User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: ԴԱՐ–ի ամենաանհավասար հարցազրույցը

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԴԱՐ–ի ամենաանհավասար հարցազրույցը

    ԴԱՐ–Ի ԱՄԵՆԱԱՆՀԱՎԱՍԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

    ԿԳԴ


    Բազմազանություն չլինելու դեպքում նույնիսկ ամենահաճելին դառնում է տհաճ։
    Սայրուս Պաբլիլիուս, հռոմեացի պոետ և արվեստագետ

    Jarre–ը և ԿԳԴ–ն հարցազրույցի ժամանակ


    ....դա ասացիր հիշեցի. իսկ դու բազմազանություն սիրո՞ւմ ես, ԿԳԴ։
    Հա, Jarre, ոնց չէ։ Գեղեցկությունը հենց բազմազանության մեջ է։


    Իսկ բոյերի բազմազանություն սիրո՞ւմ ես։ Օրինակ քո և իմ բոյերի միջև եղած տարբերությունից, չե՞ս կաշկանդվում։
    Չէ, չեմ կաշկանդվում։ Ընդհակառակը՝ օրիգինալ անհավասարություն է


    Իսկ ես շատ կաշկանդվեցի, երբ իրար հետ նկարվելիս պարզվեց, որ կադրի մեջ կա՛մ դու պիտի երևաս, կա՛մ ես, ու վերջում դու դուրս եկար, իսկ ես ինչպես միշտ անգլուխ ջայ... Վա՜յ, Սաթ, մեզ արդեն ընթերցում են
    Հա՞, դե շուտ ակնոցդ դիր, որ ուշադիր հետևես:


    Բարև, Ակումբ։ Բարև, Սաթենիկ։
    Բարև, Արթուր։


    Ըըըը՜, դե ինչպես գիտես, Սաթենիկ, այսօր քո հարցազրույցն է։
    Եվ այսպես, առաջին հարցը. Ինչու՞ հենց ԿԳԴ։
    Ի՜նչ ստանդարտ հարց է, չէ՞։
    Բայց, գիտե՞ս, ամենասկզբից, երբ գրանցվեցի Ակումբում, խուսափում էի քեզանից։ Ակումբային մականունդ սխալ էի կարդում՝ ԿԳԲ՝ Կա Գե Բե Հետո անչափ ուրախացա, երբ իմացա, որ սխալվել եմ

    ԿԳԴ-ն, Արթուր, հապավում է, նշանակում է՝ Կողբի գեղարվեստի դպրոց։ Արդեն 10 տարուց ավել է, ինչ ԿԳԴ-ն ինձ համար հարազատ անուն է դարձել։ Մեկ–մեկ ազգանունս ԿԳԴյան եմ ասում, և գրանցվելու ժամանակ մտքովս էլ չէր անցնում, որ ԿԳԲ-ի հետ կշփոթեն, չնայած էդ էլ վատ չի հնչում, միևնույն է, մեկ–մեկ էլ ԿԳԲ եմ դառնում


    Չգիտես ինչու, կռահում եմ, որ ԿԳԲ դառնում ես մոդերատորական գործեր անելիս։
    Էսքան ժամանակ աշխատել եմ բարի Կա Գե Բե լինել ու շատ խիստ չտուգանել, չնայած գեղարվեստ բաժնում խաղաղ են մարդիկ:


    Լավ, հայացքիցդ հասկանում եմ, որ արդեն լրջանալուս ժամանակն է
    Սաթենիկ, քանի որ ԿԳԴ-ն ընտրել ես որպես ակումբային մականուն՝ անուն, որով ուզում ես, որ քեզ ճանաչեն վիրտուալ կյանքում, կարելի է ենթադրել, որ այն քեզ համար ավելին է, քան պարզապես դպրոցը։

    Այո, այն ավելին է։ Դեռ այն ժամանակ՝ 1999 թվականին մի փոքր, դատարկ, բայց լուսավոր սենյակում սկսվեցին իմ տառապանքները Այն ավելին է, որովհետև այդ դպրոցում առաջինը ե՛ս սկսեցի մատիտ սրել ու վրձնով անտաղանդ նկարներ նկարել, երևի թե ես պատճառ դարձա, որ այդ դպրոցը բացվի, չնայած գյուղին էլ այն շատ էր պետք: Մինչ այսօր էլ դպրոցն ինձ համար մի այլ աշխարհ է՝ հարազատ ու նվիրված մարդկանցով, այն դարձել է իմ տունը, իմ արվեստանոցը, իմ կյանքը։ Դպրոցի հետ են կապված իմ լավ ու վատ հուշերը, մի խոսքով՝ ես ոչինչ եմ առանց դպրոցի:


    Հետաքրքիր է...
    Այնուամենայնիվ, ես քեզ հետ շատ զգույշ եմ։ Ճիշտ է, անվանդ հարցում սխալվել էի, ու հիմա կարծում եմ, որ այն շատ գրավիչ է, բայց մի խնդիր էլ կա։ Դու հայտնի ես որպես Ակումբի ծաղրանկարիչ, ավելի ճիշտ՝ ծաղրանկարչիստ. ում տեսնում ես, ծաղրանկարում ես։ Ինքդ քեզ համարու՞մ ես ծաղրանկարիչ։

