր սիրո անդիմացմանը։ Երկրորդ դրվագը ավելի կենցաղային էր ու կարծես ավելի հասունացնում էր ինչ–որ իրադարձություն՝ չշտապելով ինչ–որ էական բան ասել։ Երրորդ դրվագի հատուկ թեմատիկան, որը ժամանակակից արվեստի կարևոր մեթոդներից է (համեմատիր՝ Միլոշ Ֆորման. "Թռիչք կկվի բնի վրայով")՝ բացահայտելու համար մարդկության ու նրա մեջ՝ առանձին տառապող անհատի ողբերգությունը, թեև լիովին արդարացված չէր իր դաժանությամբ, բայց մասամբ բացահայտում էր հերոսի վիճակը ու ավելի դառնացում նշածս դառնահամը։ Ընդհանուր առմամբ՝ երեք դրվագներն էլ հաջողված էին, բայց ավելի հաջողված էր այն կիսատությունը, որը ցանկություն է առաջացնում կարդալ լրացումներ ու շարունակություններ։

  16. #30
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կամրջին

    Արձագանքեմ Ժակ Բրելի խոսքերով:

    Մի քիչ քնքշանքի համար կտայի գանձերն այն բազում ,
    Որ շոյում է դևը չար իր փողերի սնդուկում,
    Հավատում ես իմ սիրուն ,որ նավաստին ծովափին
    Գանձերն է իր դատարկում քնքշանքի համար զուտ...

    Հավանաբար ստեղծագործությունըդ գրված է խոստովանության ժանրում :Տեսնում եմ տղամարդու եսակենտրոնուրյունը և կնոջ անհուսությունը:Ինքնախարազանում պետք չէ,շատերն են կարճում կյանքը անսեր,ի վերջո բոլոր շփումներն էլ մակերեսային են,և
    կարևոր չի,թէ պատմվածքի լուծումը կամրջից նետվելն է,հոգեբուժարանը,թէ կամրջի վրա սիրով զբաղվելը:

    Պատմվացքդ դուրս շատ եկավ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (04.11.2009)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •