ԴԱՐ–Ի ԱՄԵՆԱԱՆՀԱՎԱՍԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
ԿԳԴ
Բազմազանություն չլինելու դեպքում նույնիսկ ամենահաճելին դառնում է տհաճ։
Սայրուս Պաբլիլիուս, հռոմեացի պոետ և արվեստագետ

Jarre–ը և ԿԳԴ–ն հարցազրույցի ժամանակ
....դա ասացիր հիշեցի. իսկ դու բազմազանություն սիրո՞ւմ ես, ԿԳԴ։
Հա, Jarre, ոնց չէ։ Գեղեցկությունը հենց բազմազանության մեջ է։
Իսկ բոյերի բազմազանություն սիրո՞ւմ ես։ Օրինակ քո և իմ բոյերի միջև եղած տարբերությունից, չե՞ս կաշկանդվում։
Չէ, չեմ կաշկանդվում։ Ընդհակառակը՝ օրիգինալ անհավասարություն է 
Իսկ ես շատ կաշկանդվեցի, երբ իրար հետ նկարվելիս պարզվեց, որ կադրի մեջ կա՛մ դու պիտի երևաս, կա՛մ ես, ու վերջում դու դուրս եկար, իսկ ես ինչպես միշտ անգլուխ ջայ...
Վա՜յ, Սաթ, մեզ արդեն ընթերցում են 
Հա՞, դե շուտ ակնոցդ դիր, որ ուշադիր հետևես:
Բարև, Ակումբ։ Բարև, Սաթենիկ։
Բարև, Արթուր։
Ըըըը՜, դե ինչպես գիտես, Սաթենիկ, այսօր քո հարցազրույցն է։
Եվ այսպես, առաջին հարցը. Ինչու՞ հենց ԿԳԴ։
Ի՜նչ ստանդարտ հարց է, չէ՞։
Բայց, գիտե՞ս, ամենասկզբից, երբ գրանցվեցի Ակումբում, խուսափում էի քեզանից։ Ակումբային մականունդ սխալ էի կարդում՝ ԿԳԲ՝ Կա Գե Բե
Հետո անչափ ուրախացա, երբ իմացա, որ սխալվել եմ 
ԿԳԴ-ն, Արթուր, հապավում է, նշանակում է՝ Կողբի գեղարվեստի դպրոց։ Արդեն 10 տարուց ավել է, ինչ ԿԳԴ-ն ինձ համար հարազատ անուն է դարձել։ Մեկ–մեկ ազգանունս ԿԳԴյան եմ ասում, և գրանցվելու ժամանակ մտքովս էլ չէր անցնում, որ ԿԳԲ-ի հետ կշփոթեն, չնայած էդ էլ վատ չի հնչում, միևնույն է, մեկ–մեկ էլ ԿԳԲ եմ դառնում 
Չգիտես ինչու, կռահում եմ, որ ԿԳԲ դառնում ես մոդերատորական գործեր անելիս։
Էսքան ժամանակ աշխատել եմ բարի Կա Գե Բե լինել ու շատ խիստ չտուգանել, չնայած գեղարվեստ բաժնում խաղաղ են մարդիկ:
Լավ, հայացքիցդ հասկանում եմ, որ արդեն լրջանալուս ժամանակն է 
Սաթենիկ, քանի որ ԿԳԴ-ն ընտրել ես որպես ակումբային մականուն՝ անուն, որով ուզում ես, որ քեզ ճանաչեն վիրտուալ կյանքում, կարելի է ենթադրել, որ այն քեզ համար ավելին է, քան պարզապես դպրոցը։
Այո, այն ավելին է։ Դեռ այն ժամանակ՝ 1999 թվականին մի փոքր, դատարկ, բայց լուսավոր սենյակում սկսվեցին իմ տառապանքները
Այն ավելին է, որովհետև այդ դպրոցում առաջինը ե՛ս սկսեցի մատիտ սրել ու վրձնով անտաղանդ նկարներ նկարել, երևի թե ես պատճառ դարձա, որ այդ դպրոցը բացվի, չնայած գյուղին էլ այն շատ էր պետք: Մինչ այսօր էլ դպրոցն ինձ համար մի այլ աշխարհ է՝ հարազատ ու նվիրված մարդկանցով, այն դարձել է իմ տունը, իմ արվեստանոցը, իմ կյանքը։ Դպրոցի հետ են կապված իմ լավ ու վատ հուշերը, մի խոսքով՝ ես ոչինչ եմ առանց դպրոցի:
Հետաքրքիր է...
Այնուամենայնիվ, ես քեզ հետ շատ զգույշ եմ։ Ճիշտ է, անվանդ հարցում սխալվել էի, ու հիմա կարծում եմ, որ այն շատ գրավիչ է, բայց մի խնդիր էլ կա։ Դու հայտնի ես որպես Ակումբի ծաղրանկարիչ, ավելի ճիշտ՝ ծաղրանկարչիստ. ում տեսնում ես, ծաղրանկարում ես։ Ինքդ քեզ համարու՞մ ես ծաղրանկարիչ։
Ճիշտ էիր անում, որ զգուշանում էիր. ծաղրանկարելու լավ կերպար ես, դեռ քեզ համար պահած օրեր ունեմ 
Ես ինձ չեմ համարում ծաղրանկարիչ, չնայած արդեն սկսել եմ սիրել այդ ժանրը: Ընդհանրապես ծաղրանկարի ժանրը շատ բարդ է ու սուր աչք է պահանջում, այն, ինչ ես նկարում եմ, չի կարելի ծաղրանկար համարել, չնայած մեկ–մեկ կարողանում եմ ուրախացնել ձեզ:
Ոչ թե մեկ–մեկ, այլ միշտ, Սաթենիկ։ Իսկ ի՞նչն է ամենակարևորը ծաղրանկարների մեջ։
Ծաղրանկարի մեջ ամենակարևորը միտքն է, ոչ թե կատարողականը, իսկ այդ միտքը դուք եք տալիս ինձ՝ ծաղրանկարվողներդ:
Մխիթարական է իմանալ, որ մենք քո մուսայի մի մասնիկն ենք կազմում։
Կպատմե՞ս, թե ինչպես սկսեցիր ծաղրանկարել։
Անդրանիկ ծաղրանկարային քայլերս ակումբում եմ արել։ Պատահաբար մտքովս անցավ, որ նման թեման հետաքրքիր կլինի, ու Չուկի նախաձեռնությամբ բացվեց «Ակումբցիների նկարներ և ծաղրանկարներ» թեման, որտեղ առաջին խզբզոցներս արեցի։ Գուցե օրերից մի օր իսկապես կարողանամ ծաղրանկար անել, դրա համար շնորհակալ կլինեմ իմ սիրելի ակումբցիներին, որ համբերատար դիմանում են իմ անսլուխ նկարներին ու դեռ ինձ մտրակի 30 հարված չեն տվել, այնուհետև՝ այրել խարույկի վրա, չնայած փորձեր եղել են 
Փաստորեն, անուղղելի ինքնաքննադատ ես, քանի որ Ակումբում քո ծաղրանկարները մեծ հաջողություն են վայելում, իսկ դու... Հա, ի դեպ։ Ուրիշների հանդեպ է՞լ ես այսքան պահանջկոտ, որքան ինքդ քո։
Եթե օրերից մի օր ներսիցս ինքնաքննադատությունը վերանա, համարեք, որ ես սպառված եմ թե՛ որպես արվեստագետ, թե՛ որպես մարդ: Պահանջկոտ չեմ ու իրավունք էլ չունեմ ինչ-որ մեկից պահանջելու, իհարկե, խորհուրդ կտամ, բայց եթե անհրաժեշտ չի, չեմ պահանջի:
Լավ մոտեցում է։
Սաթենիկ, Սալվադոր Դալին պնդում էր, թե նկարիչը «մտածում է պատկերով»։ Արդյո՞ք սա նշանակում է, որ դու մեզ ուրիշ ձևով ես տեսնում, քան մենք։
Ճիշտն ասած՝ Դալիի ստեղծածները չեմ սիրում, բայց այս հարցում համամիտ եմ նրա հետ։ Ես ինքս իմ շրջապատում ամեն ինչ տեսնում եմ այլ կերպ։ Մարդու դեմքին նայելիս առաջինը ուշադրություն եմ դարձնում լույսի ու ստվերների, գունային հարաբերությունների, ծավալների վրա, նույնը՝ բնության մեջ: Իսկ ծաղրանկարելու համար տեսքը բավական չէ, կարևոր է ներաշխարհը, մտածելակերպը, մարդ ինչքան խորն է, այնքան շատ նյութ կա ծաղրանկարելու։ Հավանաբար զգացել ես, որ ծաղրանկարներիս մեջ ավելի շատ շրջապատող առարկաներն են, որ ծիծաղ են առաջացնում, դա հենց տվյալ մարդու ներքին աշխարհն է:
Ի՜նչ հետաքրքիր է... Փաստորեն, ներքին աշխարհը պատկերում ես առարկաներով։ Սաթենիկ, իսկ, ինձ չհաշված, ո՞վ է ամենալավ տպավորված բնորդը, որին մինչև հիմա հիշում ես
Դե, դու դեռ կփոշմանես, որ համոզեցիր քեզ ծաղրանկարել 

Տպավորվածը չգիտեմ, բայց ունեմ սիրելի կերպարներ. Աստղը, որին ոնց էլ ծաղրանկարում եմ, ինքն ա ստացվում՝ իր կապույտ մազերով ու ոսկե ատամով, Ձայնալարն է շատ ծաղրանկարահիգիենիկ կերպար
, Ռուֆուսը, մի խոսքով՝ շատ են....
Էջանիշներ