    Ճիշտ էիր անում, որ զգուշանում էիր. ծաղրանկարելու լավ կերպար ես, դեռ քեզ համար պահած օրեր ունեմ
    Ես ինձ չեմ համարում ծաղրանկարիչ, չնայած արդեն սկսել եմ սիրել այդ ժանրը: Ընդհանրապես ծաղրանկարի ժանրը շատ բարդ է ու սուր աչք է պահանջում, այն, ինչ ես նկարում եմ, չի կարելի ծաղրանկար համարել, չնայած մեկ–մեկ կարողանում եմ ուրախացնել ձեզ:



    Ոչ թե մեկ–մեկ, այլ միշտ, Սաթենիկ։ Իսկ ի՞նչն է ամենակարևորը ծաղրանկարների մեջ։
    Ծաղրանկարի մեջ ամենակարևորը միտքն է, ոչ թե կատարողականը, իսկ այդ միտքը դուք եք տալիս ինձ՝ ծաղրանկարվողներդ:


    Մխիթարական է իմանալ, որ մենք քո մուսայի մի մասնիկն ենք կազմում։
    Կպատմե՞ս, թե ինչպես սկսեցիր ծաղրանկարել։

    Անդրանիկ ծաղրանկարային քայլերս ակումբում եմ արել։ Պատահաբար մտքովս անցավ, որ նման թեման հետաքրքիր կլինի, ու Չուկի նախաձեռնությամբ բացվեց «Ակումբցիների նկարներ և ծաղրանկարներ» թեման, որտեղ առաջին խզբզոցներս արեցի։ Գուցե օրերից մի օր իսկապես կարողանամ ծաղրանկար անել, դրա համար շնորհակալ կլինեմ իմ սիրելի ակումբցիներին, որ համբերատար դիմանում են իմ անսլուխ նկարներին ու դեռ ինձ մտրակի 30 հարված չեն տվել, այնուհետև՝ այրել խարույկի վրա, չնայած փորձեր եղել են


    Փաստորեն, անուղղելի ինքնաքննադատ ես, քանի որ Ակումբում քո ծաղրանկարները մեծ հաջողություն են վայելում, իսկ դու... Հա, ի դեպ։ Ուրիշների հանդեպ է՞լ ես այսքան պահանջկոտ, որքան ինքդ քո։
    Եթե օրերից մի օր ներսիցս ինքնաքննադատությունը վերանա, համարեք, որ ես սպառված եմ թե՛ որպես արվեստագետ, թե՛ որպես մարդ: Պահանջկոտ չեմ ու իրավունք էլ չունեմ ինչ-որ մեկից պահանջելու, իհարկե, խորհուրդ կտամ, բայց եթե անհրաժեշտ չի, չեմ պահանջի:


    Լավ մոտեցում է։
    Սաթենիկ, Սալվադոր Դալին պնդում էր, թե նկարիչը «մտածում է պատկերով»։ Արդյո՞ք սա նշանակում է, որ դու մեզ ուրիշ ձևով ես տեսնում, քան մենք։

    Ճիշտն ասած՝ Դալիի ստեղծածները չեմ սիրում, բայց այս հարցում համամիտ եմ նրա հետ։ Ես ինքս իմ շրջապատում ամեն ինչ տեսնում եմ այլ կերպ։ Մարդու դեմքին նայելիս առաջինը ուշադրություն եմ դարձնում լույսի ու ստվերների, գունային հարաբերությունների, ծավալների վրա, նույնը՝ բնության մեջ: Իսկ ծաղրանկարելու համար տեսքը բավական չէ, կարևոր է ներաշխարհը, մտածելակերպը, մարդ ինչքան խորն է, այնքան շատ նյութ կա ծաղրանկարելու։ Հավանաբար զգացել ես, որ ծաղրանկարներիս մեջ ավելի շատ շրջապատող առարկաներն են, որ ծիծաղ են առաջացնում, դա հենց տվյալ մարդու ներքին աշխարհն է:


    Ի՜նչ հետաքրքիր է... Փաստորեն, ներքին աշխարհը պատկերում ես առարկաներով։ Սաթենիկ, իսկ, ինձ չհաշված, ո՞վ է ամենալավ տպավորված բնորդը, որին մինչև հիմա հիշում ես
    Դե, դու դեռ կփոշմանես, որ համոզեցիր քեզ ծաղրանկարել
    Տպավորվածը չգիտեմ, բայց ունեմ սիրելի կերպարներ. Աստղը, որին ոնց էլ ծաղրանկարում եմ, ինքն ա ստացվում՝ իր կապույտ մազերով ու ոսկե ատամով, Ձայնալարն է շատ ծաղրանկարահիգիենիկ կերպար , Ռուֆուսը, մի խոսքով՝ շատ են....

  2. Գրառմանը 37 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.04.2010), Agni (23.04.2010), Ambrosine (23.04.2010), Ariadna (23.04.2010), ars83 (25.06.2010), CactuSoul (23.04.2010), Chuk (24.04.2010), davidus (23.04.2010), E-la Via (23.04.2010), einnA (07.11.2010), Freeman (25.09.2011), Gayl (24.04.2010), Harcaser (24.04.2010), helium (23.04.2010), Monk (24.04.2010), Norton (23.04.2010), One_Way_Ticket (23.04.2010), Rhayader (14.10.2010), Sagittarius (24.04.2010), Shah (24.12.2010), SSS (23.04.2010), Whyspher Whisper (24.04.2010), Yeghoyan (23.04.2010), yerevanci (23.04.2010), Yevuk (23.04.2010), Արևածագ (23.04.2010), Արևհատիկ (23.04.2010), Դատարկություն (23.04.2010), Դեկադա (23.04.2010), Երկնային (23.04.2010), ԿԳԴ (23.04.2010), Ձայնալար (23.04.2010), Մարկիզ (23.04.2010), ՆանՍ (14.10.2010), Նարե (23.04.2010), Շինարար (23.04.2010), Ռուֆուս (23.04.2010)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, Սաթ։ Իսկ ի՞նչ է քեզ համար արվեստը։
    Կենսաձև, շարժիչ ուժ, էներգիա, արտահայտման ու ինքնահաստատման միջոց...


    Ո՞վ է ամենաշատը ազդել քեզ վրա, որ ընտրել ես արվեստագետի ճանապարհը։
    Հայրս՝ առաջին ուսուցիչս։ Նաև այն մեծ նկարիչները, որոնց ստեղծագործություններով հիացել եմ, և, իհարկե, բնությունը։


    Իսկ մեծ նկարիչներից ո՞վ է ամենասիրածդ։
    Էնքան շատ են, ժամանակ առ ժամանակ փոխվում են սիրելիներս, բայց էն հիմնականները, որոնց ստեղծածներից ազդվել ու ոգեշնչվել եմ, հետևյալներն են. Վան Գոգ, Գոգեն, Միլլե, Սեզան, իմպրեսիոնիստներից շատերը, Ռոդեն, հայ նկարիչներից՝ Սարյան, Մինաս...


    Ստեղծագործելիս ի՞նչ ես զգում, կամ ո՞րն է քեզ համար ամենակարևոր բանը ստեղծագործական պրոցեսի ժամանակ։
    Ազատություն եմ զգում, խորություն եմ զգում, անջատվում եմ իրականությունից, երբեմն վախենում եմ իմ առաջ դրված խնդրից, իսկ ստեղծագործելու համար ազատ ու անկաշկանդ միջավայր է պետք...


    Ստեղծագործելու ամենամեծ սկզբունքդ ո՞րն է։
    Լինել անկեղծ ինքս ինձ հետ...


    Ունե՞ս մի այնպիսի ստեղծագործություն, որի մեջ դու ամենաշատն ես ներդրել քո էությունը, զգացմունքներդ, որով կուզես, որ մարդիկ քեզ հիշեն, որը քեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, որի հետ գուցե կապված են ամենաշատ հիշողությունները։
    Էլի դժվար հարց տվեցիր, չբռնե՞մ ծաղրանկարեմ...
    Իհարկե, կան շատ սիրելի գործեր, որոնց հետ հիշողություններ են կապված, բայց մի գործ ունեմ, որում նկարել եմ օրվա իմ ամենասիրելի պահը՝ «Մայրամուտը», ու, չգիտեմ ինչու, էդ գործը շատ եմ սիրում, մի տեսակ տխրություն, ջերմություն ու օդ կա, ու ես կամ։ Ճիշտ է, արվեստի գործ չի, բայց ինձ շատ հոգեհարազատ է:



    «Մայրամուտ»


    Հիանալի ստեղծագործություն է
    Իսկ ինչպե՞ս են ազդում արվեստը և բնությունը քո էության վրա։

    Բնությունը իմ էության մեջ է այնքան, որքան արվեստը, գեղանկարչությունը։ Բնությունն է այն հզոր ու ճշմարիտ ուժը, որ ստիպում է ստեղծագործել, հավատալ, զգալ ու տեսնել գեղեցկությունը:


    Բնությունն ընդամենը ներշնչա՞նք է, թե՞...
    Ոչ, այն շատ ավելին է։ Երբ ինձ հարցնում են, թե երբ եմ ինձ երջանիկ զգում, պատասխանում եմ, որ միայն բնության մեջ, երբ ստեղծագործում եմ սարերում, անտառներում, որովհետև միայն այնտեղ եմ ինձ իսկապես ազատ զգում, այնտեղ դիմավորում եմ լուսաբացը, շնչում մաքուր օդը, թաքնվում ստվերում՝ կեսօրվա վառող արևից, նստում խոտի դեզի մոտ ու սպասում արևի մայր մտնելուն, գիշերը վախենալով լսում վայրի գազանների ոռնոցը: Բնությունն ու գեղանկարչությունը, ինչպես նաև երաժշտությունը կյանքիս անբաժանելի մասնիկներն են:


    Երաժշտությունն ու նկարչությունը հավասա՞ր հարթությունների վրա են գտնվում։
    Անբաժանելի են, երաժշտության մեջ նկարչություն կա, ինչպես նկարչության մեջ՝ երաժշտություն, այս երկուսը լրացնում են միմյանց: Լինում են պահեր, երբ լսում եմ երաժշտություն ու ազդեցության տակ խելագարի պես սկսում ստեղծագործել:


    Ո՞րն է ամենասիրածդ երաժշտությունը։
    Որ սկսեմ սիրածս երաժշտությունից ու երաժիշտներից խոսել, օրը կմթնի...
    Տրամադրությունից ու հոգեվիճակից է կախված, թե ինչ կլսեմ, բայց կան ստեղծագործություններ, որ անկախ ամեն ինչից՝ իմ երգացանկի մեջ են ամեն օր: Կոմիտասն ինձ համար առաջին հորիզոնականում է. «Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ, եզո ջա՜ն»... Կյանքում ինձ շատ բան է տվել Կոմիտասի բարձր արվեստը. դաստիարակություն, ճաշակ, սեր դեպի բնությունը: Դասական երաժշտությունը պաշտում եմ, չեմ ասում, թե կարող եմ ամբողջ օրը միայն դա լսել, բայց օրվա մի մասը տրամադրվում է դասականին: Սիրում եմ Շոպենի «Նոկտյուրները» , «Ֆանտազիան», Բեթհովենի սինֆոնիաները, Ռախմանինովի կոնցերտները, որ շունչս պահած եմ լսում, Պուչինիի «Տոսկան», Բիզեի «Կարմենը», Մոցարտի «Ռեքվիեմը»: Շառլ Ազնավուր եմ շատ սիրում, Ռ. Հախվերդյանի բոլոր ստեղծագործությունները: Լավ, էսքանը հերիք ա, ոգևորվեցի



    Արվեստի մեջ կա՞ն ինչ–որ կանոններ կամ օրինաչափություններ, որոնց գիտակցաբար կամ գուցե ինքնըստինքյան հետևում է կամ արժե, որ հետևի ստեղծագործողը։ Եվ եթե այո, ապա որո՞նք են դրանք, կնշե՞ս մի քանիսը։
    Արվեստի մեջ, իհարկե, կան որոշակի կանոններ, ես կասեի՝ գիտելիքների իմացություն, որ չպետք է խախտես, բայց ստեղծագործելու համար ես կանոններ չեմ ճանաչում և չեմ էլ հետևում, իմ զգացածն ու տեսածն եմ հաղորդում կտավին: Արվեստը էն կատարյալն է, որ չունի սահման, ու ինչքան էլ ձգտենք էդ սահմանին, չենք հասնի:


    Ստեղծագործող մարդիկ միշտ ենթարկվում են քննադատության։ Ինչպե՞ս ես վերաբերվում այդ երևույթին։
    Եթե առողջ է քննադատությունը, ուրախանում եմ, որովհետև նկարիչը շատ դեպքերում չի նկատում իր սխալները, իսկ կողքի թարմ աչքը շատ ավելին կարող է ասել ու օգնել արվեստագետին: Ինքնաքննադատությունից զուրկ արվեստագետը երբեք չի կարող ստեղծել արժեքավոր ու մնայուն գործեր:


    Իսկ ինքդ սիրո՞ւմ ես քննադատել։
    Մտերիմներիս քննադատում եմ։ Չէ, քննադատել բառը, կարծում եմ, տեղին չէ։ Ավելի շուտ՝ քննարկում ենք նկարը միասին, խորհուրդներ եմ տալիս։ Իսկ միանգամից քննադատել չեմ սիրում, որովհետև երբեմն կարող է էդ քննադատությունը բացասաբար ազդել։ Հիմնականում զգուշորեն եմ մոտենում:


    Ես այն համոզմանն եմ, որ յուրաքանչյուր գիտակից մարդ գոնե ինչ–որ չափով հարգանք ու սեր է տածում արվեստի նկատմամբ։ Բայց շատ–շատերը կարծում են, որ քչերին է տրված արվեստը հասկանալու մենաշնորհը։ Քո կարծիքով, ի՞նչ է հարկավոր արվեստը հասկանալու համար։
    Մի կարճ, բայց խորիմաստ աֆորիզմ կա. «Արվեստը պետք է զգալ, ոչ թե հասկանալ»։


    Դիպուկ է ասված։
    Կողբի գեղարվեստի դպրոցում դու ուսուցչուհի ես։ Ի՞նչն է ամենաշատը դուր գալիս մասնագիտությանդ մեջ։

    Ո՛չ մասնագիտությամբ, ո՛չ էլ էությամբ մանկավարժ չեմ, ուղղակի դպրոցում երեխաներին իմ իմացածն եմ սովորեցնում։ Իսկ մասնագիտությամբ հագուստի գեղարվեստական մոդելավորող եմ, բայց չեմ զբաղվում դրանով. իմը չի: Երեխաների հետ զբաղվելով՝ ես նրանցից ավելի շատ բան եմ սովորում, քան տալիս եմ, ամենակարևորը՝ անկեղծություն ու անմիջականություն:

  4. Գրառմանը 33 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.04.2010), Ambrosine (23.04.2010), Ariadna (23.04.2010), ars83 (25.06.2010), CactuSoul (23.04.2010), Chuk (24.04.2010), E-la Via (23.04.2010), EgoBrain (23.04.2010), einnA (07.11.2010), Gayl (24.04.2010), Harcaser (24.04.2010), Monk (24.04.2010), Norton (23.04.2010), One_Way_Ticket (23.04.2010), SSS (23.04.2010), Yeghoyan (23.04.2010), yerevanci (23.04.2010), Yevuk (23.04.2010), Արևածագ (23.04.2010), Արևհատիկ (23.04.2010), Դատարկություն (23.04.2010), Դեկադա (23.04.2010), Երկնային (23.04.2010), Ժունդիայի (23.04.2010), ԿԳԴ (23.04.2010), Ձայնալար (23.04.2010), Մարկիզ (23.04.2010), ՆանՍ (14.10.2010), Նարե (23.04.2010), Շինարար (23.04.2010), Ուլուանա (23.04.2010), Ռուֆուս (24.04.2010), Փոքրիկ (23.04.2010)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սաթենիկ, շատ հետաքրքիր բան է ստացվում։ Դու մեծ կապվածություն ունես բնության, մարդկանց ու երեխաների հետ, բայց ոչ պակաս կապվածություն ես ցուցաբերում նաև վիրտուալ կյանքի հանդեպ։ Ինչպե՞ս կբացատրես դա։
    Դե աշխատում եմ, որ մեկը մյուսին չխանգարի, լինում է ժամանակ, որ օրվա մեծ մասն անցկացնում եմ բնության մեջ, լինում է նաև հակառակը: Մի ժամանակ, երբ ինտերնետ հասկացությունը շատ խորթ էր ինձ համար, չէի էլ պատկերացնում, որ կարող է մի օր կարևոր տեղ զբաղեցնի իմ կյանքում: Հիմա կյանքս առանց դրա չեմ պատկերացնում. ընկերներիցս շատերին ինտերնետի միջոցով եմ գտել՝ հիմնականում իմ սիրելի Ակումբի ընկերներին Էլ չեմ ասում, որ ինտերնետի շնորհիվ որոշեցի անսլուխ ծաղրանկարներ անել...


    Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր Ակումբում։
    Հարևանս, որ գրանցված էր Ակումբում, մի օր համոզեց, որ գրանցվեմ ու ներկայացնեմ մեր դպրոցը, ես էլ համաձայնեցի, բայց սկզբից մտածում էի, որ չեմ մասնակցի քննարկումներին, մի տեսակ վախենում էի գրառում անել, բայց մի որոշ ժամանակ անց սկսեցի ակումբախտով տառապել, հիմա էլ առաջին գործը, որ անում եմ տուն մտնելով, Ակումբ մտնելն է:


    Չեմ համբերում իմանալ, թե ով էր հարևանդ։
    T!gran մականունով մասնակիցը։ Իրեն շնորհակալություն, որ բացահայտեց Ակումբն ինձ համար, ես էլ հետագայում վարակեցի Երեքնուկին ու էլի մի քանի հոգու...


    Դու ակումբին գեղագիտական բավականություն ես պարգևում, ուրախացնում ես արդեն ակումբի անբաժանելի մասը դարձած քո ծաղրանկարներով... Իսկ ի՞նչ է Ակումբը քեզ տվել և տալիս։
    Շատ բան տվեց ինձ Ակումբը՝ լավ ընկերներ, հետաքրքիր քննարկումներ, գիտելիք, Ակումբի շնորհիվ որոշեցի ծաղրանկարներ անել, ու ինչքա՜ն հրաշալի բնորդներ ունեմ, ձեր ականջը կանչի... Մի խոսքով՝ ֆորևր «Դար ակումբ»...


    Իսկ կարո՞ղ ես ծաղրանկարել Ակումբը։ Այսինքն, ոչ թե առանձին ակումբցիների, այլ հենց Ակումբը՝ ընդհանուր, այնպես, ինչպես դու այն պատկերացնում ես։
    Մոտավորապես այսպես.


    «Դարից կախված»


    Շատ հետաքրքիր նկար է
    Իսկ ԿԳԴ-ն շա՞տ է տարբերվում Սաթենիկից։

    Չի տարբերվում...


    Կյանքի և բնության գեղեցկություններից մեկը տարբերություններն ու բազմազանությունն են։ Բայց ո՞ր հատկությունը կուզենայիր տեսնել բոլոր ակումբցիների մեջ։
    Փոխադարձ հարգանք։ Բայց, որ ճիշտ ասեմ, կուզեմ ավելի շատ կռիվ անեն, վիճեն իրար հետ, որ ես էլ առիթից օգտվեմ ու իմ ծաղրանկարներով ավելի անհամացնեմ իրավիճակը


    Սաթ, իսկ հիմա արի մի փոքր անկեղծանանք։ Արի սկսենք թեթև թեմաներից։ Դպրոցում ո՞ր դասն է եղել չսիրածդ։
    Վա՜յ, մաթեմատիկան Ինչքա՜ն էի սիրում, խնդիրները ինչ մեծ հաճույքով էի լուծում Ես մաթեմատիկայից բան չէի հասկանում՝ բութ էի էդ առարկայից, չնայած դասատուս այլ կարծիքի էր, ասում էր՝ «լոդրի մեկն ես. որ ուզենաս, կսովորես»: Լավը էն ա, որ միշտ ստուգողականներս բարձր էի ստանում, իհարկե, արտագրելուս շնորհիվ, դասընկերոջս ականջը կանչի


    Քո կարծիքով ո՞ր հատկությունն է լավագույն ձևով բնորոշում քո էությունը։
    Չգիտեմ, երևի ազատ մտածելակերպը, ինքնուրույնությունը...


    Ունե՞ս կյանքի կանոններ, որոնցով ապրում ես, Սաթ։
    Մաքուր խիղճ, ճշմարտություն ու սեր դեպի բնությունը...


    Ինչպե՞ս ես վերաբերվում ճանաչված լինելուն, փառքին։
    Ես երբեք չեմ մտածել, որ նկարչին ճանաչված լինել կամ փառք է պետք, հակառակը՝ կխանգարի ստեղծագործողին, ընդամենը պետք է որոշակի գնահատական ու ոգևորություն, մնացածն ավելորդ է:


    Մարդկային ո՞ր հատկանիշը չես ներում։
    Դավաճանությունը, չնայած եթե ինձ դավաճանեն, դրանում որոշ չափով իմ մեղքն էլ է, դրա համար փորձում եմ առաջին հերթին իմ մեջ փնտրել էդ դավաճանության հիմքերը:


    Շատ հետաքրքիր ես մտածում...
    Իսկ ի՞նչ ես մտածում տղա–աղջիկ ընկերության մասին։ Նրանք կարո՞ղ են պարզապես լավ ընկերներ լինել։

    Եթե իմ փորձից ելնեմ, ապա ես ունեմ ավելի շատ տղա ընկերներ, քան աղջիկ, ու, անկեղծ ասած, տղաների հետ ավելի հեշտ է ստացվում ընկերություն անելը, վստահելը, քան աղջիկների։ Սակայն ասածս չի վերաբերում իմ մտերիմ ընկերուհիներին, որոնց ես շատ սիրում եմ ու ամեն բան վստահում


    Դու արդեն խոսել ես ազատության մասին։ Իսկ գյուղական կյանքը, սովորությունները, մարդկանց կարծիքը չե՞ն սահմանափակում քո ազատությունը։
    Շփումս գյուղացիների հետ էդքան էլ շատ չէ, հիմնականում սահմանափակվում եմ իմ շրջապատի համախոհ մարդկանցով, որքան էլ ես ասեմ ազատ եմ՝ ազատ եմ մտածում ու թքած ունեմ ուրիշների կարծիքի վրա, դա էդպես չէ, նույնիսկ երկնքում ճախրող թռչունը բացարձակ ազատ չի, ուղղակի ես ինքնապաշտպանական հատկություն եմ ձեռք բերել. լսում ու տեսնում եմ էն, ինչ ես եմ ուզում: Միշտ մտածում եմ, որ սա իմ կյանքն է, ու ոչ մի սովորույթ, ոչ մեկի կարծիքը չպետք է սահմանափակի իմ միտքը, զրկի ինձ ազատ ստեղծագործելուց:


    Սաթենիկ, շատ ցավալի է, բայց բոլորիս կյանքում կա «ամենադժբախտ ու տխուր օր» հասկացությունը։ Ո՞րն է դա քեզ համար։
    Այս պահին միայն մի տխուր ու ինձ համար ողբերգական օր կասեմ. Հարութիս հեռանալը էս աշխարհից։ Նա էն եզակի մարդն էր, ընկերն էր իմ կյանքում, ում սիրել եմ, նվիրվել ու վստահել եմ հարազատ եղբորս պես, մարդ էր, որ օժտված էր մարդկային ամենաբարձր հատկանիշներով, ափսոս, որ հիմա անցյալով եմ խոսում նրանից: Հարութից հետո կյանքին արդեն ուրիշ ձևով եմ նայում, արդեն գիտակցում եմ, որ բոլոր ճամփաները տանում են դեպի...


    Իրոք, շատ ցավալի է
    Իսկ նման պահերին ո՞վ է քեզ խաղաղեցնում, ի՞նչն է քեզ հույս տալիս, օգնում, որ դիմանաս։

    Ժամանակը, ինձ նվիրված մարդիկ ու արվեստը:


    Որքա՜ն լավ է, որ շրջապատված ես նման ընկերներով և ունես արվեստ, Սաթենիկ ջան։
    Համաձայնիր, որ չնայած ամենատարբեր դժվարություններին, միևնույն է, մեր կյանքում շատ են նաև ուրախ օրերը։ Հիշո՞ւմ ես կյանքիդ ամենաերջանիկ օրը՝ իրադարձությունը։

    Երջանիկ օրեր շատ եմ ունեցել, ամենա չկա, բոլորն էլ անմոռանալի են, միայն կասեմ էն, որ այդ ամենաերջանիկ օրերը սկսվում են ամառային մեր սարային պլեների առաջին օրվանից ու տևում մինչև ավարտը, մոտ մեկ ամիս:


    Ափսոս, որ մենք «բանտարկված ենք» բետոնե քաղաքում...
    Բայց դա անուղղելի չէ


    Իսկ դու ինքդ երբևէ կհամաձայնեի՞ր Երևան տեղափոխվել։
    Տարիներ առաջ ընտրություն ունեի ու հիմա էլ ունեմ։ Բայց ես ընտրել եմ Կողբս, որովհետև ստեղծագործող նկարչին քաղաքի շենքերն ու փողոցները ոչինչ չեն տա, բացի չոր ու անկենդան նկարչությունից։ Չնայած առանց Երևանի էլ չեմ կարող, մեկ–մեկ կարոտում եմ:


    Պարզ է։
    Մանկությանդ ամենամեծ երազանքը, որը մինչև այսօր կատարված չէ։

    Աշխարհեաշխարհ շրջել օդապարիկով... Պատից կախված քարտեզ ունեինք, ժամերով կանգնում էի դիմացն ու մտքով ճանապարհորդում էի երկրից երկիր...


    Ի՞նչ գիտես, գուցե մի օր իրականանա այս գեղեցիկ երազանքը
    Սաթ, կպատմե՞ս առաջին սիրուդ մասին։

    Որ ճիշտ ասեմ, ընկեր ունեցել եմ, բայց առաջին սեր չեմ ունեցել, ինձ համար արվեստից բարձր ոչ մեկը չի եղել դեռ, որ սիրեմ ու համարեմ իմ առաջին սերը։


    Այս պատասխանը ես կանվանեմ՝ No Comment
    Իսկ ո՞րն է ամենակարևոր հատկանիշը, որ կուզենայիր տեսնել քո կողակցի մեջ։

    Մարդկային բարձր հատկանիշներով օժտված լինելը, ինչպես նաև այն, որ նա ընդունի ու գնահատի ինձ այնպիսին, ինչպիսին կամ՝ «ցնդած»


    Պատկերացրու, որ քեզ հնարավորություն է տրվել ողջ մարդկությանը պատգամ հղել։ Ո՞րը կլիներ այդ պատգամը։
    Մի քառատող հիշեցի իմ սիրելի գրքի՝ «Դոն Կիխոտի» վերջաբանից.

    «Աշխարհը բնավ չէր գնահատում,
    Խրտվիլակ էր նա և ուրու արթուն,
    Սիրտը բարի էր և անդավաճան,
    Եվ նա ունեցավ երջանիկ վախճան
    Խելագար ապրեց, մեռավ իմաստուն»:

    Ապրե՛ք խելագար...

  6. Գրառմանը 37 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.04.2010), Agni (23.04.2010), Ambrosine (23.04.2010), Ariadna (23.04.2010), ars83 (26.06.2010), CactuSoul (23.04.2010), Chuk (24.04.2010), davidus (23.04.2010), E-la Via (23.04.2010), einnA (07.11.2010), Gayl (24.04.2010), helium (23.04.2010), matlev (24.04.2010), Monk (24.04.2010), Norton (23.04.2010), One_Way_Ticket (23.04.2010), Shah (24.12.2010), SSS (23.04.2010), Yeghoyan (23.04.2010), yerevanci (23.04.2010), Yevuk (23.04.2010), Արևածագ (23.04.2010), Արևհատիկ (23.04.2010), Դատարկություն (23.04.2010), Դեկադա (23.04.2010), Երկնային (23.04.2010), Ժունդիայի (23.04.2010), Լուսաբեր (24.04.2010), ԿԳԴ (23.04.2010), Ձայնալար (23.04.2010), Մարկիզ (23.04.2010), ՆանՍ (14.10.2010), Նարե (23.04.2010), Շինարար (23.04.2010), Ուլուանա (23.04.2010), Ռուֆուս (24.04.2010), Փոքրիկ (23.04.2010)

  7. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիանալի հարցազրույց էր: ԿԳԴ-ին առանձնապես չեմ նկատել ֆորումում (երևի տարբեր բաժիններում ենք գրառումներ անում), սակայն հարցազրույցը հետաքրքրությամբ կարդացի: Ի դեպ, ես սկզբում գիտեի, թե նա տղա է:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (23.04.2010), Jarre (23.04.2010), ԿԳԴ (23.04.2010)

  9. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա՜թ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (23.04.2010), Jarre (23.04.2010), Shah (24.12.2010), Արևհատիկ (23.04.2010), Դատարկություն (23.04.2010), ԿԳԴ (23.04.2010)

  11. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կես տոննա դրական էմոցիա ստացա, Ակումբի ծաղրանկարը վերջն էր Իմ ոտերը տենց բարակ չեն

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.04.2010), CactuSoul (23.04.2010), Jarre (23.04.2010), Արևհատիկ (23.04.2010), Դատարկություն (23.04.2010)

  13. #7
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրեք երկուսդ էլ
    Ծաղրանկարը վերջն ա, քիթս ոնց-որ ջրի ծորակ լինի
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (23.04.2010), Yeghoyan (23.04.2010), ԿԳԴ (23.04.2010)

  15. #8
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արթ, Սաթ, ամենքիդ մի հատ պաչիկ: Երկու անգամ կարդացի, հեսա ջերմությունս կիջնի

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (23.04.2010), ԿԳԴ (23.04.2010)

  17. #9
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցազրույցը այնքան թեթև ու հաճույքով կարդացի...Դրանից է երևի, որ թե Jarre ն, թե ԿԳԴ -ն ներքին այնպիսի հարուստ «միջուկ» ունեն, այնքան ջերմություն են սփռում, որ նրանց քիչ թե շատ ճանաչողը դժվար թե կարողանա անտարբեր մնալ: Արթուրին մի անգամ գրել եմ «զգացմունքներիս» մասին, երկար ժամանակ է, ուզում էի գրառում թողնել նաև ԿԳԴ -ի թեմայում, բայց դա մի քանի տողով չէր սահմանափակվելու՝ բազմաթիվ հույզերի ու հիշողությունների առիթ են տալիս իր գեղանկարները: Կարճ գրել չէր հաջողվի, դրա համար էլ ամեն օր հետաձգում եմ: Կգրեմ:
    Ես նոր անդամ եմ, կարծում եմ ակումբցիների ծաղրանկարում ես էլ կամ, ուղղակի դիրքս հարմար չի, Սարատովն ընկնում է հենց Ռուֆուսի, (ինքն է չէ՞) հետևում, այդ պատճառով էլ չեմ երևում Ապրե'ք:
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 23.04.2010, 18:38:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.04.2010), Jarre (23.04.2010), Դատարկություն (23.04.2010), ԿԳԴ (23.04.2010), ՆանՍ (14.10.2010), Ռուֆուս (24.04.2010)

  19. #10
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ շնորհակալ եմ ընկերոջիցս,Jarre -ից, որ առաջարկեց հարցազրույց վերցնել ու ջանասիրաբար հետաքրքիր հարցաշար կազմեց ու դիմացա իմ ցննդաբանություններին, ապրես Արթուր ջան...
    Ուլուանա քեզ էլ շնորհակալություն անչափ:
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա՜թ


    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիանալի հարցազրույց էր: ԿԳԴ-ին առանձնապես չեմ նկատել ֆորումում (երևի տարբեր բաժիններում ենք գրառումներ անում), սակայն հարցազրույցը հետաքրքրությամբ կարդացի: Ի դեպ, ես սկզբում գիտեի, թե նա տղա է:
    Շնարհակալություն, փաստորեն անունս քեզ էլ ա շփոթության մեջ գցել
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կես տոննա դրական էմոցիա ստացա, Ակումբի ծաղրանկարը վերջն էր Իմ ոտերը տենց բարակ չեն
    Ապրես Ձայ, իսկ ոտերիդ պահով կներես, սպիպված եմ բարակ արել, որ ծանրությունից վայր չընկնես

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրեք երկուսդ էլ
    Ծաղրանկարը վերջն ա, քիթս ոնց-որ ջրի ծորակ լինի
    Դու ապրես Դե կարելիա քիթդ որպես ջրի ծորակ էլ օգտագործել...
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.04.2010), Chuk (24.04.2010), Jarre (23.04.2010), My World My Space (23.04.2010), Արևհատիկ (23.04.2010), Դատարկություն (23.04.2010), ՆանՍ (14.10.2010), Շինարար (23.04.2010), Ռուֆուս (24.04.2010)

  21. #11
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդքան պուճուր աղջնակի մեջ այդքան դրական, ճիշտ ու մաքուր որտեղի՞ց: Շնորհակալություն:
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (23.04.2010), Shah (24.12.2010), Արևհատիկ (23.04.2010), Դատարկություն (23.04.2010), ԿԳԴ (23.04.2010)

  23. #12
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերևի ծաղրանկարում իմ կիսանդրի՞ն ա Չէի նկատել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (23.04.2010), ԿԳԴ (23.04.2010)

  25. #13
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթ, Սաթ, ամենքիդ մի հատ պաչիկ: Երկու անգամ կարդացի, հեսա ջերմությունս կիջնի
    Էլ չկարդաս, ջերմությունդ նորից կբարձրանա

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցազրույցը այնքան թեթև ու հաճույքով կարդացի...Դրանից է երևի, որ թե Jarre ն, թե ԿԳԴ -ն ներքին այնպիսի հարուստ «միջուկ» ունեն, այնքան ջերմություն են սփռում, որ նրանց քիչ թե շատ ճանաչողը դժվար թե կարողանա անտարբեր մնալ: Արթուրին մի անգամ գրել եմ «զգացմունքներիս» մասին, երկար ժամանակ է, ուզում էի գրառում թողնել նաև ԿԳԴ -ի թեմայում, բայց դա մի քանի տողով չէր սահմանափակվելու՝ բազմաթիվ հույզերի ու հիշողությունների առիթ են տալիս իր գեղանկարները: Կարճ գրել չէր հաջողվի, դրա համար էլ ամեն օր հետաձգում եմ: Կգրեմ:
    Ես նոր անդամ եմ, կարծում եմ ակումբցիների ծաղրանկարում ես էլ կամ, ուղղակի դիրքս հարմար չի, Սարատովն ընկնում է հենց Ռուֆուսի, (ինքն է չէ՞) հետևում, այդ պատճառով էլ չեմ երևում Ապրե'ք:
    Շնորհակալություն քեզ
    Մեջբերում _Nanuk_-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդքան պուճուր աղջնակի մեջ այդքան դրական, ճիշտ ու մաքուր որտեղի՞ց: Շնորհակալություն:
    Քեզ էլ շնորհակալություն...

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերևի ծաղրանկարում իմ կիսանդրի՞ն ա Չէի նկատել:
    Հա, բա ինչա «Ջոկոնդայի խորհրդավոր ժպիտով»
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.04.2010), Jarre (23.04.2010)

  27. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրեք, Արթուր ու Սաթենիկ ջաներ, շատ բարի, դրական ու ջերմ հարցազրույց էր, մեծ բավականություն ստացա

    Ձեր երկուսի ու Ակումբը ծաղրանկարը վերջն էրն, համ էլ ոչխարիկս գլխավոր դերում էր
    I may be paranoid but no android!

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.04.2010), Jarre (24.04.2010), Արևհատիկ (24.04.2010), ԿԳԴ (24.04.2010)

  29. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես ակումբի ծաղրանկարը չհավանեցի, արհեստավորական դասակարգը՝ պրոլետարիատը, անտեսված է Իսկ այնպես, շատ համով զրույց էր՝ լույսով լի ու ժպտացնող

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.04.2010), ԿԳԴ (24.04.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 24.11.2009, 12:21
  2. Վարդան Օսկանյանի հարցազրույցը
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.03.2009, 23:37
  3. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.08.2008, 22:42
  4. Գրառումներ: 48
    Վերջինը: 21.03.2008, 14:12
  5. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 09.10.2007, 09:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •